Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրեկանյանը ճաշարանի հաճախորդներին սիրեկաններ է դարձրել

Հոկտեմբեր 17,2012 19:14

Հոկտեմբերի 18-ին Իջեւանում, Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում կմեկնարկի Իջեւան քաղաքի Մետաղագործների  փողոցի վագոն-տնակում բնակվող, 1958 թ. ծնված  Սարգյուլ  Սիրեկանյանի գործով  դատավարությունը: Սիրեկանյանը մեղադրվում է այն բանում, որ նա  2011 թվականից մինչեւ 2012 թվականի հունիսն ընկած ժամանակահատվածում Իջեւան քաղաքի Չռչռ տարածքում իր կողմից օգտագործվող ճաշարանի  հաճախորդ տղամարդկանց համար հրավիրել է մարմնավաճառների՝ այդպիսով նպաստելով նրանց պոռնկությամբ զբաղվելուն:

Նախկինում չդատված Սարգյուլ Սիրեկանյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենքսգրքի 262 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով( «Պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը»): Նրան այդ հոդվածով սպառնում է  3-6 տարի ազատազրկում: Ս. Սիրեկանյանի խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

 

 

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031