Օրվա լրահոսը
«Միցուբիշի Պաջերո»-ն շրջվել է. ուղևորը տեղում մահացել է
Հոկտեմբերի 6-ին, ժամը 16.30-ի սահմաններում, «Միցուբիշի Պաջերո ԻՕ» մակնիշի ավտոմեքենան Լորուտ-Շամուտ ճանապարհի 1-ին կմ-ին շրջվել է, ինչի հետևանքով ուղևորը` 1986 թ. ծնված Սամվել Ասատրյանը, տեղում մահացել է, իսկ մյուս ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
Շուտով Երևանում կգործի սիրիական ծրագրով դպրոցը՝ Հայաստան տեղափոխված սիրիահայ երեխաների համար
Հոկտեմբերի 9-ին, ժամը 9.30, Երևանի Նար Դոսի անվան հ. 14 հիմնական դպրոցում տեղի կունենա սիրիական կրթական ծրագրով (արաբերենով) «Կիլիկեան» դպրոցի բացման հանդիսությունը: Դպրոցի ստեղծումը նախաձեռնել է «Կիլիկիա» բարեսիրական կազմակերպությունը` Հայաստանում հաստատված սիրահայերի ընտանիքների համար, որպեսզի երեխաների կրթական գործընթացը չընդհատվի, Սիրիայում քաղաքական իրավիճակը կայունանալուց հետո երկիր վերադառնալիս դժվարություններ չառաջանան: Այդ նպատակով, հուլիսին, ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ
Շախմատի «Մեծ սաղավարտ-վարպետներ» եզրափակիչ մրցաշարի մասնակիցները այսօր պայքարը վերսկսում են Իսպանիայի Բիլբաո քաղաքում
Առաջին շրջանը նրանք անցկացրել էին Սան-Պաուլույում (Բրազիլիա), որտեղ պայքարի ավարտին վեց գրոսմայստերները դասավորվել էին հետեւյալ հաջորդականությամբ. Ֆաբիանո Կարուանա` 11 միավոր, Լեւոն Արոնյան` 7, Մագնուս Կարլսեն` 6, Վիշվանաթան Անանդ` 5, Ֆրանսիսկո Վալյեխո Պոնս, Սերգեյ Կարյակին` 3-ական: Վեցերորդ տուրում Արոնյանը խաղում է առաջատարի` Կարուանայի, Վալյեխոն` Անանդի, Կարյակինը` Կարլսենի հետ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Թե ինչ եղավ հետո, երբ ընդդիմադիրները որոշեցին լավագույն նվերը ընտրել Պուտինի համար (ֆոտոշարք)
Ռուս ընդդիմադիրները երեկ որոշել են շնորհավորել Պուտինի ծննդյան օրը: Նրանք ցանկացել են ակցիա անցկացնել՝ «լավագույն նվերի» ընտրության վերաբերյալ: Ակցիային, ըստ ռուս բլոգեր zyalt-ի՝ մասնակցել են մոտ 10 մարդ՝ նվերներով եւ 100 լրագրողներ: Պուտինին էլ եղան են նվեր բերել, էլ հոգնա, էլ բանտային հագուստ, էլ դիմանկար՝ սեւ ժապավենով, էլ պարան՝ օճառով, բայց բոլոր նվերներն առգրավել է ոստիկանությունը:
Սուրեն Աբրահամյան. «Ժամանակն է մի քանիսի գլուխը ջարդել» (տեսանյութ)
«Մենք երբեք այսքան ծանր ժամանակներ չենք ապրել: Շատ դժվար ժամանակներ ենք ապրում, պետք է ամբողջանալ, ուժերը հավաքել: Այսօր մեր հասարակության իմունոհամակարգը զրոյական է, պետք է համակարգային փոփոխություններ իրականացնել»,-այսօր «Հայելի» ակումբում կայացած ասուլիսում նման ոչ լավատեսական միտք արտահայտեց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանը: Իսկ ինչ վերաբերում է նոր փոփոխությունների գնալու Սերժ Սարգսյանի ցանկությանը, ապա ըստ
Արշակ Սադոյան. Եթե Օսկանյանը շանս ուներ, ապա ուներ սրանից առաջ»
«Չեմ կարծում, որ Ծառուկյանը Ռոբերտ Քոչարյանի ձեռքին մարիոնետ է»,- այսօր «Պոստ Սկրիպտում» ակումբում, խոսելով Ռոբերտ Քոչարյանի եւ ԲՀԿ-ի կապի մասին, վստահեցրեց նախկին պատգամավոր, Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը: Նրա խոսքերով՝ Ռոբերտ Քոչարյանին հիմա նայում են «բոբո չաեմ, որպես բոբոյանման քաղաքական գործչի ու շատ քիչ խփնված ֆանատներ կան, որ ամեն ինչ կանեն՝ Ռոբերտ Քոչարյանը քաղաքականություն վերադարձնելու
ՀՀԿ պատգամավոր. Միջազգային հանրությունը ճնշումներ կգործադրի Ադրբեջանի վրա
ՀՀԿ պատգամավոր, ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի գնահատմամբ, Ադրբեջանի պահվածքը գնալով ոչ համարժեք է դառնում և ինչ-որ պահի հնարավոր է դուրս գա վերահսկողությունից: Այսօր «Փաստարկ» ակումբում ասուլիսի ժամանակ պարոն Զաքարյանը նկատեց, որ Հայաստանը պետք է իր քայլերն այնպես կազմակերպի ու իրականացնի, որ չվտանգի տարածաշրջանային կայունությունը: Պատգամավորի կարծիքով, Ադրբեջանին ոգեւորող հանգամանք կարող է ծառայել
Վարդան Օսկանյանը Լաչինն ու Քելբաջարն անվանելով օկուպացված տարածքներ՝ չի՞ հասկացել բառի իմաստը
«Ինձ համար անընդունելի է, որ զուգահեռներ են տարվում իմ եւ Վարդան Օսկանյանի միջեւ»,- այսօր «Պոստ Սկրիպտում» ակումբում հայտարարեց նախկին պատգամավոր, Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը՝ նկատի ունենալով, որ իրեն համեմատում են Վարդան Օսկանյանի հետ՝ անձեռնմխելիությունից զրկվելու հարցում: Նրա խոսքերով՝ «Ինձ հայտարարեցին որպես ազգի դավաճան, բոլորդ էլ գիտեք, որ Վազգեն Մանուկյանն էր ընտրվել: Թաղում էին կազմակերպել,
Սփյուռքահայ մամուլի ներկայացուցիչ. Ի՞նչ կարիք կա այդքան շեփորահարել ծեր կնոջ բռնաբարության մասին
Այսօր «Նոյան Տապան» լրատվական կենտրոնում սփյուռքի հայկական մի շարք առաջատար լրատվամիջոցների ղեկավարները խոսեցին Լրագրողների համահայկական 6-րդ համաժողովի արդյունքներից` անդրադարձ կատարելով հայաստանյան լրատվական դաշտին: Համաժողովի համակարգող մարմնի նախագահ, լիբանանյան «Ազդակ» օրաթերթի խմբագիր Շահան Գանտահարյանն ասաց, որ համաժողովին մասնակցում էին սփյուռքի տպագիր, էլեկտրոնային եւ այլ լրատվամիջոցների 85, իսկ Հայաստանից` 30 ներկայացուցիչ. «Շոշափված թեմաների առումով ինչ որ տեղ
Մահացու պատահար Սևան-Ճամբարակ ճանապարհին
Հոկտեմբերի 6-ին, ժամը 14.00-ի սահմաններում, «Լենդ Ռովեր» մակնիշի ավտոմեքենան Սևան-Ճամբարակ ճանապարհի 22-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի քարերին և շրջվել: Պատահարի հետևանքով վարորդը` 1974 թ. ծնված Գարեգին Խաչատրյանը, տեղում մահացել է: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
Կդադարեցվի Արգավանդ, Գեղանիստ գյուղերի ջրամատակարարումը
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. հոկտեմբերի 8-ին ժամը 22.00-ից մինչև հոկտեմբերի 9-ը ժամը 22.00-ն կդադարեցվի Արգավանդ, Գեղանիստ գյուղերի ու հարակից տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: «Երևան Ջուր» ՓԲԸ
Պաշտպանի նախազգուշացում. Մի´ թողեք, որ իրավապահները մոլորեցնեն Ձեզ
Հարգելի համաքաղաքացիներ, Մարդու իրավունքների պաշտպանը տասնյակ ահազանգեր է ստացել մարդկանցից, ում հարազատները իրավապահ մարմինների կողմից «հրավիրվել են» համապատասխան բաժիններ և/կամ ստորաբաժանումներ զրուցելու, և ժամեր շարունակ այնտեղից չեն կարողացել դուրս գալ։ Բազմաթիվ դեպքերում Պաշտպանի արագ արձագանքման խմբի միջամտությամբ «հրավիրված» քաղաքացիները դուրս են բերվել վերոնշյալ վայրերից: Ցանկանում ենք տեղեկացնել, որ «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 15-րդ
Վարդան Ղուկասյանը Արուս Գուլանյանին. «Մարդ ըսպես Շերամ կերգե»
Երեկ Գյումրու տոնին հրավիրված էր նաև երգչուհի Արուս Գուլանյանը: «Հոկտեմբեր» կինոդահլիճում գուսան Շերամին մեծարելիս (նրա մասին գիրքը լույս է տեսել Վարդան Ղուկասյանի հովանավորությամբ), բեմ հրավիրեցին նաև Արուս Գուլանյանին: Վերջինս իր աննման կատարմամբ այնպես զմայլեցրեց նստածներին ու հատկապես քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, ով տեղից վեր թռնելով ասաց . «Մարդ ըսպես Շերամ կերգե, ոչ թե ինչքան թափթփուկ կա,
Հյուրերը հետաքրքրված էին Վարդան Օսկանյանի շուրջ ծավալված վերջին իրադարձություններով
Այսօր Վարդան Օսկանյանն իր գրասենյակում ընդունեց Գերմանյիայի Դաշնային Հանրապետության Բունդեստագի անդամ Վոլֆգանգ Բյորնսենին և Հայաստանում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելին: Զրուցակիցները քննարկեցին տարածաշրջանային խնդիրները, Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացը, հնարավոր զարգացումները: Գերմանացի հյուրերին հետաքրքրում էր Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, առաջիկա նախագահական ընտրությունները, ինչպես նաև Հայաստանի ժողովրդավարության հետ կապված խնդիրները: Հյուրերը հետաքրքրված էին Վարդան Օսկանյանի շուրջ ծավալված վերջին
Սուրեն Աբրահամյան. «Իսկ որտե՞ղ էր ԲՀԿ-ն, երբ որ մեր գլուխներն էին ջարդում»
«Հանրապետություն» կուսակցության անդամ Սուրեն Աբրահամյանն այսօր «Հայելի» ակումբում կայացած ասուլիսում միանշանակորեն բացառեց իրենց կուսակցության կողմից առաջիկա նախագահական ընտրություններում Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը պաշտպանելու հավանականությունը. «Եթե ինքն իրենով, առանց ականջների, արենա դուրս գա», եւ այդ դեպքում «մտածելու բան կունենան»` Սերժ Սարգսյանին սատարելու առումով: Պարոն Աբրահամյանը մի քանի անգամ շեշտեց, որ միայն այն պարագայում, եթե նախագահի թեկնածություն դնի
Գրողները` «կեցցե՛-ներով» ու հոտնկայս փառաբանեցին «ամենահոգևոր ու մտավորական» քաղաքապետին`Վարդան Նիկոլայևիչին
Երեկ Գյումրու «Հոկտեմբեր» կինոդահլիճում հեռացող քաղաքապետ Վարդան Ղուկասյանին գրողներն ու նրանց ժառանգները մեծարեցին` հավասարեցնելով գյումրեցի երկու մեծերին` գուսան Շերամին ու Հովհաննես Շիրազին: Ամեն վայրկյան տարբեր ելույթներում հնչում էր ` «Փառաբանվի՛ Գյումրու քաղաքապետը», «Կեցցե՛ն Ղուկասյանները» արտահայտությունները: Իսկ պատճառը բնականաբար Վարդան Ղուկասյանի առատաձեռնությունն էր, նա հովանավորել էր Սերգեյ Առաքելյանի «Շերամ» աշխատությունը, ինչպես նաև Շիրազի հատընտիրը: Գրողների միության
Օսկանյանը ցուցմունք չի տալու
Նախկին արտգործնախարար, Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը Ֆեյսբուքում հերթական գրառումն է արել՝ կապված «փողեր լվացման» գործի հետ: «Այսօր ժամը 12-ին հրավիրված եմ ԱԱԾ, որտեղ ինձ մեղադրանք են ներկայացնելու փողերի յուրացման և փողերի լվացման հատկանիշներով: Այսօր ոչ միայն ժողովուրդը չի հավատում, որ Օսկանյանը փող է լվացել կամ յուրացրել, այլև թե՛ գործ հարուցողները, թե՛ դրա
Սանկտ-Պետերբուգում հայ երիտասարդին կախված են գտել
Սպասվում է, որ հոկտեմբերի 8-ին Տավուշի մարզի Կողբ գյուղ կբերվի 32-ամյա Վ. Բ.-ի դիակը: Նա ամուսնացած չէր, բնակվում էր Սանկտ-Պետերբուրգում: Այդ քաղաքում էին բնակվում նաեւ երիտասարդի ծնողները, ովքեր 90-ական թվականների վերջին Կողբից տեղափոխվել էին Ռուսաստան: Կողբի բնակիչներից տեղեկացանք, որ մի քանի օր առաջ Վ.Բ-ի մարմինը գտել են Սանկտ-Պետերբուրգի նրա բնակարանում՝ կախված վիճակում: Հայտնի չէ՝ դա
Լրագրող Արտակ Եղիազարյանը չի առաջադրվի Ավանում
News.am-ի խմբագիր Արտակ Եղիազարյանը, որը հայտարարել էր, թե ցանկանում է Ավանի թիվ 1 ընտրատարածքում, տարածել է հետևյալ հայտարարությունը. «Ավանի հարգելի բնակիչներ, Դեկտեմբերի 2-ին կայանալու են խորհրդարանական արտահերթ ընտրություններ Ավանի թիվ 1 ընտրատարածքում. հոկտեմբերի 8-ին մեկնարկում է առաջադրման գործընթացը: Ինչպես շատերդ գիտեք, ես հայտարարել էի առաջադրվելու մտադրության մասին: Այս պահին ես կարծում եմ, որ իմ առաջադրվելը նպատակահարմար
Դատապարտյալները ճաղավանդակներում էին՝ ձեռնաշղթաներով
Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի արտագնա նիստի ժամանակ հերթական սկանդալն է տեղի ունեցել: Դատավոր Վլադիմիր Գրիգորյանի վարույթում են գտնվում ցմահ ազատազրկման դատապարտված Արարատ Մուրադխանյանի, Արտակ Ճաղարյանի եւ Հովհաննես Սահակյանի գործերը: Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում անցյալ ուրբաթ արտագնա նիստն էր: Aravot.am-ի հետ զրույցի ժամանակ Արարատ Մուրադխանյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը ներկայացրեց, թե ինչ
Ինչո՞ւ մարզպետը չի տրամադրում «Պատվավոր տավուշցիների» ցանկը
Երկու անգամ գրավոր դիմել ենք Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանին՝ խնդրելով տրամադրել այն անձանց ցանկը, ովքեր իր կողմից արժանացել են «Պատվավոր տավուշցի» կոչման: Սակայն մարզպետը չի տրամադրել այդ ցանկը: Տավուշի մարզպետարանի մեր աղբյուրի վկայությամբ` մարզպետը չի տրամադրում, որովհետեւ «Պատվավոր տավուշցի» կոչմանն արժանացածների թվում է նաեւ Գագիկ Ծառուկյանը: Ինչպես տեղեկացնում է մարզային «Տավուշ» թերթի 2009 թվականի առաջին
Դատախազը միջնորդում է Գասպարիի պատժաչափի վերաբերյալ
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանի նախագահութամբ այսօր շարունակվեց նախկին քաղբանտարկալ Վարդգես Գասպարիի դեմ հարուցված քրեական գործով դատական վիճաբանությունների փուլը: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազի տեղակալ Արմեն Աֆանդյանը հանդես եկավ մեղադրական ճառով: Նա հիմնավոր համարեց անցյալ տարվա հոկտեմբեր 20-ին ՀՀ կառավարության շենքի դիմաց Գասպարիի կողմից «ներկաների եւ անցորդների անդորրը»
Լիոնել Մեսսի-Կրիշտիանու Ռոնալդու՝ 2:2
Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 7-րդ տուրի կենտրոնական խաղում «Բարսելոնան» հյուրընկալել էր Մադրիդի «Ռեալին: Խաղն ավարտվեց 2:2 հաշվով: Թիմերում երկուական գոլի հեղինակ դարձան գլխավոր աստղերը՝ արգենտինացի Լիոնել Մեսսին եւ պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն: Մեսսին կատարեց խոստումը, որ տվել էր հանդիպման նախօրեին՝ հույս հայտնելով, որ իր համար այդ երջանիկ իրադարձությունը կնշի մադրիդցիների դարպասը գոլ խփելով: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լոռիում այս տարի բերքը առատ է. ամենամյա բերքի ցուցադրությունը տոնի էր վերածվել (ֆոտոշարք եւ տեսանյութ)
Իրար կողք կողքի շարված տանձ, խնձոր, շրթներկով ներկված դդում, խաղող, բնական մեղր ու Տաշիրի պանիր եւ էլի շատ ուրիշ բարիքներ. Լոռու մարզի Գյուլագարակ համայնքում կայացավ գյուղացու ողջ տարվա աշխատանքի ցուցադրությունը` բերքի տոնը: Արդեն 12-րդ անգամ մարզի համայնքները, խախտելով աշխարհագրական տարածքային սահմանները, սեղան առ սեղան են հարեւան դառնում: «Այսօր մենք ցուցադրում ենք մեր բերք ու բարիքը.
Մխիթարյանի դեմ հակախաղ չի գտնվում
Ֆուտբոլի Ուկրաինայի առաջնության 11-րդ տուրում Դոնեցկի «Շախտյորն» արտագնա խաղում 11-րդ հաղթանակը տարավ՝ 2:0 հաշվով հաղթելով Խարկովի «Մետալիստին»: Հանդիպման 26-րդ րոպեին հաշիվը բացեց Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը՝ ավելի ամրապնդվելով երկրի առաջնության լավագույն ռմբարկուի դիրքում: Մխիթարյանը 11 հանդիպումներում մրցակիցների դարպասն ուղարկել է 14 գնդակ:: Հանդիպումից հետո «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն, խոսելով Հենրիխ Մխիթարյանի
Բրյուսելում կկայանա ՀՀ-ԵՄ համագործակցության կոմիտեի տասներեքերորդ նիստը
Հոկտեմբերի 8-ին Բրյուսելում տեղի կունենա Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն համագործակցության կոմիտեի տասներեքերորդ նիստը: Հայկական կողմից նիստի համանախագահներն են ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, եվրոպական կողմից` Եվրոպական արտաքին հարաբերությունների ծառայության Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով տնօրեն Գունար Վիգանդը: Նիստի ժամանակ կողմերը կքննարկեն Եվրոպական հարևանության քաղաքականության (ԵՀՔ) շրջանակներում ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրի իրականացման ընթացքը,
Վարդան Ղուկասյանը Սամվել Բալասանյանին. «Քանի որ ես հավատք ունեցող անձնավորություն եմ, չեմ ուզում ասել, ով ոնց ընտրվեց»
Այսօր Գյումրու հեռացող քաղաքապետ Վարդան Ղուկասյանը իր 13 տարվա գործերի մասին հաշվետվություն ներկայացնելիս, ելույթը ավարտեց նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանին նվիրված հատվածով: «Հավանական է երկուշաբթի, երեքշաբթի օրվանից, էսպես շատ մարդիկ կան, որոնք շատ են շտապում, մենք էս մի ամիսն է, 20 օրն է, արագ դիմում կգրենք, դուրս կգանք, և քանի որ ես հավատք ունեցող անձնավորություն եմ,
Վարդան Ղուկասյանը պայքարում է Վերին Երուսաղեմում Տիրոջ աջակողմյան դասին արժանանալու համար
Այսօր Գյումրու «Հոկտեմբեր» կինոդահլիճում իր հաշվետվությունը ներկայացնելիս, քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հանկարծ նորից հիշեց Շիրակի նախկին դաշնակցական մարզպետ Ռոմիկ Մանուկյանին: «Երբ որ երեխան մոր որովայնում կերակրվում է պորտալարից, երբ որ ծնվում է, պորտալարը կտրվում է, ու Աստված ասում է, թե մեկ դուռը որ փակեցի , երկուսը բացվեց, երկու կուրծքն է տալիս մերը, մեկը փակվեց, երկու դուռը
Սիսիանի տարածաշրջանի ֆերմերները եւ գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչները դիմել են ՀՀ նախագահին
Սյունիքի մարզում ցորենի եւ գարու բերքահավաքն արդեն ավարտվել է: Ըստ պատասխանատուների` միջին բերքատվությունը կազմել է 24-25 ց: Ներկայումս մեկնարկել են աշնանացանի աշխատանքները: Այս պահի դրությամբ մոտավորպես 2500 հա չափով աշնանացան է արդեն կատարվել: Շուտով կսկսվեն նաեւ ցրտահերկի աշխատանքները: «2012թ.-ին մարզի ֆերմերներին հատկացվել է 286 տ աշնանացան ցորենի էլիտա սերմնացու: 286 տ առաջին վերարտադրության աշնանացան ցորենի
Վարդան Ղուկասյան. «Գյումրու քաղաքապետարանը Ձեր հերանց տունն է եղել»
Գյումրու հեռացող քաղաքապետ Վարդան Ղուկասյանը այսօր «Հոկտեմբեր» կինոդահլիճում, քաղաքի տոնը նշելիս, այսպես ասած վերջին հաշվետվությունը ներկայացրեց իր արած գործերի մասին: Ներկայացնենք քաղաքապետի խոսքից մի հատված: «Հարգելի հյուրեր, սիրելի գյումրեցիներ, անցավ 13 տարի և ոնց որ մի վայրկյան լիներ էդ 13 տարին, որովհետ գիշեր-ցերեկ քրտնաջան կարողացանք ծառայել իրոք մեր քաղաքին, մեր ժողովրդին: Ես այսօր ուզում եմ
















































