Օրվա լրահոսը

Պատմաբան. «Ադրբեջանի ոչ կառուցողական քաղաքականությունը «վիժեցնում» է բանակցային գործընթացը»

Ըստ Գեւորգ Մելքոնյանի` ԼՂՀ հարցում Ադրբեջանը պատրաստ չէ կառուցողական դիրքորոշում ցուցաբերել

Վարդան Օսկանյանը «վիրուս» էր իշխանության համար

Ալեքսանդր Արզումանյանն ու Հովհաննես Իգիթյանը գնահատում են Վարդան Օսկանյանի հետ կատարվածը:

Մարմնավաճառուհիների շահերը ներկայացնող փաստաբանը չափը անցնում է

Դատավորը փաստաբանի դեմ բողոք կներկայացնի Փաստաբանական պալատին

Էթիկայի հանձնաժողովը լսել է ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանի պարզաբանումները

Ազգային Ժողովի Էթիկայի հանձնաժողովը հունվարի 30-ի դռնփակ նիստում պարզաբանումներ է լսել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանից: Պատգամավորը ՀՀ ԱԺ Էթիկայի հանձնաժողով է հրավիրվել՝ 2012թ.-ի դեկտեմբերի 21-ին վարույթ վերցված` «Ռազմավարական մշակումների կենտրոն» հասարակական կազմակերպության դիմումի շրջանակներում: Հանձնաժողովի նախագահ Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց նիստի վերաբերյալ որևէ տեղեկություն հայտնելուց` մատնանշելով ԱԺ կանոնակարգ-օրենքի պահանջը: Ըստ այդմ, մինչև հանձնաժողովում

Վարուժան Հակոբյանը` Ամերիկա աշխարհամասի չեմպիոն

Հայաստանցի ամերիկաբնակ գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը Բրազիլիայում անցկացված համաամերիկյան 9-րդ թիմային առաջնությունում ԱՄՆ հավաքականի կազմում հանդես գալով երկրորդ խաղատախտակի առջեւ, նվաճել է թիմային չեմպիոնի կոչումը: Այս մասին տեղեկացնում է «Armchess.am» կայքը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Աշխարհահռչակ դաշնակահար Բերնդ Գլեմզերը գոհ է հայ ուսանողուհուց

Դաշնակահարի խոսքով` Հայաստանում գնահատում են դասական երաժշտությունը

Ալ. Արզումանյան. «ԲՀԿ-ի մի սեգմենտը սատարում է գործող նախագահին» (Տեսանյութ)

Պարզվում է՝ «Ազատ դեմոկրատները» ակտիվ մասնակցում են ընտրություններին:

Դիտողական կաբինետները փակվեցին, քաղցկեղի վիրահատությունները նվազեցին (Տեսանյութ)

Կաբինետները 90-ականների սկզբին փակեցին` գումար տնտեսելու համար, սակայն, արդյունքում քաղցկեղը չեն կարողանում վաղ հայտնաբերել եւ վիրահատել, իսկ կառավարությունն էլ ոչինչ չի անում այդ կաբինետները վերականգնելու համար Քաղցկեղը ախտորոշում է, ոչ թե դատավճիռ, դրա դեմ պայքարը պետք է սկսել նախ հասարակության շրջանում առողջ ապրելակերպի քարոզից, մարդկանց գիտակցության բարձրացումից, մասնագետների ճիշտ կրթումից ու առաջնային բուժօղակներում ճիշտ ախտորոշումից

ԲՀԿ-ական պատգամավորներ Նաիրա Զոհ­րա­բյանին ու Էլինար Վարդանյանին կառավարությունը մերժել է

Վարչապետը գտնում է, որ Նաիրա Զոհ­րա­բյանի ու Էլինար Վարդանյանի օրենսդրական նախաձեռնությունը ժամանակավրեպ է եւ հակասահմանադրական ԱԺ ԲՀԿ-ական պատգամավորներ Նաիրա Զոհ­րա­բյանն ու Էլինար Վարդանյանը օրենսդրական նախա­ձեռ­նու­թյան կար­գով ՀՀ կառավարությանն առաջարկել էին ՀՀ քրեական, քրեակատարողական օրենսգրքերում եւ «Զինապարտության մասին» ՀՀ օրեն­քում փոփոխություններ եւ լրացումներ կատարել, ինչը, սակայն, ՀՀ կառավարության բացասական եզրակացությանն է արժանացել: Ինչպես տեղեկանում ենք կառավարության

Հայաստան-Լյուքսեմբուրգ հանդիպման մրցավարները հայտնի են

ՀՖՖ պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ հայտնի է դարձել փետրվարի 5-ին Վալանս քաղաքի «Ժորժ Պոմպիդու» մարզադաշտում կայանալիք Հայաստան-Լյուքսեմբուրգ ֆուտբոլի ազգային հավաքականների ընկերական հանդիպումը սպասարկող մրցավարական կազմը: Գլխավոր մրցավարը լինելու է Նիկոլյա Ռենվիյը: Նրան օգնելու են Ֆրեդերիկ Ակետը եւ Ստեֆան Լուզին: Չորրորդ պաշտոնյայի պարտականությունները կկատարի Բենուա Բաստեյնը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Վարդան Ղուկասյանը իր հաշվին Սերժ Սարգսյանի համար շտա՞բ է բացում

Գյումրու որոշ բարձրաստիճան պաշտոնյաների փոխանցմամբ, նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը պատրաստվում է քաղաքի կենտրոնական Վարդանանց հրապարակում շտաբ հիմնել երկրի նախագահի համար: Որպես Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբ ծառայելու է «Սլավյանսկի դվոր» ռեստորանը, որը պատկանում է Վարդան Ղուկասյանի մոտ ընկերոջը` Հովհաննեսին, որի հրուշակեղենի արտադրամասը մի քանի ամիս առաջ հրդեհվել էր: Հետաքրքիրն այն է, որ Վարդան Ղուկասյանը շտաբը բացելու

Հայտարարություն. նախաձեռնել ենք «Ժողովրդավարական Հայրենիք»-ի գործունեությունը իրավական հիմքերի վրա դնելու աշխատանքները

Վերջերս Պետրոս Մակեյանը, որպես «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ, քննադատության է ենթարկվել ու նրա նկատմամբ դժգոհություն է հայտնվել վայրիվերո քաղաքական վարքագծի, կուսակցության բնականոն աշխատանքները ձախողելու, ինչպես նաեւ անձնական տարբեր նկատառումներով պայմանավորված գործունեության համար, ինչի հետևանքով կուսակցությունը հայտնվել է փողոցում: Ի պատասխան այս ամենի Պ. Մակեյանը զանգվածային լրատվամիջոցներով  ամեն օր հայտարարում է՝ «Հրաժարական չեմ տա կուսակցության նախագահի

Բնակարանների կրկնավաճառքից տուժած քաղաքացիների գործով նիստը կրկին հետաձգվեց

Բնակարաններ ձեռք բերելու ցանկություն ունեցող քաղաքացիներից առանձնապես խոշոր չափերի հափշտակության գործով այսօրվա նիստում ամբաստանյալ Գագիկ Պապոյանը միջնորդեց գործը քննել արագացված դատաքննության կարգով: Դատարանը միջնորդությունը քննարկման առարկա չդարձրեց՝ տուժողներին ժամանակ տալով հստակեցնելու իրենց դիրքորոշումը։ Հիշեցնենք, որ այս գործով որպես տուժող են անցնում նորակառույց շենքերի բնակարանների կրկնավաճառքներից տուժած հարյուրավոր քաղաքացիներ։ Դատարանը չսկսեց նաև դատաքննությունը և կրկին նիստը

«ԼՂՀ հարցում, եթե չասենք հետընթաց արձանագրվեց, ոչ մի բան չեղավ»

Ալեքսանդր Արզումանյանը գնահատում է տարին

Առատ ձյան պատճառով շրջափակումներ Նինոծմինդայի մունիցիպալիտետի կենտրոնական և ներքին ճանապարհներին։ Ինչպես են Նինոծմինդայում պայքարում դժվարությունների դեմ

Նինոծմինդայի մունիցիպալիտետում ձմեռը խիստ է ու ձյունառատ։ Ուժեղ քամիներն ու ձյունը ճանապարհներին հաճախ արգելակում են մեքենաների ու մարդկանց երթևեկությունը։ Դա տեղի է ունենում ինչպես մունիցիպալիտետի ներքին ճանապարհներին, այնպես էլ Հայաստան տանող կենտրոնական ճանապարհին։ Մունիցիպալիտետի գյուղական ճանապարհները հաճախ ձնաբուքի և ձյան պատճառով փակվում են։ Ճանապարհներին մնացած մարդկանց օգնում է Նինոծմինդա քաղաքի հրշեջփրկարար ծառայությունը։ Նինոծմինդայի հրշեջ-փրկարար ծառայությունում,

Հայաստանում մամուլն ամենաազատն է տարածաշրջանում. Լրագրողներ առանց սահմանների

«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է աշխարհում մամուլի ազատության հերթական տարեկան զեկույցը՝ «2013թ․ մամուլի ազատության ինդեքսը», որում Հայաստանը 179 երկրների շարքում զբաղեցրել է 74-րդ տեղը։ 2011-2012 թթ. ինդեքսում Հայաստանը 77-րդն է եղել: Համաձայն զեկույցի՝ Հարավային Կովկասում Հայաստանը, ինչպես նախորդ տարի, առաջատարն է մամուլի ազատության տեսանկյունից։ Հայաստանի հարևան երկրներից Վրաստանը ինդեքսում 100-րդն է, Թուրքիան՝ 154-րդը,

«Թող Զուրաբյանը չհանգստանա…»

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը մասնակցելու է ՀԱԿ-ի քաղխորհրդի մյուս շաբաթվա նիստին եւ ներկայացնելու է իրենց ծրագիրը՝ ՀԱԿ-ի առողջացման հետ կապված։ «Թող Զուրաբյան Լյովիկը չհանգստանա, որ չենք ներկայացնելու»,- ասաց նա «Ա1+»-ի հետ զրույցում։ Նախորդ քաղխորհրդի նիստերին չմասնակցելը, ըստ պարոն Մակեյանի ,պայմանավորված էր նրանով, որ գործընկեր ոչ բոլոր կուսակցությունների հետ էին հասցրել հանդիպել եւ քննարկել

Նիկոլ Փաշինյանի Քաղաքացիական պայմանագիրը կարո՞ղ է ինչ–որ բան փոխել

Նիկոլ Փաշինյանը շրջանառության մեջ է դրել Քաղաքացիական պայմանագրի նախագիծ:  Ըստ փաստաթղթի՝ Քաղաքացիական պայմանագրի նպատակը հետևյալն է. «Սույն պայմանագրի մասնակիցների նպատակը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների` հասարակական, քաղաքական, իրավական, կենցաղային նոր հարաբերությունների հաստատումն է՝ հիմնված՝ օրենքի առաջ բոլոր մարդկանց հավասարության, մարդու իրավունքների լիարժեք պաշտպանության եւ կիրառելիության, կանանց եւ տղամարդկանց իրավահավասարության, հայ ժողովրդի ազգային ինքնության, ինքնուրույնության եւ ինքնիշխանության պահպանման եւ

Թուրքիայի գործարանում պայթյունից 8 մարդ է զոհվել

8մարդ զոհվել, եւս 15-ը վիրավորվել են Թուրքիայի հարավարեւելյան Գազիանփեթ նահանգում գտնվող գալվանացման գործարանում այսօր տեղի ունեցած պայթյունի հետեւանքով։ Hurriyet Daily News-ի փոխանցմամբ` վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում։ Ըստ նախնական տեղեկատվության` պայթյունի պատճառ կարող էր լինել բարձր ճնշումը շոգեկաթսայում։ Դեպքի վայրում փրկարարական աշխատանքներ են կատարվում։ «Ազատություն» ռադիոկայան

Նախարարը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ Ալվարդ Մելքոնյանին նոտարի պաշտոնից ազատելու համար

ՀՀ արդարադատության նախարարը 15.01.2013թ.-ին հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Ալվարդ Մելքոնյանի, «Նոտարիատի մա­սին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերի հիմքով նոտար Ալվարդ Մելքոնյանին նոտարի պաշտոնից ազատելու վերաբերյալ: Հայցադիմումի հետ միաժամանակ հայցի ապահովման միջնորդություն է ներկայացվել վարչական դատարան՝ նոտար Ալվարդ Մելքոնյանի կողմից նոտարական գործողությունների կատարումն արգելելու

Զուգարանից օգտվելու համար… կարգավիճակն են ճշտել (Տեսանյութ)

Գիտությունների ազգային ակադեմիայի մոտ հացադուլ հայտարարած ՀՀ նախագահի թեկնածու Անդրեաս Ղուկասյանին 3-օրով միացած Շանթ Հարությունյանը վաղը կդադարեցնի իր ակցիան: Իր 3- օրյա հացադուլի ընթացքում նրան միայն խանգարել է ցուրտը: «Ցուրտը ինձ միշտ սպանում է , իմ ամենամեծ թշնամին է»,-խոստովանեց «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը; Հացադուլի ընթացքում Շանթ Հարությունյանին վիրավորվել է նաև ոստիկանների պահվածքից; Ի տարբերություն

407 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Հունվարի 30-ին  «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 300,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 407 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 407 դրամ:

«Հարգելի դատարաններ, թույլ տվեք, որ ձեզ հարգենք» (Տեսանյութ)

«Դատարանին ասում ենք, պարտադիր չէ, որ ամեն անգամ արգելանքը դնեք առանց հարցի, հայցի  էության մեջ խորանալու:  Դեռեւս դատաքննության փուլում արգելանք դնելով գույքի վրա՝ ԴԱՀԿ-ին  հնարավորություն են տալիս  ազատ լրատվամիջոցի նկատմամբ որոշակի գործողություններ իրականացնել:  Իսկ հիմնական գործողությունները, բնականաբար,  տեխնիկայի նկատմամբ է լինելու: Այսինքն՝ սահմանափակում դնելով գույքի վրա՝ մեկ տարվա ընթացքում խմբագրությունը չի կարողանա հին գույքն օտարել, 

«ԱրՔա»-ն ծրագրային փոփոխություն է իրականացնում. Բանկերի միություն

«Արմենիան Քարդ» պրոցեսինգային ընկերությունում ծրագրային ապահովման փոփոխությամբ պայմանավորված, ս. թ. հունվարի 29-ից, մինչեւ փետրվարի 14-ը,  «ԱրՔա» համակարգի հետ աշխատող բանկերի կողմից նոր քարտեր չեն տրամադրվի, իսկ փետրվարի 8-ի լույս 9-ի գիշերը հնարավոր է համակարգի աշխատանքի ժամանակավոր ընդհատում: Այդ մասին NEWS.am-ին տեղեկացրին Հայաստանի բանկերի միության մամլո ծառայությունից: Հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշված է. «Գործող քարտերը մինչ այդ եւ

Մարզպետի ավտոմեքենան վթարի է ենթարկվել, լրագրողին խնդրում են «շուխուռ չդնել»

Հունվարի 29-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելեց Տավուշի մարզի Բերդի եւ Նոյեմբերյանի տարածաշրջաններ: Այցի ժամանակ նրան ուղեկցում էր Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը: Այդ օրը առավոտյան, մարզպետ Արմեն Ղուլարյանի ավտոմեքենան Դիլիջան քաղաքում վթարի է ենթարկվել: Մարզպետի մեքենան բավական վնաս է հասցրել Դիլիջանի սննդի օբյեկտներին հաց մատակարարող հրազդանցի Մանվելի «Օպել Զաֆիրա» ավտոմեքենային: Զանգահարեցինք Մանվելին: Վերջինս ընդունելով հանդերձ,

«Ես չեմ բացառում ընտրակաշառքը».Ահարոն Ադիբեկյան

«Քաղաքական ուժերը մտածում են, որ եթե  գեղեցիկ ծրագիր մշակեցին կամ  կարգախոս հնարեցին, քննադատեցին իշխանությանը, մրցակցության մեջ դուրս եկան  ընդդիմադիր ուժերին,ապա այս ամենը բավական է, որպեսզի մեծ ձայներ հավաքեն, որն իրականում այդպես չէ»,-այսօր այս մասին «Վարկած» մամուլի ակումբում ասաց սոցիոլոգ, «Սոցիոմետր» սոցիոլոգիական ընկերության ղեկավար Ահարոն Ադիբեկյանը: Ըստ Ադիբեկյանի, պատճառներից մեկը սա է, որ սոցհարցումները որակվում են

«Փառապանծ մարտիկները» սատարելու են Սերժ Սարգսյանի թեկնածությունը

«Փառապանծ մարտիկներ» հասարակական կազմակերպության հրամանատարական խորհրդի և Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների վետերաների միության հրամանատարական խորհրդի համատեղ նիստի ժամանակ ընդունվել է հետևյալ հայտարարությունը. «Հաշվի առնելով ստեղծված քաղաքական իրավիճակը, կապված ս.թ. փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունների հետ և գիտակցելով մեր կազմակերպությունների դիրքորոշումների արտահայտման անհրաժեշտությունը, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առջև ծառացած ներքին և արտաքին անվտանգության կարևորությունը, Արցախյան հակամարտության

Հրդեհվել է Կապանի «Պռշնի» սրճարանը (Տեսանյութ)

Կապանի սրճարաններից մեկում երեկ գիշեր հրդեհ է բռնկվել

Սուրենյանցի գործով դատախազը պատրաստվում է ճառի

Այսօր Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանի նախագահությամբ ավարտվեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Սուրենյանցը մեղադրվում է Գ.Ղասաբյանից 508 000 ՀՀ դրամ խարդախությամբ տիրանալու համար: Տուժողը նախորդ դատական նիստի ժամանակ հայտնեց, որ պարտքուպահանջ չունի, քանի որ «իր ընկեր» Ս.Սուրենյանցը վերադարձրել է իրենից վերցրած պարտքը: Ս.Սուրենյանցն ասաց, որ

Քննարկվել է Երևանի մետրոպոլիտենի հեռանկարային զարգացման ծրագիրը

Մայրաքաղաքի տրանսպորտի զարգացման ծրագրերի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան  Տրայան Հրիսթայի,  Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչների հետ միասին քննարկվել է Երևանի մետրոպոլիտենի հեռանկարային զարգացման ծրագիրը: Շնորհակալություն հայտնելով համագործակցության համար և բարձր գնահատելով Երևանի մետրոպոլիտենում այժմ ընթացող համատեղ ծրագրի արդյունավետությունը, քաղաքապետ  Տարոն Մարգարյանը առաջարկել է Երևանի

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031