Լրահոս
Օրվա լրահոսը

Լոռիում այս տարի բերքը առատ է. ամենամյա բերքի ցուցադրությունը տոնի էր վերածվել (ֆոտոշարք եւ տեսանյութ)

Հոկտեմբեր 08,2012 10:35 Share

Իրար կողք կողքի շարված տանձ, խնձոր, շրթներկով ներկված դդում, խաղող, բնական մեղր ու Տաշիրի պանիր եւ էլի շատ ուրիշ բարիքներ. Լոռու մարզի Գյուլագարակ համայնքում կայացավ գյուղացու ողջ տարվա աշխատանքի ցուցադրությունը` բերքի տոնը:

Արդեն 12-րդ անգամ մարզի համայնքները, խախտելով աշխարհագրական տարածքային սահմանները, սեղան առ սեղան են հարեւան դառնում:

«Այսօր մենք ցուցադրում ենք մեր բերք ու բարիքը. երկար տարիներ նման արտակարգ բերք ու բարիք չի եղել» ,-ասում է Գուգարքի գյուղապետարանի իրավաբան Գառնիկ Սարգսյանը:

Նրա դիտարկմամբ` այս տարվա բերքի եւ մասնավորապես մրգի առատ լինելը պայմանավորված է բնության ընձեռած եղանակային լավ պայմաններով. «Պատճառն այն է, որ ծառերի փոշոտման ժամանակ անձրեւ չեղավ, բնությունը բարեգութ գտնվեց»:

Խոսելուն զուգահեռ` նա կտրատում է գյուղի թռչնաբուծական ֆաբրիկայի «արտադրանքը» ` հավը:

«Գեղեցիկ տոն է , ուրախ, բարի, երկու օր պատրաստվել ենք այս օրվան» ,-ասում Արեւաշող համայնքի ներկայացուցիչը:

PrevPhoto
NextPhoto

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031