Օրվա լրահոսը
Ոստիկանություն.«Պահանջում ենք` չխոչընդոտել քննության ընթացքը»
Օրեր առաջ բնապահպան ակտիվիստները որսագողության դեպք էին արձանագրել Խոսրովի արգելոցում: Կարմիր գրքում գրանցված կենդանիների` կովկասյան արջի և բեզոարյան այծի ապօրինի որսի դեպքը հասարակական լայն հնչեղություն ստացավ: Այս արտառոց դեպքի բացահայտմանն ուղղված աշխատանքները սկսվեցին անհապաղ և ոստիկանության պետի անմիջական հսկողության տակ էին: Եվ չնայած ոմանց թերահավատությանը, որ հանցագործությունը կբացահայտվի, օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների շնոհիվ կարճ ժամանակ անց`
Զոհվել է զորավարժության ժամանակ` դժբախտ պատահարի արդյունքում
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը խորը ցավով տեղեկացնում է, որ սեպտեմբերի 30-ին ՊԲ արևելյան ուղղությամբ անցկացված զորավարժության մարտական հրաձգության փուլի ընթացքում տեղի ունեցած դժբախտ պատահարի արդյունքում զոհվել է 1985թ. ծնված զինապարտ նռնակաձիգ, շարքային Գարիկ Յակովի Ղազարյանը: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը և բանակի ողջ անձնակազմը խորապես ցավակցում է Գարիկ Յակովի Ղազարյանի ընտանիքի անդամներին և հարազատներին ու կիսում նրանց ծանր
Balkans. «Հայաստան-Չեռնոգորիա հարաբերությունները կբարելավվեն»
«Բալկանս» լրատվականը, հիմնվելով Չեռնոգորիայի արտաքին գործերի նախարարության հաղորդագրությանը, գրում է, որ նույն կառույցի նախարար Նեբոյշա Կալուջեռովիչը Նյու Յորքում հանդիպել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Կալուջեռովիչն ու Նալաբանդյանը քննարկել են երկու երկրների հարաբերությունները բարելավելու կոնկրետ եղանակներ, մասնավորապես նշվել է քաղաքական երկխոսությունը ակտիվացնելու անհրաժեշտությունը: Ինչպես նաև քննարկվել է տուրիզմի, մշակութային և կրթական երկկողմանի համագործակցությունը
Սերժ Սարգսյան. «Անխնա պատժելու եմ բոլոր պաշտոնյաներին»
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է հրավիրել իրականացվող հարկաբյուջետային քաղաքականության, գործարար միջավայրի հետագա բարելավման և հարկերի հավաքագրման գործընթացի հետ կապված արդիական մի շարք հարցերի քննարկման նպատակով: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, կառավարությանն առընթեր պետական
Վարդան Օսկանյանի ելույթը Ազգային ժողովում` իրեն պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ
Ես ուզում եմ ձեր առջև դրված փաթեթին անդրադառանալ և դատախազի կողմից բարձրացված երկու հարցերին պատասխան տալ: Եթե նկատեցիք, կարմիր թելի նման երկու հարց է անցնում՝ ինչո՞ւ Հանթսմանի փողերը Օսկանյանն իր մոտ է պահել և անմիջապես չի փոխանցել, և երկրորդ՝ արդյո՞ք ես չարաշահել եմ այդ գումարները, իմ անձնական նպատակներով եմ օգտագործել: Դատախազը նույնպես նշեց, որ հիմնադրամը
Ո՞վ է ստում. Րաֆֆի Հովհաննիսյա՞նը, թե՞ Քոքոբելյանը
«Պայմանավորվածություն չի եղել, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ու Խաչատուր Քոքոբելյանը վայր պիտի դնեն իրենց մանդատները»,- Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Ազատ դեմոկրատների» խոսնակ Անժելա Խաչատրյանը: Հիշեցնենք, «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր հայտարարել է, որ երկու կուսակցությունների ղեկավարները պայմանավորվել են ցած դնել կամ ուղղակի չվերցնել մանդատները: Սակայն խոսնակի խոսքով` իրենց կուսակցության վարչությունը նման հարց չի քննարկել: «Յուրաքանչյուր մարդ
Աշխարհի ամենաչար երեխան 167 միջքաղաքային զանգ է արել Սպիտակ տուն
8-ամյա փոքրիկ Լիզա Կլարկին կարելի է համարել աշխարհի ամենաչար երեխան, քանի որ նա ոչ մի ջանք չի խնայում հերթական անգամ անհագստացնելու, զայրացնելու ծնողներին` իր ամենատարբեր չարաճճիություններով: Ներկայացնենք դրանցից մի քանիսը. ծնողների գնած նոր մեքենայի վրա դանակով գրել է «Լվա ինձ». 167 միջքաղաքային զանգ է արել Սպիտակ տուն՝ պահանջելով հեռախոսի մոտ կանչել Բիլլ Քլինտոնի աղջկան, ծնողների
Բեռլինի Հայկական դպրոցը դարձավ 3 տարեկան
Սեպտեմբերի 30-ին Դոլգենզեե շտրասե 8 հասցեում գտնվող «Sewansee»(Սևանա լիճ) երեկույթներ կազմակերպող ընկերության նորակառույց շքեղ հանդիսավոր սրահում տեղի ունեցավ Բեռլինի Հայկական դպրոցի հերթական շնորհանդեսը՝ կապված դպրոցի եռամյա տարեդարձի, ինչպես նաև 2012/13թ.թ. ուսումնական տարին սկսվելու հետ: «Sewansee» ընկերության տնօրինությունը հանձինս պարոնայք Աշոտ Մանուկյանի և Վիկտոր Գերասիմյանի ջանք չէին խնայել առատաձեռն հյուրասիրությամբ և մեծ շուքով դիմավորելու պատվավոր հյուրերին,
Ագիլերայի նոր տեսահոլավակի դիտումը անցել է 4 միլիոնը
Ամենաոճայինը համարվող երգչուհիներից Քրիստինա Ագիլերան ուրախացրել է իր երկրպագուներին՝ նոր տեսահոլովակով: «Your body», այսպես է կոչվում նրա նոր երգը, որը Youtube-ում տեղադրվել է օրեր առաջ, բայց արդեն հասցրել է գրանցել 4414170-ից ավելի դիտում: Տիգրանուհի Թասլակյան
ԵԽԽՎ Նախարարների խորհուրդը հրաժարվել է լուծել Թուրքիայի հայ համայնքի կրթական համակարգի ինքնակառավարման խնդիրը
Այսօր Ստրասբուրգում մեկնարկեց ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը: Հայկական պատվիրակությունը Դավիթ Հարությունյանի գլխավորությամբ արդեն մեկնել է Ստրասբուրգ: Պատվիրակության ԲՀԿ-ական անդամներ Նաիրա Զոհրաբյանն ու Վահե Հովհաննիսյանը և ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանը ԵԽԽՎ նստաշրջանում հայկական պատվիրակությանը կմիանան վաղը՝ հոկտեմբերի 2-ին: Տեղեկացնենք, որ նստաշրջանի ընթացքում արտահերթ կքննարկվի նաև Ռամիլ Սաֆարովի հետ կապված խնդիրը: Այն կքննարկվի հոկտեմբերի 4-ին: Իսկ այսօր՝ նստաշրջանի աշխատանքների
Գալուստ Սահակյան. Կքվեարկենք այն տոնայնությամբ, ինչ տոնայնությամբ ես խոսեցի»
«Ամեն ինչ պիտի անել, որ այս ամբիոնը վրեժի ամբիոն չդառնա«,- այսօր ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց ՀՀԿ խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանը, երբ քննարկվում է Վարդան Օսկանյանի՝ անձեռնմխելիությունից զրկելու գլխավոր դատախազի միջնորդությունը: Գալուստ Սահակյանի խոսքերով՝ «Թերթերից մեկն էլ կգրի՝ էնպես խոսեցինք, որ իշխանությունները խառնվեցին իրար: Այստեղ կոնկրետ փաստարկվում է՝ որպես մեղադրյալ պարոն Օսկանյանին քննության պրոցեսներին ընդգրկելը:
Կոշիկներ՝ տղամարդու կաշվից :)
Այ թե ինչ է լինում, երբ գովազդ անողները շարադասությունից մեղմ ասած թույլ են լինում 🙂 Կոշիկները դառնում են տղամարդու կաշվից, իսկ կնոջ կաշվից էլ երևի պայուսակներն են կարվում 🙂 Տիգրանուհի Թասլակյան
Կայացավ Գեւորգ Դեւրիկյանի «Հայոց մեծեր» երկհատոր գրքի առաջին մասի շնորհանդեսը
Այսօր Հայաստանի գրողների միությունում կայացավ Գրականության ինստիտուտի փոխտնօրեն Վարդան Դեւրիկյանի հանգուցյալ հոր` Գեւորգ Դեւրիկյանի «Հայոց մեծեր» երկհատոր գրքի առաջին մասի շնորհանդեսը: Կրտսեր Դեւրիկյանի խոսքով, հայրն այդ գրքի վրա աշխատել է բավականին երկար, քանի որ ինքնին պատմության ուսումնասիրումը դժվար է, առավել բարդ է դա գեղարվեստականորեն ներկայացնելը: Չնայած դրան, Դեւրիկյանի կարծիքով, իր հոր մոտ դա ստացվել է:
Նաիրա Զոհրաբյանը հորդորում է մյուս խմբակցություններին բոյկոտել քվեարկությունը. «Մասնակցելով՝ կլեգիտիմացնենք այս ֆարսը»
«Մենք հասկացանք, որ մեր գլխավոր դատախազությունը խիստ հանձնառու է՝ «Սիվիլիթասի» շահերը պաշտպանելու համար: Չի բացառվում, որ «Սիվիլիթաս» հիմնադրամը առաջիկայում շնորհակալական ուղերձ հղի իրավապահ մարմիններին՝ իրենց շահերը, անկախ իրենց դիմումի, անկախ իրենց միջնորդության, այդքան ջատագով պաշտպանելու համար: Ես հարկ չեմ համարում այստեղ քննարկելու այդ միջնորդությունը, դրա համար ԲՀԿ խմբակցության պատգամավորները որեւէ հարց չուղղեցին գխավոր դատախազին, որովհետեւ
Անտիբակտերիալ օճառը ծերացնում է մաշկը
Կոսմետոլոգները հաճախ խորհուրդ են տալիս օգտագործել անտիբակտերիալ օճառներ՝ նախատեսված դեմքի խնամքի համար: Պարզվում է՝ դրանց պարբերաբար կիրառումը կարող է վնասել մաշկը, ժամանակից շուտ ծերացնելով այն: Ամերիկացի մասնագետների պնդմամբ՝ անտիբակտերիալ օճառները կարելի է օգտագործել միայն ձեռքերը լվանալու համար, ոչ թե դեմքի եւ պարանոցի: Լիկա ԳԼԱՄՈՒՌՅԱՆ
ՀՅԴ-ն Օսկանյանին չի հանձնելու
ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանը կոչ արեց պատգամավորներին իրենք իրենց չխաբել ու չկարծել, թե Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելով՝ հնարավորություն են նրան տալու ապացուցել իր անմեղությունը: Ըստ նրա, մեծամասնությունները փոխվելու սովորություն ունեն ու վաղը ամեն մեկը պատասխան է տալու ու մտածելու է՝ ճի՞շտ արեցի , որ Օսկանյանին հանձնեցին. «Առջեւում նախագահական ընտրություններն են: Եկեք մտածենք՝ այս քայլով թուլացնո՞ւմ ենք
Երաժշտությամբ զբաղվելը զարգացնում է
Փոքր հասակում երաժշտությամբ զբաղվելը խթանում է ուղեղի զարգացումը. այս կարծիքին են բրիտանացիները: Այն երեխաները, որոնք հաճախում են երաժշտական դասընթացների, սկսում են ավելի ճկուն մտածել, նրանց մեջ չի մնում այն, ինչ հնարավոր է չզարգանար մեծանալուն զուգընթաց: Դպրոցում նրանք սկսում են ավելի լավ սովորել, հատկապես ճշգրիտ գիտությունները: Պատասխանելով բոլոր ծնողների այն հարցին, թե արդյոք երեխան կշարունակի՞ լավ
ԵԽԽՎ նախագահը անընդունելի և սկանդալային է համարում Ադրբեջանում Ռամիլ Սաֆարովի հերոսացումը
«Ինձ անհանգստացնում է այն փաստը, որ Հայաստանը դադարեցրել է դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ: Դա անընդունելի է», – այս մասին Ստրասբուրգում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով «Panorama.am»–ի թղթակցի հարցին՝ հայտարարել է ԵԽԽՎ նախագահ Ժան Կլոդ Մինյոնը: «Ինչպե՞ս է հնարավոր, որ Եվրոպայի խորհրդի նման կազմակերպությունում մեկ անդամ-պետությունը դադարեցնի իր հարաբերությունները մյուսի հետ: Դուք պետք է բանակցություններ սկսեք:
Սահակաշվիլի. «Այս ընտրությունները բախտորոշ են երկրի ապագայի համար»
Իվանիշվիլիի կողմնակիցները մեղադրում են նախագահ Սահակաշվիլիին բռնապետի վերածվելու մեջ Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի համաձայն, երկրում երկուշաբթի օրն անցկացվող խորհրդարանական ընտրությունները բախտորոշ կլինեն երկրի ապագայի համար: Երկրում այսօր մեկնարկած խորհրդարանական ընտրություններում որոշվելու է խորհրդարանի 150 տեղերի ճակատագիրը: Ընտրություններից առաջ փոփոխություններ են մտցվել երկրի սահմանադրության մեջ, որոնց համաձայն երկրի վարչապետին են տրվել այն լիազորությունների մեծ մասը, որոնք
ՀՀԿ մարզերի երիտասարդական կազմակերպությունների ֆուտբոլի գավաթի մրցաշար՝ նվիրված Շուշիի ազատագրման 20-ամյակին
Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ մեկնարկել է ՀՀԿ մարզերի երիտասարդական կազմակերպությունների ֆուտբոլի գավաթի մրցաշարը՝ նվիրված Շուշիի ազատագրման 20-ամյակին: Սեպտեմբերի 30-ին տեղի ունեցան միջմարզային առաջին խաղերը. Կապան-Եղեգնաձոր խաղն ավարտվեց 0:1, իսկ Սպիտակ-Գյումրին՝ 1:1 հաշվով: Մրցաշարը տևելու է մինչև նոյեմբեր, և միմյանց հետ մրցելու են ներմարզային առաջնությունում հաղթած մեկական թիմեր: Ֆուտբոլի գավաթի մրցաշարն ավանդական բնույթ
Վահան Հովհաննիսյանն առաջարկում է Հանթսմաններին կանչել Հայաստան
«Գրված է, որ գումարը թող լինի իր հայեցողությամբ, բայց Հանթսմանները չեն նշում, որ դա պետք է գնա Վարդան Օսկանյանի գրպանը: Իր հայեցողությամբ ասելով՝ չի նշանակում, որ Վարդան Օսկանյանը կարող է այն ծախսել անձնական կարիքների համար»,- այսօր ԱԺ-ում ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկմանը ասաց գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Նա վստահեցրեց, որ կան տեղեկություններ,
Օրհուսի կոմիտեի որոշմամբ, Հայաստանի նախագահին, վարչապետին ու արտգործնախարարին ստիպելու են կատարել միջազգային պարտավորությունները
Թեղուտի շահագործման թույլտվությունները դատական կարգով Հայաստանում վիճարկելու հնարավորությունից զրկված հ/կ-ները օրեր առաջ հարցը քննարկել են ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովում: Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության անդամ, իրավաբան Արթուր Գրիգորյանի պատմելով, հանձնաժողովում հարցը քննարկվել է սեպտեմբերի 25-ին՝ քաղաքացիական նախաձեռնության անդամների, բնապահպանության նախարարության եւ Թեղուտը շահագործող ընկերության՝ «Վալլեքս »-ի իրավաբանի մասնակցությամբ: Վերջինս էլ, ըստ նախաձեռնության անդամի, հանդես է եկել
Օսկանյանը Փաշինյանին խոստանում է իր սենյակում խոսել «Մարտի 1»-ից, Մեղրին Լաչինով փոխելուց ու ժամանակին իր սխալներից
Այսօր ԱԺ-ում Վարդան Օսկանյանը բացատրություններ տալիս նշեց. «Ես վիրավորված եմ ինձ զգում: Կարող է ինչ-որ հարցերում մարդ սխալվի: Ես հունիսի 1-ին ստանում եմ ԱԱԾ աշխատակիցներից մեկից հայց, «Սիվիլիթասի» աշխատակիցներից մեկը ծրարը բերում-տալիս է, ասում է՝ պարոն Օսկանյան, ձեզ փողերի լվացման գործով կանչում են ցուցմունք տալու»: Դիմելով Հովիկ Աբրահամյանին՝ պարոն Օսկանյանը նշեց. «Ես ինձ խաբված եմ
Բնապահպանները մեկնել են աջակցելու որսագողության մեջ մեղադրվողին
Հենց նոր Արարատի մարզի քննչական բաժանմունքում գտնվող մեր ակտիվիստներից տեղեկացանք (ուր նրանք մեկնել են աջակցելու Գառնի գյուղի բնակիչ Նորիկ Սարգսյանին, քանի որ կասկածներ կային, որ նրան առաջադրվող որսագողության մեղադրանքը բացարձակ անհիմն է և կեղծ), որ քննչական բաժանմունքում հարցաքննվող Նորիկ Սարգսյանին, որտեղ նա գտնվում էր իր փաստաբանի հետ, ոստիկանները քիչ առաջ դուրս են բերել շենքից արդեն
Ճարտարապետ Տիգրան Բարսեղյան. Ստեփանակերտի օդանավակայանը պատրաստ է թռիչքներ ընդունել (Տեսանյութ)
«Հայելի» ակումբում այսօր Ստեփանակերտի օդանավակայանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը եւ քաղաքագետ Լևոն Շիրինյանը խոսեցին Ստեփանակերտի օդանավակայանի գործարկումից եւ դրանից բխող քաղաքական անցուդարձից: Տիգրան Բարսեղյանը հայտնեց, որ օդանավակայանի կառուցման նախագիծը մշակվել է Ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանում եւ հավանության արժանացել ԼՂՀ կառավարության նիստում. «Նախագիծը ստանձնած շինարարական կազմակերպության շնորհալի երիտասարդները ժամանակին կառուցումը հասցրեցին ավարտին, եւ այժմ Ստեփանակերտի
Քրեական գործ՝ սպանության հոդվածով
Ոստիկանության Բերդի բաժանմունքի աշխատակիցները մեկ ամիս որոնում էին Բերդ քաղաքի բնակիչ, 1941 թ. ծնված Ասքանազ Մելիքյանին, ով սեպտեմբերի 2-ի առավոտյան նախիրն ուղեկցել է Նավուր գյուղից վերեւ,«Դուռնալու» կոչվող հանդամաս եւ չի վերադարձել: Նշենք, որ Ասքանազ Մելիքյանի որդին՝ 27-ամյա Վրեժ Մելիքյանը, այս տարվա հուլիսի 23-ին Ներքին Կարմիրաղբյուր գյուղի տարածքում, Վարդավառի տոնակատարության ժամանակ ծագած վեճի ընթացքում դանակով 5-6
Արտեմ Հարությունյան «Գրողների միության ներքնահարկից պետք է հանել կեղտոտ ներքնազգեստը՝ «Օմեգա» ստրիպտիզանոցը» (Տեսանյութ)
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը բանաստեղծ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արտեմ Հարությունյանն անդրադարձավ Գրողների միության՝ Տերյան փողոցում գտնվող բնակելի շենքի ներքնահարկի «Օմեգա» ակումբին: «Վանո Սիրադեղյանի ժամանակ ստրիպտիզը խցկեցին շենքի տակ: 8 նկուղային հարկ, որոնցից մեկը ինձ էր պատկանում, օլիգարխներն առանց ասելու հափշտակեցին, եւ կապտած մարմիններով ռուս աղջիկները, հոգնած սեքսուալ կյանքի ահավոր գահավիժումներից, հայտնվեցին հայ բդեշխների աչքի
Օսկանյանը բացատրություններ է տալիս. «Ես չեմ ուզեցել ունենալ որեւէ բիզնես, իմ աչքը կուշտ է, ատկատներից չեմ օգտվել»
ԱԺ-ում Վարդան Օսկանյանը բացատրություններ է տալիս՝ իրեն անձեռնմխելիությունից զրկելու հարցի հետ կապված: Նրա խոսքերով՝ «Կարմիր թելի նման գնում է՝ ինչի՞ Օսկանյանն այդ փողերն իր մոտ է պահել եւ որ Օսկանյանն այն օգտագործել է իր անձնական նպատակների համար: Հիմնադրամը երկու տեսակի գումար է ստացել: Մեկը՝ անմիջապես հիմնադրամին, մյուսը՝ իմ միջոցով: Սա Հանթսմանների նպատակն է եղել, որ
Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովը հոկտեմբերի 4-ին կքննարկի Սաֆարովի հարցը
Հոկտեմբերի 1-ի առավոտյան` հաստատելով ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի օրակարգի նախագիծը, Վեհաժողովը որոշեց հոկտեմբերի 4-ի քննարկումներում նախատեսված «Քննարկում ընթացիկ հարցերի շուրջ» բաժնում ընդգրկել «Սաֆարովի գործը»: Այս մասին հաղորդում է Եվրախորհրդի պաշտոնական կայքէջը: Հարցն այդպես էլ ձևակերպված է օրակարգում՝ «Սաֆարովի գործը»: Դա այդ օրը քննարկելիք 21-րդ օրակարգային հարցն է:
408.49 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Հոկտեմբերի 1-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 3,780,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 408.49 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 408.45 դրամ:


















































