Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ մարզերի երիտասարդական կազմակերպությունների ֆուտբոլի գավաթի մրցաշար՝ նվիրված Շուշիի ազատագրման 20-ամյակին

Հոկտեմբեր 01,2012 17:09

Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ մեկնարկել է ՀՀԿ մարզերի երիտասարդական կազմակերպությունների ֆուտբոլի գավաթի մրցաշարը՝ նվիրված Շուշիի ազատագրման 20-ամյակին:

 

Սեպտեմբերի 30-ին տեղի ունեցան միջմարզային առաջին խաղերը. Կապան-Եղեգնաձոր խաղն ավարտվեց 0:1, իսկ Սպիտակ-Գյումրին՝ 1:1 հաշվով:

Մրցաշարը տևելու է մինչև նոյեմբեր, և միմյանց հետ մրցելու են ներմարզային առաջնությունում հաղթած մեկական թիմեր:

Ֆուտբոլի գավաթի մրցաշարն ավանդական բնույթ է կրում, և նպատակն է բարձրացնել ՀՀԿ մարզային երիտասարդական կառույցների ակտիվությունը, ինչպես նաև՝ երիտասարդության շրջանում քարոզել առողջ ապրելակերպ:

 

ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031