Օրվա լրահոսը
Աղջկան նախ ստիպել են զբաղվել մարմնավաճառությամբ, հետո` հողագործությամբ
Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում նախկինում չդատված Ռաֆիկ Մարկոսյանի դեմ հարուցված քրեական գործը: Վերջինիս մեղադրվում է նրանում, որ 2011թվականի հուլիս ամսին անչափահասներ՝ 18 տարին չլրացած Դիաննային և Սեդային սեռական շահագործման նպատակով հավաքագրելու և ՀՀ պետական սահմանը հատելով՝ Հայաստանից Ռուսաստանի Դաշնության նրանց տեղափոխումը կազմակերպելու և այնտեղ վերջիններիս պոռնկության շահագործման դիտավորությամբ, նախնական համաձայնության է
«Թուրքիայում ապրող որևէ հայի կյանք մինչև այսօր էլ ապահովագրված չէ»». Գևորգ Մելքոնյան
«Հրանտ Դինքի սպանությունը 1915թ. Հայոց ցեղասպանության, հայոց ցեղասպան քաղաքականության շարունակությունն էր: Եվ քանի դեռ, Թուրքիայի Հանրապետությունը չի ճանաչել հայոց ցեղասպանությունը, ապա Թուրքիայում ապրող որևէ հայի կյանք մինչև այսօր էլ ապահովագրված չէ» ,-այսօր այս մասին «Ելակետ» մամուլի ակումբում ասաց պատմական գիտ. թեկնածու Գևորգ Մելքոնյանը: Բանախոսը խոսելով Հրանտ Դինքի սպանության հետևանքների մասին, ասաց որ Դինքի սպանությունը ցնցեց
Իսկ ի՞նչ պիտի աներ «էս ժողովուրդը», որ չի արել…
«…ժողովրդին չի կարելի էդքան դիմազրկել, չի կարելի ժողովրդից խլել լինելության նախաձեռնությունը, սեփական բարոյականությունից զուրկ համարել ժողովրդին եւ կանգնել նրա գլխին, որպես թե մարգարեի քո առաքելությամբ։ Ես էլ ասում եմ՝ եթե անբարոյական է, ինչո՞ւ չի կործանվել մինչեւ հիմա։ Հազար տարի, հարյուր հազար տարի մենակ է մնացել ինքը իր առաջ, ինչո՞ւ իրեն չի կերել չարիքի, քաղցկեղի պես։
Օրենք ստեղծողները պետք է խորհրդակցեն արվեստագետների հետ
Բոլոր ժամանակների ազատ ու անկախ ստեղծագործողներից շատերը կյանքն ապրելուց հետո են դառնում սեփական ժողովրդի ու երկրի դեմքը: Ազատությունը նրանցից հիմնական մասի վրա ծանր է նստում: Ոչ մեկի եւ ոչ մի կառույցի ենթակա չլինելու ստեղծագործական մղումին հակադրվում է նյութական կարիքների մի ամբողջ բեռ: Թեեւ նկարիչներն ու քանդակագործներն իրենց աշխատանքները հաճախ վաճառում են, բայց դա երբեք չի
«Տիկի՛ն Մեյթիխանյան, դե այդ բառերով նախադասություն կազմեք»
Ուսուցիչներից մեկը շտեմարանի հեղինակին նման առաջարկ է արել ու մնացել անպատասխան «Առավոտը» 2010թ. հունիսի 16-ի համարում անդրադարձել էր Գնահատման եւ թեստավորման կենտրոնում (ԳԹԿ) հայոց լեզվի եւ գրականության թեստերի վերաբերյալ կազմակերպված քննարկմանը, որ վարում էր ԳԹԿ խորհրդի նախագահ, ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը: Նշել էինք, որ քննարկումը քիչ էր մնում վերածվեր ծեծկռտուքի, ու Մանուկ Մկրտչյանը ձեռքն անընդհատ
Զգուշացեք գազի ծառայության «աշխատակիցներից»
Խաբեությամբ, ներկայանալով իբրև գազի ծառայության աշխատակից, ատրճանակներով զինված մուտք են գործել Էջմիածին քաղաքի բնակարաններից մեկը և հափշտակել են առանձնապես խոշոր չափերի նյութական արժեքներ: Էջմիածին քաղաքի բնակիչ Հովհաննես Իսպիրյանին առաջադրված մեղադրանքից տեղեկանում ենք նաև քրեական գործի այլ մանրամասների: Ըստ մեղադրական եզրակացության, նա ուրիշի գույքը ավազակությամբ հափշտակելու նպատակով նախնական համաձայնության գալով Սամսոն Սարգսյանի և Հովհաննես Հովհաննիսյանի հետ,
6 տարվա վաղեմության գործը չի բացահայտվել
Ոստիկանությունը շարունակում է հավաստիացնել 2012 թվականի սեպտեմբերի 8-ին Հայաստանի ոստիկանությունը տեղեկացրեց 6 տարվա վաղեմության հանցագործության բացահայտման մասին: Գործը վերաբերում էր քաղաքացի Գայանե Նազարյանից երթուղային տրանսպորտում 6000 ԱՄՆ դոլար գողությանը: Համաձայն ոստիկանության պաշտոնական հաղորդագրության, ոստիկանություն է բերման ենթարկվել 50-ամյա քաղաքացի Գյուլնարա Հովհաննիսյանը, ով, ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, կատարել է գողությունը: Սա միայն չոր պաշտոնական հաղորդագրություն
Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ
Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, հունվարի 13-ից 19-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մարտական դիրքերը հուսալիորեն
Արոննա Սիմոնյան. «Երեխան անհիմն չի զրկվել հաշմանդամության թոշակից»
Լոռու մարզի թիվ 1 բժշկասոցիալական փորձաքննական հանձաժողովի նախագահ Արոննա Սիմոնյանը պնդում է, որ անցած տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին կայացած հանձնաժողովի նիստում վանաձորցի 13-ամյա Շահեն Հարությունյանն անհիմն չի զրկվել հաշմանդամության թոշակից: «Առավոտն», անդրադառնալով այս խնդրին, տեղեկացրել էր, որ Լոռու մարզի թիվ 1 բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովն անցած տարվա նոյեմբեր-դեկտեմբերին կայացած նիստում հաշմանդամ չի ճանաչել ԿՆՀ օրգանական ախտահարում՝ էպիլեպտիկ
Վետերանները քիչ են մնացել
Հայրենական պատերազմի վետերան Ռուբեն Ավետիսյանն արդեն 7-րդ անգամ դիմում է հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին, սակայն ինչպես վետերանն է ասում, ամեն անգամ վետերանների անունից նախագահին ուղղված նամակը հասցեագրվում է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, վերջինս էլ ամենայն մանրամասնորեն պատասխանում է, թե մեր երկրում վետերաններն ինչ իրավունքներ ունեն: «Առավոտի» հետ զրույցում վետերան Ավետիսյանը նկատում է. «Մենք մեր
Բարեգործական ծանրոցները թալանում են
Այս ծանրոցներում «կեղծ» ապրանքներ են Անապահով ընտանիքների համար ուղարկած սննդի ու մանկական հագուստի փոխարեն՝ փայտեր ու ծերերի հագած ու կեղտոտ փոխաններ են ուղարկել: Սիրվարդ Գալստյանն արդեն 2-րդ անգամ է, ինչ Ամերիկայի Միացյալ Նահանգներից ստանալով բարեգործական ծանրոցները՝ բացելուց հետո հայտնաբերել է, որ այնտեղ նոր հագուստի ու սննդի փոխարեն՝ ինչ-որ փայտեր, հագած, հնամաշ, կեղտոտ ու գարշահոտությամբ բարձեր
Կայացավ Հայկյան 10-րդ մրցանակաբաշխությունը
Հունվարի 18-ին Երգի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայկյան 10-րդ մրցանակաբաշխությունը, որին ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից սահմանված Հայկյան մրցանակներ ստացան 2012թ. երիտասարդական ոլորտում իրենց լավագույնս դրսևորած ուսանողական և երիտասարդական կառույցները, լավագույն երիտասարդական ծրագրերը։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նշեց, որ նախաձեռնության նպատակն է խրախուսել բոլոր այն երիտասարդական
Տեղի է ունեցել Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացումը համակարգող հանձնաժողովի նիստը
Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացումը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի ութերորդ նիստը: Բացման խոսքում ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը մասնավորապես նշեց. <<2012թ. Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցությունն ունեցել է հաջող ընթացք: Նախատեսված 152 գործողություններից 120-ն ամբողջությամբ կատարվել է: ՆԱՏՕ-ի հետ մեր համագործակցությունը ներառել է պաշտպանության, արտակարգ իրավիճակների,
«Երկու ղարաբաղցիների բախումը փոխարինվեց ղարաբաղցու եւ սփյուռքահայի «բախումով»
Արման Մելիքյանը՝ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի մասին ՀՀԿ-ականները վաղուց եւ համոզված հայտարարում են, որ հաղթող թեկնածուն Սերժ Սարգսյանն է, իսկ մնացած բոլորը պայքարելու են երկրորդ տեղի համար: Դուք երկրորդ տեղի համա՞ր եք պայքարում՝ «Առավոտի» հարցին նախագահի թեկնածու Արման Մելիքյանը պատասխանեց. «Դուք իրավացի եք՝ ՀՀԿ-ականները վաղուց են հայտարարում, որ հաղթող թեկնածուն Սերժ Սարգսյանն է: Անցյալ տարվա խորհրդարանական
Շնորհավորանքներ՝ ազգային հավաքականի ֆուտբոլիստներին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իր պաշտոնական կայքով հայկական ֆուտբոլի բազմահազար երկրպագուների անունից այսօր շնորհավորել է ազգային հավաքականի ֆուտբոլիստներ, հարձակվողներ Էդգար Մանուչարյանին եւ Արթուր Սարկիսովին՝ ծննդյան օրվա կապակցությամբ, նրանց մաղթել նոր ձեռքբերումներ եւ բազմաթիվ հաղթական գոլեր մեր հավաքականի կազմում: Միանում ենք: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
«Հայաստանը Վրաստանի հետ հարաբերություններում չունի քաղաքական ծրագիր»
«Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի» տնօրեն Հայկազուն Ալվրցյանը եւ «Կովկասի» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը «Դեմ առ դեմ» զրուցում են հայ-վրացական հարաբերությունների զարգացման միտումների մասին: Ստորեւ ներկայացնում ենք հատվածներ երկու փորձագետների զրույցից: Հայկազուն Ալվրցյան- Ես կարծում եմ, որ Իվանիշվիլիի այս այցն առավելագույնը մենք պետք է գնահատենք որպես լավ մտադրություններով այց, որը հույսեր է տալիս: Ստորագրվել է
«Չի կարող Թուրքիան իրականացնել ՄԱԿ-ի գործունեությունները». Հրանտ Սարգսյան
«Ստամբուլը դառնում է ՄԱԿ-ի եվրոպական գրասենյակի կենտրոն, սա շատ վտանգավոր է մեր երկրի համար: Հայերին կարելի է ոչնչացնել անգամ մեկ փամփուշտ չօգտագործելով»,-այսօր ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի Բրատիսլավայից Թուրքիա, Ստամբուլ նախատեսվող տեղափոխման կապակցությամբ իր կարծիքն արտահայտեց «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը: Նրա պնդմամբ Թուրքիայի եւ Ադրբեջանի քաղաքացիները աշխատում են միջազգային կառույցների
Արոնյանը երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց Վեյկ-ան Զեեում
«Tata Steel» շախմատային փառատոնում Լեւոն Արոնյանը երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ: Վեցերորդ տուրում նա պարտության մատնեց Հունգարիայի ներկայացուցիչ Պետեր Լեկոյին եւ 3,5 միավորով բարձրացավ 5-րդ հորիզոնական: Հաջողության հասավ նաեւ «B» խմբում հանդես եկող գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը, որը սեւ խաղաքարերով առավելության հասավ Սիպկե Էռնստի նկատմամբ: Սերգեյը 4,0 միավորով ընթանում է մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնականում: «C» խմբում բրազիլահայ
«Դրական եմ գնահատում Վրաստանի վարչապետի այցը Հայաստան». Ջոն Մելիքյան
«Հայաստանի Հանրապետությունը Վրաստանի համար կաեւոր երկիր է, սակայն ազգային փոքրամասնությունների հետ կապված ոչ մի որոշում չունեն դեռ»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Վրաստանի հարցերով փորձագետ Ջոն Մելիքյանը: Նրա պնդմամբ հայ-վրացական սահմանի հետ կապված խնդիրներ կան, սակայն բարդ չեն. «Դրական եմ գնահատում Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի այցը Հայաստան: Այցը առաջին անգամն էր եւ ճանաչողական: Առաջին այցով
Հարկադիրում որպես պաշտոնյա ներկայացած անձը ոչ սթափ վիճակում վթարի է ենթարկվել
Այսօր` հունվարի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևան քաղաքի բնակիչ` 31-ամյա Արմեն Աբովյանը, վարելով «Հունդայի» մակնիշի 30 ԼԼ 191 համարնիշի ավտոմեքենան, Գայի պողոտայի թիվ 14/3 շենքի դիմաց դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլէկտրասյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը shamshyan.com-ում, վթարի հետևանքով Ա. Աբովյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է
Հայտարարություն ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թվի մասին (19.01.2013 թ. դրությամբ)
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 6-րդ հոդվածի 8-րդ մասի` Հանրապետության Նախագահի ընտրությունների ժամանակ` քվեարկության օրվանից առաջ` 30-րդ, 20-րդ, 10-րդ և քվեարկության նախորդ օրը, Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հրապարակում է Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը` նշելով նաև յուրաքանչյուր լրացուցիչ ցուցակում ընդգրկված ընտրողների թիվը: Այսպես, քվեարկության օրվանից 30 օր առաջ Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում
Սերժ Սարգսյանը մասնակցել է Ծաղկաձորում անցկացվող Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահական խորհրդի նիստին
Հայաստանի Հանրապետության նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է հունվարի 18-21-ը Ծաղկաձորում անցկացվող Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահական խորհրդի նիստին: Նիստին մասնակցել են Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահ Կիրսան Իլյումժինովը, ՖԻԴԵ-ի 23 անդամներ և աշխարհի մոտ 20 երկրների շախմատային ֆեդերացիաների ներկայացուցիչներ: Սերժ Սարգսյանը նիստում հանդես է եկել ողջույնի խոսքով: *** ՀՀ նախագահ,
Հայաստանը 1:4 հաշվով պարտվել է Մակեդոնիային
ՀՖՖ պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Մակեդոնիայում գտնվող ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն այդ երկրի ընտրանու հետ երկրորդ ընկերական հանդիպումում պարտվել է 1:4 հաշվով: Մեր թիմի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանն այս անգամ խաղադաշտ է դուրս բերել փորձարարական կազմ: Այժմ Հայաստանի ֆուտզալի հավաքականը մեկնելու է Բուլղարիա՝ մասնակցելու Եվրոպայի առաջնության ընտրական փուլի «D» խմբի մրցաշարին, որտեղ նրա մրցակիցները
Գյումրիում գարեջրի ու հացի փառատոն էլ կանցկացվի
Գյումրին 2013թ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հռչակելու կապակցությամբ մի քանի օր է` Գյումրու քաղաքապետարանում արվեստագետների ու հ/կ-ների ներկայացուցիչների հետ խորհրդակցություններ են անցկացվում: Նրանք մշակութային ծրագրեր ու գաղափարներ են ներկայացնում, որոնցից ընտրվելու է ամենահետաքրքիրը, կառավարության հավանությանն է ուղարկվելու, նոր միայն ծրագրերը ֆինանսավորվելու են ու մայիս ամսից սկսվելու են միջոցառումները: Այսօր Գյումրու փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանի առանձնասենյակում հավաքվել էին
Դեմքով դեպի քաղաքացին
Կա մեկ լավ լուր եւ մեկ վատ: Վաղվանից օրերը տաքանալու են, իսկ երկուշաբթի օրվանից սկսվելու է նախընտրական քարոզչությունը: Մխիթարական է, սակայն, որ քարոզչությունը տեւելու է ընդամենը մեկ ամիս, իսկ գարնան գալը, ինչպես ասում են, անկասելի է եւ հաղթանակը՝ անխուսափելի: Այս օպտիմիստական ֆոնի վրա ոչ մի այլ բան չի մնում, քան թեթեւ տանել նախընտրական PR եւ
Տավուշի բաժնի ոստիկանները տաք հետքերով բացահայտեցին հանդամասում տեղի ունեցած սպանությունը
ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնի Տավուշի քննչական բաժանմունքում ավագ քննիչ Հունան Գարամյանի կողմից քրեական գործ է հարուցվել ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն), 294 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (մի խումբ անձանց կողմից ապօրինի որս կատարելու) հատկանիշներով: Ըստ shamshyan.com-ի, նշված քրեական գործը հարուցվել է Բերդ քաղաքի բնակիչ 1961թ. ծնված 52-ամյա Սերոժ Հովհաննիսյանի
Մահացել է բուժման մեջ գտնվող զինծառայող
ՀՀ պաշտպանության նախարարությունը խորը ցավով տեղեկացնում է, որ 18.01.2013թ., ժամը 20:55-ին Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացել է 13.01.2013թ-ից ԿԿԶՀ-ում բուժման մեջ գտնվող ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Արտյոմ Գագիկի Հակոբյանը /ծնված 1994թ., 2012-2 զորակոչ/: Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն: ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է
Աշխարհի վերջին` գողացված ներքնակով և սիրեկանի գրկում
Ոստիկանության Վայոց Ձորի մարզի ոստիկանները, ամուսնու դիմումի հիման վրա, որոնում են նրա կնոջը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը shamshyan.com-ում, ամուսինը` Կ. Մ-ն դիմել է ոստիկանություն և հայտնել, որ կինը դեկտեմբերի 20-ին տանից գողացել է 800 հազար դրամ, ոսկյա մատանիներ, մեծ քանակի պահածոներ, ներքնակ, անկողնային պարագաներ և սիրեկանի հետ դիմել փախուստի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող
Բնակչությունը գազով չի տաքանում
Գազը դեռ չթանկացած՝ բնակչությունը հրաժարվում է դրանից։ Հայաստանում գազի սպառման ծավալները անցած տարի թեև աճել են 4,8%-ով, սակայն բնակչությունը այն չի օգտագործում ջեռուցման նպատակով։ Հայաստան ներկրված բնական գազի ծավալները 2012թ. ընթացքում ավելացել են 22,3%-ով՝ կազմելով 1,97 մլրդ խմ։ «ՀայՌուսգազարդի» կողմից իրացված ծավալներն աճել են 4,8%-ով՝ հասնելով 1,6 մլրդ խմ-ի: Ընկերության հաղորդագրության համաձայն՝ 2012-ին, նախորդող տարվա
Թունավորում
Հունվարի 19-ին, ժամը 08.30-ին տեղեկատվություն է ստացվել, որ թունավորոման նախանաշաններով Երևանի «Մուրացան» ԲԿ, այնուհետև «Էրեբունի» ԲԿ են տեղափոխվել Ազատաշեն գյուղի բնակիչներ` 1981 թ. ծնված Ազնիվ, 2008 թ. ծնված Դավիթ, 2002 թ. ծնված Ռոզա Եղիազարյանները և 1975 թ. ծնված Գագիկ ու 1930 թ. ծնված Ռոզա Հովսեփյանները: Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար: *** Հունվարի


















































