Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյանը հորդորում է մյուս խմբակցություններին բոյկոտել քվեարկությունը. «Մասնակցելով՝ կլեգիտիմացնենք այս ֆարսը»

Հոկտեմբեր 01,2012 17:49

«Մենք հասկացանք, որ մեր գլխավոր դատախազությունը խիստ հանձնառու է՝ «Սիվիլիթասի» շահերը պաշտպանելու համար: Չի բացառվում, որ «Սիվիլիթաս» հիմնադրամը առաջիկայում շնորհակալական ուղերձ հղի իրավապահ մարմիններին՝ իրենց շահերը, անկախ իրենց դիմումի, անկախ իրենց միջնորդության, այդքան ջատագով պաշտպանելու համար: Ես հարկ չեմ համարում այստեղ քննարկելու այդ միջնորդությունը, դրա համար ԲՀԿ խմբակցության պատգամավորները որեւէ հարց չուղղեցին գխավոր դատախազին, որովհետեւ մեզ համար ի սկզբանե պարզ էր՝ միջնորդությունը իրավական որեւէ հիմնավորում չունի: Իր մեջ քաղաքական կոմպոնենտ է պարունակում՝ ուղղված ոչ միայն նախկին արտգործնախարարին, այլեւ՝ ուղղված բացառապես ԲՀԿ-ի դեմ: Չեմ ուզում ներկայացնել քաղաքական կոմպոնենտի բոլոր հիմքերը, ձեզ բոլորի համար դա ակնհայտ է: Սա սկսվեց դեռեւս մեր վերջին համագումարից հետո եւ ողջ այս ընթացքում պարբերաբար մենք ականատես ենք լինում նման գործելաոճի: Գումարը տեղում է, բողոքող չկա: Ավելին՝ նա, ով պիտի բողոքեր, ակնհայտորեն նշել է՝ թողնում է ծախսերը Վարդան Օսկանյանի բացառիկ եւ բացարձակ հայեցողությանը: Մեզ այլ եզրակացություն չի մնում անելու, բացի նրանից, որ սա քաղաքական պատվեր է՝ ԲՀԿ-ի դեմ: Այդ մասին տեղեկացվելու է հեղինակավոր բոլոր միջազգային կառույցներում: Վաղը ես եւ իմ գործընկերները ԵԽԽՎ-ում եւս այդ մասին կխոսենք:

Որեւէ մեկը իրեն իրավունք չի վերապահում ԲՀԿ-ի հետ խոսել քաղաքական պատվերների ձեւով: Այս քառօրյայի որեւէ քննարկմանը ԲՀԿ-ն չի մասնակցելու: Մեր պատգամավորների ելույթներից հետո կլքենք ԱԺ շենքը, իսկ մեր հետագա մասնակցությունը ԱԺ աշխատանքներին կքննարկենք: Սա չի նշանակում, թե ԲՀԿ պատգամավորները չեն լինի տարածքում եւ չեն հսկի քվեարկությունը: Մեզ համար արդեն ակնհայտ է, թե քվեարկությունն ինչպես է ընթանալու: «Կենտրոն» հեռուստաընկերության տեսախցիկները ֆիքսված են լինելու: Չփորձեք այլ մանիպուլյացիաներով խեղաթյուրել քվեարկության արդյունքները: Այն պատգամավորները, որոնք դեմ են, ուղղակի հորդորում եմ չմասնակցել այս քվեարկությանը: Մասնակցելով՝ կլեգիտիմացնենք այս ֆարսը: Այս կերպ մենք միաձայն մեր քաղաքական հաշվեհարդարներին դեմ կարտահայտվենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031