Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ նախագահը անընդունելի և սկանդալային է համարում Ադրբեջանում Ռամիլ Սաֆարովի հերոսացումը

Հոկտեմբեր 01,2012 17:17

«Ինձ անհանգստացնում է այն փաստը, որ Հայաստանը դադարեցրել է դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ: Դա անընդունելի է», – այս մասին Ստրասբուրգում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով «Panorama.am»–ի թղթակցի հարցին՝ հայտարարել է ԵԽԽՎ նախագահ Ժան Կլոդ Մինյոնը:

«Ինչպե՞ս է հնարավոր, որ Եվրոպայի խորհրդի նման կազմակերպությունում մեկ անդամ-պետությունը դադարեցնի իր հարաբերությունները մյուսի հետ: Դուք պետք է բանակցություններ սկսեք: Մենք դրա համար ենք այստեղ »,- ընգծեց Ժ.Կ. Մինյոնը՝ մոռանալով, սակայն, Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումը:

Հիշեցնենք նաև, որ 2004 թվականին ՆԱՏՕ-ի շրջանակներում Հունգարիայի Բուտապեշտ մայրաքաղաքում տեղի ունեցող դասընթացների ժամանակ ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը հայազգի սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարել էր: Ռ. Սաֆարովը հունգարական դատարանի կողմից դատապարտվեց ցմահ ազատազրկման, սակայն վերջերս Հունգարիայի կառավարությունը Ռ. Սաֆարովին արտահանձնեց Ադրբեջանին, իսկ վերջինս նրան ներում շնորհեց ու բարձրացրեց զինվորական կոչումը:

Ադրբեջանի այս քայլը արժանացավ միջազգային հանրության քննադատությանն ու պարսավանքին:

Հայաստանը, իր հերթին Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան արտահանձնելուն ի պատասխան, կասեցրեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ:

Ես, խստորեն քննադատում եմ այն փաստը, որ Ադրբեջանում Ռամիլ Սաֆարովին դիմավորել են որպես հերոսի, չնայած այն հանգամանքին, որ նա դատապարտվել էր սպանության համար: Դա անընդունելի է և սկանդալային: Ես Չեմ կարող բառեր գտնել. ցնցված եմ այն ամենով ինչ տեղի է ունեցել»,- այս մասին Ստրասբուրգում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ` պատասխանելով «Panoroma.am»-ի թղթակցի հարցին, հայտարարել է ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնը:

Մեկնաբանելով վեհաժողովի կողմից հնարավոր պատժամիջոցների կիրառման հարցը, ԵԽԽՎ ղեկավարը նշել է. «Ինձ վրա հույս չդնեք, սա անդամ երկրներ Հայաստանի և Ադրբեջանի միջև սկանդալային հարաբերությունների պարզում է: Դա ոչ իմ, ոչ էլ ԵԽԽՎ-ի դերն է: Ես նախկինում ևս հղում եմ արել խորհրդարանական ժողովրդավարության վրա, որին ես իրականում հավատում եմ: Ես կարծում եմ, որ մենք կարող ենք գտնել հարցի լուծումը»:

Նա հավելել է, որ ներկայումս ստեղծված իրավիճակի վերաբերյալ կանցկացվեն քննարկումներ, սակայն դրանց չի հետևի բանաձևերի և հանձնարարականների ընդունում:

«Ես ինքս քննարկման ժամանակ կներկայացնեմ Սաֆարովի գործը և կփորձոմ ապահովել քննարկումների այնպիսի մթնոլորտ, որը կապահովի ներկայացնող կողմերի նկատմամբ հարգանք: Ես արդեն փորձել եմ մերձեցնել հայկական և ադրբեջանական կողմերին, հաստատել նրանց մեջ բանական հարաբերություններ ԵԽԽՎ-ի շրջանակներում: Մենք պետք է գտնենք հարցի լուծումը: Առկա է երկրների միջև նման խնդիրների լուծման փորձ: Ֆրանսիայի և Գերմանիայի միջև ներկայումս գերազանց հարաբերությոններ են և ես վստահ եմ, որ Եվրոպայի խորհուրդը այս գործում կարող է ունենալ իր դերակատարումը: Խնդիրը իրավիճակը չբարդացնելու մեջ է: Մենք ցանկանում ենք ապահովվել երկխոսությունը, որպեսզի վստահ լինենք,որ երկու երկրների միջև հաստատվել են բանական հարաբերություններ: Այդ դեպքում խնդիրը կարող է ստանալ իր վերջնական լուծումը: Վերադառնալով Սաֆարովի գործին, ես կցանկանայի, որպեսզի քննարկումները ընդանան փոխադարձ հարգանքի մթնոլորտում, ինչն իր հերթին կարևոր է կազմակերպությունում վտահության մնթոլորտի պահպանման գործում»,- նշել է Ժան-Կլոդ Մինյոնը:

Անդրադառնալով ԵԽԽՎ ԼՂ հարցով ենթահանձնաժողովի գործոոնեությանը Մինյոնը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չափազանց բարդ է և նա դեմ է սույն հանձնաժողովի աշխատանքների վերականգնմանը:

«Կարծում եմ, որ մենք պետք է վստահենք ԵԱՀԿ ՄԽ-ի աշխատանքներին: Ես ցանկություն եմ հայտնել հանդիպել Մինսկի Խմբի համանախագահների հետ համոզվելու համար , որ վերջիններս խնդրի լուծումը որոնելու գործում առաջ են շարժվում»:

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ Բյուրոն ավելի վաղ Ռ. Սաֆարովի գործի առնչությամբ քննարկում կազմակերպվելու վերաբերյալ դիմում էր ստացել:

Նշենք, որ սեպտեմբերի 5-ին ԵԽԽՎ նախագահ Ժան Կլոդ Միյոնը հայտարարություն է տարածել ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովին Հունգարիայի իշխանությունների կողմից Ադրբեջան արտահանձնելու և այդ երկրի իշխանությունների կողմից ներում շնորհելու որոշման կապակցությամբ:

ԵԽԽՎ նախագահի հայտարարության մեջ մասնավորապես ասված է.

«Միանում եմ Սաֆարովի գործած սարսափելի հանցագործության «փառաբանման» միջազգային դատապարտմանը, հանցագործության, որի համար նա դատապարտվել էր ԵԽ անդամ պետության դատարանի կողմից: Նրա ազատ արձակումն անընդունելի է և ես ծայրաստիճան հիասթափված եմ այս հարցում ԵԽ իրավական գործիքների անօրինական կիրառման փաստի առնչությամբ: Այս սկանդալային ներումը մեծ բացասական հետևանքներ է թողնում Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա առանց այն էլ լարված հարաբերությունների վրա, միաժամանակ վտանգի է ենթարկում տարածաշրջանի կայունությունը: Կոչ եմ անում ադրբեջանական իշխանություններին վերանայել իրենց դիրքորոշումը Եվրոպայի խորհրդի սահմանած սկզբունքների ու իդեալների համաձայն»:

Սույն դիրքորոշումը ԵԽԽՎ նախագահ վերահաստատել է սեպտեմբերի 20-ին Ստրասբուրգում կայացած ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման ժամանակ:

Հիշեցնենք նաև, որ 2004 թվականին ՆԱՏՕ-ի շրջանակներում Հունգարիայի Բուտապեշտ մայրաքաղաքում տեղի ունեցող դասընթացների ժամանակ ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը հայազգի սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարել էր: Ռ. Սաֆարովը հունգարական դատարանի կողմից դատապարտվեց ցմահ ազատազրկման, սակայն վերջերս Հունգարիայի կառավարությունը Ռ. Սաֆարովին արտահանձնեց Ադրբեջանին, իսկ վերջինս նրան ներում շնորհեց ու բարձրացրեց զինվորական կոչումը:

Ադրբեջանի այս քայլը արժանացավ միջազգային հանրության քննադատությանն ու պարսավանքին:

Հայաստանը, իր հերթին Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան արտահանձնելուն ի պատասխան, կասեցրեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ:

Panorama.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031