Օրվա լրահոսը
Այսօր կորոշվի շախմատի 1-ին լիգայի հաղթողը
Այսօր Գորիսում կայանալու է շախմատի Հայաստանի 73-րդ առաջնության 1-ին լիգայի վերջին տուրը: 14 մասնակիցների մեջ հաղթողի կոչման համար պայքարն ընթանում է հիմնականում երեք շախմատիստների միջեւ՝ միջազգային վարպետ Հովիկ Հայրապետյանի (8,0 միավոր), ՖԻԴԵ-ի վարպետ Ռոբերտ Աղասարյանի (8,0) եւ գրոսմայստեր Լեւոն Բաբուջյանի (7,5), որոնք նույն հերթականությամբ կազմում են առաջատարների եռյակը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Օսկանյանի հետապնդումն ակնհայտորեն քաղաքական բնույթ ունի. Սերժ Թանգյան
Վարդան Օսկանյանի դեմ սկսված քաղաքական հետապնդման առթիվ հայտարարություն է տարածել Սերժ Թանգյանը: Այն ներկայացված է ստորև: Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետապնդումն ակնհայտորեն քաղաքական բնույթ ունի: 2011թ. սկզբին Ջոն Հանթսմանի հիմնադրամը Սիվիլիթասի միջոցով գումար էր տրամադրել Օսկանյանին: Մինչդեռ պարոն Օսկանյանի դեմ գործողությունները ձեռնարկվեցին այն բանից հետո, երբ նա 2012թ. քաղաքականություն վերադարձավ: Սիվիլիթաս հասարակական կազմակերպությունը, որ
Ընկել է ձորը և մահացել
Սեպտեմբերի 30-ին, ժամը 21.34-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Լոռի բերդ գյուղում քաղաքացին ժայռից ընկել է ձորը: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը: Փրկարարները ձորից դուրս են բերել և շտապօգնության աշխատակիցներին հանձնել նույն գյուղի բնակիչ` 1962 թ. ծնված Հովիկ Բադալյանի դին: ԱԻՆ
Ֆուտբոլիստի սիրտը կանգ է առել երկրորդ անգամ
Հոլանդական «Նեյմեգեն» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Էվանդեր Սնոյի սիրտը կանգ է առել երկրի առաջնության «Ֆեյենորդի» հետ հանդիպման ժամանակ: Պատճառը դեֆիբրիլյատորի հետ առաջացած խնդիրն է, որը ֆուտբոլիստի սրտում տեղադրվել էր 2010 թվականի աշնանը, երբ նրա սիրտը առաջին անգամ էր կանգնել: Բժիշկները սարքը կարգի են բերել, սակայն 25-ամյա ֆուտբոլիստը մի որոշ ժամանակ պետք է անցկացնի հիվանդանոցում: Աշոտ
Մեքենան շրջվել է ձորը
Սեպտեմբերի 30-ին, ժամը 20.21-ին ահազանգ է ստացվել, որ Երևան–Դիլիջան ավտոճանապարհի 83-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Միթսուբիշի Պաջերո» մակնիշի 26 ՍՍ 024 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել հարակից ձորակը: Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ձորակից: Զոհեր և տուժածներ չկան: ԱԻՆ
Էրդողան. «Հայաստանի հարցում մեր դիրքորոշումն անփոփոխ է»
Թուրքական դիվանագիտությունը շարունակում է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավումը կապել Ղարաբաղի խնդրին: Այս մասին կիրակի օրը, Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության Անկարայում կայացած չորրորդ համագումարի ժամանակ հայտարարեց երկրի վարչապետ Ռեջեփ Էրդողանը: «Հայաստանը, հայերը եւ այն ուժերը, որ կանգնած են նրանց թիկունքին` թե՛ այստեղ` Թուրքիայում, եւ թե՛ Թուրքիայից դուրս, պարտավոր են հստակ գիտակցել, որ քանի դեռ
Օսկանյանին հալածելը պախարակելի և քաղաքական դրդապատճառներ ունեցող արարք է. Ատոմ Էգոյան
Աշխարհահռչակ ռեժիսոր Ատոմ Էգոյանն իր աջակցությունն է հայտնել Վարդան Օսկանյանին՝ նրա դեմ սկսված քաղաքական հետապնդման գործում: Էգոյանի հայտարարությունը ներկայացված է ստորև: Ես ճանաչում եմ Վարդան Օսկանյանին երկար տարիներ և համոզված եմ, որ նա փայլուն պետական գործիչ է, Հայաստանի բարգավաճման ու բարօրության նվիրյալ: Նա իրավամբ միջազգային հեղինակություն ունի՝ ունակ ստեղծելու կարևոր կապեր և բերելու ժողովրդավարական բարեփոխման
Քիմ Քարդաշյանն ուզում է հղիանա՞լ
Քիմ Քարդաշյանը գրեթե երջանիկ է: Նա ունի դրա համար գրեթե ամեն ինչ: Իսկ ինչո՞ւ գրեթե… 30-ամյա գեղեցկուհին դեռ երեխա չունի: Վստահելի աղբյուրների խոսքերով, Քիմը մտադիր է եկող տարվա ընթացքում երեխա լույս աշխարհ բերել: «Հղիանալը եկող տարվա նրա առաջնային նպատակն է: Քիմը պատրաստվում է հեռանալ հարազատ Լոս Անջելեսից եւ բնակություն հաստատել Նյու Յորքում», – վստահելի աղբյուրը
Իրանահայ համայնքը հուշանվերների պակասից չի տառապում
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի Իրան կատարած այցի առիթով «Արաքս» շաբաթաթերթ, Թեհրան, 01.10.2012թ. ՀՀ Սփյուռքի նախարարության կայքէջից տեղեկանում ենք, որ նախարար Հրանուշ Հակոբյանը այցելել է Իրան: Իհարկե իրանահայ համայնքը, համայնքի տասնյակ մարզամշակութային հաստատությունները, Թեհրանահայության բնակչության գրեթե կեսը տեղավորող Սասուն քաղաքամասի հայությունը, համայքում տպագրվող թերթերը դեռևս լուր չունեն նախարարի այցի մասին: Այլ, ինչպես յուրաքանչուր սփյուռքահայ, այդ
Նորայր Սարգսյանը փաստել է, որ ոչ մի առնչություն չունի կատարված որսագողության հետ
Երեկ՝ սեպտեմբերի 30-ին ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց, ըստ որի ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Արմավիրի մարզային վարչության ու Արտաշատի բաժնի ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների շնորհիվ կարճ ժամանակ անց` սեպտեմբերի 29-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցում կատարված հանցագործությունը բացահայտվեց: Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության որսագողը 1983 թ. ծնված, Գառնի գյուղի բնակիչ, ջրային մատակարարումների պահպանության ծառայության աշխատակից Նորիկ
Շտապեք, այլապես Դավիթ Նալբանդյանը կամ Լիոնել Մեսսին կարող են առաջ ընկնել
Գեղեցկուհիներ կան, որոնց կարելի է բաժանել հայտարարության թերթիկներ՝ «Առաջարկել միայն մարզիկների» մակագրությամբ: Այդպիսիներին չեն հետաքրքրում արվեստագետները, ֆինանսիստները, հեղափոխականները, անգամ՝ նավթային մագնատները: Նրանց համար այլ արժեք են մկանուտ թենիսիստները, ճարպիկ ֆուտբոլիստները… Լատինաամերիկացի մոդել Զաիրա Նարան հենց այդպիսի գեղեցկուհիների լավագույն օրինակն է: Նա ժամանակին հանդիպում էր ֆուտբոլի ճանաչված հարձակվող Դիեգո Ֆորլանի հետ եւ քիչ էր մնում ամուսնանար:
Հայ սամբիստները մեկնեցին Մոսկվա
2012 թ. հոկտեմբերի 1-ից 3-ը Մոսկվայում տեղի կունենան Սամբոյի աշխարհի գավաթի հերթական փուլի գոտեմարտերը: Սամբոյի երախտավոր Ասլանբեկ Ասլանխանովի հիշատակին նվիրված մրցաշարում Հայաստանի Հանրապետությունը կներկայացնեն արցախցի մարզիկներ Վահագն Գևորգյանը /68 կգ` մարզական սամբո/, Աշոտ Դանիելյանը /82 կգ` մարզական սամբո/, Մավրիկ Նասիբյանը /82 կգ` մարտական սամբո/ և Դավիթ Գրիգորյանը /90 կգ` մարզական սամբո/: Հայաստանի սամբոյի ֆեդերացիա
Ոստիկանությունը բացահայտել է Խոսրովի արգելոցում որսագողության դեպքը
Օրերս զանգվածային լրատվության միջոցներն անդրադարձել էին սեպտեմբերի 25-ին Խոսրովի արգելոցի «Կաքավաբերդ» կոչվող հատվածում անհայտ անձանց կողմից կատարված ապօրինի որսագողության դեպքին: Կարմիր գրքում գրանցված կենդանիների` կովկասյան արջի և բեզոարյան այծի որսագողության դեպքը հասարակական լայն հնչեղություն ստացավ: Ըստ ոստիկանության պաշտոնական կայքէջի՝ այս արտառոց դեպքի բացահայտմանն ուղղված աշխատանքներն անհապաղ սկսվեցին և առաջին իսկ օրվանից ոստիկանության պետի անմիջական հսկողության
Աղվան Հովսեփյանի միջնորդությունը Աժ-ին
ՀՀ Ազգային ժողովի պատգամավորՎարդան Մինասի Օսկանյանինորպես մեղադրյալ ներգրավելուհամաձայնություն տալու մասին ՄԻՋՆՈՐԴԱԳԻՐ Հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցներն օրինականացնելու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքի հատկանիշներով. ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության կողմից 2012թ. մայիսի 25-ին հարուցված քրեական գործի նախաքննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել փաստելու, որ «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր և հոգաբարձուների խորհրդի նախագահ
Ռմբային հարձակումներ՝ Իրաքի շիա մահմեդական բնակչության դեմ
Ռմբային մի շարք հարձակումներ են կիրակի օրն իրականացվել Իրաքի շիա մահմեդական բնակչության, անվտանգության ուժերի եւ այլ թիրախների դեմ։ Ութ քաղաքներում տեղի ունեցած պայթյունների արդյունքում առնվազն 26 մարդ է սպանվել: Ամենամահաբեր հարձակումն իրականացվել է ալ Քաիդայի նախկին հենակետ Թաջի քաղաքում, որտեղ երեք ավտոմեքենաներում տեղադրված ռումբերը պայթել են մի քանի րոպեների տարբերությամբ։ Հարավային Քութ քաղաքում հարձակմանը զոհ
Պուրակներից մեկը կանաչ, մյուսը` չորացած
Արարատի Ոսկու կորզման ֆաբրիկայի բանավանում միմյանցից հինգ քայլ հեռավորության վրա գտնվում են երկու փոքրիկ այգիներ, որոնցից մեկը չորացած է, մյուսն`ամբողջությամբ կանաչ: Քաղաքապետարանը խնամում է միայն մի այգին՝ այնտեղ ծառեր են տնկում, նստարաններ տեղադրում: Մինչդեռ մյուսում բարձիթող վիճակ է. եղածը պահելու, մի բան էլ ավելացնելու փոխարեն` ծառերը ոչնչացվել են, իսկ տեղադրված նստարաններին հասնելու համար մարդիկ ստիպված
Լույս տեսան 2013թ. աստղագիտական օրացույցներ
Հայկական աստղագիտական ընկերության և «Էդիթ-Փրինթ» հրատարակչության կողմից լույս տեսան 2013թ. աստղագիտական օրացույցներ` «Բյուրականի աստղադիտարան», «Վիկտոր Համբարձումյան» և «Հայ աստղագետներ»: Առաջին օրացույցի էջերում բերված են տեղեկություններ Բյուրականի աստղադիտարանի վերաբերյալ` համառոտ պատմությունը, գիտական անձնակազմը, կարևորագույն գիտական սարքավորումները` աստղադիտակները, կարևորագույն գիտական արդյունքները, Բյուրականյան նշանավոր շրջահայությունները, միջազգային համագործակցությունը, անցկացված գիտաժողովները և երիտասարդական ամառային դպրոցները, ինչպես նաև ԲԱ՝ որպես Հայաստանի
Բարի հոդված
«Բարի եղեք չար մարդկանց հանդեպ, նրանք դրա կարիքն ավելի շատ ունեն»,- ասել է Էշլի Բրիլիանտը: «Մեր մեջ պակասել է բարությունը, մարդիկ քիչ են բարի գործեր անում, անտարբեր են դարձել»,- սա էլ Ժենյա տատիկի խոսքերն են, որոնք մենք այսօր կժխտենք: 19-ամյա Նունեն հիշում է`մի քանի օր առաջ Մաշտոցի պողոտայով բարձրանում էր, իրեն վատ զգաց. «Այդ պահին
Բյուրականի աստղադիտարանում տեղի ունեցավ Անանիա Շիրակացու 1400-ամյակին նվիրված գիտաժողով
Անանիա Շիրակացու 1400-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում սեպտեմբերի 25-26-ին Բյուրականի աստղադիտարանում տեղի ունեցավ պատմա-աստղագիտական գիտաժողով «Ատղագիտական ժառանգությունը ազգային մշակույթում» թեմայով, որը նվիրված էր ինչպես Շիրակացու աստղագիտական ժառանգությանը, այնպես էլ աստղագիտական արժեք ներկայացնող Հայաստանի նյութական և ոչ նյութական հուշարձաններին: Կազմակերպիչներն էին ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանը (ԲԱ), ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը և
Հանցագործություն՝ գեղեցիկ տեսք ունենալու համար
24-ամյա Ռեյչըլ Քլեր Մարտինը, որի կարծիքով իր միայնության պատճառը փոքր կրծքերն են, որոշել էր դրանք մեծացնել: Բայց ինչպե՞ս. պլաստիկ վիրահատությունը թանկ արժե: Եվ Ռեչըլը, աշխատանքի ընդունվելով բանկում, ութ շաբաթում գողանում է $ 70 հազար: Գումարը բավարարում է՝ կրծքերը լցնել սիլիկոնով, ատամները սարքել, ազատվել ավելորդ ճարպերից եւ արհեստական մազեր աճեցնել: Բանկը, որ արագ հայտնաբերել է պակասորդը,
Երևանում անցկացվեց ԱՊՀ երկրների աստղագիտական օլիմպիադան
Սեպտեմբերի 17-24-ին ԵՊՀ–ին կից Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցում Անանիա Շիրակացու 1400-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում անցկացվեց ԱՊՀ երկրների XV աստղագիտական օլիմպիադան և XX աշնանային դպրոցը։ Ժամանել էին Մոսկվայի, Բելգորոդի, Դոնի Ռոստովի, Նովգորոդի, Սիմֆերոպոլի, Ալմա–Աթայի պատվիրակներ, և Հայաստանի ներկայացուցիչների հետ միասին ընդհանուր առմամբ մասնակցում էր 28 դպրոցական: Միջոցառման բացումը տեղի ունեցավ սեպտեմբերի 18-ին, որին ներկա էին
Նահապետ Գեւորգյանի որդու գործը ուղարկվեց դատարան
Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Նահապետ Գեւորգյանի որդու` Արտակ Գեւորգյանի դեմ հարուցված քրեական գործը օրերս ուղարկվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից: Նրանց փոխանցմամբ` Արտակ Գեւորգյանը շարունակում է մնալ կալանքի տակ: Արտակ Գեւորգյանի դատական նիստի օրը եւ ժամը դեռ հայտնի չէ: Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին, ժամը 03.35-ին, ոստիկանության
Սրտաբուխ աղոթք Նորավանքում
«…ուր երկու կամ երեք հոգի հավաքված լինեն իմ անունով, այնտեղ եմ Ես, նրանց մեջ» (Մատթ. 18:20) Ուխտագնացությունը յուրաքանչյուր բարեպաշտ քրիստոնյայի կյանքի մի մասն է, հոգևոր վերածնունդ տանող ճանապարհը: Դրա միջոցով մարդը փոքրիկ քայլերով մոտենում է Աստծուն, հաղորդակից դառնում Նրա սուրբ խորհուրդներին: Նոր Նորքի Սբ Սարգիս եկեղեցու «Մանանա» ծրագրի անդամների հերթական ուխտատեղին Նորավանքն էր: 14-րդ
Ինդոնեզիայում դիաբետը եւ կաթվածը բուժելու տարօրինակ ձեւ են «հայտնաբերել»
Այդ հիվանդություններով տառապող մարդկանց այնտեղ սկսել են բուժել ռելսերի միջով անցնող էլեկտրական հոսանքով: Իսկ ամեն ինչ սկսվել է նրանից, որ կաթվածահար մի հիվանդ որոշել էր ինքնասպան լիել՝ գնացքի տակ նետվելով: Սակայն ռելսերով անցնող հոսանքի հարվածը բուժել էր նրան: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
«Օդնոկլասսնիկյան» ֆեյսբուքից մինչև զարմանք ու բարկություն. Շաբաթվա համացանցը
Շտապեմ ֆեյսբուքի սիրահարներին ներկայացնել այս աշնան առաջին ամսվա վերջին շաբաթվա ֆեյսբուքյան նորությունները 🙂 «Եվ միայն սա էր պակասում, որ Ֆեյսբուքը վերջնականապես դառնար օդնոկլասսնիկ»,- գրել է Աննա Սմբատյանը: Խոսքը ֆեյսբուքի նորույթի մասին է. այսուհետ հնարավոր կլինի իրար նվերներ ուղարկել նաև ֆեյսբուքում: «Առաժմ նոր ծառայույթունը հասանելի կլինի միայն ԱՄՆ-ում: Նվերներ ուղարկելու գործում Facebook-ի գործընկեր են դարձել շուրջ
Կուսությունը վաճառում է բարեգործական նպատակներով
Բրազիլացի 20-ամյա Կատերիան Միգլիորինին (նկարում) սովորում է ֆիզկուլտուրայի ինստիտուտում: Նա աճուրդով վաճառում է իր կուսությունը եւ պատրաստվում գումարի առյուծի բաժինը տրամադրել ոչ կառավարական հիմնադրամներից մեկին, որն իր հարազատ մարզում անապահով ընտանիքների համար ժամանակակից շենք է կառուցում: Կատերիանը պատրաստ է իր անմեղությունից հրաժարվել այն տղամարդու հետ, որը մինչեւ հոկտեմբերի 15-ը սահմանված վերջնաժամկետն ամենամեծ գումարը կառաջարկի: Այսօրվա
Գորիսում առաջատարը փոխվեց
Գորիսում ընթացող շախմատի Հայաստանի 73-րդ առաջնության 1-ին լիգայում 11-րդ տուրից հետո առաջատարը փոխվեց: ՖԻԴԵ-ի վարպետ Ռոբերտ Աղասարյանը 7,5 միավորով բարձրացավ առաջին հորիզոնական, չնայած նրան հաջորդող միջազգային վարպետ Հովիկ Հայրապետյանը եւս նույնքան միավոր ունի: Առաջատարների եռյակը եզրափակում է գրոսմայստեր Լեւոն Բաբուջյանը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լեւոն Արոնյանն ու մյուս գրոսմայստերները տեղափոխվում են Բիլբաո
Շախմատի «Մեծ սաղավարտ վարպետներ» եզրափակչի մասնակիցներն ավարտեցին պայքարը Բրազիլիայի Սան Պաոլո քաղաքում եւ մեկնում են Բիլբաո (Իսպանիա)՝ դիմակայությունն այնտեղ շարունակելու: Սան Պաոլոյում կայացած 5-րդ տուրում բոլոր պարտիաները՝ Արոնյան-Կարուանա, Վալյեխո- Կարյակին, Անանդ-Կարլսեն, ավարտվեցին ոչ-ոքի եւ մրցաշարային աղյուսակում գրոսմայստերները մնացին իրենց տեղերում: Նրանք դասավորված են հետեւյալ հերթականությամբ: 1. Ֆաբիանո Կարուանա 11,0 միավոր 2. Լեւոն Արոնյան 7,0 3.
Վախթանգ Դարչինյանը հաղթեց Լուիս Օռլանդո Դել Վալլեին
Այս գիշեր աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Վախթանգ Դարչինյանը ԱՄՆ-ում անցկացրած երկրորդ թեթեւագույն քաշային կարգի (մինչեւ 55,3 կգ) առաջին իսկ մարտում միավորներով վստահ հաղթանակ տարավ մինչ այդ պարտություն չկրած պուերտոռիկացի Լուիս Օռլանդո Դելլ Վալլեի նկատմամբ՝ 36 տարեկան հասակում հանդիսականին զարմացնելով ճիշտ կազմակերպած պաշտպանությունով եւ գրագետ հակագրոհներով: Տասը ռաունդանոց մենամարտի ավարտին մրցավարները միաձայն հաղթանակը շնորհեցին հայաստանցի բռնցքամարտիկին


















































