Լրահոս
Օրվա լրահոսը

Էրդողան. «Հայաստանի հարցում մեր դիրքորոշումն անփոփոխ է»

Հոկտեմբեր 01,2012 10:54

Թուրքական դիվանագիտությունը շարունակում է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավումը կապել Ղարաբաղի խնդրին: Այս մասին կիրակի օրը, Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության Անկարայում կայացած չորրորդ համագումարի ժամանակ հայտարարեց երկրի վարչապետ Ռեջեփ Էրդողանը:

«Հայաստանը, հայերը եւ այն ուժերը, որ կանգնած են նրանց թիկունքին` թե՛ այստեղ` Թուրքիայում, եւ թե՛ Թուրքիայից դուրս, պարտավոր են հստակ գիտակցել, որ քանի դեռ մեր ադրբեջանցի եղբայրների իրավունքները չեն վերականգնվել, Հայաստանի հարցով Թուրքիայի դիրքորոշումը անփոփոխ է մնալու», – նշեց Էրդողանը` հավելելով. – «Թե’ Ղարաբաղի եւ թե’ Կիպրոսի պարագայում մենք շարունակելու ենք հավատարիմ մնալ մեր սկզբունքներին»:

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031