Օրվա լրահոսը

«Քոչարյանը իրավունք չունի իշխանություն վերադառնալու հայտ ներկայացնել»

Մարտի 1-ի պատասխանատվությունից չազատված Ռոբերտ Քոչարյանը իրավունք չունի իշխանություն վերադառնալու հայտ ներկայացնել, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում համոզմունք հայտնեց մարտիմեկյան իրադարձությունների ուսումնասիրման նախկին փաստահավաք խմբի ընդդիմադիր անդամ Անդրանիկ Քոչարյանը: Նախկին փաստահավաք խմբի անդամը Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցը համարում է հետագա քաղաքական գործընթացներին եւ 2018 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ, որի իրավունքը, նրա կարծիքով Քոչարյանը չունի: Հարցազրույցում Քոչարյանը բացատրել

Նախագահն ընդունել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին և նրա գլխավորած պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին և նրա գլխավորած պատվիրակությանը: Նախագահը ևս մեկ անգամ շնորհավորել է Բիձինա Իվանիշվիլիին՝ Վրաստանի խորհրդարանական ընտրություններում իր ղեկավարած կոալիցիայի հաղթանակի կապակցությամբ: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Վրաստանի նոր կառավարությունը պատվով կկատարի ստանձնած պարտականությունները: Նախագահն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է Վրաստանում

Հակառակ «Freedom House»-ի զեկույցի՝ ՀՀ իրավապաշտպանները ոլորտում առաջընթաց չեն տեսնում

«Freedom House» կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունն աշխարհում 2013» զեկույցը, որտեղ անդրադարձ է կատարել նաև Հայաստանին և ԼՂՀ-ին: Չնայած անցյալ տարվա նման Հայաստանը գնահատվել է որպես «մասամբ ազատ» երկիր, սակայն զեկույցում բերված աղյուսակի համաձայն, որտեղ «1»-ը նշանակում է ազատության ամենաբարձր մակարդակը, իսկ «7»-ը` ամենացածր, «Քաղաքական իրավունքներ» և «Քաղաքացիական ազատություններ» ցուցանիշները երկրում կազմակերպության կողմից գնահատվել են, համապատասխանաբար,

Օմբուդսմենը հույս է հայտնում, որ նոր արտադրվող ավտոբուսները կծառայեն նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության հունվարի 16-ի տարածած մամլո հաղորդագրության համաձայն նախարարության և հնդկական Ashok Leyland կազմակերպության միջև ձեռք բերված պայմանավորվածությամբ նախատեսվում է Հայաստանումավտոբուսների արտադրություն հիմնել, որոնք հետագայում շահագործման են հանձնվելու որպես հասարակական տրանսպորտ:  Մարդու իրավունքների պաշտպանը բարձր է գնահատում նման նախաձեռնությունը, որի շնորհիվ մեր քաղաքային տրանսպորտը կհամալրվի նոր ավտոբուսներով և շատ մարդկանց համար աշխատատեղեր կբացվեն այս ընկերությունում:  Սակայն, անհրաժեշտ է, որ այս նախատեսվող ժամանակակից և բարձրակարգ ավտոբուսները մատչելի լինեն մեր

Նիկոլ Փաշինյան. «Մենք կհասնենք իշխանափոխության»

ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը մաղթել էր իր թիմակիցներին, որ խոսքից անցնեն գործի: Aravot.am-ի հարցին` Ձեր քաղաքացիական փաստաթուղթը արդյոք կարելի՞ է դիտարկել` այդ շրջանակներում, որ Դուք հետեւում եք այդ հորդորին` ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ չի ուզում քաղաքացիական փաստաթղթի փակագծերը բացել. «Այն կհրապարակվի, եւ բոլորը կիմանան, թե ինչ է իրենից ներկայացնում: Ես հանրությանը տեղյակ եմ

«Օլիգարխները, նախարարներն ու քաղաքական գործիչները «լոխեր» են»,- բանտում բացատրել են Աշոտ Մանուչարյանին

«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին, ասուլիսում ասաց, որ այսօր քաղաքական հարթության մեջ կատարվող իրադարձությունները Հայաստանի, նրա ճակատագրի ու ապագայի հետ կապ չունեն. «Նրանք մասն են մոլորակը ոչնչացնող, գիշատիչ մարդու համակարգի գործունեության, եւ ուղղված են նրան, որ մեկը մյուսի ձեռքից մի քիչ ավել վերցնի, ավելի հաջողակ դառնա եւ այլն»: Մանուչարյանի խոսքով, այժմ գիշատիչ

Ստոմատոլոգների կանխատեսմամբ՝ հարկերը բարձրացնելու պարագայում ստվերն ավելի է մեծանալու (Տեսանյութ)

Արտոնագրային վճարների մասին օրենքի փոփոխությունը ստոմատոլոգների շրջանում դժգոհությունների մեծ ալիք է բարձրացրել: Այն ուժի մեջ է մտել անցյալ տարվա դեկտեմբերի 19-ին: Օրենքի փոփոխությունից հետո ստոմատոլոգիական ծառայությունները պետք է հարկվեն ոչ թե շահութահարկով, ինչպես մինչ այդ էր, այլ` հաստատագրված հարկատեսակով, այսինքն` յուրաքանչյուր աթոռի համար: Այսօր «Հայացք» մամուլի ակումբում իրենց դժգոհությունների վերաբերյալ ասուլիս հրավիրած գլխավոր ստոմատոլոգ Լազար

406.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Հունվարի 17-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 650,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 406.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 406.5 դրամ:

Շիրակի փոխմարզպետն ու կրթության վարչության պետը` Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի ղեկավարներ

  Դեռևս պաշտոնապես չհաստատված տվյալներով, Շիրակի մարզում Սերժ Սարգսյանի շտաբը գլխավորելու են մարզպետարանի երկու ազդեցիկ պաշտոնյաներ` մարզպետարանի կրթության վարչության պետ, ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի նորընտիր ղեկավար Սահակ Մինասյանն ու նույն կուսակցությունում նրա տեղակալ, փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանը: Փաստորեն՝ Սերժ Սարգսյանը երկու շտաբ է ունենալու Շիրակի մարզում: Փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանը, որը ծնունդով Աշոցքից է, և մեծ ազդեցություն

Ձկնաբույծների խնդիրները դեռեւս անլուծելի են մնում

Ձկնաբուծության  արտահանման ծավալը տարեցտարի ավելանում է: Եթե 2010 թվականին այն կազմել է 1000 տոննա, ապա նախորդ տարում ձկան արտադրման ծավալը հատել է 1400 տոննա ծավալի սահմանը: Ռուսաստանը հայկական ձուկ ներմուծող պետությունների շարքում զբաղեցնում է առաջատար դիրքերը: Այսօր «Ելակետ» ակումբում այս մասին տեղեկացրեց «Հայ ձկնաբույծների միավորում» հ/կ-ի գործադիր տնօրեն Արթուր Աթոյանը: Կազմակերպության գործադիր տնօրենը նաեւ ներկայացրեց

Ալժիրում պատանդառվածների թվում Հայաստանի քաղաքացի կա

Ալժիրում պատանդառվածների թվում նաեւ Հայաստանի քաղաքացի կա: «Ֆրանսպրես» լրատվական գործակալության հաղորդմամբ, այդ մասին ասել է իսլամիստ գրոհայինների ներկայացուցիչը «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերության հետ զրույցում: Գրոհի հեղինակները հաստատել են, որ նավթային գործարանի վրա կատարված հարձակման արդյունքում  իրենք պատանդ են վերցրել 41 մարդու, այդ թվում՝ Հայաստանի, Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Նորվեգիայի, Մեծ Բրիտանիայի քաղաքացիների: «Մենք պահանջում ենք, որ Ալժիրի զինված ուժերը դուրս

Աշակերտներն ընդվզեցին ընդդեմ անորակ շտեմարանի

Հայոց լեզվի եւ գրականության շտեմարանի որակի ու խրթինության վերաբերյալ թեժ քննարկումները շարունակվում են սոցցանցերում, որոնց մասնակցում են ոչ միայն մասնագետներ, այլեւ 12-րդ դասարանցիներ: Այսօր «Արմատ» ակումբում շտեմարանի մասին իրենց դիտարկումները ներկայացրին 12-րդ դասարանի աշակերտներ Գրիշա Էձգերիձեն եւ Աննա Մուրադյանը: Գրիշան փաստեց, որ շտեմարանի հետ աշխատելիս բազմաթիվ խնդիրների է հանդիպում, ինչ վերաբերում է մասնավորապես գրականության բաժնին,

Թուրքիան մերժում է սահմանը բացելու առաջարկը

Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Սելջուկ Ունալը ասել է, թե թուրքերն ինքնուրույն են լուծում մարդասիրական օգնության հարցը։ Պաշտոնական Անկարան մտադիր չէ վերանայել Հայաստանի հետ սահմանը բացելու հարցում որդեգրած դիրքորոշումը։ Վերջերս Սպիտակ տան կայքէջում կազմակերպվել է սիրիահայերի մուտքը Հայաստան դյուրին դարձնելու համար հայ – թուրքական սահմանը բացելու կոչով ստորագրահավաք։ «Թուրքիան ըստ ամենայնի աջակցում է Հայաստանից Սիրիա մարդասիրական բեռի փոխադրումներին», –

Հայաստանում նախագահի կին թեկնածու չունենալու պատճառները

Խոհանո՞ց, թե՞ քաղաքականություն. այս անգամ էլ չենք կարող կին ընտրել: Մինչդեռ աշխարհում առաջին կին դեսպանը հայ է եղել «Բա կինը նախագահ կլինի՞, իրանը խոհանոցի նախագահությունն ա», – արձագանքեց ծանոթներիցս մեկը՝ իմանալով, որ Հայաստանի նախագահի 2013թ. ընտրություններին կարող է կին թեկնածու լինել: 1974թ.` Արգենտինայի նախագահ Խուան Պերոնի մահից հետո, ծանոթիս հարցի պատասխանն արդեն տրված էր, երկրի

Բիձինա Իվանիշվիլին՝ Տիգրան Սարգսյանին. «Կարծես մենք մանկությունից ճանաչում ենք միմյանց»

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլի – Ես ցանկանում եմ ասել, որ մեր առաջին պաշտոնական այցը Հայաստան, և հանդիպումը բարեկամական ու բարիդրացիական հարաբերություններ ունեցող երկրում՝ շատ ջերմ է եղել: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել վարչապետին` պարոն Տիգրան Սարգսյանին, ջերմ ընդունելության և հանդիպման համար: Մեր զրույցն անցել է այնպիսի միջավայրում, կարծես մենք մանկությունից ճանաչում ենք միմյանց: Ես անփորձ քաղաքական

Փոխտնօրենը իր 56 400 000 դրամի գողության մասին ոստիկանությանն է դիմել անձը չպարզվածի միջոցով

Անցյալ տարվա դեկտեմբերի 17-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, Աշոտ Առուշանյանի և Էդգար Կարաքեշիշյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննության ժամանակ, մեղադրողը միջնորդեց Աշոտ Առուշանյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 38-177-րդ հոդվածի 3-րդ մասով և դատապարտել ազատազրկման 6 տարի ժամանակով, իսկ Էդգար Կարաքեշիշյանին մեղավոր ճանաչել քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասով և

Ազգային հավաքականը տարին սկսեց 75-րդ տեղով

Այսօր ՖԻՖԱ-ն հրապարակեց 2013 թվականի ֆուտբոլի ազգային հավաքականների վարկանիշային դասակարգման առաջին ցուցակը: Հայաստանի ազգային հավաքականը մրցաշրջանն սկսեց 75-րդ տեղով: Աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական մրցաշարի «B» խմբում մեր ընտրանու մրցակիցները դասավորված են հետեւյալ հերթականությամբ. 4. Իտալիա, 23. Դանիա, 29. Չեխիա, 50. Բուլղարիա, 146. Մալթա: Իսկ լավագույն տասնյակն այսպիսի տեսք ունի. Իսպանիա, Գերմանիա, Արգենտինա, Իտալիա, Կոլումբիա,

Աշոտ Մանուչարյան. Ղարաբաղյան շարժումը տվեց մարդու, հասարակության եւ պետության այն նկարագիրը, որը մեզ սպասելու է ապագայում

«Փետրվարին նշվելու է շարժման 25- ամյակը: Սովորաբար, երբ խոսում են՝ անցյալը վերածվում է թանգարանային նմուշի, բայց ես կխոսեմ ավելի ակտուալ հարցերի մասին: Բանն այն է, որ Ղարաբաղյան շարժումը թանգարանային նմուշ չէ, այսօրվա խնդիրները եւ նրանց արտահայտությունները Հայաստանում այնպիսին են, որ այն, ինչը գրանցեց Ղարաբաղյան շարժումը, սկզբնաքար էր ապագա ճանապարհի համար, որով պետք է ընթանանք դժվարին

Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ որոշում կայացվեց Տնտեսագիտականում ստեղծել հետազոտական կենտրոն (Տեսանյութ)

Այսօր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի նիստերի սրահում տեղի ունեցավ ՀՊՏՀ խորհրդի նիստ` ՀՊՏՀ խորհրդի նախագահ, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ: ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը ներկայացրեց ՀՊՏՀ 2012 թվականի ուսումնագիտական ու ֆինանսատնտեսական գործունեության արդյունքների հաշվետվությունը: «Հաշվետու ժամանակաշրջանում ՀՊՏՀ-ում շարունակվել է գիտահետազոտական աշխատանքների ակտիվացման, կրթության որակի բարձրացման ռազմավարությունը` խնդիր դնելով պատրաստել աշխատաշուկայում

Ռազմական ոստիկանությունը կրկին զգուշացնում է

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը 2012 թվականի աշնանային զորակոչի ընթացքում տարածել էր հաղորդագրություն, որով ՀՀ քաղաքացիներին կոչ էր անում զերծ մնալ զինծառայությունից խուսափելու կամ իրենց  բնակավայրին մոտիկ զորամասերում ծառայելու գայթակղիչ, բայց հանցավոր գործարքներից, քանզի դրանք միանշանակորեն դատապարտված են ձախողման: Այդուհանդերձ եղել են որոշ քաղաքացիներ ու քրեածին տարրեր, որոնք լուրջ չեն ընդունել հաղորդագրությունը և դիմել խարդախության ու

Ըստ զինդատախազի, զինված ուժերում մահացության դեպքերը նվազել են

Գլխավոր զինդատախազ Գեւորգ Կոստանյանի տվյալներով, նախորդ տարի զինված ուժերում մահվան ելքով 26 հանցագործություն է գրանցվել, դրանցից 9-ը՝ հակառակորդի կողմից: Որպես դեպքերի նվազման առաջընթաց՝ նա այսօրվա ասուլիսում նշեց, որ 2011-ին մահվան 34 դեպք էր գրանցվել: Ըստ զինդատախազի, ընդհանուր առմամբ` զինված ուժերում արձանագրված բռնության հետևանքով մահվան դեպքերը 2011-ի համեմատությամբ նվազել են 50 տոկոսով: Ըստ պարոն Կոստանյանի, 2012-ին

Հայերենի մասնագետը «ջախջախեց» շտեմարանը

Մովսես Խորենացու անվան թիվ 143 դպրոցի հայոց լեզվի ուսուցչուհի Գայանե Սարգսյանն այսօր «Արմատ» ակումբում տարակուսանք հայտնեց հայոց լեզու եւ գրականություն առարկայի շտեմարանի որակի մասին: Ըստ նրա, կազմից սկսած վրիպակներ ու սխալներ կան, շտեմարանն էլ իր բուն սկզբունքից եւ նպատակից նահանջել է: «Դավիթ Գյուրջինյանի կազմած շտեմարանում պատասխաններն այսպես էին՝ 1 ճիշտ, 1 ճշմարտանման, 2 սխալ պատասխան,

Մհեր Սեդրակյանի հարցը դեռ քննարկվում է, Բաբուխանյանինը մերժվել է

ՀՀԿ պատգամավոր Մհեր Սեդրակյանի դեմ «Թրանսփարենսի ինթերնեյշընըլ» կազմակերպության դիմումն այսօր քննարկվել է ԱԺ էթիկայի հանձնաժողովում: Լրագրողների հետ զրույցում հանձնաժողովի նախագահ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ աշխատանքային որոշումներ են միայն կայացվել, այսինքն՝ ժամանակացույց է հաստատվել, թե երբ, ինչ հարցով նիստ պետք է անեն. «Աշխատանքային քննարկումներից հետո, ըստ ամենայնի, կնշանակվեն եւս մի քանի նիստեր, որովհետեւ դուք գիտեք, որ

Րաֆֆի Հովհաննիսյանն այցելում է Ֆրանսիայի նախագահի նստավայր

ՀՀ նախագահի թեկնածու եւ արտաքին գործերի նախկին նախարար Րաֆֆի Կ. Հովհաննիսյանն այսօր հանդիպում ունեցավ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Հոլանդի գլխավոր դիվանագիտական ​​խորհրդական Փոլ Ժան-Օրթիզի հետ: Պաշտոնական հանդիպումը, որը ներառում էր Հայաստանի առաջիկա ընտրություններին, ժողովրդավարության գոյավիճակին, Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին եւ Երեւանի արտաքին քաղաքականության ապագա գերակայություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ, տեղի ունեցավ Ելիսեյան պալատում՝ Ֆրանսիայի նախագահի նստավայրում: Ավելի վաղ

Կարեն Քոչարյանը վրդովված է Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցից

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ չցանկանալով, բայց այնուամենայնիվ անդրադարձավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին. «Ես չէի ցանկանա անդրադառնալ այդ հարցազրույցին, հատկապես ղարաբաղցիների առումով: Ես այնքան եմ վրդովվել:  Այնպիսի տպավորություն էր, որ  հասարակությունում 10 տարի կար տհաճ հակամարտություն, եւ վերջին 5 տարում ինձ համար շատ հաճելիորեն դա վերացել էր: Իսկ ի՞նչ, եթե ղարաբաղցի չլիներ Սերժ Սարգսյանը, այսինքն

Զինդատախազը՝ Մատաղիսի գործի մասին

«Կոնկրետ գործերի առնչությամբ կխոսենք հետո, առանձին: Հիմա քննարկում ենք, ունենք ժամանակ համապատասխան վերաքննիչ բողոք բերելու կամ չբերելու հարցի վերաբերյալ, արդյունքների մասին լրացուցիչ կհայտնենք»,-այսօր ասուլիսի ժամանակ Մատաղիսի գործի վերաբերյալ լրագրողների հարցերին ի պատասխան՝ ասաց գլխավոր զինդատախազ Գեւորգ Կոստանյանը: Հարցին՝ կարելի՞ է Մատաղիսի գործը համարել ձեր կոկորդին կանգնած ոսկոր, պարոն Կոստանյանն ասաց. «Որեւէ գործ որեւէ մեկի կոկորդին

Հասցեները փոխվել են, բայց ընտրացուցակները մնացել են նույնը. նախընտրական առաջին խախտումները

ԿԸՀ-ն փետրվարի 18-ին կայանալիք ՀՀ նախագահական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հավատարմագրել է 6 տեղական կազմակերպությունների: Դրանք են՝ «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ», «Կարողություն և զարգացում հանուն քաղաքացիական հասարակության», «Հարմոնիա», «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ», «Ժողովրդավարություն և ընտրական գործընթացներ», «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» կազմակերպությունները: Aravot.am-ը նշված կազմակերպությունների ներկայացուցիչների հետ զրույցում պարզեց, որ արդեն գրանցվել են որոշ

Կարեն Քոչարյան. Փետրվարի 18-ը լինելու է ոչ թե ընտրության, այլ՝ ինագուրացիայի օր

«Սովորաբար նախագահական ընտրություններն ավելի լարված են լինում քան՝ ԱԺ ընտրությունները, բայց այս անգամ կարծես թե դերերով փոխվեցին: ԱԺ ընտրությունները շատ ավելի բուռն էին ու լարված, քան այն՝ ինչ տեսնում ենք այս պահին: Կա գործող նախագահ եւ 7 թեկնածու, բայց ռեալ շանսերը գրեթե բացակայում են նրանց մոտ, համեմատած գործող նախագահի շանսերի հետ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման

Ժողովրդագիր. «Միգրացիան ընտրացուցակի հետ կապ չունի»

Պաշտոնական տվյալների համաձայն, ԱԺ մայիսվեցյան ընտրություններից հետո Շիրակի մարզում 2 հազար 261-ով դարձյալ ավելացել է ընտրողների թիվը`նախորդ 228 հազար 322-ի փոխարեն դառնալով 230 հազար 583: Քանի որ Շիրակի մարզից թե օդային և թե ցամաքային ճանապարհով արտագաղթը անասելի չափերի է հասնում, այս թվերը բնականաբար կասկածելի են թվում բնակչությանը: Aravot.am- ը պատմական գիտությունների թեկնածու, ժողովրդագիր Լիլիթ Ասոյանից

Քանդակը գլխատել է, որովհետեւ քանդակված մարդու գլուխը բարձր է եղել եկեղեցուց

Տեղեկացրել ենք, որ Իջեւանի քաղաքային զբոսայգում ավերվել է խորհրդային տարիներին Իջեւանում անցկացված քանդակի միջազգային սիմպոզիումի քանդակներից մեկը: Ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Արշավիր Գեւորգյանը ոստիկաններին հրահանգել էր հնարավորինս արագ բացահայտել հանցագործությունը: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հանցագործությունը կատարել է Իջեւան քաղաքի բնակիչ,1960թ. ծնված Մարտուն Ղալումյանը: Նա հաշվառված է որպես հոգեկան հիվանդ: Վերջինս ոստիկաններին ասել

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031