Օրվա լրահոսը

Մովսես Ծիրանի. «Ազդակ»-ը մշակույթը լուսանցքի վրա չի թողնում»

«Մեր օրաթերթերը տարեվերջյան համարներ չունեն, այս մշակույթը հայաստանյան մամուլում չկա, դա հարազատ է միջազգային մամուլին»,-այսօր Բեյրութում լույս տեսնող «Ազդակ» օրաթերթի 2013 թվականի «Ազդակ-բացառիկ» հատորի շնորհանդես-գինեձոնի ժամանակ նշեց լրագրող Թաթուլ Հակոբյանը: Նրա պնդմամբ՝ շուրջ 300 էջանոց հատորը վերաբերում է հայկական աշխարհին, կան հայությանը բնորոշ թեմաներ. «Այս տարվա բացառիկում տեղ են գտել հայություն եւ հայ դատ, սիրիահայության

«Ինձ բացակա չդնեք» մրցույթ-փառատոնը շուտով կմեկնարկի

«Մրցույթ-փառատոնին Արցախից ներկայացված է եղել եւս 24 հայտ, սակայն ելնելով ինչ-ինչ տեխնիկական հիմնախնդիրներից, կազմկոմիտեն որոշել է նրանց մասնակցությունը հետաձգել որոշակի ժամանակով»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Երիտասարդության կամք» ԵՀԿ նախագահ Աննա Գրիգորյանը: Հունվարի 24-25-ին տեղի է ունենալու ՀՀ Զինված ուժերի եւ ԼՂՀ Պաշտպանության բանակի կազմավորման 21- ամյակին նվիրված «Ինձ բացակա չդնեք» խորագրով ասմունքի եւ երգի

«Ազգային առումով լուրջ փոփոխություններ Ջավախքում չպետք է սպասել».Գագիկ Հարությունյան

«Իվանիշվիլին գալով իշխանության  սկսել է վարել  ավելի իրատեսական և համապատասխան ադեկվատ Վրաստանի ազգային շահերի քաղաքականություն: Եվ զարմանալի չէ, որ այդ քաղաքական իրավիճակը բավականին սուր են ընկալվում Ադրբեջանի և Թուքիայի կողմից»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Նորավանք» հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը: Ըստ նրա, այսօր  հնարավորություն է ստեղծվել, որպեսզի   Հայաստանը և Վրաստանը նույնպես ձեռք բերեն դաշնակից

ԱԱԾ-ն ցավով է ընդունում ՀՀ քաղաքացիների կողմից օտարերկրյա հատուկ ծառայությունների ցանցն ընկնելու յուրաքանչյուր դեպք

Վերջին շրջանում մամուլում պարբերաբար հրապարակվում են հայրենիքի դավաճանության համար դատապարտված Կարեն Մեհրաբյանի գործով որպես օժանդակող ներգրավված Աշոտ Չտրկյանի մոր` Անահիտ Չտրկյանի բաց նամակները, ուր նա իր բողոքն է արտահայտում նախաքննության ընթացքում իր որդու նկատմամբ իբր թույլ տրված խախտումների, աղավաղումների դեմ: ԱԱԾ–ին ուղղված մեղադրանքներն «Արմենպրես»-ի խնդրանքով պարզաբանեց ԱԱԾ Մամուլի կենտրոնի պետ Արծվին Բաղրամյանը: -Լավ հասկանալով մոր

Անի. վերականգնումներ հանուն յուրացման (Տեսանյութ)

Նախօրեին տեղի է ունեցել Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի կողմից պատրաստված «Անի» վավերագրական ֆիլմի պրեմիերան: 1918-20թթ. Բագրատունյաց մայրաքաղաք Անին Կարսի մարզի հետ ներառվում է Հայաստանի Հանրապետության կազմի մեջ, սակայն 1920թ. հոկտեմբերին Անին և Կարսի մարզն ամբողջությամբ կրկին զավթում են թուրքերը: Մեկ տարի անց առանց հայկական կողմի համաձայնության բոլշևիկյան Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի միջև կնքված Կարսի պայմանագրով

Ֆուտզալ. Մակեդոնիա-Հայաստան` 1:1

ՀՖՖ պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Մակեդոնիայում գտնվող ֆուտզալի Հայաստանի հավաքականը երեկ Նեգոտինո քաղաքում ընկերական հանդիպում է անցկացրել այդ երկրի ընտրանու հետ: Խաղն ավարտվել է ոչ-ոքի` 1:1: Մեր թիմից գոլի հեղինակ դարձել է Արման Սահակյանը: Այսօր կայանալու է հավաքականների երկրորդ հանդիպումը, որից հետո մեր հավաքականը գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանի գլխավորությամբ մեկնելու է Բուլղարիա` մասնակցելու ֆուտզալի

Հանցակազմ չեն գտել

2011թ. նոյեմբերի 13-ին Իջեւանում կայացան քաղաքապետի ընտրություններ, որոնց արդյունքում 1999թ.-ից Իջեւանը ղեկավարող Վարուժան Ներսիսյանին փոխարինեց Վարդան Ղալումյանը:Վերջինս ծառայողական պարտականությունները պետք է ստանձներ դեկտեմբերի 22-ին, սակայն Վ. Ներսիսյանը չի ազատել աշխատասենյակը, որի պատճառով Վարդան Ղալումյանը քաղաքապետի պարտականությունների կատարմանն անցել է դեկտեմբերի 26-ին: Այդ օրը Իջեւանի քաղաքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ Աստղիկ Եգանյանը, որն այդ ժամանակ փոխարինում էր

ՀՀ սփյուռքի նախարարը սփյուռքահայ մանկավարժներին պարգևատրեց նախարարության «Վիլյամ Սարոյան» մեդալով

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց  Մոսկվայի N 1650 բազմամշակութային դպրոցի հիմնադիր և տնօրեն Օֆելյա Առաքելյանին և Կիևի հայկական համայնքին կից հայկական դպրոցի վաստակաշատ ուսուցիչ Կարինե Թումաղայանին: Սփյուռքում հայ համայնքի գոյատևման գործում կարևորելով հայ մանուկներին մայրենի դասավանդող ուսուցչի դերը` ՀՀ սփյուռքի նախարարը նշեց, որ գերատեսչությունում հիմնվել են մեդալներ, որոնց արժանանում են Սփյուռքում ապրող և համայնքի

Րաֆֆի Հովհաննիսյանը հորդորում է Անդրիաս Ղուկասյանին հացադուլ չանել (Տեսանյութ)

Այսօր «Տեսակետ» ակումբում լրագրողները «ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին տեղեկացրին, որ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը հացադուլ է անում եւ հետաքրքրվեցին՝ հետեւելո՞ւ է նրա կոչին, որ միասին բոյկոտեն ընտրությունները, եթե ընդդիմադիր են: Րաֆֆի Հովհաննիսյանը ճշտեց՝ հետեւել կոչի՞ն, թե՞ հացադուլին. «Հացադուլն իմ համար պրոբլեմ չէ: Ես էլ 15 օրը կարող եմ դարձնել 30 օր: Բայց ես կոչ կանեի

Ս. Սարգսյանը՝ կամային, Ր. Հովհաննիսյանը՝ բարոյահոգևոր, Հ. Բագրատյանը՝ ինտելեկտուալ. թեկնածուների տիպարները

«Որպես նախագահի թեկնածուի կերպարներ՝ ավելի վառ ու կոնկրետ  արդյունքին են  միտված  Սերժ Սարգսյանի, Հրանտ Բագրատյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի կերպարները»,- Aravot.am-ի հետ զրույցում քննելով ՀՀ «նախագահացուների» հոգեբանական տիպարները՝ այսպիսի կարծիք հայտնեց հոգեբան Իզաբելլա Ղազարյանը: Մեր այն հարցին, իսկ թեկնածուներից ո՞վ է ավելի մոտ հաղթանակին, տիկին Ղազարյանն այսպես պատասխանեց. «Հաղթելու շանսը երեք հոգու է տրված՝ Սերժ Սարգսյան,

Ալժիրի ԱԳՆ-ի տվյալներով` պատանդների մեջ հայաստանցի չկա

Ալժիրի արտգործնախարարությունից ստացված նախնական տեղեկատվության համաձայն` իսլամիստ գրոհայինների կողմից Ալժիրում պատանդառվածների թվում Հայաստանի քաղաքացիներ չկան։ Այդ մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։ Ալժիրում գերեվարված արտասահմանցիների թվում Հայաստանի քաղաքացու առկայության մասին, France Press լրատվական գործակալության երեկվա հաղորդագրության համաձայն, հայտարարել էր իսլամիստ գրոհայինների ներկայացուցիչը Al-Jazeera հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ «Ազատություն» ռադիոկայան

Հրանտ Բագրատյանը հանդիպեց ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ի դիտորդական առաքելության հետ

Այսօր, հունվարի 18-ին Հրանտ Բագրատյանի կենտրոնական շտաբում կայացավ նախագահի թեկնածուի և ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ի դիտորդական առաքելության ղեկավար Հայդի Թալիավինիի հանդիպումը` վերջինիս նախաձեռնությամբ: Զրույցը ծավալվեց  առաջիկայում սպասվող ընտրական գործընթացին վերաբերող հարցերի շուրջ: Հրանտ Բագրատյանի շտաբի մամուլի հաղորդագրություն

ԻՍԿԱԿԱՆ ՎԱՆԵՑԻՆ

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԳԻՐՔ ՏԱՍՆՀԻՆԳԵՐՈՐԴ Գլուխ քսաներորդ ԻՍԿԱԿԱՆ ՎԱՆԵՑԻՆ Եվ Արայիկը  ժպտալով Շերենցին հարցրեց՝ «Փափազին էլ ե՞ս ճանաչել»,  եւ Շերենցը մի քիչ մտածեց ու ասաց՝ «Փափազին սաղ Լեննականը կճանչնար» եւ մի քիչ էլ մտածեց ու ինքնագոհ ժպտալով ավելացրեց՝ «կարեւորն էն է, օր Փափազն էլ ինձի՛ կճանչնար», եւ Արայիկը ժպտալով Շերենցին հարցրեց՝ «անձա՞մբ», եւ Շերենցը  մի

Ուղիղ միացում. Սերգեյ Մինասյանը եւ Հայկազուն Ալվրցյանը՝ «Դեմ առ դեմ»

«Դեմ առ դեմ» առցանց բանավեճի 73-րդ թողարկումը:  Այս անգամ հաղորդաշարի հյուրերն են լինելու «Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի» տնօրեն Հայկազուն Ալվրցյանը եւ  «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: Քննարկման թեման` հայ-վրացական հարաբերությունների զարգացման միտումները: Watch live streaming video from aravot at livestream.com Նախագիծն իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ -Հայաստանի ֆինանսական օժանդակությամբ:  

ՏՏ մասնագետները կոչ են անում ստեղծել հայկական ծագման ապրանքներ

2013 թվականը ՏՏ ոլորտի համար միջանկյալ փուլ է հանդիսանում, ուստի Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) տարվա սկզբից ձեռնամուխ է եղել «ՏՏ ոլորտի զարգացման հայեցակարգի մշտադիտարկում» ծրագրի իրականացմանը: «6 ամսյա ծրագրի հիմնական նապատակն է վեր հանել ՏՀՏ ոլորտում մինչեւ օրս իրականացվող ծրագրերն ու աշխատանքերը, բացահայտել դրանց իրականացման արդյունավետությունը, ինչպես նաեւ, հաշվի առնելով համաշխարհային տնտեսության զարգացման ընթացքը,

ՊՆ արխիվի պետը՝ ամբաստանյալի աթոռին

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ այսօր սկսվում է ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական արխիվի պետ Համբարձում Փխրիկյանի քրեական գործով դատավարությունը։ ՊՆ կենտրոնական արխիվի պետ, Երևանի բնակիչ Հ. Փխրիկյանին մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ և պաշտոնեական դիրքն օգտագործելով կատարած խարդախության համար: Քրեական գործի քննությամբ մասնավորապես

Հայ դպրոցականների օլիմպիական հաղթանակների մեկնարկը՝ 6 մեդալով

2013 թվականին Ղազախստանի Ալմաթի քաղաքում կայացած Ժաուտիկովյան 9-րդ միջազգային օլիմպիադայում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի թիմն արժանացել է 6 մեդալի՝ 3 արծաթե և 3 բրոնզե: Օլիմպիադային մասնակցել են 13 երկրի 39 թիմ՝ 350 մասնակցով:  2013 թվականի հայ դպրոցականների օլիմպիական հաղթանակների մեկնարկը տվել են ֆիզմաթ դպրոցի սաները՝   Մինասյան Էդգար- մաթեմատիկա, 11-րդ

Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարում է, որ իրեն հետապնդում եւ ուղեկցում են (Տեսանյութ)

Այսօր «Տեսակետ» ակումբում «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը բոլոր իր մրցակիցներին հաջողություն մաղթեց. «Առաջին անգամ այս երկու տասնամյակում մաղթում եմ, որ ունենանք դե յուրե ընտրված իշխանություն, այլ ոչ թե դե ֆակտո, կեղծված ընտրական արդյունք»: Նա կոչ արեց իր հիմնական թեկնածու Սերժ Սարգսյանին. «Այդ կոչը կարձանագրեմ գրավոր, որպես իմ սովորույթն է: Կոչ եմ անում կյանքի կոչել այն

Հայաստանը Սեւ ծովից դեպի Պարսից ծոց տանող միջանցիկ երթուղին կունենա

«Հայաստանի հարավային երկաթուղի» եւ «Հայաստանի արագընթաց ճանապարհ» մոտ 3 միլիարդ արժողության այս ծրագրերի մեկնարկի մասին այսօր «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը: Նրա ներկայացմամբ՝ այս ծրագրերը «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի կապող օղակն են լինելու՝ որպես սեւծովյան նավահանգիստներից դեպի Պարսից ծոցի նավահանգիստները տանող ամենակարճ երթուղին. «Մենք կարող

ՀՀԿ-ականները տարին մեկ անգամ Չայկովսկի են լսում

Մեզանում ոչ հաճախ են քաղաքական գործընթացները «որակ ստանում»  գեղարվեստական բնույթի միջոցառումներով: Օրինակ՝ Հանրապետական կուսակցությունը երբեմն կարողանում է գեղարվեստականացնել իր քաղաքական գործունեությունը: Այսօր, անցյալ տարվա օրինակով, ՀՀԿ անդամներն «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր՝ Էդ. Թոփչյան) մեկնաբանմամբ երկրորդ անգամ կունկնդրեն Չայկովսկու «Շչելկունչիկ» բալետի ամբողջական կատարումը՝ գրական-երաժշտական կոմպոզիցիայի տեսքով: «Առավոտը»  ՀՀԿ-ականներից

ՀԺԿ-ն կմնա ՀԱԿ-ում

«ՀԺԿ-ն ՀԱԿ-ից դուրս չի գա»,-այս մասին «Ա1+»-ին տեղեկացրեց ՀԺԿ քարտուղար Գրիգոր Հարությունյանը: Նա այսօր առավոտյան է խոսել վիրահատության նպատակով Գերմանիայում գտնվող ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի հետ, որը հերքել է մամուլի տեղեկությունները, թե ինքն ուզում է ՀԱԿ-ից դուրս բերել իր կուսակցությունը: Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Պաշտպանության նախարարը հետեւում է գոմեշի մսի գործին

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը գոմեշի մսի գործով հարուցված քրեական գործի վերաբերյալ նոր  տեղեկություններ չունի: «Այդ գործը գտնվում է քննչական մարմինների ուշադրության կենտրոնում: Քրեական գործի շրջանակներում համապատասխան աշխատանքներ են տարվում: Ձերբակալված է կազմակերպության ղեկավար Օհանջանյանը: Զինված ուժերից  մեղավորները, որոնք հետեւողական չեն եղել այդ գործընթացում,  համապատասխան պատիժ ստացել են: Հետեւում ենք այդ գործընթացին՝ վստահ լինելով, որ

Ո՞վ է դեմ գնում պետական քաղաքականությանը

Շտեմարանների խնդրի հետ կրկին բարձրանում է հանրակրթության որակը բարձրացնելու, ավագ դպրոցի խնդիրները բարձրաձայնելու կենսական պահանջը: Դրա համար պե՛տք է կայանա ավագ դպրոցը, պետք է ավագ դպրոցում էլ աստիճանաբար անցնենք կրեդիտային համակարգին եւ ավագ դպրոցի մեր աշակերտները 3 տարվա կիսամյակային կուտակած գնահատականներով մասնակցեն բուհի մրցույթներին՝ վերջ տալով այսօրինակ բախտախնդիր շտեմարանային մղձավանջին: Հայոց լեզվի եւ գրականության շտեմարանների

Գվարդիոլան դարձավ աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիչը

Մյունխենի «Բավարիայի» հետ ամռանն ուժի մեջ մտնող պայմանագիր ստորագրած Խոսեպ Գվարդիոլան տարեկան կստանա 17 միլիոն եվրո աշխատավարձ: Այս մասին տեղեկացնում է Sport.es-ը: Գվարդիոլան առաջ անցավ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյից (15,3 միլիոն եվրո) եւ ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիից (13,5 միլիոն եվրո): «Բարսելոնայում» Գվարդիոլայի աշխատավարձը չէր անցնում 10 միլիոն եվրոյից:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

«Հարսի զգեստ ես հագել, դրա համար էլ հաշվառումից հանել ենք»

Ռադա Մանգասարովան հիվանդանոցում է տեղեկացել, որ իրեն հաշվառումից հանել են 2012 թվականի հուլիսին Նորք -Մարաշի «Նաիրի» հյուրանոցի քարտուղարուհի Դոնարան զանգահարել է Ռադային եւ հեռախոսով տեղեկացրել, որ նա այլեւս չի կարող ապրել նշված հյուրանոցում, քանի որ ամուսնացել է: Ռադան գտնվում էր Մուրացանի հիվանդանոցում՝ նորածին երեխայի առողջական վիճակից ելնելով: 1994 թվականից մինչ օրս նա բնակվում է «Նաիրի»

Նախարարը պատմում է՝ ինչպես է պայքարում բանակում մականուններով ու ժարգոնով խոսելու դեմ

Որպեսզի զինված ուժերում բարբառի, ժարգոնի ու մականունների փոխարեն զինվորները հաղորդակցվեն գրական հայերենով, պաշտպանության  նախարար Սեյրան Օհանյանը անձամբ օրինակ է ծառայում՝ խոսելով միշտ գրական հայերեն: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նախարարը: «Հրաշալի տիրապետելով Ղարաբաղի բարբառին՝  ես խոսում եմ միայն գրական լեզվով՝ գիտակցելով, որ միայն գրական լեզուն օգտագործելով է, որ մեր սպաների մակարդակն ու գիտելիքները կբարձրացնենք:

«Մարդասպանը 100 տոկոսով Անիի նախկին ոստիկանապետի որդին է»

Հայտարարում է Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի մայրը Նախորդ օրը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի՝ 27-ամյա Կարեն Եսայանի (լուսանկարում) սպանության գործով դատաքննությունը: Սպանության մեջ մեղադրվող 29-ամյա Հարություն Սարգսյանի հայրը՝ Անիի տարածաշրջանի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանը, լրագրողների հետ զրույցում կտրականապես հերքեց իր որդու հանցագործ լինելը՝ պնդելով, որ Շիրակի մարզի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանն ու

Մեկ ձայնի երկիր

Առջեւում նախագահական ընտրություններն են, այսինքն թե՝ մի քանի օր հետո սկսվում է համատարած քարոզչությունը, երբ հեռանկարում արդեն երեւում է նորընտիր նախագահը… Երեւանում ես ոտքով եմ ման գալիս, դեպքից դեպք՝ նաեւ տաքսիով, թող ցեղս ինձ ների, որ չեմ սիրում երթուղային տաքսիներ: Եվ ստացվում է այնպես, որ հիմնականում ինձ դեմքով ճանաչում են (չգիտեմ՝ դա լավ է, թե

Հեռացել է անվերադարձ

«Իշխանության պայքարը երկու ղարաբաղցիների, երկու վաղեմի գործընկերների միջեւ ինձ համար անընդունելի էր. այն բարդ ընտրության իրավիճակ կստեղծեր շատերի համար ու կդառնար տարատեսակ շահարկումների առարկա: Բացի այդ, ինքս եմ ժամանակին առաջարկել գործող նախագահին որպես հաջորդողի, եւ վերընտրվելու նրա ցանկությունը հասկանալի է: Երկրորդը՝ չէի ցանկանում մասնակցել իշխանության պայքար մղող երեք նախագահների ծայրահեղ տհաճ եւ, վստահ եմ, երկրի

Ռեժիմն ու հասարակությունը մնացել են դեմ առ դեմ

Ըստ Մանվել Սարգսյանի՝ ուշագրավ է, թե ինչպես իրեն կդրսեւորի հասարակությունն այս իրավիճակում – Պարոն Սարգսյան, նախագահական ընտրությունների նախաշեմին ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում ստեղծված քաղաքական իրավիճակը: Սերժ Սարգսյանը ընտրապայքարում կարծես չունի հզոր մրցակից: Իշխանության համար սա շահեկան վիճակ է, բայց մյուս կողմից՝ այս վիճակը ինչի՞ հետեւանք է, մենք անկո՞ւմ ենք ապրել: – Հավանաբար նկատի ունեք այն

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031