Օրվա լրահոսը
Արեւելագիտության ինստիտուտը կանդրադառնա Մոսկվայի գաղտնի արխիվներին
«Առավոտը» ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանից հետաքրքրվեց, թե ինչ ծրագրեր են իրականացվելու առաջիկայում: «Տարին ակտիվ կլինի հատկապես նոր հրատարակությունների եւ գիտաժողովների առումով: Օրինակ, Արեւելագիտության ինստիտուտի գիտաշխատող Ռեմ Ղազանչյանը երկար տարիներ աշխատել է Մոսկվայի արխիվներում, այդ թվում՝ գաղտնի արխիվներում, եւ փաստաթղթերի ժողովածու կազմել, որ կհրատարակվի այս տարի: Ժողովածուն նվիրված է 1921թ. Մոսկվայի պայմանագրին
Առաջնությունում այսօր հանգստի օր է
Շախմատի Հայաստանի տղամարդկանց 73-րդ առաջնության 5-րդ տուրում գրանցվել են այսպիսի արդյունքներ. Տիգրան Լ. Պետրոսյան-Զավեն Անդրիասյան՝ 1/2, Ռոբերտ Հովհաննիսյան-Տիգրան Քոթանջյան՝ 1/2, Հովիկ Հայրապետյան-Ռոբերտ Աղասարյան՝ 1:0, Սամվել Տեր-Սահակյան-Արման Փաշիկյան՝ 0:1, Ավետիք Գրիգորյան-Հրանտ Մելքումյան՝ 1/2: Հինգ տուրից հետո մասնակիցները դասավորվել են հետեւյալ հաջորդականությամբ: 1. Տիգրան Լ.Պետրոսյան 4,5 միավոր 2. Ավետիք Գրիգորյան 3,5 3.Ռոբերտ Հովհաննիսյան 3,5 4. Զավեն Անդրիասյան
Օպերան թանկ հաճույք է
Այն մեծահարուստ օպերասերների ուշադրության եւ աջակցության կարիք ունի Թատրոնների բեմական-բեմադրական տեխնիկական հագեցվածությունը առաջին պահանջն է ինչպես բարձրարվեստ բեմադրություններ իրականացնելու, այնպես էլ բարձրագույն թատրոն համարվելու համար: Օրինակ, Մոսկվայի Մեծ թատրոնի վերջին տեխնիկական եւ շենքային վերանորոգման համար ծախսվել է շուրջ 1 մլրդ դոլար, իսկ Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնի միայն բեմը վերազինելու համար՝ շուրջ 5 մլն ֆունտ ստեռլինգ:
Երկու փրկված կյանք՝ նորածնային խնամքի սարքավորումների շնորհիվ
Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում նախորդ տարի արձանագրվել է 300 ծնունդ: Վաղաժամ ծննդաբերության եւ բարդ հղիության հետեւանքով տարբեր խնդիրներով լույս աշխարհ եկածներն ուղեգրվել են մայրաքաղաք՝ անհրաժեշտ բուժօգնություն ապահովող սարքավորումների բացակայության պատճառով: Նման նորածիններին օգնելն արդեն խնդիր չէ Նոյեմբերյանում: ՎիվաՍել-ՄՏՍ-ը եւ «BirthLink» ՀԿ-ն բժշկական կենտրոնին տրամադրել են վերակենդանացման ջերմահաղորդիչ սեղանիկ, պուլսօքսիմետր, թթվածնային շարժական բալոն, առաջին բուժօգնության պայուսակ, տաքացվող
Թուրքիան դրական չի արձագանքել Հայաստանի հետ սահմանը բացելու կոչերին
«Ներկայում փախստականների ճամբարում գրանցված չէ որևէ սիրիահայ». Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ «Թուրքիան դրական արձագանք չի տվել սիրիահայերի կողմից Հայաստան ժամանելու գործընթացը հեշտացնելու նպատակով Հայաստանի հետ սահմանը բացելու կոչերին»: Այս մասին գրում է «Հուրիեթ» պարբերականը՝ մեջբերելով Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Սելջուք Յունալի կողմից ներկայացված գրավոր հաղորդագրությունը, որի համաձայն «Հայաստանից Սիրիայում ապրող հայերին հասցեագրված մարդասիրական օգնությունը փոխանցելու համար Թուրքիան
ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղի նախկին աշխատակիցը պայմանականորեն ազատվել է պատժի կրումից
Պայմանական վաղաժամկետ ազատման հանձնաժողովը երկրորդ անգամ իրեն դիմելուց հետո դրական պատասխան էր տվել խարդախությամբ՝ խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով, կաշառք ստանալու պատրվակով, խոշոր չափերի հափշտակություն կատարելու համար Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի վճռով 2 տարվա ազատազրկման դատապարտված Հենրիկ Հակոբյանի համար «Վանաձոր» ՔԿՀ-ի միջնորդությանը եւ օրենքով նախատեսված կարգով Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի կայացրած որոշման հիման
Արձանը վնասողը հայտնաբերվել է
Հունվարի 15-ին համացանցում տեղակայվել է «Իջևանում հերթական քանդակ է գլխատվել» վերնագրով հրապարակումը, ըստ որի՝ վնասվել է խորհրդային տարիներին զբոսայգում տեղադրված քանդակներից մեկը: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում՝ ոստիկանության Իջևանի բաժին բերման է ենթարկվել 1990 թ. ծնված Մարտուն Ղ.-ն (հաշվառված է որպես հոգեկան հիվանդ): Պարզվել է, որ նա է քարով կոտրել արձանը: Ոստիկանության Իջևանի բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Հատուկ քննչական ծառայության քննիչներին վերապահվել է չորս հանցակազմ
Երեկ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի կողմից «Էրեբունի պլազա» հյուրանոցում կազմակերպվել էր «Ժողովրդավարական ընտրությունների խթանում» ծրագրի շրջանակներում ընտրական գործընթացներին նվիրված միջոցառում: Այնտեղ ելույթ ունեցավ նաեւ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական Անդրանիկ Միրզոյանը: Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության «Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ ծառայությունն իրականացնում է ընտրական գործընթացների հետ կապված քրեական
Վերաքննիչն է՞լ է երեխաների առողջական խնդիրներն անտեսել
«Դուստրս՝ Սիրանույշ Պապյանը, ծնվել է մանկական ուղեղի կաթվածով եւ տեղաշարժվում է միայն անվասայլակի օգնությամբ: Նրա մոտ ախտորոշվել է հետշարժողական համակարգի խախտումներ, տեսողության կորուստ՝ 50 տոկոսի չափով, անկղապահություն, հոգեկան առողջության խախտումներ եւ այլն: Որդիս՝ Սամվել Պապյանը, նույնպես ունի մի շարք հիվանդություններ, նրա մոտ ախտորոշվել է զարգացման ընդհանուր խանգարում, նա աուտիկ է եւ ներկայումս հաշվառված է մանկական
Հայաստանը շատ են սիրում, բայց չեն կարող մնալ
Մեր երկիրը մշտական բնակվելու եւ բիզնես դնելու համար սիրիահայերին հարմար չէ՝ կեղծ ոսկին շատ է, շուկան՝ փոքր, հարկերն էլ՝ բարձր: Չնայած Հայաստանի կառավարությունը գոնե հնարավորության սահմաններում աջակցում է Սիրիայի պատերազմից փրկված եւ Հայաստանում ապաստան գտած սիրիահայերին, սակայն նրանց մեծ մասը մեր երկրում մշտապես բնակվելու ծրագրեր չունեն: Պատճառը հիմնականում տնտեսական է. այստեղ պայմաններ չկան սեփական գործ
Տիգրան Սարգսյանը և Բիձինա Իվանիշվիլին քննարկել են հայ-վրացական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին պաշտոնական այցով ժամանել է Երևան: «Զվարթնոց» օդանավակայանում իր վրացի գործընկերոջը դիմավորել է վարչապետ Տիգրան Սարգսյանը, որից հետո ՀՀ կառավարությունում կայացել է երկու հարևան պետությունների գործադիր մարմինների ղեկավարների հանդիպումը: Տիգրան Սարգսյանը և Բիձինա Իվանիշվիլին քննարկել են հայ-վրացական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ տնտեսական, էներգետիկ, մշակութային, արդարադատության, տրանսպորտային հաղորդակցության և գյուղատնտեսության
«Հայաստանն ավելի ապահով կլինե՞ր, եթե Միասնական շտաբը կառավարություն լիներ»
Ըստ Դավիթ Շահնազարյանի՝ «ինքնամաքրվելուց» եւ «պարզաջրվելուց» հետո մնում է միայն ջիհադ հայտարարել: – Պարոն Շահնազարյան, նախ համառոտ՝ 2012-ի քաղաքական տարին ինչո՞վ էր առանձնահատուկ: – 2012-ը առանձնահատուկ տարի էր մեր անկախության պատմության մեջ: Լուրջ մարտահրավեր նետվեց ՀՀ պետականությանն ու ինքնիշխանությանը: Նկատի ունեմ՝ ՌԴ-ի նոր քաղաքականության, այսպես կոչված՝ «ինտեգրացիոն» գործընթացների շրջանակներում Հայաստանը Մաքսային միությանն ու Եվրասիական միությանը
«Հրանտ Բագրատյանն ուզում է դառնալ վարչապետ»
ՀՀ քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի գնահատմամբ՝ դեռ երբեք երկրում չի եղել այնպիսի վախի մթնոլորտ, ինչպես հիմա: Նրա խոսքերով՝ ընտրություններին չմասնակցող Դաշնակցության ներկայացուցիչներն անգամ 96թ.-ին՝ ճաղերի ետեւում, ավելի համարձակ էին, քան հիմա՝ սեփական հեռուստաընկերության եթերում: Իսկ «առյուծ պահող քաղաքական գործիչը պապանձվել է»: Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ Գեւորգ Պողոսյանը, սակայն, գտնում է, որ նման մթնոլորտ չկա:
Տհաճ ձեւաչափի եւ առեւտրի մասին
Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցից սովորաբար առանձնացնում են «երկու ղարաբաղցիների» մասին դրվագը, ինչի վրա էլ, որպես կանոն, հիմնվում են մեկնաբանություններն ու վերլուծությունները: Ինչ խոսք, ձեւակերպումն անհաջող էր, բայց դրա իմաստը ոչ այնքան «տեղայնական-կլանային», որքան հենց քաղաքական էր: Երկրորդ եւ երրորդ նախագահների պայքարը կնշանակեր միեւնույն աղբյուրի, միեւնույն վարչական եւ նյութական ռեսուրսի տրոհում: Դա տեսականորեն հնարավոր է, բայց
Հայրիկյանը միայն Սերժ Սարգսյանի մարդը չէ. «Բոլորին եմ ծառայել»
ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը նախընտրական քարոզարշավին «Հավատը՝ գործերով» կարգախոսով է ներկայանալու: «Հավատն առ այն, որ Հայաստանը կարող է դառնալ ամենաժողովրդավարական երկիրը»,- այսօր «Սլաք» ակումբում ասաց պարոն Հայրիկյանը: Պարոն Հայրիկյանը չի բացառում համագործակցությունը նախագահի թեկնածուների հետ. «Մի պայմանով՝ իմ ծրագրերի շուրջ, որովհետեւ իմ ծրագրերը բոլորի ծրագրերն են»: Թեկնածուների հետ միավորումն էլ է պարոն Հայրիկյանի համար հնարավոր
ՕԵԿ պատգամավորը Քոչարյանին չի մեկնաբանում
Այսօր «Ազդակ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՕԵԿ նախընտրական շտաբի պետ Խաչիկ Հարությունյանը կարծիք հայտնեց, որ անկախության 20 տարիներից ի վեր, առաջին անգամ Հայաստանում հնարավորություն է ստեղծվել ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններ անցկացնելու եւ ՕԵԿ-ն ի նպաստ դրա անելու է ամեն ինչ: Aravot.am-ը ՕԵԿ-ական պատգամավորից հետաքրքրվեց՝ ինչը կամ ով էր խանգարում, որպեսզի անցած 20
Աննա Հայրապետյանը գլխավորեց մրցաշարային աղյուսակը
Շախմատի Հայաստանի կանանց 68-րդ առաջնության հինգերորդ տուրից հետո առաջատարի դերն ստանձնել է միջազգային վարպետ Աննա Հայրապետյանը, որը սեւերով Նաիրա Մովսիսյանին պարտության մատնելով՝ 4,0 միավորով դուրս եկավ առաջին հորիզոնական: Անդրանիկ հաղթանակը տարավ միջազգային վարպետ Սիրանուշ Անդրիասյանը, որն իր փոքրիկին խնամելու պատճառով մի որոշ ժամանակ հեռու էր մնացել շախմատից: Աստիճանաբար մարզավիճակ է ձեռք բերում խարկովաբնակ գրոսմայստեր Եվգենյա
Խաչիկ Հարությունյանը՝ շտաբի պետ
Մի քանի օր առաջ տեղի ունեցած վարչության նիստում ՕԵԿ-ը ձեւավորել է նախընտրական շտաբ, որը ղեկավարելու է ՕԵԿ-ական պատգամավոր Խաչիկ Հարությունյանը: Այսօր այդ մասին «Ազդակ» ակումբում լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց Խաչիկ Հարությունյանը: Հիշեցնենք, որ ՕԵԿ-ը հայտարարել է գործող նախագահ Սերժ Սարգսյանին սատարելու մասին: ՕԵԿ շտաբի պետը ասաց, որ նախընտրական շրջանում կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդիպումներ է
Անիի նախկին ոստիկանապետի որդին հետապնդել է նաև Վարդան Ղուկասյանի դստերը
Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում հայտնեց Վարդան Ղուկասյանի դստեր փեսացու մայրը` Անահիտ Իսկանդարյանը: Հիշեցնենք, որ անցած տարվա ապրլի 12-ին `Գյումրու նախկին քաղաքապետի դստեր ու Կարեն Եսայանի (լուսանկարում) նշանադրության օրը դաժանաբար սպանել էին փեսացուին, որն ԱՄՆ-ից մի քանի օր առաջ էր եկել` իր համադասարանցու հետ ընտանիք կազմելու նպատակով: «Իմ որդուն սպանողը 100 տոկոսով Անիի ոստիկանապետի որդին
Քեւին Քլոզը` «Ազատություն» ռադիոկայանի նախագահի պաշտոնակատար
Քեւին Քլոզը մեկ տարի ժամկետով` հունվարի 26-ից սկսած, նշանակվել է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նախագահի պաշտոնակատար։ Այդ մասին հաղորդում է ռադիոկայանի տնօրենների խորհուրդը` նշելով, որ այդ որոշումը կայացրել է միաձայն։ Քեւին Քլոզը 72 տարեկան է, նա եղել է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նախագահը 1994-97 թվականներին, երբ ռադիոկայանի կենտրոնակայանը տեղափոխվում էր Մյունխենից Պրահա։ 1997-98 թվականներին պաշտոնավարել է որպես
Դեռ լավ է, որ Գալուստ Գրիգորիչը հենց ասուլիսի ժամանակ չի սկսել երգել «Ամենալավը դու ես» երգը
«Մենք չենք ասում՝ շատ լավն ենք, բայց մեզանից լավը չկա», հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով առաջիկա նախագահական ընտրություններին։ «ՉԻ» – Քանի որ խոսքը նախագահական ընտրությունների մասին է, ակնհայտ է, որ «մենք» ասելով՝ Գալուստ Սահակյանը Սերժ Սարգսյանին է նկատի ունեցել։ Դեռ լավ է, որ Գալուստ Գրիգորիչը հենց ասուլիսի ժամանակ չի սկսել երգել Թաթայի հանրահայտ
Աջակցելու են մայրենի լեզու սովորել ցանկացողներին արագացված մեթոդներով լեզվին տիրապետելու
«Նախագծի գերնպատակը սփյուռքի համայնքներում ընդգրկված մասնագետների վերապատրաստումն է հայապահպանությունը խթանելու նպատակով: Պատրաստված մասնագետները ավելի լավ կկարողանան աշխատել»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Սփյուռք» ամառային դպրոց 2013 թ. ծրագրի վերաբերյալ նշեց ՀՀ սփյուռքի նախարարության համահայկական ծրագրերի վարչության պետ Ատոմ Մխիթարյանը: Նրա պնդմամբ 2012 թ. «Սփյուռք» ամառային դպրոցում դասընթացները կազմակերպվել են 5 ուղղություններով՝ հայոց լեզվի արագացված ուսուցում, ազգային
Դեդ Հասանի իշխանության ավարտը
Գողական աշխարհում մեծ հեղինակություն վայելող Դեդ Հասանի սպանությունը ոմանք կանխատեսել էին հենց 2013թ.-ին։ Դեռ ամիսներ առաջ ակտիվորեն քննարկվում էին հնարավոր սպանության տարբերակները, ոմանք շրջանառության մեջ էին դնում այն ենթադրությունները, թե նրան սպանելու են ոստիկանության կողմից վարձված մարդասպանները, թե հատկապես օրենքի մարդիկ են կազմակերպելու նրա չեզոքացումը։ Սակայն գողական աշխարհում շատ ավելի խոսվում էր այն մասին, որ
«Յուքոմը» Երեւանի դպրոցներին 4-5 անգամ ավելի արագ ինտերնետ կմատակարարի (Տեսանյութ)
Այսօր «Յուքոմ» ընկերության կենտրոնական գրասենյակում ընկերության տնօրեն Հայկ Եսայանը եւ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը խոսեցին այս տարի իրականացվելիք համատեղ ծրագրից: Հայկ Եսայանը հայտնեց, որ արդեն երկրորդ տարին է, ինչ «Յուքոմը» ինտերնետ է մատակարարում ՀՀ բոլոր դպրոցներին. «Այս տարի Երեւանում մատակարարվող ինտերնետի արագությունը կավելանա 4-5 անգամ. մատուցվող ծառայությունը կհամակցվի օպտիկամանրաթելային ցանցով: Արդեն Աբովյանում
Վատ կառավարողին խանգարող հանգամանքների մասին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հասցեին քննադատություններ հաճախ են հնչել և հնչում են։ Սակայն փորձը ցույց է տալիս, որ նախկին նախագահը զգայուն է հատկապես այն քննադատությունների նկատմամբ, որոնք վերաբերում են տնտեսությանը։ Ռ. Քոչարյանն անձամբ կամ իր գրասենյակի միջոցով անմիջապես պատասխանում է այն հրապարակումներին կամ ելույթներին, որոնք, իր կարծիքով, ստվեր են գցում իր կառավարման օրոք գրանցված
Ընդլայնվում է inLOBBY.com-ի բաժնետերերի կազմը
Հովհաննես Ագոբյանը (Ohanes Agopyan) դարձել է inLOBBY.com հյուրանոցների ամրագրման համակարգի բաժնետեր Հովհաննես Ագոբյանը ծագումով հայ հայտնի ձեռնարկատեր է, բարձրորակ ոսկերչական իրեր արտադրող Jacob’s Jewelry ընկերության հիմնադիր, որը բավական հայտնի է էլիտար թանկարժեք քարերի միջազգային շուկայում: Հ.Ագոբյանը նաև հանդիսանում է MIIORI բրենդային ոսկերչական ընկերության գլխավոր գործադիր տնօրենն ու սեփականատերը, որն իր գրասենյակներն ունի Նյու Յորքում, Մադրիդում,
Սննդային թունավորում
Հունվարի 16-ին, ժամը 11.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ սուր թունավորումով բուժօգնության են դիմել Սևան քաղաքի երեք բնակիչներ: Պարզվել է, որ նրանք թունավորվել են հունվարի 15-ին, ժամը 19.00-ից 20.00-ն ընկած ժամանակահատվածում, պահածոյացված շպրոտ ձուկ և տնային պայմաններում պատրաստված պահածո օգտագործելու հետևանքով: Կատարվում է նախաքննություն: ՀՀ ոստիկանություն
Խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել և տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ
Հունվարի 17-ին, ժամը 00.05-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները Հանրապետության փողոցի 76/2 շենքի բնակարաններից մեկից բերման են ենթարկել 1955 թ. ծնված Վլադիսլավ Մ.-ին, որը հունվարի 16-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: Վլադիսլավ Մ.-ն տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: ՀՀ ոստիկանություն
«Մերսեդեսն» ընկել է սահքի մեջ
Հունվարի 16-ին, ժամը 15.30-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Հրազդան քաղաքի Ֆիդայինների փողոցում ընկել է սահքի մեջ, ինչի հետևանքով մայթեզրին կանգնած 17-ամյա տղան վրաերթի է ենթարկվել և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
Ադրբեջանը նախատեսում է կտրուկ ավելացնել ռազմական ծախսերը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է, թե Ադրբեջանի ռազմական բյուջեն այս տարի կավելանա՝ հասնելով 3,7 միլիարդ դոլարի «Ադրբեջանի նախագահը հանդես է եկել ռազմական բյուջեն զգալիորեն ավելացնելու մասին հայտարարությամբ և կրկին զգուշացրել է հարևան Հայաստանին՝ Լեռնային Ղարաբաղի տարածքից դուրս գալու մասին»: Ամերիկյան «Վաշինգտոն փոստ» պարբերական վկայությամբ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է, թե Ադրբեջանի ռազմական բյուջեն


















































