Օրվա լրահոսը
Պուրակներից մեկը կանաչ, մյուսը` չորացած
Արարատի Ոսկու կորզման ֆաբրիկայի բանավանում միմյանցից հինգ քայլ հեռավորության վրա գտնվում են երկու փոքրիկ այգիներ, որոնցից մեկը չորացած է, մյուսն`ամբողջությամբ կանաչ: Քաղաքապետարանը խնամում է միայն մի այգին՝ այնտեղ ծառեր են տնկում, նստարաններ տեղադրում: Մինչդեռ մյուսում բարձիթող վիճակ է. եղածը պահելու, մի բան էլ ավելացնելու փոխարեն` ծառերը ոչնչացվել են, իսկ տեղադրված նստարաններին հասնելու համար մարդիկ ստիպված
Լույս տեսան 2013թ. աստղագիտական օրացույցներ
Հայկական աստղագիտական ընկերության և «Էդիթ-Փրինթ» հրատարակչության կողմից լույս տեսան 2013թ. աստղագիտական օրացույցներ` «Բյուրականի աստղադիտարան», «Վիկտոր Համբարձումյան» և «Հայ աստղագետներ»: Առաջին օրացույցի էջերում բերված են տեղեկություններ Բյուրականի աստղադիտարանի վերաբերյալ` համառոտ պատմությունը, գիտական անձնակազմը, կարևորագույն գիտական սարքավորումները` աստղադիտակները, կարևորագույն գիտական արդյունքները, Բյուրականյան նշանավոր շրջահայությունները, միջազգային համագործակցությունը, անցկացված գիտաժողովները և երիտասարդական ամառային դպրոցները, ինչպես նաև ԲԱ՝ որպես Հայաստանի
Բարի հոդված
«Բարի եղեք չար մարդկանց հանդեպ, նրանք դրա կարիքն ավելի շատ ունեն»,- ասել է Էշլի Բրիլիանտը: «Մեր մեջ պակասել է բարությունը, մարդիկ քիչ են բարի գործեր անում, անտարբեր են դարձել»,- սա էլ Ժենյա տատիկի խոսքերն են, որոնք մենք այսօր կժխտենք: 19-ամյա Նունեն հիշում է`մի քանի օր առաջ Մաշտոցի պողոտայով բարձրանում էր, իրեն վատ զգաց. «Այդ պահին
Բյուրականի աստղադիտարանում տեղի ունեցավ Անանիա Շիրակացու 1400-ամյակին նվիրված գիտաժողով
Անանիա Շիրակացու 1400-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում սեպտեմբերի 25-26-ին Բյուրականի աստղադիտարանում տեղի ունեցավ պատմա-աստղագիտական գիտաժողով «Ատղագիտական ժառանգությունը ազգային մշակույթում» թեմայով, որը նվիրված էր ինչպես Շիրակացու աստղագիտական ժառանգությանը, այնպես էլ աստղագիտական արժեք ներկայացնող Հայաստանի նյութական և ոչ նյութական հուշարձաններին: Կազմակերպիչներն էին ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանը (ԲԱ), ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը և
Հանցագործություն՝ գեղեցիկ տեսք ունենալու համար
24-ամյա Ռեյչըլ Քլեր Մարտինը, որի կարծիքով իր միայնության պատճառը փոքր կրծքերն են, որոշել էր դրանք մեծացնել: Բայց ինչպե՞ս. պլաստիկ վիրահատությունը թանկ արժե: Եվ Ռեչըլը, աշխատանքի ընդունվելով բանկում, ութ շաբաթում գողանում է $ 70 հազար: Գումարը բավարարում է՝ կրծքերը լցնել սիլիկոնով, ատամները սարքել, ազատվել ավելորդ ճարպերից եւ արհեստական մազեր աճեցնել: Բանկը, որ արագ հայտնաբերել է պակասորդը,
Երևանում անցկացվեց ԱՊՀ երկրների աստղագիտական օլիմպիադան
Սեպտեմբերի 17-24-ին ԵՊՀ–ին կից Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցում Անանիա Շիրակացու 1400-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում անցկացվեց ԱՊՀ երկրների XV աստղագիտական օլիմպիադան և XX աշնանային դպրոցը։ Ժամանել էին Մոսկվայի, Բելգորոդի, Դոնի Ռոստովի, Նովգորոդի, Սիմֆերոպոլի, Ալմա–Աթայի պատվիրակներ, և Հայաստանի ներկայացուցիչների հետ միասին ընդհանուր առմամբ մասնակցում էր 28 դպրոցական: Միջոցառման բացումը տեղի ունեցավ սեպտեմբերի 18-ին, որին ներկա էին
Նահապետ Գեւորգյանի որդու գործը ուղարկվեց դատարան
Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Նահապետ Գեւորգյանի որդու` Արտակ Գեւորգյանի դեմ հարուցված քրեական գործը օրերս ուղարկվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից: Նրանց փոխանցմամբ` Արտակ Գեւորգյանը շարունակում է մնալ կալանքի տակ: Արտակ Գեւորգյանի դատական նիստի օրը եւ ժամը դեռ հայտնի չէ: Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին, ժամը 03.35-ին, ոստիկանության
Սրտաբուխ աղոթք Նորավանքում
«…ուր երկու կամ երեք հոգի հավաքված լինեն իմ անունով, այնտեղ եմ Ես, նրանց մեջ» (Մատթ. 18:20) Ուխտագնացությունը յուրաքանչյուր բարեպաշտ քրիստոնյայի կյանքի մի մասն է, հոգևոր վերածնունդ տանող ճանապարհը: Դրա միջոցով մարդը փոքրիկ քայլերով մոտենում է Աստծուն, հաղորդակից դառնում Նրա սուրբ խորհուրդներին: Նոր Նորքի Սբ Սարգիս եկեղեցու «Մանանա» ծրագրի անդամների հերթական ուխտատեղին Նորավանքն էր: 14-րդ
Ինդոնեզիայում դիաբետը եւ կաթվածը բուժելու տարօրինակ ձեւ են «հայտնաբերել»
Այդ հիվանդություններով տառապող մարդկանց այնտեղ սկսել են բուժել ռելսերի միջով անցնող էլեկտրական հոսանքով: Իսկ ամեն ինչ սկսվել է նրանից, որ կաթվածահար մի հիվանդ որոշել էր ինքնասպան լիել՝ գնացքի տակ նետվելով: Սակայն ռելսերով անցնող հոսանքի հարվածը բուժել էր նրան: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
«Օդնոկլասսնիկյան» ֆեյսբուքից մինչև զարմանք ու բարկություն. Շաբաթվա համացանցը
Շտապեմ ֆեյսբուքի սիրահարներին ներկայացնել այս աշնան առաջին ամսվա վերջին շաբաթվա ֆեյսբուքյան նորությունները 🙂 «Եվ միայն սա էր պակասում, որ Ֆեյսբուքը վերջնականապես դառնար օդնոկլասսնիկ»,- գրել է Աննա Սմբատյանը: Խոսքը ֆեյսբուքի նորույթի մասին է. այսուհետ հնարավոր կլինի իրար նվերներ ուղարկել նաև ֆեյսբուքում: «Առաժմ նոր ծառայույթունը հասանելի կլինի միայն ԱՄՆ-ում: Նվերներ ուղարկելու գործում Facebook-ի գործընկեր են դարձել շուրջ
Կուսությունը վաճառում է բարեգործական նպատակներով
Բրազիլացի 20-ամյա Կատերիան Միգլիորինին (նկարում) սովորում է ֆիզկուլտուրայի ինստիտուտում: Նա աճուրդով վաճառում է իր կուսությունը եւ պատրաստվում գումարի առյուծի բաժինը տրամադրել ոչ կառավարական հիմնադրամներից մեկին, որն իր հարազատ մարզում անապահով ընտանիքների համար ժամանակակից շենք է կառուցում: Կատերիանը պատրաստ է իր անմեղությունից հրաժարվել այն տղամարդու հետ, որը մինչեւ հոկտեմբերի 15-ը սահմանված վերջնաժամկետն ամենամեծ գումարը կառաջարկի: Այսօրվա
Գորիսում առաջատարը փոխվեց
Գորիսում ընթացող շախմատի Հայաստանի 73-րդ առաջնության 1-ին լիգայում 11-րդ տուրից հետո առաջատարը փոխվեց: ՖԻԴԵ-ի վարպետ Ռոբերտ Աղասարյանը 7,5 միավորով բարձրացավ առաջին հորիզոնական, չնայած նրան հաջորդող միջազգային վարպետ Հովիկ Հայրապետյանը եւս նույնքան միավոր ունի: Առաջատարների եռյակը եզրափակում է գրոսմայստեր Լեւոն Բաբուջյանը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լեւոն Արոնյանն ու մյուս գրոսմայստերները տեղափոխվում են Բիլբաո
Շախմատի «Մեծ սաղավարտ վարպետներ» եզրափակչի մասնակիցներն ավարտեցին պայքարը Բրազիլիայի Սան Պաոլո քաղաքում եւ մեկնում են Բիլբաո (Իսպանիա)՝ դիմակայությունն այնտեղ շարունակելու: Սան Պաոլոյում կայացած 5-րդ տուրում բոլոր պարտիաները՝ Արոնյան-Կարուանա, Վալյեխո- Կարյակին, Անանդ-Կարլսեն, ավարտվեցին ոչ-ոքի եւ մրցաշարային աղյուսակում գրոսմայստերները մնացին իրենց տեղերում: Նրանք դասավորված են հետեւյալ հերթականությամբ: 1. Ֆաբիանո Կարուանա 11,0 միավոր 2. Լեւոն Արոնյան 7,0 3.
Վախթանգ Դարչինյանը հաղթեց Լուիս Օռլանդո Դել Վալլեին
Այս գիշեր աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Վախթանգ Դարչինյանը ԱՄՆ-ում անցկացրած երկրորդ թեթեւագույն քաշային կարգի (մինչեւ 55,3 կգ) առաջին իսկ մարտում միավորներով վստահ հաղթանակ տարավ մինչ այդ պարտություն չկրած պուերտոռիկացի Լուիս Օռլանդո Դելլ Վալլեի նկատմամբ՝ 36 տարեկան հասակում հանդիսականին զարմացնելով ճիշտ կազմակերպած պաշտպանությունով եւ գրագետ հակագրոհներով: Տասը ռաունդանոց մենամարտի ավարտին մրցավարները միաձայն հաղթանակը շնորհեցին հայաստանցի բռնցքամարտիկին
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 4-ին առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին` հյուսիս-արևելյան 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 30-1-ին կբարձրանա 2-3 աստիճանով: Երևանում` Սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևան քաղաքի սեպտեմբերի 30-ի բազմամյա կլիմայական տվյալներ · Օդի առավելագույն ջերմաստիճան 32.40C (1972թ.) · Օդի նվազագույն ջերմաստիճան 0.10C (1921թ.) · Օդի միջին օրական ջերմաստիճան
Երկրաշարժ Ադրբեջան – ԼՂՀ սահմանային գոտում
ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանությանծառայությունը» տեղեկացնում է,որ սեպտեմբերի 30-ին, տեղականժամանակով ժամը 09.15-ին Ադրբեջան –ԼՂՀ սահմանային գոտում՝Քարվաճառ քաղաքից 37 կմ հյուսիս-արևելք, տեղի է ունեցել 3.3 մագնիտուդով երկրաշարժ: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա, որի ուժգնություննէպիկենտրոնային գոտում կազմել է 4-5 բալ: Երկրաշարժը զգացվել է Ստեփանակերտում 3 բալ:
Ինչպիսին են քաղաքակիրթ աշխարհում կանգառները (ֆոտոշարք)
Տրամվայի կանգառ Բեռլինում: Երթուղիների մասին տեղեկատվությունը հրապարակված է առանձին սյան վրա: Կանգառում հրապարակվում է նաեւ տեղեկատվություն տրամվայների ժամանման վերաբերյալ: Կանգառ հոլանդական քաղաքում՝ զարդարված ծաղիկներով: Հետաքրքիր են Լոնդոնում կանգառները: Դրանք հաճախ «մեջքով» են ճանապարհին. այսպես ուղեւորները պաշտպանվում են փողոցային կեղտից եւ անձրեւաշիթերից: Փարիզյան նոր
Անհավանական հնարքներ` Հանրապետության հրապարակում
Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ Red Bull X-Fighters Jams ազատ ոճի մոտոմրցույթ։ Մարզիկների ներկայացումները անցկացվում են երեք մետր բարձրությամբ հատուկ ցատկահարթակի վրա: Մոտոէքստրեմալները ցուցադրում են իրենց անհավանական հնարքները` թռչելով օդ ավելի քան 10 մետր բարձրությունից` միաժամանակ կառավարելով 100 կգ-ոց մոտոցիկլը: Մանրամասն՝ կարդացեք այստեղ
ՀՀԿ խոսնակ. «Որեւէ մեկը չպետք է պատգամավորական իմունիտետ ունենա»
Այն դիտարկմանը, որ «փողերի լվացման»մեղադրանքը կարծես թե օրինաչափ է դառնում նախկին արտգործնախարարների դեպքում, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Եթե նկատի ունեք Ալեքսանդր Արզումանյանին, ապա նա այսօր հաջողությամբ աշխատում է ԱԺ-ում: Երկուշաբթի բոլորս կծանոթանանք դատախազի միջնորդությանը, եւ յուրաքանչյուրն իր խղճի ու արժեքային համակարգին համապատասխան կիրականացնի քվեարկություն: Բայց մի բան պետք է մենք հասկանանք, որ եվրոպական երկրներում՝ Հելմուտ Քոլի, Նիկոլա
Սոցիալական ցանցերն «ուտում են» մեր կյանքը
Mashable-ը Microsoft ընկերության հետազոտությունների հիման վրա ստեղծել է ինֆոգրաֆիկա, որը պատկերավոր նկարագրում է սոցիալական ցանցերի անմիտ օգտագործման վնասակարությունն ու վտանգավորությունը: Եվ այսպես. Սոցիալական ցանցերի օգտագործումը մեկ ժամվա ընթացքում չորս անգամ ընդհատում է ձեր աշխատանքը: Ընդհատված գործերի 40%-ն այլեւս չեն շարունակվում: Աշխատանքային ժամանակի 28%-ը վատնվում է այդ շեղումների եւ աշխատանքի վերականգնման համար: Զուգահեռ կատարվող առաջադրանքների իրականացումը պահանջում է 30%-ով
ԱՄՆ-ում գործազրկությունն ավելի քիչ է, քան Օբամայի իշխանության առաջին օրը
ԱՄՆ-ում այսօր աշխատանք ունեցողների թիվն ավելի մեծ է, քան 2ՕՕ9 թվականի հունվար ամսին, երբ Բարաք Օբաման ստանձնեց նախագահի պարտականությունները։ Երկրի Աշխատանքի նախարարության վերջին զեկույցի տվյալները հակակշիռ են նախագահական թեկնածու Միթ Ռոմնիի գլխավոր այն պնդումներին, թե ԱՄՆ-ում Օբամայի իշխանության տարիներին իրենց աշխատանքներից զրկվել են հարյուր հազարավոր մարդիկ։ Ըստ «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի՝ Ռոմնին նախընտրական արշավն ուրբաթ օրը
YouTube-ի օգտատերերը կարող են բեռնել ու արխիվացնել հոլովակները
YouTube-ի օգտատերերը հնարավորություն են ստացել ներբեռնել ու արխիվացնել իրենց բեռնած հոլովակները. նոր ծառայությունը կոչվում է Takeout. Segodnya.ua-ի համաձայն՝ նորամուծության շնորհիվ հարկ չկա այլեւս զգուշանալ, որ կարեւոր ընտանեկան տեսանյութերը կկորչեն՝ դրանք միշտ կարելի է բեռնել համացանցից: Հոլովակները բեռնելու համար հարկ է անցնել Takeout ծառայությանը, ընտրել Youtube-ի մանրապատկերը, եւ հետո սեղմել «ստեղծել արխիվ» կոճակը: Դա կարող է բավական ժամանակ պահանջել,
Վարդան Օսկանյանն իր կաշվի վրա պետք է զգա այն, ինչ մենք ենք զգում 10 տարի. Սուրեն Աբրահամյան
«Հանրապետություն» կուսակցության անդամ Սուրեն Աբրահամյանը Վարդան Օսկանյանի դեմ հարուցված քրեական գործում տեսնում է քաղաքական դրդապատճառներ և անգամ մարդկայնորեն կարեկցում է նրան, բայց ոչ իբրև պետական գործչի: Այս մասին Սուրեն Աբրահամյանը հայտնել է Tert.am –ի հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե ո՞րն է իր դիրքորոշումը Հայաստանի նախկին արտգործնախարարին որպես մեղադրյալ ներգրավելու՝ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագրի կապակցությամբ: «Վարդան
Բրազիլիայում ապրում է 31 տարեկան երեխա
31-ամյա Մարիա Աուդետը (Maria Audete do Nascimento),տառապում է հազվագյուտ հանդիպող հիվանդությամբ, որը թույլ չի տալիս անձին ձևավորվել և հասունանալ: Բրազիլուհին չի կարողանում քայլել, անգամ դժվարանում է որևէ բառ արտասանել: Ուիլիյամ Շեքսպիրը իր պոեմներում վարդերի մասին խոսել է ավելի քան 50 անգամ: Իսկ ֆրանսիացի նշանավոր գրող Օնորե դը Բալզակը ունի մի ամբողջ գիրք` նվիրված փողկապին: Աշխարհում ամենամեծ
Բողոքի ակցիա՝ ի պաշտպանության Օսկանյանի
ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանի ֆեյսբուքյան գրառումը. Այն պահին, երբ Սիվիլիթասի և ՍիվիլՆեթի աշխատակիցները հայտնեցին, որ ուզում են երկուշաբթի օրը, ժամը 11:00-ից հավաքվել խորհրդարանի առաջ իրենց բողոքը հայտնելու` կապված դատախազի միջնորդագրի հետ, բազմաթիվ զանգեր եմ ստացել, և շատերն էլ մոտեցել են ինձ` հայտնելու իրենց աջակցությունը և պատրաստակամությունը միանալու Սիվիլիթասի աշխատակիցներին: Այդ օրը խորհրդարանում քննարկվելու է ինձ`
«ԲՀԿ-ն պետք է կոշտ հակահարված տա». Ըստ վերլուծաբանների` Օսկանյանի գործը կազդի իշխանությունների վարկանիշի վրա
Քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը կարծում է, որ եթե անգամ ընդունենք, որ «Սիվիլիթաս» հիմնադրամի հետ կապված պատմությունը ճիշտ է, ապա այն կոռուպցիայի 0,0001 տոկոսն էլ չի կազմում մեր երկրում գոյություն ունեցող այն կոռուպցիոն երեւույթների, որտեղ կան հանրապետականները կամ նախագահի միջնորդությամբ նշանակված չինովնիկները: «Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը, ինչպես կառավարության հետ վերջին խորհրդաժողովում նշել էր
Գեղանկարիչ. Գորիսի բնությունը նկարելու համար պետք է հոգով զգաս այն (ֆոտոշարք)
ՀՀ մշակույթի նախարարության «Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում» Հայաստանի Բնության պետական թանգարանում տեղի ունեցան նկարիչներ Ժիրայր Մարտիրոսյանի, Յաշա Խաչյանի, Արամ Մաշուրյանի եւ Լիլի Մեսանյանի ցուցահանդեսները` «Ճանապարհ դեպի Սյունյաց բնաշխարհ» խորագրով: ՀՀ նկարիչների միության Սյունիքի մասնաճյուղի նախագահ, Գորիսի քաղաքային պատկերասրահի տնօրեն Ժիրայր Մարտիրոսյանը ներկայացրել էր «Գորիսի ժայռերը», «Լաստիսար», «Մեր Գորիսը», «Տեսարան Սիսիանից», «Աշունը Գորիսում», «Որոտան գետ» եւ
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Ծաղկաձորում մասնակցեց «Ազգային ժողովի գավաթի» խաղարկության մրցումների եզրափակիչ փուլի բացման արարողությանը
Սեպտեմբերի 29-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Ծաղկաձորում մասնակցեց «Ազգային ժողովի գավաթի» խաղարկության մրցումների եզրափակիչ փուլի բացման հանդիսավոր արարողությանը, որին ներկա էին նաեւ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, ԱԺ պատգամավորներ, մարզպետներ, կրթության, մշակույթի եւ սպորտի գործիչներ: «Ազգային ժողովի գավաթի» խաղարկության մրցումների
Սերգո Կարապետյան. «Դուք այդ սուտ հիմարություններին մի հավատացեք»
Ճի՞շտ է, որ նախարարի պաշտոնում վերահաստատվելու դեպքում Դուք խոստացել եք Արարատի մարզի բնակիչներին գյուղատնտեսական վարկեր տրամադրել: Aravot.am-ի հարցին գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը վստահեցրեց, որ դա հերյուրանք է. «Ոչ, այդպիսի բան չի եղել»: Մենք ճշտեցինք՝ իսկ մինչեւ նախարար դառնալը չե՞ք խոստացել նախարարությունում գործի տեղավորել ՕԵԿ-ի համար աշխատած ինտելեկտուալ զանգվածին: Սերգո Կարապետյանի խոսքերով՝ «Այդ ով որ ասում


















































