Օրվա լրահոսը
Լեւոն Արոնյանը առաջին հաղթանակն է տարել
Վեյկ-ան Զեեում մեկօրյա դադարից հետո «Tata Steel» շախմատային փառատոնի մասնակիցները վերսկսել են պայքարը: «A» խմբում հանդես եկող Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը հինգերորդ տուրում առաջին հաղթանակը տարավ՝ սեւերով առավելության հասնելով Նիդերլանդները ներկայացնող Իվան Սոկոլովի հանդեպ եւ 2,5 միավորով ընթանում է 8-րդ հորիզոնականում: Արոնյանը մեկ միավոր է ետ մնում երեք առաջատարներից՝ 3,5 միավոր վաստակած Մագնուս Կարլսենից, Վիշվանաթան
ՀՀ ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 18-ի ժամը 09.30-ի դրությամբ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց: Փակ են Մեղրի-Երևան, Տաշիր-Գոգավան, Տաշիր-Մեծավան, Վերին Գետաշեն-Մադինա, Արագածոտնի մարզի թվով 22 գյուղերի ավտոճանապարհները (Ապարանի տարածաշրջանի, Ծաղկավան և Գեղաձոր գյուղերի ավտոճանապարհները): Դժվարանցանելի է Վարդենիս-Սոթք ավտոճանապարհը: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփաննծմինդա-Լարս
Տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը
«www.aravot.am» համացանցային կայքի 2013 թվականի հունվարի 17-ի «Հասցեները փոխվել են, բայց ընտրացուցակները մնացել են նույնը. նախընտրական առաջին խախտումները» հրապարակման համաձայն՝ Մարտունի քաղաքի Պռոշյան 8 հասցեն տեղափոխվել է Պռոշյան 10, բայց ընտրացուցակում դեռ Պռոշյան 8 է մնացել և Պռոշյան 10-ում նման մարդ չկա: Տարածված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: ՀՀ ոստիկանությունը բազմիցս պարզաբանել է,
«Երեք նախագահներն էլ խաբված են Գագիկ Ծառուկյանից»
«Դուք ասում էիք, որ Գագիկ Ծառուկյանը մատնոցի նման բոլորին ֆռռացնում է, չի ասում շարիկը ում տակն է, իսկ այսօր ասում եք, որ Գագիկ Ծառուկյանին ահաբեկել են»,- Aravot.am-ի այս հարցին Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը պատասխանեց. «Դա մարգարեական կանխատեսում էր, որն իրականացավ: Երեք նախագահներն էլ խաբված են Գագիկ Ծառուկյանից: Ռոբերտ Քոչարյանը խաբված էր, որովհետեւ ինքը մրցակցային
Ինչո՞ւ ենք հայտնվել երեք նախագահների եռանկյունու մեջ
«Առավոտ»-ի հետ զրույցում Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանն անդրադարձավ դիտարկմանը, թե ինչու է ստեղծվել մի յուրօրինակ իրավիճակ, երբ քաղաքական հիմնական պրոցեսները վերջին տարիներին ընթացել են նորանկախ Հայաստանի երեք նախագահների շուրջ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի եռանկյունու մեջ: «Մենք այդկերպ փորձում ենք բոլոր հարցերի պատասխանները գտնել, բնութագրել իրավիճակը, արդարացնել ամենը՝
«Դեմ առ դեմ». Սերգեյ Մինասյան եւ Հայկազուն Ալվրցյան
Հունվարի 18 -ին, ժամը 14.00-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակվելու է «Դեմ առ դեմ» առցանց բանավեճի 73-րդ թողարկումը: Այս անգամ հաղորդաշարի հյուրերն են լինելու «Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի» տնօրեն Հայկազուն Ալվրցյանը եւ «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: Քննարկման թեման` հայ-վրացական հարաբերությունների զարգացման միտումները: Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն: Նաեւ
Կարծում է՝ իր չառաջադրվելը իշխանությունների համար մտածելու առիթ պետք է լինի
Նախագահական ընտրություներում առաջադրված ու ընտրագրավը չվճարելու պատճառով ընտրապայքարից դուրս մնացած նախագահի թեկնածու Մհեր Հայրապետյանը պատրաստվում է հաջորդ ընտրություններում էլ ուժերը փորձել: «Ես պարտված չեմ,ընդհակառակը սա փորձ էր, համարում եմ քաղաքական իրականության մեջ ճանաչում էր»,- Aravot.am-ին ասաց պարոն Հայրապետյանը: Նա այս ընթացքում Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել (ԿԸՀ) ընտրական օրենսգրքում բարեփոխումներ անելու իր նախաձեռնությունը. «Իրենք կարող
Դիտորդները հիասթափված են. «Խնդիրները շտապ շտկելու հանձնարարականները չեն իրականացվել»
«ԵԽԽՎ նախընտրական պատվիրակությունը տեղեկացվել է ժողովրդավարական ընտրությունների կազմակերպմանն ուղղված ջանքերի վերաբերյալ, սակայն այն մտահոգված է գործընթացի նկատմամբ հետաքրքրության եւ վստահության համընդհանուր պակասով»,- այսօր երեկոյան հրավիրած ասուլիսում ԵԽԽՎ ժամանակավոր հանձնաժողովի նախընտրական դիտորդական պատվիրակության անդամները այսպիսի հայտարարություն արեցին: Պատվիրակությունը Հայաստանում է երեկվանից՝ գնահատելու մեր երկրում նախընտրական միջավայրը: Պատվիրակության անդամներին մտահոգել են հիմնականում ընտրացուցակների հետ կապված էական անճշտությունները.
«Կարեւոր էր լսել, որ ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն ընտրողներին բոյկոտի կոչ չեն անում». միջազգային դիտորդներ
ԵԽԽՎ միջազգային դիտորդական առաքելության հիմնական պատվիրակությունը՝ 22 անդամից բաղկացած, Երեւան կժամանի փետրվարի կեսերին՝ ՀՀ նախագահական ընտրությունների դիտարկման համար: Իսկ մինչ այդ նախընտրական առաքելություն իրականացնող խումբը ժամանել է՝ տրամադրվածությունն ու իրավիճակը ստուգելու: Այսօր հրավիրած ասուլիսում դիտորդներն ասացին, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հրավերով արդեն հանդիպումներ են ունեցել խմբակցությունների ղեկավարների հետ: Հանդիպել են նաեւ հ/կ-ների ներկայացուցիչների, Երեւանում
Թեժ գիծ` ընտրացուցակների ճշգրտման վերաբերյալ
Ընտրացուցակների ճշգրտման, անճշտությունների վերաբերյալ հաղորդումներ ընդունելու նպատակով 2012 թ. հունվարի 9-ից ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում գործում է «Թեժ գիծ» ծառայություն` 010-53-32-73 հեռախոսահամարով, որի մասին նախապես զանգվածային լրատվության միջոցներով տարածվել է հայտարարություն: 2012 թվականի հունվարի 9-ից մինչև հունվարի 17-ն ընկած ժամանակահատվածում ստացվել են 22 հաղորդումներ, որոնցով պահանջվել են միայն օրենսդրական պարզաբանումներ: Ընտրացուցակների անճշտությունների վերաբերյալ
Կայացել է Եվրատեսիլ- 2013 -ի վիճակահանությունը
Եվրատեսիլ 2013/ Մալմո Շվեդիայի Մալմո քաղաքում տեղի է ունեցել Եվրատեսիլ 2013 երգի մրցույթի մասնակից երկրների տեղաբաշխման վիճակահանությունը, որի արդյունքում Հայաստանը կներկայանա Մայիսի 16-ին՝ 2-րդ կիսաեզրափակչում: Ծանոթացեք մասնակից երկրների տեղաբաշխմանը. Մայիսի 14 / Առաջին կիսաեզրափակիչ 1-ին մաս Դանիա Խորվաթիա Ուկրաինա Նիդերլանդներ Ավստրիա Սլովենիա Էստոնիա Ռուսաստան 2-րդ մաս Լիտվա Սերբիա Իռլանդիա Բելառուս Կիպրոս Մոնտենեգռո Բելգիա
Հարվածել է ծեր կնոջ պարանոցին եւ նրա կրծկալից հափշտակել 100 հազար դրամ
Հունվարի 10-ին Իջեւան քաղաքի Երիտասարդական փողոցի 14-րդ շենքի վերելակում անհայտ անձը հարվածել է Իջեւանի բնակչուհի, 1939թ. ծնված Ս. Ս.-ի պարանոցին, հրել նրան եւ ծեր կնոջ կրծկալից հափշտակել 100 հազար դրամ: Տավուշի մարզի դատախազությունից տեղեկացանք, որ դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի 2-րդ մասով(«Կողոպուտ») : Ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում հանցագործին բացահայտելու
Հոլանդահայերը նշում են Հրանտ Դինքի մահվան 5- ամյա տարելիցը
Դեռ թարմ են հիշողությունը,երբ 2007 թվականի հունվարի 19-ին,օրը ցերեկով իր խմբագրած «Ակոս» թերթի գրասենյակի առջև սպանվեց հայազգի լրագրող Հրանտ Դինքը: Անցել է 5 տարի:Միջազգային հանրության հետ նաև Հոլանդիայի հայ համայնքն ու կազմակերպություները չեն կարող շրջանցել այս ողբերգական տարելիցը, մանավանդ, երբ սպանության կազմակերպիչները չեն դատապարտվել ըստ արժանվույն: Ավելին Թուրքիայում շարունակաբար ոտնահարվում են ազգային փոքրամասնությունների իրավունքները:մերթ ընդ
Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԽԽՎ դիտորդական առաքելության պատվիրակությանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԽԽՎ ժամանակավոր հանձնաժողովի նախընտրական դիտորդական առաքելության պատվիրակությանը: Նախագահը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է անդամակցությունը Եվրոպայի խորհրդին ու դրանից բխող պարտավորությունների կատարումը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Հայաստանում անցկացված խորհրդարանական և ՏԻՄ ընտրություններին: Պատվիրակության անդամները նշել են, որ դրանք լուրջ քայլ էին դեպի առաջ: Նախագահի խոսքով, այդ ամենին
ՀԱԿ-ում կիսում են Տեր-Պետրոսյանի գնահատականները, իսկ ՀՀԿ-ում ՀԱԿ-ի «ներքին գործերին» չեն խառնվում
Նախօրեին «Հայկական ժամանակ» օրաթերթում տպագրված Սասուն Միքայելյանի հոդվածին, որը բավականին շատ քննադատություն էր պարունակում` ուղղված ՀԱԿ-ին, եւ մասնավորաբար, ՀԱԿ առաջնորդ, ՀՀ հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, հետեւեց առաջին նախագահի պատասխանը, որում Լեւոն Տեր-Պետրոսյանը դարձյալ պատասխաններ չէր հնչեցրել այն հարցերին, որոնք հուզում էին ոչ միայն Սասուն Միքայելյանին, այլեւ ՀԱԿ-ի համակիրներին: Խոսքը առաջին նախագահի` նախագահական ընտրություններին չմասնակցելու իրական
Մեծահոգի հաճախորդը 16.000 դոլար թեյավճար է թողել մատուցողին
Մանհեթենի ռեստորաններից մեկում համտեսելով իրեն մատուցած ընթրիքը` 37-ամյա տղամարդը ընթրիքի գումարը վճարելուց զատ, շուրջ 16 հազար ԱՄՆ դոլար է թողել մատուցողին: Վերջինս որոշել է գումարի կեսը պահել իրեն, իսկ մյուս մասը բաժանել ռեստորանի աշխատակիցների միջև: Նշված գումարը համարվում է ամենաշատը, որ երբևէ թողվել է իբրև թեյավճար,- գրում է delfi.ua-ն: Աշխարհի ամենաթանկ կարտոֆիլը համարվում է ֆրանսիական
Ավտովթարի ենթարկված մեքենայի վարորդի վիճակը շարունակում է մնալ միջին ծանրության
Օրեր առաջ Կապանի Դավիթ Բեկ թաղամասի մոտակայքում ավտովթարի ենթարկված երիտասարդ վարորդի վիճակը շարունակում է մնալ միջին ծանրության: Ըստ Կապանի բժշկական կենտրոնի վնասվածքաբանական բաժանմունքի վարիչ Սարիկ Աթաջանյանի` երիտասարդը ստորին ծնոտի կրկնակի կոտրվածքով եւ գանգուղեղային տրավմայով էր հիվանդանոց տեղափոխվել: Ներկա պահին նրա կյանքին վտանգ չի սպառնում, բայց վիճակը շարունակում է մնալ միջին ծանրության: «Վարորդի հետ նաեւ զինծառայող
Սերժ Սարգսյանի հանձնարարությունն անտեսո՞ւմ են
Հատուկ քննչական ծառայությունը հաստատել է, որ նախկին ոստիկան Մխիթար Ալումյանը, որը նախորդ տարի ՀՀ ոստիկանության եւ նախագահի նստավայրի մոտ ամիսներով բողոքի ակցիաներ էր կազմակերպում, նույնիսկ ինքնահրկիզման փորձ էր կատարել, իսկապես 10 հազար ժամ արտաժամյա աշխատել է, եւ որ ոստիկանությունը նրան պարտք է 6.5 միլիոն դրամ: Հիշեցնենք, որ Մխիթար Ալումյանի բոլոր այն պնդումները, որ ինքն իրոք
Մարդիկ և նրանց կենդանիները երբեմն նմանվում են իրար
«Լիարժեք կյանքով ապրող մարդն անպայման պետք է տնային կենդանի ունենա»: Այս կարծիքն են հայտնել մի շարք գերմանացիներ: Բանն այն է, որ Գերմանիայում անցկացվել են հարցումներ 14 տարեկանից բարձր 639 մարդկանց շրջանում՝ պարզելու ընտանի կենդանիների դերը նրանց կյանքում: Հարցման մասնակիցների 50 տոկոսը պնդել է, որ կենդանիների հետ շփումը փոխարինում է մարդկային շփմանը: Ընատանի կենդանիները մարդկանց ընկերներն
Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչները հանդիպեցին ԵԽԽՎ դիտորդական խմբին
Այսօր ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի լիազոր ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը եւ նախընտրական շտաբի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը հանդիպեցին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Բյուրոյի հատուկ հանձնաժողովի կողմից ձեւավորված եւ Նորվեգիայի «Եվրոպական ժողովրդավարներ» խմբի ներկայացուցիչ Կարին Վոլդսեթի գլխավորած պատվիրակության հետ: Այն կազմված է ԵԽԽՎ բոլոր հինգ քաղաքական ուժերը ներկայացնող մեկական անդամից, ինչպես նաեւ Մշտադիտարկման հանձնաժողովի երկու համազեկուցողներից: Պատվիրակությունը
Պետրոս Մակեյանը չգիտի` ի ՞ նչ է կատարվում Ղուկաս Մեհրաբյանի հետ
«Ի ՞ նչ մեկնաբանեմ: Կուսակցության քաղխորհրդի որոշումներն ինքը վերագրել է Պետրոս Մակեյանին: Ընդհանրապես մեկնաբանելու բան չկա: Անհասկանալի բաներ է ասել: Անիմաստ եմ համարում որեւէ մեկնաբանությունը»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը` անդրադառնալով կուսակցության քաղխորհրդի անդամ Ղուկաս Մեհրաբյանի տարածած հայտարարությանը: Պետրոս Մակեյանը մեկ անգամ եւս հիշեցնում է, որ կուսակցության քաղխորհրդի վերջին
Ղուկաս Մեհրաբյանը՝ Պետրոս Մակեյանի մասին
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Վերջին շրջանում Ժողովրդավարական հայրենիք կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը անում է իրարամերժ եւ իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ, որոնք հակասում են ժամանակին մեր կուսակցության որոշումներով հաստատված եւ անձամբ իր կողմից իրականացրած կուրսին։ Մասնավորապես, նա համարում է, որ Կոնգրեսը չորս սխալ է գործել, երբ Ա) 2011 թ. ամռանը երկխոսության է գնացել իշխանության հետ, Բ) համագործակցության եզրեր է փնտրել
Թեկնածուները թիկնապահներ չեն ունենա
Նախագահի ընտրությունների քարոզարշավի մեկնարկի հենց առաջին առաջին օրը թեկնածուները կարող են օգտվել թիկնապահների ծառայությունից: Նման հանրավորություն անվճար նրանց առաջարկում է ՀՀ ոստիկանությունը: «Քանի որ իմ կարգախոսն է «Ես Ձեզնից մեկն եմ», այսինքն՝ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու նման ես հրաժարվում եմ»,- այսօր «Ա1+»-ին տեղեկացրեց Ազգային համաձայնություն կուսակցության նախագահ, նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը: Նա թեեւ որոշ սպառնալիքներ արդեն
Չեն ցանկանում հրաժեշտ տալ
Արդեն երեք օր է` ավարտվել եմ տոները, սակայն Սեւանցիները մինչ այսօր շարունակում են վայելել Ամանորի տոնածառը, որն ըստ իրենց, այս տարի շատ շքեղ էր. «Դեռ ոչ մի տարի սենց սիրուն չէինք տեսել մեր Սեւանը, էնքան լավ է, որ ուզում ենք միշտ մնա մեզ հետ»,- մեզ հետ զրույցում ասաց 48-ամյա տիկին Արմինեն: Մարդիկ հավաքվել էին քաղաքապետարանի
11-ամյա սիրիահայ Սերլին ճանաչվել է Հայաստանի լողի պատանեկան առաջնության չեմպիոն
Հունվարի 17-ին ՀՀ սփյուռքի նախարարություն էր այցելել սիրիահայ Մուշեղյանների ընտանիքը՝ ներկայացնելու 11-ամյա Սերլի Մուշեղյանի հաջողությունները լողի ասպարեզում: Վերջին 2 ամիսներին աղջիկը հնարավորություն է ունեցել անվճար մարզվել Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցում: Մարզումների արդյունքում նա Հայաստանի լողի պատանեկան առաջնության վերջին 4 մրցաշարերում հաղթող է ճանաչվել՝ դառնալով չեմպիոն: Նախարար Հրանուշ Հակոբյանը, շնորհավորելով պատանի
Արման Մելիքյանի նախընտրական մարտավարության հիմնադրույթներն ու սկզբունքները
ԴՐՈՒՅԹ ԱՌԱՋԻՆ Մինչ այժմ ընտրությունների ելքը որոշվում էր հենց քվեարկության օրը: Իշխանության խնդիրն էր լինում ընդդիմությանը համոզել մասնակցել քվեարկությանը Մենք ընտրությունների իրավաչափությունը ճանաչելու նախապայման ունենք, որը պետք է իշխանությունների կողմից բավարարվի` իշխանությունները պետք է տեղեկացնեն հանրությանը, թե. · Հայաստանում որքան ընտրող է մնացել բազմամյա ահագնացող արտագաղթի արդյունքում, · ՀՀ անկախացումից ի վեր այլ պետություններում մշտապես
«Այն ամենը, ինչում արև կա, չի կարող բարի ու հուսառատ չլինել». Ռիմա Խաչատրյան
«Թախծոտ աղջիկն արևոտ երկրի». ստեղծագործական գործունեության մեջ իրեն հենց այսպես է կնքել 20-ամյա Ռիմա Խաչատրյանը: Նա սովորում է ԵՊՀ-ի Ռոմանագերմանական բանասիրություն ֆակուլտետում: Նախասիրությունները տարբեր են՝ օտար լեզուներից մինչև մշակույթներ, իսկ այս ամենում ստեղծագործելն ունի իր ուրույն տեղը. «Գրելը համարում եմ շատ ավելին, քան հետաքրքրություն. կարծես ավելի շատ կենսականորեն կարևոր մի բան լինի առանց որի կյանքն
«Ես դժողքում եմ եղել». Վիկտորիա Դայնենկո (Տեսանյութ)
Дни.ru-ն հայտնում է, որ հանրահայտ երգչուհի Վիկտորիա Դայնենկոն ամանորյա արձակուրդն անցկացրել է Մեծ Բրիտանիայում: Նա զբոսնել է Լոնդոնում, զբաղվել «շոփինգով»: Ճանապարհորդության վերջին կետը եղել է ամենահետաքրքիրը` դաջվածքի սրահ: «Օops i did it again»,- գրել է երգչուհին իր միկրոբլոգում: Թարգմանաբար գրառումը նշանակում է` «Օ, ես նորից արեցի դա»: Վիկտորիան տեղադրել է նաեւ նկար, որտեղ բաց փորով
1 քայլ ետ, 2 քայլ առաջ
Եղեռնի հարյուրերորդ տարեդարձին ընդառաջ Այս հոդվածում մտադիր եմ առաջարկել նոր մտքեր, համոզված լինելով, որ դրանք փորձառու փորձագետների կողմից ընդունվելու է մեծ քննադատությամբ, քանի որ իրենք գտնում են, որ ամեն մարդ պետք է զբաղվի իր գործով: Սակայն ինձ մխիթարում է այն փաստը, որ նոր մտքերը միշտ տվել են ոչ մասնագետները: Առաջին քայլ` գտնում եմ, որ ճիշտ
Փաշինյանը` Լյուդմիլա Սարգսյանին. «Իմ անձնական կյանքում ամեն ինչ նորմալ է, ես ճգնաժամ չունեմ»
ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը, մեկնաբանելով Սոս Գիմիշյանի եւ Պետրոս Մակեյանի քննադատությունները, ասել էր, որ ոչ թե ՀԱԿ-ում, այլ ամեն մեկի մոտ կա անձնական ճգնաժամ: Ուստի մենք ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանից ճշտեցինք` անձնական ճգնաժամ Դուք ունե՞ք: Նիկոլ Փաշինյանը ծիծաղեց. «Իմ անձնական կյանքում ամեն ինչ նորմալ է, ես որեւէ ճգնաժամ չունեմ»: ՀԱԿ անդամ Զոյա Թադեւոսյանն ասել էր,


















































