Լրահոս
Օրվա լրահոսը

Սերգո Կարապետյան. «Դուք այդ սուտ հիմարություններին մի հավատացեք»

Սեպտեմբեր 29,2012 20:12

Ճի՞շտ է, որ նախարարի պաշտոնում վերահաստատվելու դեպքում Դուք խոստացել եք Արարատի մարզի բնակիչներին գյուղատնտեսական վարկեր տրամադրել: Aravot.am-ի հարցին գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը վստահեցրեց, որ դա հերյուրանք է. «Ոչ, այդպիսի բան  չի եղել»:

Մենք ճշտեցինք՝ իսկ մինչեւ նախարար դառնալը չե՞ք խոստացել նախարարությունում գործի տեղավորել ՕԵԿ-ի համար աշխատած ինտելեկտուալ զանգվածին: Սերգո Կարապետյանի խոսքերով՝ «Այդ ով որ ասում է՝ հիմարություն է: Նման բան չի եղել: Դուք այդ  սուտ հիմարություններին մի հավատացեք: Ես իմ ամբողջ աշխատանքային գործունեության ընթացքում ոչ մի խոստում չեմ տալիս, ես ուղղակի աշխատում եմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930