YouTube-ի օգտատերերը հնարավորություն են ստացել ներբեռնել ու արխիվացնել իրենց բեռնած հոլովակները. նոր ծառայությունը կոչվում է Takeout.
Segodnya.ua-ի համաձայն՝ նորամուծության շնորհիվ հարկ չկա այլեւս զգուշանալ, որ կարեւոր ընտանեկան տեսանյութերը կկորչեն՝ դրանք միշտ կարելի է բեռնել համացանցից:
Հոլովակները բեռնելու համար հարկ է անցնել Takeout ծառայությանը, ընտրել Youtube-ի մանրապատկերը, եւ հետո սեղմել «ստեղծել արխիվ» կոճակը: Դա կարող է բավական ժամանակ պահանջել, սակայն եթե ցանկանաք՝ ծառայությունը կհայտնի ձեզ ընթացակարգի ավարտի մասին էլեկտրոնային փոստով:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: