Օրվա լրահոսը
Պան Գի Մուն. «Կանայք միայն զոհեր չեն, նրանք արդարադատության չեմպիոններն են»
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելան այսօր շարունակում է իր տարեկան ամփոփիչ բանավեճը, որի ընթացքում քննարկվում են մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների, օրենքի գերակայությանն առնչվող հարցեր: Aravot.am-ը շարունակում է հետևել քննարկումներին: ՄԱԿ-ի անդամ երկրների ներկայացուցիչների քննարկման թեմաներից մեկն էլ կանանց ներգրավվածության աստիճանի բարձրացումն էր իրավական համակարգում, ինչը, ըստ նրանց՝ հնարավորություն կտա հաղթահարել գենդերային խտրականությունն ու կապահովի գենդերային հավասարություն:
Պահանջում են բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հրաժարականը
«Նախարարությունն ուզում է ցույց տալ, թե գործ է անում, մոնիթորինգ եւ այլն, բայց ոչինչ էլ չի արվում: Ի վերջո Խոսրովի արգելոց պետք է անսպասելի գնալ, որպեսզի ականատես լինել կատարված հանցագործություններին, քանի որ որսագողը հաստատ չի գալու մոնիթորինգ անողի աչքի առաջ կենդանուն սպանի, որ իրեն բռնեն»,- հայտարարում են բնապահպանները, որոնք պահանջում են ՀՀ բնապահպանության նախարար Արամ
ԵԱՀԿ.«Քաղաքական ուժերի բեւեռացումը Վրաստանում խորանում է»
Ընտրարշավը վերածվել է կոշտ դիմակայության, փաստում են ԵԱՀԿ-ի դիտորդները։ «Վրաստանում ծավալված քարոզարշավի ընթացքում առկա բեւեռացումը գնալով ավելի նկատելի է դառնում», – պնդում են ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելության ներկայացուցիչները երկուշաբթի երեկոյան հրապարակված միջանկյալ զեկույցում: Դիտորդների պնդմամբ` ընտրարշավը «վերածվել է կոշտ դիմակայության, որի ընթացքում իշխող կուսակցությունը պարբերաբար կասկածի տակ է դնում
Փաշինյանը Կովալենկո Շահգալդյանին շնորհակալություն է հայտնում, որ բարեհաճել է ժամանել, ոչ թե skype-ով խոսել
«Ատկատներ ձեր մարզում չկա՞ն, ինչ-որ ատկատների մասին են խոսում»,- այսօր ԱԺ-ում 2011-ի բյուջեի կատարողականը ներկայացնելու ժամանակ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը սա հարցրեց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին: Նա վստահեցրեց. «Մեր մարզում նման երեւույթներ չկան»: Նիկոլ Փաշինյանին բարկացրեց Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի ներկայացրած հաշվետվությունը: Նա հորդորեց ներկաներին մտնել region.am կայքը եւ իրենց մարզի մասին տեղեկատվություն ստանալ այդ
Վիկտոր Դալլաքյանը նշանակվեց ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
Հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի oգոuտոuի 17-ի ՆՀ-193-Ն հրամանագրի 1-ին կետով հաuտատված՝ Հայաuտանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության 16-րդ կետի 3-րդ ենթակետը և 16.1-րդ կետը` որոշում եմ. 1. Վիկտոր ԴԱԼԼԱՔՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ՝ ազատելով նրան Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության Նախագահի մշտական ներկայացուցչի պաշտոնից: 2. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում
Համակարգչային վիրուս ծրագիրը իր հասցրած վնասի հետևանքով գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում
ILOVEYOU նաև հայտնի որպես LoveLetter համակարգչային վիրուս ծրագիր ՝գրված VBScript ծրագրի միջոցով, 2000 թվականին ակտիվացվել է և վարակել է Windows օպերացիոն համակարգչով աշխատող միլիոնավոր համակարգիչներ: Վիրուսը տարածվել է էլեկտրոնային փոստի միջոցով 2000 թ.-ի մայիսի 3-ին Ֆիլիպիններից՝ պարունակելով նամակ «ILoveYou» տեքստով, իսկ նամակին կցված է եղել «LOVE-LETTER-FOR-YOU.TXT.vbs» սկրիպտը, որտեղ «.vbs» ընդլայնումը թաքնված է եղել, և այն
Զարուհի Փոստանջյան. «Առաջինը հենց Տեր-Պետրոսյանն է ծաղրել, Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը նրա աշակերտներն են»
ՀԱԿ առաջնորդ, առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը Անկախության տոնին անդրադառնալով նախագահ Սերժ Սարգսյանի խորհրդակցությանը, ասել էր, որ Սերժ Սարգսյանը դրանով ծաղրում է ժողովրդին: «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանն Aravot.am-ի հետ զրույցում արձագանքեց Լեւոն Տեր-Պետրոսյանի դիտարկմանը. «Ես շատ եմ ցավում, բայց Լեւոն Տեր-Պետրոսյանը առաջինն է ծաղրել մեր ժողովրդին: 95-ին անօրեն, ոչ հանրաքվեի միջոցով պարտադրվեց մեզ Սահմանադրություն, որը չկարողացավ
Մարմնամարզուհին՝ «Maxim»-ի շապիկին
Իսպանացի մարմնամարզուհի Էլանա Գոմեսը, որն իր հաջողությունները սպորտի բնագավառում պարբերաբար ի ցույց է դնում, որոշել է չբավարարվել եղածով ու զբաղվել նաեւ մեկ այլ գործով: Էլանան մերկացել է տղամարդկանց համար նախատեսված «Maxim» ամսագրի համար, ի ցույց դնելով իր գեղեցկությունն ու մոդելային տաղանդը: Հասարակությունը կարծես թե դժգոհ չէ, ֆոտոսեսիան հաջողված է: Լիկա ԳԼԱՄՈՒՌՅԱՆ
Բաց նամակ Փրկենք Թեղուտը քաղաքացիական նախաձեռնությունից
Հարգելի դոկ. Իշիի, Մենք՝ «Փրկենք Թեղուտը» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչներս Հայաստանում, գրում ենք Ձեզ՝ արտահայտելու մեր խորին մտահոգությունը ԳԷՀ Ծրագրի Գործակալությունների Հավատարմագրման գործընթացի առնչությամբ, մասնավորապես՝ կապված այս գործընթացում ռուսաստանյան ՎՏԲ բանկի առաջընթացի հետ և բանկի՝ որպես ԳԷՀ Ծրագրի Գործակալություն ընտրվելու հնարավորության հետ: Մենք տեղյակ ենք, որ ՎՏԲ-ն ձախողել է համարժեք բնապահպանական ստանդարտները և այդպիսով չի
«Մարդ պետք է ընտելանա այն երկրի մենթալիտետին, որտեղ ապրում է, բայց չպետք է մոռանա`ով է ինքն իրականում».Մալթայում բնակվող հայ երիտասարդ
«Առավոտ երիտասարդականը» սկսում է նոր շարք, որտեղ կանդրադառնանք Հայաստանից դուրս ապրող հայ երիտասարդներին, նրանց խնդիրներին, հոգսերին և կպատմենք նրանց մասին: Մեր առաջին հերոսը Մալթայում բնակվող 21-ամյա նկարիչ Լևոն Գուրջինյանն է: Լևոն Գուրջինյանը 10 տարեկան էր, երբ ընտանիքի հետ լքեց Հայաստանը: 6 տարի Ռուսաստանում ապրելուց հետո ընտանիքի հետ մեկնում է Մալթա, որտեղ էլ մինչև այսօր բնակվում է:
Ակտիվիստի տպավորությամբ , «Հարսնաքարը» պայթեցնելու փորձն անհավանական պատմություն էր
Հուլիսի 1-ին «Հարսնաքարը» պայթեցնելու գնացած փոխգնդապետ Վարդան Սամվելյանի արարքը «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարի» բոլոր մեղավորներին» նախաձեռնության ակտիվիստ Զարուհի Հովհաննիսյանի համար իրենց պայքարը շեղելու նպատակ է ունեցել: Ակտիվիստի խոսքերով, իր համար այդ պատմության եւ պատճառները, եւ մնացած բոլոր մանրամասներն անհասկանալի են. «Չեմ կարող Սամվելյանին անպատվել, ասել՝ շոու էր, բայց ինձ համար անհավանական պատմություն էր: Արդարությունը պահանջող
Արթուր Ղուկասյան. չնայած 10-ամյա պատմությանը` «ՀԱՅ ՖԵՍՏ»-ը չի պառավել
«ՀԱՅ ՖԵՍՏ» միջազգային թատերական փառատոնն այս տարի տոնում է իր 10-ամյակը: Փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանն այսօր Press Master ակումբում հայտնեց, որ այս տարի «ՀԱՅ ՖԵՍՏ»-ը Երևանում կկայանա հոկտեմբերի 2-9-ը՝ NEVER MISS կարգախոսով: Փառատոնի կազմակերպմանն աջակցում է ՀՀ մշակույթի նախարարությունը: «Փառատոնը կմեկնարկի ճապոնացի թմբուկահարների ելույթով: Ծրագիրը հետաքրքրական է, ներառում է վարպետության դասեր` այդ թվում դերասանի վարպետություն,
«Խոսրովի անտառ» պետական արգելոցը՝ օլիգարխների «ուտուշ-խմուշի» տե՞ղ
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում քրեական հանցագործություն է կատարվել, ահազանգում են բնապահպանները, որոնք գտել են Կարմիր գրքում գրանցված՝ մորթված բեզոարյան այծի, կովկասյան գորշ արջի ու նապաստակի գլուխն ու ոտքերը, այնտեղ կազմակերպված խնջույքից մնացած խմիչքի շշեր, վառված խարույկի մնացորդներ եւ այլն. բնապահպանները, որպես ապացույց, իրենց տեսածը նկարահանել ու տարածել են: Իրավաբան Մերի Խաչատրյանը, «Պահպանենք Խոսրովի արգելոցը» քաղաքացիական
Արարատի մարզպետ. «Ինչքան ուզում եք ստուգումներ արեք, մեզ չեք կարող մրսեցնել»
Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանն այսօր ԱԺ-ում ներկայացրեց հաշվետվություն, թե հատկացված միջոցներով ինչ աշխատանքներ են կատարվել, բյուջեի կատարողականը քանի տոկոս է կազմում, ինչ ծրագրեր են եղել եւ այլն: ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նրանից հետաքրքրվեց. «Գումարները, որ ասում եք, լավ, արդյունավետ ծախսել եք, ի՞նչ է փոխվել ձեր մարզում, ինչքանով է կյանքը բարելավվել: Բյուջեի ծախսման արդյունքում ինչքանո՞վ են
ՀԴԿ նախագահ. «ԲՀԿ-ի աչքերը հանկարծ բացվել են»
Այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբի հյուրն էր ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը: Նա հայտարարեց, որ մտադիր չէ առաջադրել իր թեկնածությունը 2013-ի փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններում, սակայն նշեց, որ նախագահական ընտրություններին կուսակցության մասնակցության ձևաչափը վերջնականապես կորոշվի եկող տարվա սկզբին կայանալիք կուսակցության համագումարում: «Ինչ վերաբերվում է գալիք ընտրություններում այլ քաղաքական ուժերի հետ հնարավոր համագործակցությանը, ապա մենք կաջակցենք այն
ՄԱԿ-ի պաշտոնյա. «Առանց մարդու իրավունքների՝ օրենքի գերակայությունը դատարկ խխունջ է»
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բացեց իր 67-րդ նստաշրջանը: Մեկ շաբաթվա աշխատանքների շրջանակներում այսօր, այս պահին տեղի է ունենում տարեկան ամփոփիչ բանավեճ, որի ընթացքում Գլխավոր ասամբլեան լսում է անդամ պետությունների ղեկավարների և կառավարությունների հայտարարությունները: Յուրաքանչյուր երկիր քննարկման ընթացքում հանդես է գալիս իր ներկայացուցիչով, որը 15 րոպեի ընթացքում ներկայացնում է իրենց երկրում
NEWS ru. «Սպանություն՝ անհաջող սեռական հարաբերությունից հետո»
«Նյուզռու» թերթը հայտնում է, որ Կրասնոդարի մարզի Տուապսեի շրջանի սևծովյան հանգստավայրում ոստիկանությունը 16 տարեկան Հայաստանի քաղաքացու է ձերբակալել, որը մեղադրվում է վոլգոգրադցի զբոսաշրջիկի սպանության մեջ: Ըստ տեղեկությունների, սեպտեմբերի 23-ին 18 տարեկան աղջիկը մեղադրյալին հրավիրել էր իր մոտ՝ սեռական հարաբերություններով զբաղվելու համար: Բայց ընդունած ալկոհոլի պատճառով չեն կարողացել ակտն իրականացնել: Ինչից հետո աղջիկն ասել է, որ
Փոստանջյանը չգիտի «Մալխաս» ակումբի միջադեպի մանրամասները, բայց գտնում է, որ նման դեպքերի համար հանձնաժողով է պետք
«Մալխաս» ջազ ակումբում ԱԺ պատգամավորներ Ռուբեն Հակոբյանի եւ Աշոտ Աղաբաբյանի ու նրա թիկնապահների միջեւ տեղի ունեցած միջադեպի օրինակով կարո՞ղ ենք ասել, որ «Հարսնաքարից» հետո դեռ շարունակվում է թիկնապահների ամենաթողությունը եւ նրանց միջամտությամբ էլի բախումներ են լինում: Aravot.am-ի այս հարցին այսօր «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ասաց, որ չգիտի այդ միջադեպի մանրամասները. «Բայց ամեն դեպքում դրա համար
Նախարարին զեկուցել են, թե հետքեր չկան
Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը «Ա1+»-ի հետ զրույցում այսօր կասկած հայտնեց, թե սեպտեմբերի 18-ին բնապահպանական արշավ է եղել Խոսրովի արգելոց եւ այնտեղ Հայաստանի Կարմիր գրքում գրանցված կենդանիների ապօրինի որսի հետքեր գտել։ «Մեր տվյալներով՝ նման այցելություն, նման արշավ չի եղել: Մեզ չեն դիմել, թույլտվություն չեն ստացել, եւ վերջին շրջանում հաշվի առնելով այս նմանատիպ խնդիրների կարեւորությունը՝ ես հրահանգել
Սփյուռքահայ գործարարին «գցել են» ՊԵԿ-ի եւ դատախազության հովանավորությամբ (Տեսանյութ)
Սփյուռքահայ գործարար Էդմոն Խուդյանը, որի «Արին կապիտալ ներդրումային ընկերությանը» դիտավորյալ սնանկացման են տարել, այսօր Ամերիկայի Միացյալ Նահանգներից «Սկայփի» միջոցով լրագրողների հետ կապվեց եւ իր վրդովմունքն արտահայտեց ՀՀ գլխավոր դատախազության անգործության եւ անտարբերության մասին: Սփյուռքահայ գործարարի կարծիքով, 2 տարի ձգձգվող դատական գործընթացը տեղից չի շարժվում, որովհետեւ իր ընկերությունում կատարված կեղծիքները հովանավորել են դատախազության եւ պետեկամուտների բարձրաստիճան
ՀՀԿ պատգամավոր. «Էդ ի՜նչ ավելի կարեւոր գործ ուներ Գագիկ Ծառուկյանը»
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ սեպտեմբերի 21-ին, անկախության 21-րդ տարեդարձի ընդունելությանը ներկա չգտնվելը տարատեսակ մեկնաբանությունների առիթ տվեց, մանավանդ ԲՀԿ մամուլի խոսնակի ներկայացրած պատճառաբանությունից հետո, թե Ծառուկյանը չափազանց կարեւոր գործեր ուներ: Aravot.am-ը ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանից հետաքրքրվեց՝ իր կարծիքով ինչո՞ւ ԲՀԿ առաջնորդը չմասնակցեց այդ միջոցառմանը: «Իրենք ասացին. ասացին՝ չափազանց կարեւոր գործով էր զբաղված»,- ասաց պարոն Մինասյանը: Դիտարկմանը՝
Վարչապետի հանձնարարականով՝ կվերանորոգվեն մշակութային օջախներ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը զեկուցել է Գորիսի Ակսել Բակունցի տուն-թանգարանի, Արարատի մարզային գրադարանի և Գյումրիի գրադարանի շենքերում հրատապ աշխատանքներ կատարելու անհրաժեշտության մասին: Ստանալով իրավիճակի մանրամասն նկարագրությունը` վարչապետ Սարգսյանը հանձնարարել է Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի տնօրենին մշակութային հաստատությունների բարեկարգման, ջեռուցման համակարգերի մոնտաժման և այլ անհրաժեշտ
Դատաբժիշկը ասել է 7, մինչդեռ Բորիս Հակոբյանն ասում է՝ կրակել է 5 անգամ
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը հրապարակեց Վահրամ Մարգարյանի (Գուրգեն Մարգարյանի եղբոր) եւ Բորիս Հակոբյանի դեմ հարուցված քրեական գործով նախաքննության ժամանակ վերջինի կողմից տրված ցուցմունքները: Բորիս Հակոբյանի առաջին նախաքննական ցուցմունքը եղել է 2011թ. օգոստոսի 14-ին: Նա հայտնել էր, որ հանգուցյալ որդին՝ Տիգրանը, եղել է բռնցքամարտիկ, Հայաստանի Հանրապետության չեմպիոն, ինքն ունի
«Հարսնաքարը» պայթեցնելու գնացած փոխգնդապետին դատախազն առաջարկեց 6 ամսվա ազատազրկում եւ 200.000 դրամի տուգանք
Հուլիսի 1-ի գիշերը «Հարսնաքար» ռեստորանային համալիրը պայթեցնելու փորձ անելու համար կալանավորված ՀՀ պաշտպանության նախարարության փոխգնդապետ Վարդան Սամվելյանի քրգործով դատավճիռը կհրապարակվի հոկտեմբերի 4-ին: Հիշեցնենք, որ այսօր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատական առաջին նիստն էր, որը, ամբաստանյալի պաշտպան Հովհաննես Հարությունյանի միջնորդությամբ, անցկացվեց արագացված ընթացակարգով: Դատախազ Տիգրան Հարությունյանը միջնորդեց Սամվելյանի համար սահմանել 6 ամսվա
ՎՏԲ բանկին ամոթանք տվեցին` առաջարկելով գցել «սեւ ցուցակ» (Տեսանյութ եւ ֆոտոշարք)
«Ա-մոթ ՎՏԲ, ա-մոթ ՎՏԲ» վանկարկումներով, այսօր մի խումբ բնապահպան երիտասարդներ «ՎՏԲ-Հայաստան» բանկի առաջ բողոքի ակցիա էին կազմակերպել: Բնապահպանները «Գլոբալ էկոլոգիական հիմնադրամին» (GEF) կոչ էին անում ՎՏԲ-ին գցել սեւ ցուցակ եւ որեւէ կերպ չֆինանսավորել նրա գործունեությունը, քանի որ այս բանկը աջակցում է հանքարդյունահանող այնպիսի ընկերությունների, որոնք «աղետաբեր են Հայաստանի համար»: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Թեղուտի հանքավայրի
ՀՀԿ պատգամավոր. ՏԻՄ ընտրությունները քաղաքականացնելը ճիշտ չէ
«Մամուլում հրապարակումներ եղան՝ իշխանություն է, բան է…տեղական ինքնակառավարման մարմինները միայն ժողովրդի համար ծառայություններ կազմակերպող օղակ են. սա է ընդամենը: Եվ այստեղ, կարծում եմ, որ շատ քաղաքականացնելը ճիշտ չէ»,- այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում խոսելով Հայաստանում կայացած ՏԻՄ ընտրությունների մասին՝ ասաց ՀՀԿ-ական պատգամավոր, նախկին թաղապետ Մկրտիչ Մինասյանը: Իր թաղապետ եղած տարիներին նա ուսումնասիրել է ԱՄՆ-ի ՏԻՄ գործունեությունը
9-րդ դասարանի աշակերտուհի. «Ամեն մի հայ պարտավոր է իմանալ իր ազգի հուշարձանների կարեւորության մասին»
Այսօր «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում մեկնարկեց «Մշակութային ժառանգություն. Պահպանել անցյալը հանուն ապագայի» եւ «Հնագիտական ժառանգություն. Էրեբունի» թեմատիկ սեմինարների շարքը՝ դպրոցականների համար: Երեւանի ճարտարապետության եւ շինարարության համալսարանի դասախոս, ԻԿՕՄՕՍ/Հայաստանի անդամ Նունե Չիլինգարյանը «Մշակութային ժառանգություն. Պահպանել անցյալը հանուն ապագայի» թեմատիկ սեմինարը ընդհանուր հասկացություններից բացի, մասնակից դպրոցականներին ներկայացրեց ժառանգության բնագավառի հատուկ հասկացությունների վերաբերյալ պարզեցված դասընթաց՝ շեշտադրելով ժառանգության արժեքը և
Եվգենի Կիսին. Թուրքիայում համերգ չեմ տա, քանի որ մինչ օրս չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը
«Երևանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակում մեր օրերի խոշորագույն դաշնակահարներից Եվգենի Կիսինը սեպտեմբերի 27-ին համերգ կունենա «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Այսօր «Գոլդեն Թուլիփ» հյուրանոցում տեղի ունեցած հանդիպման ժամանակ դաշնակահարն ասաց, որ ուրախ է 28 տարվա ընդմիջումից հետո կրկին Երեւանում գտնվելու համար. «Երեւանյան հեռանկարներ» փառատոնը պատվաբեր է եւ վստահություն է ներշնչում, պատվաբեր են նաեւ փառատոնի շրջանակում հանդես եկած կատարողների
Հայաստանը ԱՄՆ-ի աչքերում
Ամերիկացիներին տարօրինակ չի թվա, եթե իմանան, որ ԱՄՆ-ի ամենամեծ դեսապանությունը Իրաքում է, բայց որ երկրորդ ամենամեծ դեսպանությունը Հայաստանում է, հարց է առաջանում, թե ինչու: Գրում է «Թրումեն փրոջեքթ»-ը: Ըստ հրապարակման հեղինակի, Հայաստանը ԱՄՆ-ին պետք է տարածաշրջանում ռազմավարական դիրք ապահովելու համար: Հայաստանի հարևան բոլոր պետությունները ԱՄՆ-ի համար նշանակալից երկրներ են ու Հայաստանը դիտվում է որպես պոտենցյալ
Ամփոփվել են երկկողմ ռազմական համագործակցության շրջանակներում իրականացված աշխատանքները
Ս.թ. սեպտեմբերի 24-ին Հայաստանում էր գտնվում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դաշնային պաշտպանության նախարարության միջազգային համագործակցության դեպարտամենտի պատվիրակությանը: Այցի շրջանակում ամփոփվել են հայ-գերմանական երկկողմ ռազմական համագործակցության շրջանակներում 2012 թվականի իրականացված աշխատանքները և քննարկվել է երկկողմ համագործակցության 2013 թվականի ծրագիրը: Այցի ընթացքում պատվիրակությանն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դ.Տոնոյանը: Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են


















































