Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը Կովալենկո Շահգալդյանին շնորհակալություն է հայտնում, որ բարեհաճել է ժամանել, ոչ թե skype-ով խոսել

Սեպտեմբեր 25,2012 17:01

«Ատկատներ ձեր մարզում չկա՞ն, ինչ-որ ատկատների մասին են խոսում»,- այսօր ԱԺ-ում 2011-ի բյուջեի կատարողականը ներկայացնելու ժամանակ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը սա հարցրեց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին: Նա վստահեցրեց. «Մեր մարզում նման երեւույթներ չկան»:

Նիկոլ Փաշինյանին բարկացրեց Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի ներկայացրած հաշվետվությունը: Նա հորդորեց ներկաներին մտնել region.am կայքը եւ իրենց մարզի մասին տեղեկատվություն ստանալ այդ մարզից. «Հարաբերվեք էլեկտրոնային եղանակով»:

Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ես շնորհակալություն եմ հայտնում պարոն Շահգալդյանին, որ բարեհաճել է ժամանել, եւ skype-ով չի ներկայացնում իր հաշվետվությունը: Ասեմ՝ պետական բյուջեն ինչ է, բյուջեն ժողովրդի փողն է, որը դուք ծախսում եք: Թե չէ  տպավորությունն  այն է, որ եկել եք ասելու, որ բոլոր փողերը ծախսվել են, հանկարծ չլինի, որ մի 3 միլիոն չեք հասցրել ծախսել: Բոլորդ գալիս ասում եք՝ ծախսել ենք, ծախսել ենք, մի անհանգստացրեք: Չենք անհանգստանում: Բարի եղեք այդ հարցերին պատասխանել, ընենց էլ սրտնեղում եք, թե կայքը նայեք: Մեզ կայք ցույց մի՛ տվեք: Եկել եք ԱԺ, պատասխանեք այն հարցերին, որոնք ձեզ տրվում են: Չհասկացա, մարզպետը չիմանա՞, թե իր մարզում քանի աշակերտ կա: Այսօր արտագաղթ կա, չհասկանա՞նք այդ խնդիրներն ինչպես է լուծում: Վերահսկիչ պալատի կայքից պրծանք, հիմա էլ սա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930