Օրվա լրահոսը

Տեղի ունեցավ Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի (ANSEF) տասներկուերորդ տարելիցին նվիրված ֆորումը

Ս.թ. սեպտեմբերի 24-ին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ Հայ օգնության ֆոնդի ներքո ձևավորված Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամին նվիրված (ԳԿՀԱՀ` «ANSEF») միջազգային ֆորումը։ ANSEF-ը ստեղծվել է 2000 թվականին դոկտոր Էդգար Հովսեփյանի, դոկտոր Արամ Չոբանյանի, դոկտոր Երվանդ Թերզյանի և մի խումբ ամերիկայհայ բարերարների հայանպաստ ջանքերով և անցած տասներկու տարիների ընթացքում կարևոր դեր է խաղացել հայկական գիտական մտքի զարգացման

Թե ինչպես «հայի վաստակ» Աբդուլլա Դեմիրչօղլուն դարձավ Արմեն Դեմիրճյան (տեսանյութ եւ ֆոտոշարք)

Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցին, որ 2000 այցելուի համար է նախատեսված, ըստ որոշ տեղեկությունների կառուցվել է 15-16-րդ դարերում, թեեւ եկեղեցու վրա փորագրված է 1376 թվականը, անցյալ տարի վերանորոգվելուց հետո բացեց իր դռներն այցելուների համար, անգամ պատարագ մատուցվեց այնտեղ: Դիրաբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրը խոստացել է անգամ, որ եկեղեցու վրա անպայման խաչ կտեղադրվի: Այժմ եկեղեցին ամբողջությամբ վերանորոգված է,

Sweet Sixteen Party-ին «հարամվեց» Facebook-ի պատճառով

RTL XL-ի մատուցմամբ, անյցալ շաբաթ Հոլանդիայի հյուսիսում գտնվող Գրոնինգեն պրովինցիայի Հարեն գյուղից մի աղջիկ իր ծննդյան տոնին էր հրավիրել Ֆեյսբուքյան ընկերներին: Հրավիրել էր ու մոռացել սահմանափակում դնել, որպեսզի միայն ընկերները տեսնեն հրավերը, արդյունքում`  նրա  չկայացած Sweet Sixteen Party-ին վատ հետեւանքներ էր ունեցել: 10-նյակ հազարավոր երիտասարդներ եկել էին գյուղ, տեսնելով, որ խնջույք չկա, սկսել էին խանութները

Որդեկորույս ծնողներն աջակցություն են ակնկալում ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման հարցում

Խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողները պահանջում են ստեղծել իրենց որդիների մահվան հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով: Այս հարցով իրենք դիմել են ԱԺ բոլոր մշտական հանձնաժողովներին: Տարբեր տարիներին բանակում մահացած զինծառայողների մոտ մեկ տասնյակ ծնողներ իրենց այս պահանջը վերահաստատել են նաև ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, ՀՀԿ անդամ Մարգարիտ Եսայանի

Ինչո՞ւ է Արևմուտքը հանդուրժում Ալիևների կլանի գոյությունը

Այսօր Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով մարդասպան Ռամիլ Սաֆարովի ազատ արձակման  ու հերոսացման փաստին, քաղաքագետ Սահակ Սահրադյանը կարծիք հայտնեց, որ Ալիևնների կլանը այս դրվագը   օգտագործում  է սեփական  իշխանության վերարտադրման համար: «Մենք մեր ուշադրությունը սևեռում ենք հարցի զգայական կողմին ` անտեսելով քաղաքական դրդապատճառները: Չգիտես ինչու,  զգայական կողմից բացի,  մենք  չենք վերլուծում, չենք անդրադառնում նրան, թե ինչպե՞ս ստացվեց,

Ս. Ալեքսանյանին «Լֆիկ», Ռ. Հայրապետյանին «Նեմեց» ասելու համար էթիկայի հանձնաժողովը պատրա՞ստ է դիմում ընդունել

Նախընտրական քարոզարշավների ժամանակ ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը մարտունեցիներին խորհուրդ էր տալիս՝ երբ Սերժը գա՝ կոշիկի թայը հանեք, շպրտեք վրան: Այսօր Aravot.am-ը ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ Դուք ԱԺ էթիկայի հարցերով հանձնաժողովի նախագահն եք՝ այս կարգի հարցերը էթիկայի հանձնաժողովը կարո՞ղ է քննարկել, եթե Սերժ Սարգսյանը կամ այլ քաղաքացի դիմի: Սրանք քննության ենթակա՞ են: Նիկոլ Փաշինյանը պատասխանեց.

Վերահաշվարկ` Աբովյանի երեք ընտրատեղամասերում

Աբովյանի քաղաքապետի թեկնածու, «Աբովյան» հեռուստաընկերության հիմնադիր, Ղարաբաղի ինքնապաշտպանության ժամանակ «Դահրավ» ջոկատի հրամանատար, որպես «Հազարապետ» հայտնի Արտաշես Մեհրաբյանը «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց, որ այսօր դիմել է ընտրատարածքային հանձնաժողով` թիվ 8, թիվ 6 եւ թիվ 24 ընտրատեղամասերում վերահաշվարկ կատարելու պահանջով: Կիրակի օրը Աբովյանում անցկացված քաղաքապետի ընտրությունների նախնական արդյունքներով, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսան` Կարապետ Գուլոյանը, վերընտրվել

Քուրդ լրագրող.«Քրդերը զղջում են 1915 թվականի դեպքերին իրենց մասնակցության համար»

Դիարբեքիրում (Թուրքիա) ընթանում է «Ընդլայնելով երկխոսության շրջանակները. Մեդիան եւ հայ-թուրքական հարաբերությունները ներկա պահին» Հայաստան-Թուրքիա կլոր սեղանը: Այս քննարկումը «Աջակցություն հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը» երկամյա բազմապրոֆիլ ծրագրի վերջին ակորդներից է: Հանդիպումը բացելով` ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանը պատմեց, թե ինչպես է հայկական խումբը հասել Դիարբեքիր` ծախսելով ավելի քան 15 ժամ` Երեւան-Թբիլիսի-Ստամբուլ-Դիարբեքիր ճանապարհը անցնելու համար, այն դեպքում, եթե ուղիղ

«Դեմ առ դեմ». Լեւոն Մելիք-Շահնազարյան եւ Դավիթ Ջամալյան

Սեպտեմբերի 25-ին, ժամը 12.00-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակվելու է «Դեմ առ դեմ» առցանց բանավեճի 41-րդ թողարկումը:  Այս անգամ հաղորդաշարի հյուրերն են լինելու <Ոսկանապատ> վերլուծական կենտրոնի ղեկավար,  քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը եւ ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը: Քննարկման թեման`  տարածաշրջանում ռազմաքաղաքական  հավասարակշռության խախտման սպառնալիքները:  Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն: Նաեւ Skype-ով` aravot.online

Դիլիջանի քաղաքապետը վստահորեն վերընտրվեց

Սեպտեմբերի 23-ին կայացած ՏԻՄ ընտրություններում Դիլիջանում քաղաքապետի 4 թեկնածուներից անկուսակցական  փաստաբան Գուրգեն Հարությունյանը ստացել 428, ԲՀԿ անդամ, այդ կուսակցության կողմից առաջադրված նախկին քաղաքապետ Ժորա Սահաբալյանը` 2824 , իսկ գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ, այդ կուսակցության կողմից առաջադրված Արմեն Սանթրոսյանը` 4688 ձայն: Այս մասին տեղեկացանք Տավուշի մարզի թիվ 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ      

ՏՄՊՊՀ-ի մատնանշած խախտումները մոտ 2 տարի առաջ են եղել, այսօր դրանք բացառվում են. Գայանե Սողոմոնյան

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ուշադրության կենտրոնում հայտնված «Տոնոյան Ալվարդ» Ա/Ձ-ն Թալինի թիվ 1 մանկապարտեզին պետգնումներով մսի պահածո է մատակարարել: Ըստ հանձնաժողովի`«Պետության կողմից երեխաների համար տրամադրված սննդի գումարով գնվել են այնպիսի ապրանքներ` բաստուրմա, սուրճ, սուջուխ, մսի եւ ձկան պահածոներ, որոնց օգտագործումը մանկական սննդում պարզապես դժվար է պատկերացնել»: Հանձնաժողովը նյութեր է ուղարկել համապատասխան գերատեսչություններ` պարզելու արդյոք

Վայոց Ձորի միջադեպով նախապատրաստված նյութերը կուղարկվեն ՀՔԾ

Եղեգնաձորի ոստիկանության բաժնում նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 23-ին ՏԻՄ ընտրություններից հետո  Վայոց Ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի առիթով: Հիշեցնենք, որ ըստ տեղեկությունների նա քվեարկության ավարտից հետո մուտք է գործել թիվ 39/01 ընտրատարածք, անօրինական գործողություններ կատարել, ինչը փորձել է կանխել Գորիսի բաժնի պրոֆիլակտիկայի բաժանմունքի տեսուչը: Սակայն նա չի ենթարկվել, վիրավորել և  հարվածել

Հայերը օտարերկյա օրինախախտների առաջատարների շարքում են

«Դը Ֆայնենշըլ» թերթը գրում է՝ ըստ Վրաստանի ներքին գործերի նախարարության 2011-ին 529 օտարերկրացի է տուժել հանցագործության պատճառով, իսկ հանցանք է կատարել 329 օտարերկրացի: Թուրքիան, Հայաստանը, Ռուսաստանը, Բանգլադեշը և Իրանը Վրաստանի օտարերկրյա օրինախախտների առաջատար հնգյակում են: Թերթը գրում է՝ թեպետ Վրաստանը աշխարհի ամենաանվտանգ երկրներից մեկն է համարվում, սակայն Վրաստանի արդարադատության նախարարության կողմից անցկացված հանցագործության և անվտանգության

«YES HAY EM, YES I AM» խորագրով փառատոն Բելգիայում

  Սեպտեմբերի 22-ին Բելգիայի Անտվերպեն քաղաքում «ԱՐԴԻԱ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ և Բելգիայում ՀՀ դեսպանության անմիջական մասնակցությամբ  տեղի ունեցավ «YES HAY EM, YES I AM» խորագրով փառատոն: Միջոցառման առաջին մասը` գիտաժողովը, նվիրված էր հայի ինքնությանը բնորոշ հատկանիշներին ու առկա խնդիրներին: Ելույթներով հանդես եկան Բելգիայում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցը, Բելգիայի Թագավորությունում հայ առաքելական եկեղեցու հովվապետ Զատիկ Վարդապետ

Հայաստանի անկախության 21-րդ տարեդարձին նվիրված միջոցառում Հալեպում

Սեպտեմբերի 23-ին ՀՀ անկախության օրվա կապակցությամբ Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը կազմակերպել էր տոնական ճաշ Հալեպի Ազգային Պատսպարանի (մանկատան) սաների համար, որին ներկա էին նաև հայ Առաքելական, Կաթողիկե և Ավետարանական համայնքների ղեկավարներն ու ազգային համայնքային խորհրդի անդամները: Բացման խոսքում ՀՀ գլխավոր հյուպատոս Կարեն Գրիգորյանը, շնորհավորելով ներկաներին ներկայացրեց անկախությունից ի վեր տարբեր ոլորտներում Հայաստանի արձանագրած նվաճումներն ու մեր երկրի զարգացման հեռանկարները: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի անկախության 21-րդ տարեդարձին նվիրված ընդունելություն Վրաստանում

  Սեպտեմբերի 21-ին Թբիլիսիի «Krtsanisi Residence» համալիրում տեղի ունեցավ ՀՀ անկախության 21-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելություն, որը կազմակերպել էր Վրաստանում ՀՀ դեսպանությունը: Հանդիսությանը մասնակցում էին Վրաստանի պետական, քաղաքական, հասարակական ու գործարար շրջանակների բազմաթիվ ներկայացուցիչներ, Թբիլիսիում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, ռազմական  կցորդներ, բարձրաստիճան հոգևորականներ, ինչպես նաև վրացահայ համայնքի հասարակական և մշակութային կառույցների տասնյակ ներկայացուցիչներ: Ներկաներին ուղղված

Հայաստանի անկախության 21-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ Իսպանիայում

            Սեպտեմբերի 21-ին Բարսելոնայի Սանտա Կոլոմե շրջանի թաղապետարանի դահլիճում  Իսպանիայում ՀՀ դեսպանության և Կատալոնիայում ՀՀ պատվավոր հյուպատոսության կողմից կազմակերպվեց ընդունելություն` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 21-րդ տարեդարձին: Միջոցառմանը ներկա գտնվեցին տեղական իշխանությունները ներկայացնող բարձրաստիճան պաշտոնյաներ, օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, պատվո հյուպատոսներ, գործարարներ,  հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների և համայնքային կառույցների ներկայացուցիչներ: Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Կատալոնիայում Հայաստանի Հանրապետության Պատվո հյուպատոս

Հայաստանի անկախության 21-րդ տարեդարձին նվիրված ընդունելություն Կահիրեում

Սեպտեմբերի 23-ին Եգիպտոսում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն` Հայաստանի Հանրապետության Անկախության 21-րդ տարեդարձի կապակցությամբ: Հյուրերի թվում էին Եգիպտոսի Արաբական Հանրապետության Պառլամենտի Վերին պալատի փոխնախագահ Թարեք ալ-Սահրին, արտաքին գործերի, պաշտպանության, մշակույթի և այլ նախարարությունների ու գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, Կահիրեում հավատարմագրված ավելի քան 60 երկրների դեսպաններ և դիվանագետներ, անվանի հասարակական-քաղաքական գործիչներ, գործարարներ, արվեստագետներ և լրագրողներ:  

Փորձել է այլ անձի փոխարեն քվեարկություն կատարել

Սեպտեմբերի 23-ին, ժամը 19.00-ին, Գառնի գյուղի թիվ 27/3 տեղամասում ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողից ոստիկանության Կոտայքի բաժնում   ահազանգ է ստացվել, որ տեղամասում փորձել են այլ անձի փոխարեն քվեարկություն կատարել: Պարզվել է, որ նույն օրը, ժամը  18.00-ի սահմաններում,  1973 թ. ծնված Ա.  Ավետիսյանը մուտք գործելով տեղամաս, փորձել է այլ անձի փոխարեն քվեարկություն կատարել, սակայն վստահված անձանցից մեկը

«ԲՄՎ»- ն բախվել է «ԶԻԼ»-ի

Սեպտեմբերի 24-ին, ժամը 07.30-ի սահմաններում, Նոր-Գեղի-Աբովյան ճանապարհի 3-րդ կմ-ին «ԲՄՎ»  մակնիշի ավտոմեքենա է բախվել   «ԶԻԼ-130»  մակնիշի ավտոմեքենայի և շրջվել: Պատահարի հետևանքով «ԲՄՎ»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն

Սաշիկ Սարգսյանի որդու՝ ընկերուհուն նվիրած $30 հազարանոց ծաղկեփնջի ծագումնաբանությունը Նիկոլ Փաշինյանը կփորձի պարզել

«Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկը, որ մի քանի տարում Բալահովիտ-Երեւան գծի ՊԱԶ-ի վարորդից վերածվեց միլիոնատերի, պետք է հանրությանը հաշիվ տա իր ունեցածի համար, պետք է բացատրի, թե այդ ինչ գումարներով է իր որդին 30 հազար դոլարանոց ծաղկեփունջ նվիրում ընկերուհուն»,- մայիսի 3-ի հանրահավաքին այն ժամանակ թիվ 7 ընտրատարածքում առաջադրված ՀԱԿ թեկնածու Նիկոլ Փաշինյանը այսպիսի խոստում էր տվել:

Ճապոնիայում ամեն տարի անցկացվում է երեխաների լացի փառատոն

Ճապոնիայում ամեն տարի անցկացվում է երեխաների լացի փառատոն: Փառատոնին մասնակցում եմ ծանրաքաշ սումոյիստներ և երեխաներ: Անցկացվում է մրցույթ, որտեղ հաղթող է ճանաչվում այն սումոյիստը, ով կարողանում է այնպես վախեցնել երեխաներին, որ նրանք լաց լինեն:Այն երեխան, որը ամենաբարձր ձայնով լաց կլինի, նրան վախեցնող սումոյիստը կհամարվի հաղթող: Ճապոնացիները հավատում են, որ եթե երեխան բարձր ձայնով լաց է

«Որեւէ կուսակցություն, որը մեծամասնություն ունի ԱԺ-ում, նորմալ է, որ տեղերում էլ ունենա»

«Այս ընտրություններն էականորեն տարբերվում են նախորդներից: Նախ՝ տեխնիկապես լավ էին կազմակերպված: Նաեւ որակապես բավականին դրական տեղաշարժ կար՝ սկսած ընտրացուցակներից, հանձնաժողովի անդամների աշխատանքից, հանդարտ ընտրական գործընթացից եւ այլն: Երկրորդ դրական առանձնահատկությունն այն էր, որ կուսակցություններն ավելի ակտիվ էին»,- սրանք «Հայաստանի համայնքների ասոցիացիայի» նախագահ Էմին Երիցյանի գնահատականներն են սեպտեմբեր ամսվա ընթացքում Հայաստանում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին:

Վիլայաթ Գուլիև. Ադրբեջանի և Հունգարիայի միջև խնդիրներ չկան

 «Հունգարա-ադրբեջանական համագործակցությունը շարունակվում է զարգանալ, ինչպես նախկինում էր զարգանում ու Հունգարիայի արտգործնախարարի արձագանքը Սաֆարովի հետ կապված չի ազդել երկկողմ հարաբերությունների վրա», – «Փոլիթիքս» լրատվականի փոխանցմամբ ասել է Հունգարիայում Ադրբեջանի դեսպան Վիլայաթ Գուլիևը, և որպես իր խոսքի ապացույց Գուլիևը ներկայացրել է հոկտեմբերին Բուդապեշտում երկու երկրների միջկառավարական հանձնաժողովների միջև նախատեսված հանդիպումը: Դիվանագիտական առաքելությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ

Շիրակ Թորոսյանը՝ Գլդանի սկանդալի մասին. «Իր երկրում հանցագործություն է կատարվել, մեկ այլ երկիր ինչպե՞ս կարող էր մեղավոր լինել»

Վրաստանի Գլդանի բանտում տեղի ունեցած վերջին սկանդալային իրադարձությունները հայտնվել են միջազգային ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում: Ինչպես արդեն հայտնել ենք, բանտում կտտանքների են ենթարկվել ազատազրկվածները, որոնց շարքում էր նաև մեկ հայազգի ազատազրկված: h Aravot.am-ը «Ջավախք» հայրենակցական միության նախագահ, ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանի հետ զրույցում հետաքրքրվեց՝ իրենք ի՞նչ տեղեկություններ ունեն կատարվածի վերաբերյալ և կատարվածին ի՞նչ գնահատական կտան: Շ.

«Ամասիայի ոստիկանությունը գյուղի հովիվներին անգամ հրահանգել էր ինձ ձայն չտալ»

Շիրակի մարզի ամենասկանդալային գյուղի`Ողջիի գյուղապետ Սարգիս Ավագյանը, որը 23 տարի շարունակ ղեկավարում էր գյուղը, սակայն վերջին ՏԻՄ ընտրություններին իր աթոռը զիջեց գյուղապետարանի հաշվապահին` Հրաչ Մանուկյանին, այսօր Aravot.am-ի հետ զրույցում դժգոհեց, որ իրեն գահընկեց են արել մարզպետարանի չինովնիկները`վարչական բոլոր ռեսուրսները իր դեմ օգտագործելով: Վերջինս հատկապես վրդովված էր Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետ Սահակ Մինասյանից, ով, նրա

Կապանի ծայրամասային Վաչագան թաղամասում հրդեհ էր բռնկվել

Այսօր ժամը 15-ի սահմաններում Կապանի ծայրամասային Վաչագան թաղամասում մեկ հարկանի առանձնատան (տուն 88) տանիքում հրդեհ էր բռկվել, որի ծուխը տեսանելի էր նաեւ Կապան քաղաքի որոշ թաղամասերից: Հրդեհի արդյունքում այրվել է Թելման Թադեւոսյանին պատկանող առանձնատան տանիքը` 92 ք.մ տարածքով, ամբողջությամբ այրվել է նաեւ տանիքում պահեստավորված 200 տուկ խոտը: Ինչպես տեղեկացանք Սյունիքի մարզային փրկարարական վարչությունից, որտեղ հրդեհի

Լոռիում խոտածածկ տարածքների այրման դեպքեր են գրանցվել

Արդեն երկու օր է, ինչ Լոռիում չոր խոտածածկերի հրդեհներ են գրանցվում: Սեպտեմբերի 23-ին մարզի Մեծ Պառնի գյուղի հարակից սարերում բռնկված հրդեհի հետեւանքով այրվել է 10-15 հեկտար խոտածածկ տարածք: Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նշեց Լոռու մարզային փրկարարական վարչության պետի տեղակալ, փոխգնդապետ Արթուր Չատինյանը, խոտածածկ տարածքից զատ այրվել են նաեւ նոր տնկված ծառեր. «Եղել են տնկիներ, եղեւնի

Հրայր Թովմասյանը` ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի նախագահ

 Սույն թվականի  սեպտեմբերի 19-22-ը Բելառուսի մայրաքաղաք  Մինսկում տեղի ունեցած ԱՊՀ անդամ պետությունների արդարադատության նախարարների խորհրդի հերթական 7-րդ նստաշրջանի աշխատանքների ավարտին որոշվել է  2013-ին 8-րդ հերթական նիստն անցկացնել Հայաստանի Հանրապետությունում, իսկ ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի նախագահ է ընտրվել ՀՀ  արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:    Նիստի ընթացքում քննարկվել են ոլորտին վերաբերող տարբեր հարցեր, ամփոփվել են համագործակցության շրջանակներում

Բնապահպանության նախարարն արձագանքել է արգելոցում որսի մասին տեսանյութին

ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը ծանոթանալով էլեկտրոնային լրատվամիջոցներում առկա հոդվածին ու տեսանյութին, կապված «Խոսրովի անտառ» պետական արգելոցում իրականացված ապօրինի որսի հետ, հանձնարարել է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրինությանը նախապատրաստել համապատասխան նյութեր և ներկայացնել ՀՀ ոստիկանություն: ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայություն

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031