Լրահոս
Օրվա լրահոսը

Վայոց Ձորի միջադեպով նախապատրաստված նյութերը կուղարկվեն ՀՔԾ

Սեպտեմբեր 24,2012 20:43

Եղեգնաձորի ոստիկանության բաժնում նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 23-ին ՏԻՄ ընտրություններից հետո  Վայոց Ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի առիթով:

Հիշեցնենք, որ ըստ տեղեկությունների նա քվեարկության ավարտից հետո մուտք է գործել թիվ 39/01 ընտրատարածք, անօրինական գործողություններ կատարել, ինչը փորձել է կանխել Գորիսի բաժնի պրոֆիլակտիկայի բաժանմունքի տեսուչը: Սակայն նա չի ենթարկվել, վիրավորել և  հարվածել է ոստիկանին:

ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Փաստինֆո»-ին տեղեկացրին, որ նախապատրաստված նյութերը կուղարկվեն ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

«ՓԱՍՏԻՆՖՈ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930