Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի անկախության 21-րդ տարեդարձին նվիրված ընդունելություն Վրաստանում

Սեպտեմբեր 24,2012 20:25

 

Սեպտեմբերի 21-ին Թբիլիսիի «Krtsanisi Residence» համալիրում տեղի ունեցավ ՀՀ անկախության 21-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելություն, որը կազմակերպել էր Վրաստանում ՀՀ դեսպանությունը:

Հանդիսությանը մասնակցում էին Վրաստանի պետական, քաղաքական, հասարակական ու գործարար շրջանակների բազմաթիվ ներկայացուցիչներ, Թբիլիսիում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, ռազմական  կցորդներ, բարձրաստիճան հոգևորականներ, ինչպես նաև վրացահայ համայնքի հասարակական և մշակութային կառույցների տասնյակ ներկայացուցիչներ:

Ներկաներին ուղղված իր խոսքում Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը, անդրադառնալով անկախությունից ի վեր Հայաստանի ունեցած ձեռքբերումներին և խաղաղ համակեցության ու կայուն զարգացման նպատակների իրագործմանն ուղղված մարտահրավերներին, մասնավորապես նշեց. «Այսուհետ ևս Հայաստանի արձագանքը միանշանակ և վճռական է լինելու տարածաշրջանային անկայունությանն ուղղված ցանկացած տեսակի սադրանքներին: Մենք ցանկանում ենք հստակեցնել, որ հայկական պետականությունն ու արտերկրի հայ համայնքներն ունեն նշանակալից և ծանրակշիռ դերակատարություն, որոնց հետ հնարավոր չէ հաշվի չնստել նաև հետագայում»: Դեսպանը միևնույն ժամանակ, անդրադարձավ Վրաստանի հետ տարբեր ոլորտներում փոխգործակցության խորացման հեռանկարներին, ինչպես նաև բարձր գնահատեց վրացահայ համայնքի դերը երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման գործում:

Վրացական կողմից շնորհավորական խոսքով հանդես եկավ Վրաստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Նիկոլոզ Վաշակիձեն:

ՀՀ անկախության 21-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելության ընթացքում տոնական երգերով հանդես եկան Թբիլիսիի «Հայարտուն» մշակութային կենտրոնի սաները, ցուցադրվեցին Հայաստանի վերաբերյալ տեսահոլովակներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930