Լրահոս
Օրվա լրահոսը

Փորձել է այլ անձի փոխարեն քվեարկություն կատարել

Սեպտեմբեր 24,2012 19:55
Սեպտեմբերի 23-ին, ժամը 19.00-ին, Գառնի գյուղի թիվ 27/3 տեղամասում ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողից ոստիկանության Կոտայքի բաժնում   ահազանգ է ստացվել, որ տեղամասում փորձել են այլ անձի փոխարեն քվեարկություն կատարել:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը  18.00-ի սահմաններում,  1973 թ. ծնված Ա.  Ավետիսյանը մուտք գործելով տեղամաս, փորձել է այլ անձի փոխարեն քվեարկություն կատարել, սակայն վստահված անձանցից մեկը կանխել է նրա գործողությունները, ինչից հետո Ա. Ավետիսյանը ծրարավորված  2 քվեաթերթիկները գցելով` դիմել է փախուստի:
Ձեռնարկվում են միջոցառումներ Ա. Ավետիսյանին հայտնաբերելու ուղղությամբ:
Ոստիկանության Կոտայքի քննչական բաժանմունքում նախապատրաստվում են նյութեր:
ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930