Օրվա լրահոսը
«Հյուրիեթ». Ադրբեջանը փորձում է օգտվել Հայաստանում անցկացվող ՀԱՊԿ զորավարժություններից
«Հյուրիեթ» թերթը, անդրադառնալով Հայաստանում անցկացվող ՀԱՊԿ զորավարժություններին, գրում է, որ հետխորհրդային երկրներից` Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղըզստան, Տաջիկստան, մոտ երկու հազար զինվոր է ժամանել Երևան՝ հնգօրյա զորահանդեսին մասնակցելու համար: Ըստ թերթի, այս զորավարժությունները մերձեցնում են Ադրբեջանի և Եվրոպայի հարաբերությունները ու էլ ավելի սրում Հայաստանի ու Ադրբեջանի միջև Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելուց հետո ստեղծված լարվածությունը: ՆԱՏՕ-ի գլխավոր
Բալասանյանի քեֆն ու Վարդանիկի «ողբը»
Գյումրու նորընտիր քաղաքապետ, ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը երեկ իրեն պատկանող անանուն մի ռեստորանում, որն, ըստ էության, չգործող է և գտնվում է Ստորմմաշինա գործարանին հարակից Բալասանյաններին պատկանող գարեջրի գործարանի տարածքում, նշել է իր հաղթանակը: Նա, ըստ որոշ տեղեկությունների, հրավիրել է իր թիմակիցներին` գարեջրագործ ընկերներին, որոշ կուսակիցների` Գյումրու մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդևան Գրիգորյանին, ԱԺ նախկին պատգամավոր, գուլպա-նասկեղեն արտադրող
«Մենք տեր ենք կանգնում մեր կողմից մաքրված տարածքներին»
Ս/թ սեպտեմբերի 15-ին «Մենք կարող ենք» (Let’s do it! Armenia) շարժման կողմից իրականացված «Հայաստանն առանց աղբի» կարգախոսով համահայաստանյան մաքրման աշխատանքների ընթացքում տեղի է ունեցել միջադեպ, որը կարծում ենք պետք է ստանա իր արժանի արձագանքը թե՛ հանրության, թե՛ պետական մարմինների կողմից: Մասնավորապես՝ «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ-ի անդամներն ու Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի
Քաղաքագետ. «Ադրբեջանի հետ պատերազմը անխուսափելի է»
«Ռամիլ Սաֆարովի արատահանձնումը լուրջ լարվածություն առաջացրեց տարածաշրջանում: Նրանք շատ վաղուց էին պատրաստվել դրան»,- այսօր «Զարկերակ» ակումբում կազմակերպված ասուլիսի ժամանակ ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Իր խոսքով, եթե խորը նայենք Ադրբեջանի կողմից իրականացրած այդ գործընթացներին, կարելի է ասել, որ նրանց կատարած այդ քայլը ելակետ դարձավ հայ-ադրբեջանական հարաբերությունների համար. «Ադրեջանը տարիներ շարունակ ձգտել է կոնֆլիկտների եւ տարածաշրջանում լարվածություն
ՀՀ նախագահը մտադիր է կառավարությունում փոփոխություննե՞ր անել
«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի գնահատմամբ, ՀՀ նախագահի սեպտեմբերի 15-ի խորհրդակցությունն ու հանձնարարակաները կառավարության անդամներին ընտրություններից առաջ լավ բեմադրված շոու էր, բայց կատարումը շատ վատն էր: « Հենց շոուի ներսում, սցենարի մեջ սխալ կար, որովհետեւ Սերժ Սարգսյանն ինքը նշեց, որ Խաչիկյանի նկատմամբ լուրջ հանդիմանություն կա, բայց որեւէ լուծում այդ հարցին չի տրվել, նա գործից
Ֆրանսահայ համայնքը բողոքի ակցիայով կդիմավորի Ալիեւին
Ֆրանսահայ համայնքը պատրաստվում է բողոքի հանրահավաքով դիմավորել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, ով Փարիզ է ժամանելու երեքշաբթի օրը` ներկա լինելու Լուվրի թանգարանում իսլամական արվեստին նվիրված ցուցահանդեսի բացմանը։ Այցի շրջանակներում Ալիեւին ընդունելու է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը։ Ադրբեջանի նախագահը հանդիպումներ կունենա նաեւ ֆրանսիական գործարար շրջանակների հետ։ Նրա փարիզյան այցը կավարտվի մի երեկոյով, որի տեղը առայժմ հայտնի չէ։
Աննախադեպ զորավարժություններ Պարսից ծոցում
Պարսից ծոցում ամերիկյան զինուժի գլխավորությամբ ընթանում են մասշտաբային զորավարժություններ, որոնց մասնակցում են շուրջ 30 երկրների ռազմածովային ուժեր: Ինչպես Reuters լրատվական գործակալությանը փոխանցել են ամերիկյան հրամանատարությունից, այս զորավարժությունները Պարսից ծոցի հատվածում երբեւէ տեղի ունեցած զորավարժություններից ամենամեծն են: Միացյալ Նահանգների ու նրա դաշնակիցների կողմից իրականացվող զորավարժությունները ընթանում են Իրանի շուրջ չդադարող միջազգային լարվածության ֆոնին` կապված պաշտոնական Թեհրանի
Վահե Ավետյանի գործ. «Հենց այնպես բոլորին մեղադրում են»
«Դատախազությունը տեղեկացրել է, որ 08.08.2012թ.որոշում է կայացվել Վահե Ավետյանի սպանությանը մասնակցած, քրեական գործով ինքնությունը չպարզված անձանց վերաբերյալ մասը անջատելու մասին: Նրանց որոնում են: Բանից պարզվում է՝ գործը խճճված է, ըստ որում հանցախմբի անդամներն անթիվ են, իսկ գործով պարզաբանված չէ նրանցից յուրաքանչյուրի կատարած գործողությունը եւ հատկապես, ով է Վահեին մահացու հարված հասցնողը: Բացառված չէ, որ մահացու
Արթուր Աղաբեկյանին ԼՂՀ փոխվարչապետ նշանակելու առաջարկություն է արվել եւ նա համաձայնել է
ՀՅԴ անդամ, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արթուր Աղաբեկյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց իր` ԼՂՀ փոխվարչապետ նշանակվելու մասին լուրերը: Նա նշեց, որ իրեն նման առաջարկ արվել է եւ ինքը տվել է իր համաձայնությունը: Արթուր Աղաբեկյանը նշեց, որ այդ աշխատանքը «իր սրտով է», բայց բազմաթիվ հարցեր են առաջանում: Իր ապագա աշխատանքի, անելիքների հետ կապված նախկին
Բացասական վերաբերմունք` կառավարությանը, լուսավոր ապագա` նախագահին. Ընտրություններին ընդառաջ
Նախագահ Սերժ Սարգսյանի անսպասելի խիստ քննադատությունն` ուղղված կառավարության վերջին տարիների կատարած աշխատանքներին, դարձել է ամենաթեժ քննարկվող թեմաներից մեկը: Եթե շատերը դրական են գնահատում Սերժ Սարգսյանի` վարչապետ Տիգրան Սարգսյանին անխնա քննադատելը, վերլուծաբանների գնահատմամբ, նախագահն ուղղակի ընտրությունների նախաշեմին փորձում է ընտրողների վստահությունը շահելու քայլեր կատարել: Ըստ «Միտք» վերլուծական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Երվանդ Բոզոյանի, քանի որ հասարակությունը գործող
Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում պատռել են համայնքի ղեկավարի թեկնածուի քարոզչական պաստառները
Մարտունու տարածաշրջանի համայնքների մեծ մասում ՏԻՄ ընտրությունները սեպտեմբերի 23-ին են: Լիճքում 2 թեկնածու է. գործող գյուղապետ հանրապետական Գնել Գրիգորյանն ու համայնքի ավագանու անդամ, դաշնակցական Համլետ Հակոբյանը: Վերջինս «Մարտունի ԻնֆոՏան» բլոգում տեղեկացնում է. «Սիրելի լիճքեցիներ, ես նախընտրական քարոզչության ընթացքում դիմել եմ Ձեզ, ի տարբերություն ոմանց, ողջունել մրցակցիս`ոչ թշնամուս, ավագանու անդամության թեկնածուներին և սևը սպիտակի վրա ներկայացրել իմ
Նյու Յորք թայմս. ԱՄՆ-ում այսպես չէին ընդունի շախմատի հավաքականին
«Անհնար է պատկերացնել, որ ԱՄՆ-ի շախմատի հավաքականին նման ընդունելության կարժանացնեին»,- գրում է Նյու Յորք Թայմս թերթի հրապարակման հեղինակը՝ անդրադառնալով Ստամբուլում տեղի ունեցած շախմատի օլիմպիադայում Հայաստանի հավաքականի հաղթանակին: Հոդվածագիրը նշում է, որ արդեն տասնամյակներ է, ինչ Արևելյան Եվրոպան իշխում է շախմատում՝ դրա պատճառը համարելով, որ այդտեղ մարդիկ ավելի շատ են տարված շախմատով, ինչի ապացույցը Հայաստանի շախմատի
Գյումրի. անտերության մատնված աղքատություն (տեսանյութ)
Անօթևան և սոցիալապես ծանր պայմաններում ապրող ընտանիքների ու հատկապես մանկահասակ երեխաներ խնամող միայնակ մայրերի ապրելակերպին ծանոթանալու, նրանց մասին տեսանյութեր պատրաստելու և ամերիկահայ բարերարների կողմից տրամադրված օգնությունը բաժանելու նպատակով այսօր «Շիրակ կենտրոնի» աշխատակիցները հերթական այցը կատարեցին Գյումրու Վ. Սարգսյան փողոցի մետակայքում գտնվող տնակային ավան: Յուրաքանչյուր նման այցից ու հերթական տեսանյութերի պատրաստումից հետո մեզ չնայած թվում է,
ՀՀԿ պատգամավորներին արգելվում է խոսել՝ առանց Գալուստ Սահակյանի թույլտվության
Պարզվում է՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն արգելել է ՀՀԿ պատգամավորներին լրագրողների հետ խոսել, նրանց հարցերին պատասխանել՝ առանց իր թույլտվության: Ընդ որում՝ խոսելու եւ ազատ կարծիք հայտնելու այդ արգելքը վերաբերում է հատկապես այն պատգամավորներին, որոնք մշտապես ՀՀԿ-ին սեւերես են անում՝ հայհոյախառն իրենց պատասխաններով ու դառնում քննարկման առարկա: Aravot.am-ի հետ զրույցում Գալուստ Սահակյանը հաստատեց, որ իսկապես
Վանի ամրոցում ուրարտական պալատ է հայտնաբերվել
Վանի շրջանում գտնվող Վան ամրոցի վերին մասի պեղումների ժամանակ առաջին անգամ ուրարտական պալատական կառույց է հայտնաբերվել: «Հնագետների խումբը հայտնաբերել է Ուրարտական քաղաքակրթության ամենավաղ կառույցները», – գիտական արշավախմբի ղեկավար, Ստամբուլի համալսարանի պրոֆեսոր Էրքան Կոնյարի խոսքերն է փոխանցում «Անատոլիա» լրատվական գործակալությունը: «Մենք շարունակելու ենք պեղել պալատը և նրա շրջակայքը, որպեսզի մյուս կառույցները հետագայում նույնպես պեղենք: Պալատի ճարտարապետական կառուցվածքը
Աֆղանստանում 8 մարդ է զոհվել ՆԱՏՕ-ի օդային գրոհի արդյունքում
Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ուժերը երկրի հեռավոր մի շրջանում իրականացած օդային հարձակման արդյունքում սպանել են 8 կանանց ու աղջիկների։ Այս դեպքը տեղի է ունենում աֆղանական ուժերի կողմից իրականացված երեք հարձակումներից հետո, որոնց արդյունքում սպանվել էր միջազգային ուժերի 8, այդ թվում ամերիկացի 4 զինվորական։ Լաղմանի գավառային կառավարության խոսնակն ասում է, թե գյուղացիները սկսել են բողոքի ցույցեր՝ վանկարկելով ՝՝Մահ
ԱՄՆ-ը Սուդանից ու Թունիսից դուրս է բերում իր դեսպանությունների որոշ անդամների
ԱՄՆ-ը հրահանգել է, որ Սուդանից ու Թունիսից հեռանան իր դեսպանությունների ոչ առաջնային անդամներն ու նրանց ընտանիքները։ Պետքարտուղարությունը նաեւ նախազգուշացրել է ԱՄՆ-ի քաղաքացիներին չճամբորդել այդ երկու երկրներ, որտեղ խորանում են հակաամերիկյան տրամադրությունները։ Հիշեցնենք, որ բռնություններն այստեղ սկսվեցին, երբ ինտերնետում հայտնվեց հակամահմեդական տրամադրություններով մի կինոնկար։ Ֆիլմը նկարահանելու մեջ մեղադրվող կասկածյալն այս օրերին Կալիֆորնիայում հարցաքննությունների է ենթարկվում ԱՄՆ-ի
Մարմնավաճառուհին 100 տղամարդկանց մեջ փնտրում է ապագա երեխայի հորը
Հայտնի մարմնավաճառուհի Ջեննի Թոմփսոնը, որի հետ ժամանակին կնոջը դավաճանում էր Ուեյն Ռունին, հայտարարել է, թե հղի է: Բայց քանի որ նրա կյանքում տղամարդիկ շատ-շատ են եղել (ասում են՝ 100-ից ավելի), Ջեննին որոշել է ԴՆԹ հանձնել՝ ապագա երեխայի հորը հայտնաբերելու համար: Ջեննիի խոսքերով, Ռունին բացառվում է: Իսկ ամենահավանական հայրերը կարող են լինել «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող
Հայ երիտասարդները մասնակցում են գաղափարների ծրագրավորման «m2Work Հեքըթոնը» մրցույթին (Ֆոտոշարք)
Հայաստանում առաջին անգամ սեպտեմբերի 15-16-ին կազմակերպվել է գաղափարների ծրագրավորման մրցույթ` «m2Work Հեքըթոնը»: Այն Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի` infoDev կազմակերպության աջակցությամբ իրականացող ծրագիր է, որը միաժամանակ անց է կացվում 5 երկրների մոբայլ լաբորատորիաներում: Ծրագրի նախաձեռնությունը Nokia ընկերությանն է: 2012 թվականի սկզբին Համաշխարհային բանկի նորարարության, ձեռներեցության զարգացման infoDev ծրագրի եւ Nokia ընկերության համատեղ ջանքերով մեկնարկել էր m2Work մրցույթը, ինչն
Հրազդանի «Գայի պոստի» մոտ վրաերթից մահացածը Գավառում հայտնի բժիշկ էր
Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ գիշերը՝ 00:30-ի սահմաններում, Երևան-Սևան ավտոճանապարհի 40-րդ կմ հատվածում, Ճանապարհային ոստիկանության Հրազդանի անշարժ հենակետի դիմաց (Գայի պոստ) «Օպել Վեկտրա» մակնիշի 30 ՕՍ 140 համարանիշի ավտոմեքենայի վարորդ 28-ամյա Կարեն Մխիթարյանի կողմից վրաերթի հետևանքով մահացած անձի ինքնությունը պարզվել է: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ
«Ծիծակների» «աննախադեպ» ակցիա Մալաթիա տոնավաճառում
«Աննախադեպ» ակցիա Մալաթիա տոնավաճառում: 1000 դրամ և այս կոշիկների մեկ զույգը կարող է լինել քոնը: Հուսանք`այս ակցիան քչերին կհետաքրքրի: 🙂 Լիլիթ Սարգսյան
Երջանկության գաղտնիքի և Սոնա Շահգելդյան – Լևոն Արոնյան համեմատականի մասին
Այս շաբաթ համեմատաբար ավելի պասիվ էին ֆեյսբուքցիները,բայց իհարկե եղան օգտատերեր, ովքեր լռել այդպես էլ կարողացան, և հենց այդ մարդկանցից ոմանց գրառումներին էլ կանդրադառնամ այսօր: «Իսպանացի գիտնականները կապ են հայտնաբերել մարդկանց երջանկության և սոցիալական ցանցերում՝ նրանց ընկերների քանակի միջև: Ընդ որում, որքան նրանք շատ են, այնքան մեծ է դեպրեսիայի հավանականությունը, հայտնում է vesti.ru-ն: Պարզվել է, որ
Կեսից ավելին ինքնաբացարկի դիմում են ներկայացրել
Այսօր գումարած արտահերթ նիստում Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննարկել է վերահսկիչ-վերստուգիչ ծառայության` 2012թ. սեպտեմբերի 23-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում 10 000 և ավելի ընտրող ունեցող համայնքի ղեկավարի թեկնածուների նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ առաջին հայտարարագրերի ստուգման արդյունքում կազմված տեղեկանքը` 29.08.2012թ.-14.09.2012թ. ժամանակահատվածի համար: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Սևակ Հովհաննիսյանը ներկայացրել
«Պայքար Օլիգարխիայի Դեմ» ֆեյսբուքյան խումբը խստորեն դատապարտում է Հունգարիայի և Ադրբեջանի միջև գործարքը
«Պայքար Օլիգարխիայի Դեմ» ֆեյսբուքյան խումբը խստորեն դատապարտում է Հունգարիայի և Ադրբեջանի միջև գործարքի արդյունքում օգոստոսի 31-ին Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան վերադարձնելու և նրան անմիջապես ազատ արձակելու փաստը: Հաշվի առնելով վերջին տարիներին Ադրբեջանի ղեկավարության կողմից հետևողականորեն տարածվող և հասարակության մեջ արմատացած հայատյացության պետական քաղաքականությունը, և մարդասպանին արդեն իսկ հերոսի կոչման արժանացնելու հանգամանքը՝ Սաֆարովի վերադարձի դեպքում նրա ազատության մեջ հայտնվելու ելքը միանգամայն կանխատեսելի էր: Հետևաբար Հունգարիայի ղեկավարության՝
Կեղծ ահազանգ
Այսօր, ժամը 09.24 ին Երեւանի ոստիկանության վարչությունից տեղեկատվություն է ստացվել, որ Աբովյան փողոցի «ՍԱՍ» սուպերմարկետում հայտնաբերվել է կասկածելի երկու պոլիէթիլենային փաթեթ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՃԿԿ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ փաթեթներում կենցաղային իրեր են: ԱԻՆ
Մերկ ռեգբի՝ Նոր Զելանդիայում
Շաբաթ օրը Նոր Զելանդիայի Դանիդին քաղաքի արվարձանում գտնվող Լոգան պարկում կայացել է ռեգբիստների ավանդական մերկ մրցախաղ՝ տեղի «Node Blacks» եւ Հարավային Աֆրիկայի «Springbox» թիմերի միջեւ: Ի տարբերություն նախորդ տարիների, այս անգամ հանդիպմանը ոչ մի մերկ կին ներկա չի եղել: Բայց դրա փոխարեն հանդիսականին ոգեւորել է աջակցության աղջիկների խումբը: Չնայած մերկ ռեգբիի կազմակերպման գաղափարը բոլոր
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին` Ռոշ ա Շանայի` Նոր տարվա կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հայաստանի հրեական համայնքի հարգելի՛ ներկայացուցիչներ, Սիրելի՛ հայրենակիցներ, Սրտանց շնորհավորում եմ ձեզ Ռոշ ա Շանայի` Նոր տարվա կապակցությամբ: Միանում եմ Հայաստանում բնակվող հրեական բոլոր ընտանիքների ուրախությանը, որոնք այսօր նշում են դարերի խորքից եկող այս գեղեցիկ
Հենրիխ Մխիթարյանը Ուկրաինայում իր 12-րդ գոլը խփեց
Դոնեցկի «Շախտյորը» արտագնա խաղում 3:0 հաշվով ջախջախեց Լուգանսկի «Զարյային»՝ Ուկրաինայի առաջնության ինը տուրերում տանելով իներորդ անընդմեջ հաղթանակը: Հայաստանի ազգային հավաքականի եւ «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այս խաղում խփեց իր գոլը, որը 12-րդն է Ուկրաինայի առաջնությունում: Դրա համար Ուկրաինայի լավագույն ֆուտբոլիստից եւ լավագույն ռմբարկուից պահանջվեց ընդամենը 2 րոպե: Նա 59-րդ րոպեին փոխարինեց Դուգլաս Կոստային եւ
Չեչնիայի նախագահը Միխայիլ Բոյարսկուն թույլատրել է բեղերով մնալ
Ճանաչված դերասան Միխայիլ Բոյարսկին Ռուսաստանի պրեմիեր լիգայի՝ «Թերեք»-«Զենիթ» հանդիպումից առաջ «սպառնացել» էր, որ եթե պետերբուրգյան ակումբը պարտվի, կսափրի բեղերը եւ լայնեզր գլխարկը դեն կշպրտի: Ու «Զենիթը» պարտվեց: Չեչնիայի Հանրապետության նախագահ Ռամզան Կադիրովն էլ իր միկրոբլոգում դերասանին հորդորել է հրաժարվել այդ մտքից: «Քանի որ ճանաչված դերասանին դժվար է պատկերացնել առանց բեղերի եւ լայնեզր գլխարկի, խնդրում ենք
Հովհաննես Գաբուզյանը գրոսմայստեր է
Ստամբուլում շախմատի համաշխարհային օլիմպիադայի օրերին կայացած ՖԻԴԵ-ի համաժողովը երեւանցի 17-ամյա Հովհաննես Գաբուզյանին շնորհել է գրոսմայստերի կոչում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ















































