Լրահոս
Օրվա լրահոսը

Հրազդանի «Գայի պոստի» մոտ վրաերթից մահացածը Գավառում հայտնի բժիշկ էր

Սեպտեմբեր 16,2012 16:20

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ գիշերը՝ 00:30-ի սահմաններում, Երևան-Սևան ավտոճանապարհի 40-րդ կմ հատվածում, Ճանապարհային ոստիկանության Հրազդանի անշարժ հենակետի դիմաց (Գայի պոստ) «Օպել Վեկտրա» մակնիշի 30 ՕՍ 140 համարանիշի ավտոմեքենայի վարորդ 28-ամյա Կարեն Մխիթարյանի կողմից վրաերթի հետևանքով մահացած անձի ինքնությունը պարզվել է:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մահացածը Գավառ քաղաքի բնակիչ Արթուր Աբրահամյանն էր: Վերջինս ամուսնացած էր, ուներ երկու աղջիկ՝ 1 եւ 2 տարեկան, աշխատում էր Գավառի հիվանդանոցում՝ որպես բժիշկ-ռեանիմատոլոգ, իսկ հայրը նույնպես ճանաչված բժիշկ է (լոռ) Գավառում:

Գագիկ Շամշյանը հայտնում է, որ վարորդը ենթարկվել է բժշկական փորձաքննության եւ պարզվել է, որ նա գտնվել է ոչ սթափ վիճակում:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

shamshyan.com

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930