Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ երիտասարդները մասնակցում են գաղափարների ծրագրավորման «m2Work Հեքըթոնը» մրցույթին (Ֆոտոշարք)

Սեպտեմբեր 16,2012 17:49

Հայաստանում առաջին անգամ սեպտեմբերի 15-16-ին   կազմակերպվել է գաղափարների ծրագրավորման մրցույթ` «m2Work Հեքըթոնը»: Այն Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի` infoDev կազմակերպության աջակցությամբ իրականացող ծրագիր է, որը  միաժամանակ անց է կացվում 5 երկրների մոբայլ լաբորատորիաներում: Ծրագրի նախաձեռնությունը Nokia ընկերությանն է: 2012 թվականի սկզբին Համաշխարհային բանկի նորարարության,  ձեռներեցության զարգացման infoDev ծրագրի եւ Nokia ընկերության համատեղ ջանքերով մեկնարկել էր  m2Work մրցույթը, ինչն իրենից ենթադրում է 2012 թվականին հայտարարված գաղափարների մրցույթ, որի 2-րդ փուլը հենց «m2Work Հեքըթոնը»-ն է:

«Մրցույթը` «m2Work Հեքըթոնը» գաղափարների մշակում է, որը հնարավորություն է տալիս օգտագործելով տեղեկատվական տեխնոլոգիաները, մասնավորապես մոբայլ լուծումները` ստեղծել աշխատատեղեր առանց տնից դուրս գալու»,- ասաց Ձերնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ  Ենգիբարյանը: Նա նշեց, որ օրինակները բազմաթիվ են` սկսած նրանից, որ մարդիկ տանը նստած հեռախոսի միջոցով կարող են իրականացնել շրջակա միջավայրի մոնիթորինգ եւ վարձատրվել դրա համար:

«m2Work Հեքըթոնը»-ը գաղափարների  կյանքի կոչման մոբայլ միկրոշախատանքների ստեղծման ազատ միջավայր է, որին մասնակցելու համար 400-ից ընտրվել է 50 մասնակից:

«m2Work Հեքըթոնը»- ին մասնակցում են Հայաստանը, Քենիան, Հարավային Աֆրիկան, Վիետնամը եւ Նեպալը:

Քրիստինա Միրզոյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930