Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանն առաջինն է արձագանքել «Օգնիր եղբորդ» ծրագրին, օգնելով Սաշիկ Սարգսյանին

Աշխատանք Երեւանի պետական կրկեսն աշխատանքի է հրավիրում աճպարարների, ակրոբատների եւ ծաղրածուների: Դիմողները  պարտավոր են ներկայացնել անձնագիր, տեղեկանք բնակության վայրից, չորս լուսանկար եւ ութ միլիոն դրամի վճարման արդորրագիր: Դիմել երեկոյան ժամերին: Պաշտոնական ՀՀ նախագահի լրատվական ծառայությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ նախագահ Սերժ Սարգսյանն առաջինն է արձագանքել «Օգնիր եղբորդ» ծրագրին, ընդ որում՝ դա տեղի է ունեցել դեռեւս

Սանկտ-Պետերբուրգ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո

Հունվարի 8-ին, ժամը 23.40-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների  ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Սանկտ-Պետերբուրգ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, բերման է ենթարկվել 1951 թ. ծնված Անահիտ Տ.-ն, որը 2012 թ. նոյեմբերի 2-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր գողության  մեղադրանքով: ՀՀ ոստիկանություն

Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Արտաշատ քաղաքում

Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հունվարի 8-ին, ժամը 11.50-ին, Արտաշատ քաղաքի Բակունցի փողոցից բերման է ենթարկվել 1975 թ. ծնված Գառնիկ Հ.-ն, որը 2012 թ. դեկտեմբերի 26-ից հետախուզվում էր գողության  մեղադրանքով: ՀՀ ոստիկանություն

ՀԱԿ ակտիվիստների գործը Վճռաբեկ դատարանը դեռ վարույթ չի ընդունել

Երեկ հայտնի դարձավ, որ 2-6 տարվա ազատազրկման դատապարտված Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ չորս ակտիվիստների գործով վճռաբեկ բողոքը մակագրվել է դատավորներ Դավիթ Զաքարի Ավետիսյանին եւ Ելիզավետա Ռոմիկի Դանիելյանին։ Ի սկգբանե լուրեր տարածվեցին, թե դա նշանակում է, որ Վճռաբեկ դատարանը այդպիսով վարույթ է ընդունել երիտասարդների գործով վճռաբեկ բողոքը, սակայն ավելի ուշ երիտասարդների պաշտպան Վահե Գրիգորյանը մեզ հայտնեց, որ

ՀՀ վճռաբեկ դատարանը վերադարձրել է նախկին դասախոսի բողոքը

ՀՀ վճռաբեկ դատարանը վերադարձրել է ՎՊՄԻ-ի նախկին դասախոս Լուսինե Աշուղյանի բողոքն ընդդեմ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի`Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռն անփոփոխ թողնելու մասին որոշման: Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Աղասի Մկոյանի, անհիմն լինելու հիմքով ամբողջությամբ մերժել էր Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի նախկին դասախոս Լուսինե Աշուղյանի հայցադիմումն ընդդեմ նույն բուհի ստորաբաժանումների ղեկավարների:

Facebook-ը լրահոսից հեռացնում է չշփվող ընկերներին

Աշխարհի խոշորագույն Facebook սոցիալական ցանցը լրահոսում չի ընդգրկում այն ընկերների գրառումները, որոնց հետ օգտատերը չի հաղորդակցվել: Այս կանոնը հաստատվել է անցած տարվա դեկտեմբերին: Հղում անելով Inside Facebook-ին՝  ittrend.am-ը հաղորդում է, որ օգտատերերը կստանան համապատասխան հաղորդագրություն՝ ծանուցումների պատուհանիկի մեջ: Այստեղ նաեւ կլինի հնարավորություն՝ ընկերոջը դարձյալ ընդգրկելու լրահոսում: Այս նոր ֆիլտրը սոցիալական ցանցի հաջորդ քայլն է, որպեսզի օգտատերերը կարողանան ստանալ

Նոր հաճախորդնե՞ր են լինելու

ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը հայտարարել է, թե առաջիկա ընտրություններում Սերժ Սարգսյանին կսատարեն նաեւ ընդդիմության ներկայացուցիչները, եւ իր այդ համոզմունքը բացատրել է նրանով, որ իրենք անընդհատ ինֆորմացվում են։ «ՉԻ» – Փաստորեն Գալուստ Սահակյանն ակնարկում է, որ «հաճախորդների» նոր ցուցակ կա, եւ իրենք դրա վրա աշխատում են: Սա, իհարկե, նորություն չէ. ով ով, բայց Սերժ Սարգսյանը լավ

Vitamin Ա

–Մեր նոր տարվա սեղանն էնքան վատն էր, որ հաջորդ օրը վրեն վաբշե ուտելու բան չկար: – Մեր նոր տարվա սեղանն էնքան վատն էր, որ երեսունմեկին հենց բացեցինք, ոտը էրկու տեղից կոտրվեց:

Բրեդլի Մենինգի պատիժը կարող է կրճատվել

WikiLeaks-ին ամերիկյան դիվանագիտական փաստաթղթերը փոխանցելու մեջ մեղադրվող ամերիկացի զինվորական Բրեդլի Մենինգի պատիժը կկրճատվի մոտ 4 ամսով, եթե նա ընդունի առաջադրված մեղադրանքը: Մենինգը ազատությունից զրկվել է 2010 թվականին՝ Բաղդադում: 22 դրվագով մեղադրվող 25-ամյա զինվորականի նկատմամբ ցուցաբերվել է անարդար դաժան վերաբերմունք, եզրակացրել է նրա գործը քննող դատավորը: Մենինգը 9 ամիս մենախցում զրկված է եղել տարրական պայմաններից: «Ազատություն»

Ռոժե Ֆեդերերին ճանաչել են բոլոր ժամանակների եւ ժողովուրդների լավագույն մարզիկ

Իտալիայի ամենահեղինակավոր մարզական հրատարակությունը՝ Gazzetta dello Sport-ն, իր ընթերցողների շրջանում հարցում է անցկացրել՝ իմանալու, թե ո՞վ է բոլոր ժամանակների եւ ազգերի լավագույն մարզիկը: Նախաձեռնությունը կեսկատակ, թե կեսլուրջ նվիրված է եղել աշխարհի վերջին, սակայն գաղափարի հեղինակները վստահ են եղել, որ մարզասերները վերջնական եւ անդառնալի վճիռ կկայացնեն: Ընթերցողները հարցմանը վերաբերվել են ամենայն լրջությամբ, հիշել նախկին մարզիկներին՝ չմոռանալով

ՀԿԵ-ն աշխատում է բնականոն ռեժիմով

Չնայած ձյան առատ տեղումներին՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն աշխատում է բնականոն ռեժիմով: Ներկա պահին կատարվում են երկաթուղային գծերի մաքրման և անխափան երկաթուղային հաղորդակցության ապահովման համար անհրաժեշտ աշխատանքներ: Երեկ ձնամաքրման աշխատանքներ էին տարվում Նուռնուս-Ծովագյուղ, Գյումրի-Անի, Գյումրի-Ղալթախչի, Մայիսյան-Ջաջուռ հատվածներում: Ձնամաքրման աշխատանքներ կատարում էին մոտ 200 երկաթուղային և 3 ձնամաքրող մեքենա, որից 2-ը աշխատում էին Գյումրիում, իսկ 1-ը՝ Սևանում:

Նիկոլ Փաշինյան. «Երբ գրեթե բոլորը մտածում էին, թե 2013 թվականին Տեր-Պետրոսյանն առաջադրվելու է, ինքը գիտեր, որ չի առաջադրվելու»

«Ազատություն» ռադիոկայանի Ֆեյսբուքյան ասուլիսում խոսել էի Հայ ազգային կոնգրեսի թույլ տված երկու սխալների մասին։ Առաջինը՝ երկխոսությունն է, երկրորդը՝ քաղաքագիտական վերլուծությունը, որը ՀԱԿ-ԲՀԿ պրոցեսի գաղափարական հիմնավորումը դարձավ։ Գործընկերներս, սակայն, փորձում են մեծ աղմուկ սարքել երկխոսության շուրջ իմ ունեցած դիրքորոշման մասին, ըստ էության ոչինչ չասելով քաղաքագիտական վերլուծության մասին։ Սա այլ կերպ, քան շեղող մանեւր դժվար է որակել։

«Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհին այրվել է ավտոմեքենա

Հունվարի 8-ին, ժամը 22.44-ին ահազանգ է ստացվել, որ «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհին այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Էջմիածնի խճուղու և Զվարթնոց օդանավակայան տանող ճանապարհի խաչմերուկում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.57-ին, մարվել`  22.59-ին: Ամբողջությամբ այրվել է «Պեգաս» տաքսի ծառայությանը պատկանող «ՎԱԶ-2107» մակնիշի Տ1137 պ/հ ավտոմեքենան:

Նույն շենքի 12-րդ հարկից մեկ տարվա ընթացքում երկու երիտասարդ աղջիկ նետվել են ցած եւ ողջ մնացել

Այս շենքը Երեւանի սովորական շենքերից մեկն է՝ իր նմաններից, թվում է, ոչնչով չտարբերվող։ Բայց միստիկական մի պատմություն առանձնացնում է դրան մյուսներից։ Երեկ հայտնի դարձավ, որ հունվարի 4-ին Հարավ-Արեւմտյան թաղամասի Րաֆֆու 49 շենքի 12-րդ հարկի պատշգամբից ինքնասպանության նպատակով ցած է նետվել 23-ամյա Գ.Մ.-ն։ Նա, բարեբախտաբար, ողջ է մնացել, եւ երեկվա դրությամբ գտնվում էր «Մալաթիա» բժշկական կենտրոնում։

Անօթևան շատ ընտանիքներ վառելիք հայթայթում են աղբանոցներից

Վառելափայտի գների տարեցտարի թանկացման պատճառով Գյումրու տնակային ավաններում բնակվող հարյուրավոր ընտանիքների համար ձմռան վառելիքի հայթայթման միակ վայրերը դարձել են աղբանոցներն ու քաղաքի ծայրամասային թփուտները: Բազմաթիվ ընտանիքներ ամբողջ ամառ հավաքում են ձեռքերն ընկած իրերը` պլաստիկե շշեր, թուղթ, հնամաշ կոշիկներ, անվադողեր, շոր և այլն, որպեսզի կարողանան ձմռան ամիսներին մի կերպ տաքացնել վագոն-տնակները:Իսկ տնակներում նորմալ ջերմաստիճան ապահովելը բավական

Համբարձումյանը Դոնեցկի «Մետալուրգում» կփոխարինի Եդիգարյանի՞ն

Terrikon-ը, վկայակոչելով Երեւանի «Բանանցի» կայքը, տեղեկացնում է, որ ակումբի եւ ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը մեկնել է Դոնեցկ՝ տեղի «Մետալուրգում» փորձաշրջան անցնելու: 22-ամյա ֆուտբոլիստը հանդես է գալիս աջ պաշտպանի դիրքում: Աղբյուրը նշում է նաեւ, որ օրերս «Մետալուրգից» հարազատ «Փյունիկ» է վերադարձել Արտակ Եդիգարյանը, որն ուկրաինական ակումբում կատարում էր հենց աջ պաշտպանի պարտականությունները:  

Հայտնաբերվել է դիակ` մասնատված վիճակում

Հունվարի 4-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում մի քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ որդին` 1965 թ. ծնված Արա  Հունանյանը,  հունվարի 3-ին, ժամը 14.00-ին, դուրս է եկել տնից և չի վերադարձել: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ հունվարի 8-ին, ժամը 17.50-ին, Երևան քաղաքի Կուրղինյան փողոցի թիվ 2/4 շենքին հարակից «Դալմայի այգիներ» այգեգործական ընկերության տարածքում, Սերգո Ե.-ին պատկանող տնակի հետնամասում, հայտնաբերվել

ՀՀ ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ի ժամը 10.00-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ է Սելիմի լեռնանցքը և Ծաղկահովիտ-Ալագյազ միջհամայնքային ճանապարհը: Ձնաբքի և վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի են Թալին-Գյումրի, Արթիկ-Մանթաշ-Արագած, Քուչակ-Ապարան-Սպիտակ, Աշոցք-Ամասիա, Գավառ-Մարտունի-Վարդենիս Երևան-Մեղրի ավտոճանապարհի “Զանգեր” կոչվող ճանապարհահատվածները, իսկ մասամբ դժվարանցանելի է Երևան-Սևան ավտոճանապարհը: Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության

Ռեկորդային գործազրկություն եվրոյի գոտում

Հունաստանն ու Իսպանիան մնում են գործազրկության ամենաբարդ խնդիրներն ունեցող եվրոպական պետությունները Եվրոյի գոտու պետություններում գործազրկության ցուցանիշները հասել են ռեկորդային 11,8 տոկոսի: Եվրոպական Միության կողմից երեքշաբթի օրը հրապարակված գործազրկության տվյալների մասին զեկույցը վերաբերում է 2012 թվականի նոյեմբերին: Ըստ զեկույցի, այդ ամսվա ընթացքում եվրոն որպես վճարման միջոց օգտագործող պետություններում առանց աշխատանքի էր մնում մոտ 19 միլիոն մարդ՝

Ռոնալդուն չի կարողացել հաշտվել Մեսսիի հաղթանակի հետ

Այն բանից հետո, երբ աշխարհի լավագույն ֆուտբոլիստի համար սահմանված «Ոսկե գնդակ» մրցանակը չորրորդ անգամ անընդմեջ հանձնվեց Լիոնել Մեսսիին եւ բոլոր դափնեկիրները միասին լուսանկարվեցին, Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն անմիջապես լքել է «Կոնգրես Հիլլ» դահլիճը, որտեղ կատարվում էր ՖԻՖԱ-ի արարողությունը: Ռոնալդուն թիկնապահի ուղեկցությամբ արագ անցել է հյուրերի միջով եւ անհետացել՝ չշփվելով լրատվամիջոցների

Էնֆիաջյանը կատարե՞լ է Գագիկ Ծառուկյանի հանձնարարությունը

Գիտության ֆինանսավորման ավելացման ուղղությամբ ԲՀԿ-ն մի շարք ծրագրեր ուներ եւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Վահե Էնֆիաջյանին հանձնարարել էր, որ հետեւողական լինի, որ այդ ծրագրերը շարունակական բնույթ ունենան, դրանք ավարտին  հասցնեն: Aravot.am-ը ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ քայլեր եք կատարել Դուք այս ընթացքում, Գագիկ Ծառուկյանի հանձնարարությունն արե՞լ եք: Նա պատասխանեց. «Նախ, Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի

Լեւոն Արոնյանն ու Սերգեյ Մովսիսյանը՝ «Tata Steel Chess»-ում

Հայաստանի երկու գրոսմայստերներ, շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթողներ Լեւոն Արոնյանն ու Սերգեյ Մովսիսյանը մասնակցելու են Հոլանդիայի Վեյկ-Ան-Զեե քաղաքում հունվարի 11-17-ը կայանալիք «Tata Steel Chess 2013» շախմատային խոշորագույն ավանդական մրցաշարին: Ուժեղագույնների «A» խմբում Արոնյանի մրցակիցները լինելու են Կարլսենը, Կարուանան, Կարյակինը, Անանդը, Նակամուրան, Վան Հաոն, Լեկոն,Գիրին, Հարիկրիշնան, Վան Վելին, Սոկոլովը, Լ՝Ամին, Հոու Յիֆանը: Մեր հանրապետության երկրորդ ներկայացուցիչը՝ Սերգեյ

Վաղը 13-18 աստիճանով կցրտի

Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության «Հայպետհիդրոմետ» գործակալությունը` հունվարի 9-10-ին, ամենուրեք, 11-ի գիշերը Վայոց Ձորում և Սյունիքում սպասվում է ձյուն, առանձին վայրերում զգալի: Հունվարի 11-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` արևմտյան 4-9մ/վրկ, 9-10-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ, ճանապարհներին մերկասառույց, առանձին հատվածներում բուք: Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի, հունվարի 8-ի համեմատ ընդհանուր առմամբ

ՀԱԿ անդամի պատասխանը. «Րաֆֆին օտարի տանը նստած է եղել 20 տարի, թող գա, նստենք փաստերով ապացուցեմ»

Բոլոր նրանց, ովքեր նախագահական ընտրությունները որոշել են բոյկոտել եւ ոչ մեկին չսատարել՝ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխան տվեց՝ «ամենահեշտը տանը նստելն է»: Ավելին՝ պարոն Հովհաննիսյանը, կարծես ՀԱԿ հայտարարության մեջ առկա քննադատությանն արձագանքելով, վստահեցրեց, որ ով տանը նստում է, կամա թե ակամա նպաստում է այս իշխանության վերարտադրմանը: Նախագահական ընտրություններին չմասնակցելու եւ ոչ մեկին չսատարելու որոշում ընդունած

Փաստաբանի արտահայտություններն անթույլատրելի են

«Փաստաբանը թույլ է տվել շատ սխալ արտահայտություններ, ինչն անթույլատրելի է, եթե, իհարկե, կայքը չի աղավաղել նրա ասածը», – ասաց ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը՝ «Փաստինֆո» գործակալության թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Սուրեն Սուրենյանցի պաշտպան Կարապետ Գալստյանի հայտարարությունը: Նշենք, որ «Aysor.am»-ի փոխանցմամբ, Սուրեն Սուրենյանցի պաշտպան Կ. Գալստյանը հայտարարել է, թե Սուրենյանցն իրեն խաբել է և ինքն իրավունք

Րաֆֆի Հովհաննիսյանը խոստանում է Սերժ Սարգսյանին փոխել եւ անվճար ծառայել 5 տարի

«Եթե Դուք հիմա չեք բացառում, որ հնարավոր է համագործակցեք Սերժ Սարգսյանի հետ, ես` որպես ընտրող, որտեղի՞ց ունենամ երաշխիքներ, որ Դուք ընտրապայքարի մեջ եք մտել՝ ոչ թե ինչ-որ պաշտոն ստանալու համար, կարո՞ղ եք տալ նման երաշխիք»,-այսօր Aravot.am-ի հետ զրույցում  այս հարցին նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Ես ուրիշների համար երաշխիք չեմ կարող տալ:

Ընտրագրավը մուծել է արդեն ութ թեկնածու

Հանրապետության նախագահի փետրվարի 18-ի ընտրություններում որպես թեկնածու գրանցվելու համար թերի փաստաթղթեր ներկայացրած 8 թեկնածուներից մեկը` «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, հունվարի 8-ին ԿԸՀ է ներկայացրել 8 մլն դրամի չափով ընտրական գրավի վճարման անդորրագիրը: Այս մասին «Pastinfo.am»-ի թղթակցին հայտնեց ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը: Այսպիսով` առաջադրված 15 թեկնածուներից 8-ը ներկայացրել են գրանցման համար բոլոր

Սուրեն Սուրենյանց. «Իմ քվեն տալու եմ Հրանտ Բագրատյանին»

  Արդեն իսկ ակնհայտ է, որ առաջիկա նախագահական ընտրություններում հիմնական պայքարն ընթանալու է ՀՀԿ նախագահ, գործող նախագահ Սերժ Սարգսյանի, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ  «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանի միջեւ: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ ՀՀԿ-ականները համոզված հայտարարում են, թե նախագահական ընտրություններում հավակնություններ ունեցող մարդիկ պայքարելու են երկրորդ տեղի համար, երեկ Aravot.am-ը քաղաքագետ Սուրեն

Ճակատ ձեւավորելու ներուժ գուցե ունեն, բայց այն մեռելածին կլինի

Վերջերս բավական հաճախ է տեսակետ հնչում, թե ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը եւ ՀՅԴ-ն ներուժ ունեն նախագահական ընտրություններից հետո ընդդեմ Սերժ Սարգսյանի ճակատ ձեւավորելու, լուրջ խոչընդոտներ ստեղծելու իշխանությունների համար: «Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը, «Առավոտ»-ի հետ զրույցի ընթացքում անդրադառնալով վերոնշյալ կարծիքներին, նկատեց, որ այդ ուժերը ճակատ ձեւավորելու ներուժ գուցե եւ ունեն, բայց՝ «այդ հնարավոր ճակատն

Ցուրտ պոլիկլինիկա

Երեւանի թիվ 20 պոլիկլինկայում մի փոքր կանգնելուց հասկացա, որ վտանգում եմ իմ առողջությունը: Առավոտյան թիվ 20 պոլիկլինկայում էի, բժշկին սպասելու ընթացքում ահագին մրսեցի, պոլիկլինիկան պարզվում է՝ չի ջեռուցվում: Դա ինձ համար էր նորություն, մտածեցի՝ հնարավոր է այս տարվա առաջին աշխատանքային օրն է, դեռ չեն հասցրել միացնել ջեռուցումը: Սակայն ծնողներիս և իմ կողքին կանգնած հաճախորդների՝ ցուրտ եղանակին նման ջերմաստիճանի

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031