Լրահոս
Օրվա լրահոսը

Երջանկության գաղտնիքի և Սոնա Շահգելդյան – Լևոն Արոնյան համեմատականի մասին

Սեպտեմբեր 16,2012 14:53

 Այս շաբաթ համեմատաբար ավելի պասիվ էին ֆեյսբուքցիները,բայց իհարկե եղան օգտատերեր, ովքեր լռել այդպես էլ կարողացան, և հենց այդ մարդկանցից ոմանց գրառումներին էլ կանդրադառնամ այսօր:

«Իսպանացի գիտնականները կապ են հայտնաբերել մարդկանց երջանկության և սոցիալական ցանցերում՝ նրանց ընկերների քանակի միջև: Ընդ որում, որքան նրանք շատ են, այնքան մեծ է դեպրեսիայի հավանականությունը, հայտնում է vesti.ru-ն:
Պարզվել է, որ երջանկության համար մարդուն պետք է 354 ընկեր, և այդ դեպքում վիրտուալ շփումը չի վնասում առօրյա կյանքին: Բանը նրանում է, որ ընկերների կյանքին վերաբերող չափից շատ փոստերը (գրառումները) վնասում են մարդու ինքնագնահատականին», – այս մասին գրել է Վիտալի Գրիգոյանը: Հավանաբար շատերն արդեն շտապում են ջնջել իրենց ֆեյսբուքյան ընկերներից մի քանիսին, ոմանք էլ ավելացնում են նրանց թվաքանակը՝ դարձնելով 354. ինչե՜ր չեն անի մարդիկ երջանիկ լինելու համար 🙂

Իզաբելլա Աբգարյանը կարծում է, թե թագավորական ծաղրածուներին այժմ փոխարինում են սոցիալական ցանցերը. «Նախկինում թագավորական դղյակներում ծաղրածուներ էին պահում: Ծաղրածուին ոչ ոք լուրջ չէր ընկալում, նրան թույլատրվում էր քննադատել բոլորին, նրա շուրթերով թագավորն իմանում էր, թե ինչ է մտածում ժողովուրդը: Անցան դարեր, ծաղրածուներին փոխարինեցին սոցիալական ցանցերը … Ի դեպ Դյումայի մոտ իմ ամենասիրելի կերպարներից մեկը Շիկոն էր», – գրել է նա իր ֆեյսբուքյան էջում:

Աննա Սմբատյանն էլ փորձել է համեմատություններ անցկացնել Սոնա Շահգելդյանի մեծամտության և Լևոն Արոնյանի համեստության միջև, իհարկե գիտակցելով որ սխալ համեմատություն է անում, այնուամենայնիվ գրել է. «Տեսնես Սոնա Շահգելդյանը լսե՞լ է «համեստություն» կոչվող մարդկային հատկանիշի մասին: «Ես միակն եմ, ես լավագույնն եմ, չկա ինձ նման երկրորդը, Հայաստանի լավագույն երգչուհին եմ, բոլոր տարիների լավագույն մասնակիցը… Սոնա ջան, վատ չէր լինի, որ այդ կարծիքը քո մասին ունենայիր ոչ միայն դու, այլև քո հանդիսատեսը, քո հարցազրույցները լսողները…Եթե քեզ ուշադրություն չեն դարձնում, հարցազրույցների ու շնորհանդեսների չեն հրավիրում, դա դեռ առիթ չի բոլորին ցածրացնելով բարձրանալու…և այն միտքը, որը 1000 անգամ կրկնեցիր, որ «չես ուզում փակագծերը ամբողջությամբ բացել», ասեմ, էլ փակագիծ էլ չթողեցիր… Իհարկե գիտեմ ՇԱՏ ՍԽԱԼ համեմատություն եմ անում, բայց…Այսօր նայեցի նաև Լևոն Արոնյանի հարցազրույցը, նա ունի բոլոր իրավունքները իր մասին շատ բարձր կարծիք ունենալու, նա ունի հպարտ և ինչո՞ւ ոչ, ինչ-որ չափով նաև մեծամիտ լինելու իրավունք, բայց Արոնյանը հաղորդավարուհու հարցին`«արդյո՞ք Ձեզ համարում եք լավագույն շախմատիստը», ամաչելով պատասխանում է` իհարկե ոչ, աճելու տեղ միշտ էլ կա…սովորեք ինքնասիրահարված ու մեծամիտ աստղեր, մի քիչ էլ համեստ ու զուսպ եղեք ձեր մասին սեփական կարծիքներում, գուցե այդ ժամանակ մարդիկ էլ սկսեն ձեզ ՀԱՐԳԵԼ…»:

Տիգրանուհի Թասլակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930