Օրվա լրահոսը

Լրագրողը Լեւոն Զուրաբյանին առաջարկել է մածուն ուտել

Հատված Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հետ հարցազրույցից: – ՀԱԿ–ը ո՞ր միջավայրում է իրեն ավելի լավ զգում՝ հանրահավաքային հարթակո՞ւմ, թե՞ խորհրդարանական կարճ ամբիոնի մոտ կանգնած։ – Մենք մեզ բանտում էլ էինք լավ զգում։ Ես ինքս բանտ չեմ նստել, բայց մեր բոլոր ընկերները մինչեւ վերջ այնտեղ զբաղվում էին քադաքական գործունեությամբ։ Մենք քաղաքական գործունեությամբ կզբաղվենք որտեղ

Տիգրան Ուրիխանյան. «ԲՀԿ-ն իր ուժով ու ազդեցությամբ մեր քաղաքական դաշտի առաջին կուսակցությունն է»

 Հատված ԲՀԿ լրատվության եւ հասարակայնության հետ կապերի պատասխանատու, պատգամավոր ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆԻ հետ հարցազրույցից: -Անցած կիրակի ՏԻՄ ընտրություններ էին, շարունակությունը լինելու է սեպտեմբերի 23-ին: Ընտրությունների մթնոլորտը, ընթացքը, արդյունքները ինչպե՞ս եք գնահատում: -Սեպտեմբերի 9-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունները, իմ խորին համոզմամբ, դարձան հերթական ապացույցը, որ մեր երկրին անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ: Ցավոք, մեր ժողովուրդը այնքան չի կարեւորում

Ողջունում է, որ Սամվել Խաչատրյանը հրաժարական տվեց. «Իմ անհաջողությունների մեծ մասի պատճառը նա է եղել»

 ՀԱՐՑ. Ինչպե՞ս կմեկնաբանեք ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի հրաժարականը։ Ձեր կարծիքով՝ նա վա՞տ նախագահ էր։ ՊԱՏԱՍԽԱՆ. Կարծում եմ, որ նա լավ է կատարել իր աշխատանքը։ Իսկ թե ինչն է եղել նրա հրաժարականի պատճառը, չգիտեմ։ Երեւի հիմնական պատճառն այն էր, որ նա Գագիկ Ծառուկյանին ոսկե մեդալներ էր խոստացել, բայց չստացվեց։ Ճիշտ է, նախագահի դերը մեծ է մարզիկի գործում,

Հեղինե Բիշարյան. Հայրապետյանն ակտիվիստներին իրենց իսկ ոճով է պատասխանել

«Սպառնալիքնե՞ր. դա մի քիչ հարաբերական է պետք հասկանալ։ Հարցազրույց է տվել մի մարդ, որի ընտանիքի և իր նկատմամբ բավականին լուրջ և կազմակերպված գործողություններ են կատարվել։ Մարդը խոսում է վիրավորված»։ Այսօր Լուրեր.com–ի հետ զրույցում ասաց ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը՝ անդրադառնալով ՀՖՖ նախագահ, ԱԺ ՀՀԿ–ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի աղմկահարույց հարցազրույցին։ Հիշեցնենք, որ հարցազրույցում ՀՀԿ–ական պատգամավորը սպառնացել

«Մի քառասուն հոգի հարձակվեցին վրես ու սկսեցին խփել։ Ամբողջ հանձնաժողովի աչքի առաջ, տեղամասի մեջ, հենց ընտրական տեղամասի»

Թեեւ ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Պետրոսյանի («ՄԱՊ»-ի Ալիկ) որդին՝ Մակար Պետրոսյանը, հերքում է սեպտեմբերի 9-ի ՏԻՄ ընտրությունների օրը Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղում երկու հոգու դաժան ծեծին իր մասնակցության փաստը, բայց հակառակը վկայող փաստերն ավելանամ են։ Երեկ մեզ հաջողվեց զրուցել 36-ամյա Արման Սարգսյանի եւ 39-ամյա Արամ Մելիքյանի հետ. հենց նրանք էլ պատմեցին իրենց հետ կատարվածի մասին։ Արամ

ՖԻԴԵ-ի համաժողովում Բաքուն ըստ էության մրցակից չի ունեցել

 Ստամբուլում կայացած ՖԻԴԵ-ի գլխավոր համաժողովին, որում որոշվել է շախմատի 2015 թ.աշխարհի գավաթի առաջնությունը եւ 2016 թ. համաշխարհային օլիմպիադան անցկացնել Բաքվում, մասնակցել է նաեւ Հայաստանի շախմատային ֆեդերացիայի (ՀՇՖ) պատվավոր նախագահ Վանիկ Զաքարյանը: Նա համաժողովի աշխատանքների մասին պատմեց Aravot.am-ին: «Շախմատային այդ երկու միջոցառումների անցկացման վայրի քննարկում ըստ էության չի եղել: Էստոնիան հետ էր վերցրել Տալլինի հայտը, իսկ

ՀՀ իշխանությունների եւ կոնկրետ պաշտոնյաների հանցավոր գործունեության համար հերթական անգամ պետք է վճարեն Հայաստանի հարկատուները

Վաղը կայանալիք ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված նախագծով նախատեսվում է ՀՀ արդարադատության նախարարությանը պետական բյուջեից 32 հազար 100 եվրոյին համարժեք գումար հատկացնել՝ Մարդու իրավունքների ԵԴ դատավճիռներով սահմանված փոխհատուցումները վճարելու համար։ Նախագծին կցված հիմնավորումներից տեղեկանում ենք, որ նշված գումարն անհրաժեշտ է «Գաբրիելյանն ընդդեմ Հայաստանի» եւ «Հակոբյանը եւ այլք ընդդեմ Հայաստանի» գործերով եվրոպական դատարանի կողմից այս տարվա

ՀՅԴ-ում «լավատեսության հիմքեր» չեն տեսնում

ՀՅԴ-ում 2013 թվականի փետրվարին կայանալիք նախագահական ընտրությունների վերաբերյալ, այսպես ասած, կողմնորոշիչ քննարկումներ դեռ չեն սկսվել: Թե ի՞նչ ձեւով կուսակցությունը կմասնակցի այդ ընտրություններին` Aravot.am-ի հարցին ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն ասաց. «Մենք բազմիցս ասել ենք, որ առայժմ թեկնածուների եւ անձերի խնդիր չենք քննարկում: Մենք գերադասում ենք մի քանի հիմնական հարցեր, որոնք կանգնած են երկրի առաջ, այդ

2008-ի մարտի 1-ին «Չերյոմուխա 7» կրակած ոստիկանները շարունակում են մնալ մեղադրյալ, բայց….

 Մարտի 1-ի քրեական գործը քննող քննչական խմբի ղեկավար Վաղինակ Ջանազյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում հերքել է Մարտի 1-ի քրեական գործի նախաքննությունը կասեցնելու մասին լուրերը։ Ըստ Ջանազյանի, Մարտի 1-ի քրեական գործի քննության հետ կախված որեւէ փոփոխություն չկա, ինչպես նախկինում՝ նախաքննությունը շարունակվում է։ Ավելին, նա նաեւ հաստատել է, որ ՀՀ ոստիկանության զորքերի չորս ենթասպաները՝ Լեւոն Հակոբյանը,

ՌԴ նախագահին առընթեր մարդու իրավունքների հարցերի Խորհրդում կարող է հայ անդամ ընդգրկվել

Ռուսաստանի հայերի «Երկրամաս» պարբերականը տեղեկացնում է, որ ՌԴ նախագահին առընթեր մարդու իրավունքների հարցերի Խորհրդում կարող է ազգությամբ հայ անդամ ընդգրկվել: Խորհրդի անդամները փոփոխվում են ռոտացիոն կարգով եւ այժմ անդամության թեկնածու է հայազգի Աշոտ Հայրապետյանը: «Երկրամասը» հայտնում է, որ Հայրապետյանը Ազգամիջյան գործակցության Կենտրոնի տնօրենն է, ունի ազգամիջյան հակամարտությունների եւ ռադիկալ այլատյացության պրոֆիլակտիկայով զբաղվելու տասնամյա փորձ: Նա

Մեր խորհրդարանի ամբիոնից Ադրբեջանին հաթաթա անելն անիմաստ է

Երեկ մեր խորհրդարանի հերթական բենեֆիսն Էր։ Հայտարարությունների տեքստերը, որ ընթերցվում էին ամբիոնից, տպավորություն էին ստեղծում, թե վերականգնվել է «ԱՐ»-ի հաղորդաշարը, երբ տարբեր մարդիկ գալիս էին Ազատության հրապարակ եւ այնտեղ տեղադրված խոսափողից, առանց ռեգլամենտի, պատմում իրենց դարդուցավը, բայց ավելի շատ ըմբոշխնում միկրոֆոնով ելույթ ունենալու «կայֆը»։ Մեր երեսփոխանները՝ ով սարից, ով չոլից, ով էլ անտառից ինչ-որ բաներ

Փրկարարները կասեցրել են ինքնասպանության փորձը

Սեպտեմբերի 11-ին, ժամը 21.02-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծի պողոտայի 24 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկի պատշգամբից քաղաքացի է ուզում ցած նետվել: Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ օպերատիվ և հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խմբերը, մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները և ոստիկանները համատեղ ուժերով կանխել են Երևանի` Խորենացու 4-րդ նրբանց­քի 25-րդ տան բնակիչ` 1988 թ.

Մարգար Օհանյանը հույսով սպասում է Սերժ Սարգսյանի ներմանը

Հայաստանի նախագահից ներում հայցած այժմ ազատազրկման մեջ գտնվող Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանը հույսով սպասում է, որ Սերժ Սարգսյանը կբավարարի նրա ներման խնդրագիրը: Այդ մասին Panorama.am -ին տեղեկացրեց Մարգար Օհանյանի եղբայր Մուշեղ Օհանյանը: Նշենք, որ վերջինը Մեծամորի ոստիկանության բաժնի պետն էր, սակայն վերջերս ազատվել էր աշխատանքից: «Բավականին ժամանակ է, որ եղբայրս խնդրագիրը գրել է,

ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ

 Հավատացինք, որ փոխվենք, Բայց էլի նույն լոխն ենք:

Ճամփեզրի փլուզում մայրաքաղաքում

Սեպտեմբերի 11-ին, ժամը 18.00-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արմենակյան-Սարալանջի փողոցների խաչմերուկի մոտ` ճամփեզրի փլուզման հետևանքով, կայանված ավտոմեքենան սահել է ցած: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՃԿԿ օպերատիվ, հատուկ փրկարարական ջոկատի և ՃԿԿ արձագանքման հերթապահ խմբերը: Դեպքի վայրում է գտնվել ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը: Երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով փրկարարները ճանապարհի վնասված հատվածն

Հայաստանը նահանջեց 3-րդ հորիզոնական

 Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը երեկ աշխարհի 2014 թվականի ընտրական մրցաշարում Սոֆիայում 0:1 նվազագույն հաշվով պարտվելով Բուլղարիայի ընտրանուն՝ եվրոպական «B» խմբի մրցաշարային աղյուսակում նահանջեց 3-րդ հերիզոնական: Երեկ նույն խմբում Իտալիան  երկու անպատասխան գնդակ անցկացնելով Մալթայի դարպասը՝ ստանձնեց առաջատարի դերը: Երկու տուրից հետո մրցաշարային աղյուսակն այսպիսի տեսք ունի: Իտալիա      2   1   1   0   4-2   3 Բուլղարա    2

Գազի արտահոսք` հրդեհի բռնկումով

Սեպտեմբերի 11-ին, ժամը 10.00-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան 27 շենքում տեղի է ունեցել գազի 3 կգ-անոց բալոնից արտահոսք և հրդեհի բռնկում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Թիվ 2 բնակարանում այրվել է 3 կգ-անոց գազի բալոն: Պատահարի հետևանքով 1958 թ. ծնված Անահիտ Հովհաննիսյանը տեղափոխվել է «Ճառագայթային բժշկության

«Հայաստանի հետ սահմանի բացումը բացառվում է». Էրդողան

«Թուրքիան հաստատակամ է մնում և չի բացի Հայաստանի հետ իր սահմանները» Բաքու սեպտեմբերի 11-ին կատարած իր այցի ընթացքում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերություններին: Ֆրանսիական «Ֆիգարո» պարբերականի փոխանցմամբ, խոսելով Ադրբեջանի և Հայաստանի սահմանամերձ տարածքներում պահպանվող լարվածության մասին, Էրդողանն ասել է, որ Թուրքիան «հաստատակամ է մնում և չի բացի Հայաստանի

Երբ խաղը չի ստացվում եւ նյարդերը տեղի են տալիս

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն աշխարհի 2014 թ. ընտրական մրցաշարի երկրորդ հանդիպումը Սոֆիայում 0:1 հաշվով տանուլ տվեց Բուլղարիայի ընտրանուն: Միակ եւ վճռորոշ գոլը 44-րդ րոպեին խփեց Ստանիսլավ Մանոլեւը: Մեր ֆուտբոլիստներն, ինչպես երեւում է, դեռ հեռու են իրենց լավագույն մարզավիճակից: Եվ հենց դրա արդյունքն է, որ ինչպես Մալթայի, այնպես էլ Բուլղարիայի հետ հանդիպումներում մեր թիմում բացակայում էին

Հարուցվել է նոր քրեական գործ՝ Հարթաշեն համայնքի ղեկավարի կողմից անչափահասի հետ սեռական հարաբերություն ունենալու դեպքի առթիվ

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի հանձնարարությամբ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերով քննության վարչությունում հարուցվել է նոր քրեական գործ՝ Հարթաշեն համայնքի ղեկավար Ա.Ղուկասյանի կողմից անչափահաս Ա. Մ.-ին իր հետ սեռական հարաբերություն ունենալուն հարկադրելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածի հատկանիշներով:  Այս մասին հաղորդում է գլխավոր դատախազության պաշտոնական կայքէջը: Մասնավորապես` 2012թ. սեպտեմբերի 4-ին «Հետք»

Փաստաբան Մուշեղ Շուշանյան. «Սա դատական ֆարս է»

Արտակ  Նազարյանի մահվան գործով դատավարության սեպտեմբերի 11-ի նիստում դատավոր Սամվել Մարդանյանը ներկայացրեց տուժողի իրավահաջոդ Ծովինար Նազարյանի եւ նրա ներկայացուցիչների միջնորդութամբ դատարան ներկայացված, հենակետի 12 զինվորներին Բերդի ռազմական ոստիկանությունում մեկուսացնելու գրություների պատճենները եւ ռազմական ոստիկանությունում  պահված զինծառայողների մատյանը: Ամբաստանյալ 3 զինվորների պաշտպան Ալվարդ Մնացականյանը տարօրինակ համարեց, որ ոչ թե բնօրինակները, այլ  գրություների պատճեներն են դատարան ուղարկվել

«Երկու քայլ հետ՝ Կովկասում»

«Վերջին օրերին տեղ է ունեցել խորհրդանշանակ երկու իրադարձություն, որոնք պարունակում են Կովկասի առանց այն էլ լարված տարածաշրջանում թշնամանքը հրահրելու վտանգ»: Այս բառերով է սկսվում «Նյու Յորք Թայմս» ամերիկյան պարբերականի կայքում հրապարակված խմբագրականը, որի հեղինակը՝ Քոնեկտիկուտ նահանգի Միդլթաուն քաղաքում գտնվող՝ Միացյալ Նահանգների ամենահին և ճանաչված համալսարաններից մեկի՝  Ուեսլեյան համալսարանի պետական կառավարման պրոֆեսոր Փիթեր Ռութլանդը հիշեցնում է,

Առաջին խաղակեսից հետո պարտվում ենք

Ֆուտբոլի աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական մրցաշարի երկրորդ տուրում  Հայաստանի ազգային հավաքականը Սոֆիայում  առաջին խաղակեսից հետո 0:1 հաշվով պարտվում է Բուլղարիայի ընտրանուն:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Գնդապետը վթարի է ենթարկվել

Սեպտեմբերի 11-ին ժամը 15:00-ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել Գյումրու Երևանյան խճուղիում: BMW մակնիշի ավտոմեքենան դուրս գալով ճանապարհի երթևեկելի մասից բախվել է ծառին: Ըստ «Ցայգի»՝ կան վիրավորներ:Վթարի ենթարկվածներից մեկը գնդապետ է։ Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:

Հրանտ Գրիգորյանը՝ բանակում ինքնասպանությունների մասին. «Բա այդքան հազարից ուզում ես ամիսը մի հատ նման բան չլինի՞»

Այսօր Aravot.am-ը ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Գրիգորյանից հետաքրքրվեց, թե ինչպես է գնահատում ՏԻՄ ընտրություները: Նա ընդհանուր գնահատական չտվեց՝ հարցնելով, թե կոնկրետ որտե՞ղի ընտրությունների մասին է խոսքը: Մեր ճշգրտմանը` օրինակ, Սիսիանում, Կապանում, Արմավիրում…պարոն Գրիգորյանը պատասխանեց. «Սիսիանի հետ ես ի՞նչ գործ ունեմ, Կապանի հետ ի՞նչ գործ ունեմ, Արմավիրում բարձր եմ գնահատում: Նորմալ ընտրություն պիտի լիներ, ի՞նչ պիտի

«Ժառանգությունը» նախագահի առնվազն 7 թեկնածու ունի

«Ըստ էության, մեր նախկին ֆրակցիայից յուրաքանչյուր պատգամավոր կարող է այդ թեկնածուն լինել: Իրենց այս հինգ տարիների գործունեությունը միանշանակ ապացուցել է, որ իրենք պարտաճանաչ են, իրական բարեփոխումների կողմնակից եւ թող բարձրագոչ չհնչի` ե’ւ հայրենասեր են, ե’ւ ժողովրդի մասին մտածող»,- պատասխանելով «Առավոտի» հարցին` ո՞վ կարող է լինել «Ժառանգության» այլընտրանքային թեկնածուն, եթե Րաֆֆի Հովհաննիսյանը որոշի չառաջադրել իր թեկնածությունը

Սաֆարովը «ստի հերոսն» է

Ստի բացահայտման մասնագետ Սպարտակ Պետրոսյանը ուսումնասիրել է ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովի շարժուձեւը՝ նրա թաքցրած էմոցիաները հայտնաբերելու համար։ «Իր դեմքի արտահայտությամբ Սաֆարովը նման է մահվանը գնացող տեռորիստի, այլ ոչ հերոսի»,- այս եզրահանգմանն է եկել Ստի բացահայտման միջազգային ակադեմիայի հայաստանյան ներկայացուցիչ Սպարտակ Պետրոսյանը: Նա պնդում է, որ Սաֆարովը ունի վախի զգացողություն: «Նայելով Սաֆարովի նկարին մենք տեսում ենք,

Արտակ Զաքարյան. «Մերոնք ադրբեջանցի հաքերներին այդ հարցում չեն զիջում»

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն այսօր Aravot.am-ի հետ զրույցում մեկնաբանեց, թե ինչու են ադրբեջանցի հաքերներն անընդհատ հարձակում գործում հայկական կայքերի վրա, ջարդում դրանք: Նրա խոսքերով՝ «Տեղեկատվական պատերազմն անընդհատ է, եւ հաքերների հարձակումներն այդ պատերազմի մի մասն են: Քանի որ ամբողջ հայկական կայքերը, էլեկտրոնային  լրատվամիջոցներն ամբողջությամբ լուսաբանում են ադրբեջանա-հունգարական գործարքը, որը նաեւ միջազգային

Առաջին անգամ բուսակերների համար «Մաքդոնալդսը» Հնդկաստանում

Հայտնի «Մաքդոնալդս» ընկերությունը բացել է իր հերթական արագ սննդի կենտրոններից մեկը, սակայն այս անգամ այն առանձնանում է նրանով, որ այստեղ չեն մատուցվելու մսից պատրաստված ուտեստներ: Պատճառն այն է, որ Հնդկաստանի բնակչության շուրջ 42% -ը բուսակարներ են: «Մաքդոնալդսն» այս կերպ ձորձել է զանազանություն մտցնել իր ցանցերում ու դրանք դարձնել ավելի մասսայական: Աշխարհում կլոնավորված առաջին կաթնասունը` Դոլլի ոչխարը, ապրեց

Եվրոպայում աչքի ընկած մեր երեք ծանրորդներ կմասնակցեն աշխարհի առաջնությանը

Սեպտեմբերի 16-22-ը Սլովակիայում կայանալիք ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնությանը Հայաստանը կմասնակցի վեց մարզիկով: Կոշիցե քաղաքի մրցահարթակում մեր երկիրը կներկայացնեն 56 կգ քաշային Արամ Համբարձումյանը (Սեւան), Վարդան Միլիտոսյանը (Գյումրի)՝ 69 կգ, Անդրանիկ Կարապետյանը (Սամաղար) եւ գյումրեցի Դավիթ Թաթոյանը ( երկուսն էլ՝ 77կգ) եւ 94 կգ քաշայիններ Սիմոն Մարտիրոսյանը (Ջրառատ) ու Նարեկ Հովհաննիսյանը (Քասախ): Մեր ծանրորդներից երեքը՝ Վարդան

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031