Օրվա լրահոսը
Սաակաշվիլին առաջադրեց Իվանիշվիլիին վարչապետի պաշտոնում
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին վարչապետի պաշտոնում պաշտոնապես առաջադրել է հոկտեմբերի 1-ի խորհրդարանական ընտրություններում հաղթած «Վրացական երազանք» դաշինքի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիին։ Այդ մասին այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել է Վրաստանի նախագահի խոսնակ Մանանա Մանջղալաձեն։ «Գրուզիա օնլայն» ինտերնետային պարբերականի փոխանցմամբ` Մանջղալաձեն նշել է, որ Իվանիշվիլին պետք է կառավարության կազմը նախագահին ներկայացնի տասնօրյա ժամկետում։ «Վրացական երազանք»-ի առաջնորդը արդեն
Դավիթ Մաթեւոսյան. «Մենք ունենք հայ գրականության միջազգայնացման խնդիր»
Հոկտեմբերի 16-26-ը Հայաստանում կանցկացվի երրորդ «Գրական տապան» փառատոնը: «Հրանտ Մաթեւոսյան» հիմնադրամի գործադիր տնօրեն, փառատոնի համակարգող Դավիթ Մաթեւոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ մասնակցելու են 30 օտարերկրյա եւ 30 հայ գրողներ: Իր խոսքով, մասնակիցների ընտրությունը կատարվել է ըստ հանրահայտության, կլինեն նաեւ այն գրողները, ովքեր մասնակցության ցանկություն են հայտնել. «Փորձում ենք աշխարհագրությունը ընդլայնել, որպեսզի միայն Եվրոպան չլինի:
Քրեական գործ է հարուցվել Ռուսաստանի ընդդիմության առաջնորդ Ուդալցովի նկատմամբ
Ուդալցովին մեղադրում են զանգվածային խռովություններ հրահրելու ծրագրերի մշակման մեջ Ռուսատանի իշխանությունները հայտնել են երկրի ընդդիմության առաջնորդ Սերգեյ Ուդալցովի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին: Ուդալցովին մեղադրում են զանգվածային խռովություններ հրահրելու ծրագրերի մշակման մեջ: Ռուսաստանի հետաքննչական կոմիտեն չորեքշաբթի օրը հայտնել է, որ հետաքննության մասին հայտարարվել է այն բանից հետո, երբ երկրի կառավարությանը սատարող հեռուստաընկերություններից մեկը հեռարձակել է
Նունե Մանուկյան. Մանկապատանեկան փառատոնի հիմքը երեխաներն են (Տեսանյութ)
Հոկտեմբերի 20-24-ը Երեւանում, ապա՝ երեսուն օր ՀՀ մարզերում, տեղի կունենա Մանկապատանեկան ֆիլմերի 8-րդ միջազգային փառատոնը, որը կազմակերպել է Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամը` ՀՀ նախագահի եւ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Այս մասին այսօր հայտնեց փառատոնի մամլո քարտուղար Կարինե Գրիգորյանը՝ «Մոսկվա» կինոթատրոնում կայացած հանդիպման ժամանակ: Տիկին Գրիգորյանի փոխանցմամբ՝ փառատոնի ծրագրում ընդգրկվել է 105 ֆիլմ՝ 27 երկրից. «Այս
«Կոնգրեսում» դեռ չգիտեն ինչ ասել «Parada»-ի հանվելու մասին
ԵՄ պատվիրակության եւ Գերմանիայի դեսպանության նախաձեռնությամբ այսօր, ժամը 19:30-ին, «Կոնգրես» հյուրանոցի շքասրահում պետք է կայանար միասեռականների իրավունքների մասին պատմող «Parada» ֆիլմի ցուցադրությունը, սակայն ԵՄ պատվիրակության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության ուղարկած մամուլի հաղորդագրությամբ ԶԼՄ-ները ծանուցվեցին, որ «Կոնգրես» հյուրանոցը ճնշումների պատճառով ստիպված է եղել հանել ֆիլմի ցուցադրությունը: Կազմակերպիչները նույն հաղորդագրությամբ պատրաստակամություն են հայտնել ցուցադրել ֆիլմը նրանց
Փորձագետը՝ պաշտոնական Երեւանի ու Մայր աթոռի մասին. Մտածել են պատրիարք է՝ հողին հանձնենք, հետ գանք
Վախճանվել է Երուսաղեմի Հայոց պատրիարք Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանը, որը խոշոր դեմք էր ոչ միայն երուսաղեմահայերի, այլեւ ողջ հայության համար: Aravot.am-ի տեղեկություններով, Երուսաղեմ մեկնող հայաստանյան պատվիրակությունը նվազ ներկայացուցչական է, մինչդեռ պետք է հաշվի առնվեր Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի կարեւորությունը եւ հայոց ներկայությունը Երուսաղեմում: Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական համակարգի պատասխանատու Էլզա Մանուկյանը մեր զրույցում հաստատեց, որ մեկնողների թվում
2 մլրդ 160 մլն դրամով 50 ծրագիր է իրականացվել Սյունիքի մարզում
Սյունիքի մարզպետարանի կողմից մշակվել եւ տարածքային կառավարման նախարարություն է ներկայացվել մարզի 4-րդ հրատապ ծրագիրը: Այդ ծրագրով նախատեսվում է ասֆալտապատել Կապանի Երկաթուղայինների փողոցի, դեպի Վահանավանք տանող ճանապարհները, նմանատիպ աշխատանքներ կիրականացվեն նաեւ Գորիս քաղաքի Ա. Սաթյան, Քոլատակ թաղամասի, Նոր Վանքի տափի, Սիսիանի Խանջյան փողոցի, Մեղրու Ադելյան եւ մաքսատնից դեպի Ագարակ տանող ճանապարհների վրա: Բացի այդ, նորոգման աշխատանքներ
Արտակ Դավթյանին մի քանի հաղորդաշարեր նյարդայնացնում են
Բռնության, դաժանության, դաստիարակության վրա բացասական ազդեցություն ունեցող բովանդակությամբ ինֆորմացիայի լուսաբանումը ԶԼՄ-ներում բազմիցս քննարկվել ու քննադատվել է: Այս խնդրին առնչվող հարցերն այնքան են սրվել, որ դրանց լուծումներ տալու փորձ կարվի ՀՀ ԱԺ-ի մակարդակով, քանի որ այսօրվա նիստում ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը որոշում կայացրեց նոյեմբերին անցկացնել խորհրդարանական լսումներ՝ քննարկելու քաղաքացիների
406 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Հոկտեմբերի 17-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 2,100,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 406 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 405.99 դրամ:
Մանվել Ղազարյան. «Ինչի՞ պետք է Օսկանյանը «Սիվիլիթաս» թե այլ թաս կազմակերպություն ունենա ու դրսից հովանավորվի»
«Գիտեք, ասում են ընկածին պիտի չխփես, բայց ես, որպես ՀՀ քաղաքացի, որպես Երկրապահ կամավորական միության անդամ շատ վատ եմ նայում, որ իմ երկրի չինովնիկը որեւէ այլ երկրից փողեր է ստանում: Ես շատ վատ եմ նայում դրան»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում Վարդան Օսկանյանի դեմ հարուցված քրգործի մասին այսպիսի տեսակետ հայտնեց նախկին պատգամավոր, «Վեդի ալկոյի» սեփականատեր Մանվել
La Stampa. «Մխիթարյանը «Շախտյոր»-ը լքելու մասին դեռ չի մտածում»
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը իտալական «Լա Ստամպա» հանդեսին տված հարցազրույցում անդրադարձել է Հայաստան-Իտալիա խաղում իր խփած գոլին: Հայտնում է «Շախտյոր» ակումբի պաշտոնական կայքը: Մխիթարյանն ասել է. «Հրաշալի է, մեծ ուրախություն է: Միայն ափսոս, որ այդ գոլը հերիք չէր, որ ուրախություն պարգեւինք մեր բոլոր երկրպագուներին»: Մխիթարյանը նաև մեկնաբանել է իտալական «Յուվենթուս» ակումբ տեղափոխվելու հնարավորությունը.
«Հարսնաքարի» գործով միջնորդություններով դատախազի դիրքորոշումը
Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, այսօր շարունակվեց «Հարսնաքար» ռեստորանային համալիրի աշխատակիցներ Գարիկ Մարգարյանի, Արթուր Բաբլոյանի, Արման Բաղդասարյանի, Նորայր Հայրապետյանի, Դավիթ Ադամյանի, Արման Խաչատրյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Մինչ դատաքննության սկսվելը կողմերին բաժանվեցին նախորդ նիստում տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչների կողմից պատրաստված միջնորդությունները: Դատախազ Արթուր Դավթյանը կետ առ կետ
Ո՞ւմ ականջներն է տեսնում Գեղամյանը Օսկանյանին PR անելու գործընթացում
«Վարդան Օսկանյանի շուրջ ստեղծված այս անիմաստ իրարանցումը ծառայում է մեկ նպատակի ու տեղավորվում է նախագահական ընտրություններից առաջ համապատասխան PR տեխնոլոգիաների մեջ»,- Aravot.am-ին ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը: Նա Վ. Օսկանյանի PR գործընթացի հետեւում քաղաքական ուժերի «ականջներ» է տեսնում. « Տարբեր ուժերի ու մարդկանց ականջներ են երեւում: Եվ յուրաքանչյուրն իր շահն
Ցմահ ազատազրկվածների խցերում տեղադրված էին հեռուստացույցներ, DVD-ներ, էլեկտրական թեյնիկներ
Արդեն երկրորդ օրն է, ինչ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ՝ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի եւ եվրոինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովների անդամները եւ հանձնաժողովների նախագահները այցելում են ազատազրկման վայրեր: Այցելության նպատակը ազատազրկման վայրերում մարդկանց ապրելու պայմաններին ծանոթանալն է, տեղում տեսնել, եւ լսել, թե ինչ խնդիրներ ունեն ազատազրկվածները:Երկու հանձնաժողովները նոյեմբերի 20-ին պատրաստվում են անցկացնել համատեղ
Երեմ պապը՝ խայտառակ բարքերի դեմ
Կառավարության շենքի դիմաց 75 -ամյա Երեմ Ղուկասյանը բողոքում է, իր իսկ բառերով, «խայտառակ պետության խայտառակ բարքերի դեմ»: Իր պահանջը նա շարադրել է պաստառի վրա։ Նա պահանջում է վերադարձնել իր ողջ կյանքի աշխատանքը,որը որպես ավանդ ներդրել է խորհրդային բանկում: Արդեն երկրորդ օրն է՝ տարեց մարդը կանգնած է կառավարության շենքի դիմաց, ակնկալելով, որ պետական այրերից որևէ մեկին
Մանվել Ղազարյան. «Տեր-Պետրոսյանի կողքին չեմ եղել, ՀՀՇ-ի հետ չեմ եղել, 7-ի փաստաթղթի տակ ստորագրել եմ»
Առջեւում նախագահական ընտրություններ են, եւ Aravot.am-ը նախկին պատգամավոր, «Վեդի ալկոյի» սեփականատեր Մանվել Ղազարյանից հետաքրքրվեց, թե ո՞ւմ է տեսնում` որպես ամենահավանական հաղթող թեկնածու: Մանվել Ղազարյանը պատասխանեց, որ միանշանակ տեսնում է միայն գործող նախագահ Սերժ Սարգսյանին: Մենք ճշտեցինք` դա զուտ շանսերի՞ առումով, թե՞ Ձեր համակրանքի առումով: Պարոն Ղազարյանը պատասխանեց. «Ե’վ շանսերը, ե’ւ իմ համակրանքը»: Հիշեցնենք, որ Մանվել
«Սիվիլիթասը» հրապարակում է Հանթսմանի նամակի հայերեն թարգմանությունը
Որոշ լրատվամիջոցներում լուր է տարածվել, թե Սիվիլիթաս հիմնադրամը կանոնադրական նպատակների իրականացման համար բարեգործ Ջոն Հանթսմանի հատկացրած գումարների վերաբերյալ Հանթսմաններից ստացած մեկնաբանությունը իբր թաքցնում է: Հանթսմանների կողմից ստացված, նրանց ցանկությունը վերահաստատող նամակը հրապարակվել է դեռ հոկտեմբերի 1-ին, բաժանվել է Ազգային ժողովում՝ ինչպես պատգամավորներին, այնպես էլ լրատվամիջոցների ներկայացուցիչներին, տրամադրվել է գլխավոր դատախազությանն ու Ազգային անվտանգության ծառայությանը: Այդ
Րաֆֆի Հովհաննիսյանի անդրադարձը Օսկանյանի Facebook-յան դիտարկմանը եւ Ռալֆ Վալդո Էմերսոնի ասույթին
Այո, Հայաստանն այսօր «ճամպրուկային» տրամադրությամբ լի «փակուղում» է: Բայց այդպես եղել է Վարդան Օսկանյանի` իշխանակարգի պաշտոնյա դառնալուց ի վեր: Այստեղ` ոչ մի նորություն: Հիմա` Էմերսոն, եւ ոչ միայն Վարդանի, այլեւ իրենց քաղաքական դեմք համարող բոլորի (նաեւ` իմ) համար. «Ծիծաղել հաճախ եւ շատ, վաստակել մտածող մարդկանց հարգանքն ու երեխաների համակրանքը, արժանանալ արդար քննադատների գնահատանքին եւ հանդուրժել
Ես ինձ մեղավոր չեմ զգում, ինչի՞ պիտի զգամ. Կարեն Ավագյանը` «Փուչիկների» գործի մասին
Ես ինքս հանդես չեմ եկել միջոցառման կազմակերպիչ, միջոցառման կազմակերպիչը ես չեմ, չգիտես ինչի` մարդիկ փորձում են դա չլսել, կամ էլ ձեռ չի տալիս դա լսել, հատկապես նրանք, ովքեր փորձում են այդ դժբախտ պատահարը օգտագործել իմ դեմ: Այս մասին այսօր` հոկտեմբերի 17-ին, News.am–ին ասել է Հանրապետական խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը` անդրադառնալով «Փուչիկների» գործով ամբաստնայլ, քաղցկեղով հիվանդ Սերոբ
Խաչիկյանի փաստաբանն՝ իր պաշտպանյալի գործի մասին. «Չեմ կարծում, թե քաղաքական ենթատեքստ կա, բայց գործին դա չի էլ խանգարում»
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով՝ առանձնապես խոշոր չափերով, կազմակերպված խմբի կողմից յուրացում և վատնում, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով կատարված խարդախություն, և 314-րդ հոդվածով՝ պաշտոնեական
Գյումրիում անօթևաններն ապրում են նաև շենքերի ձեղնահարկերում (տեսանյութ)
Գյումրիում ընթացող բնակբաշխման գործընթացին մասնակցելու հնարավորություն ունեն միայն այն անօթևան ընտանիքները, ովքեր մինչև 2008 թվականի նոյեմբերի 1-ը կարողացել են ամբողջացնել պահանջվող փաստաթղթերի փաթեթները, հանձնել են քաղաքապետարան և հաշվառվել են երկրաշարժի հետևանքով բնակարան կորցրած, պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա ընտանիքների հերթացուցակում: Մեր դիտարկումներում ներկա պահին Գյումրիում ավելի քան 200 անօթևան ընտանիք թեև երկրաշարժի հետևանքով կորցրել են
Հյուրանոցում կարող եք սպանել՝ ում ուզում եք
Լաս Վեգասում մի հետաքրքիր «Machine Gun Vegas anvamb» անվամբ հյուրանոց է բացվել, որտեղ սուր զգացողությունների սիրահար այցելուները կարող են փորձել տարբեր զենքեր. հատկապես այնպիսիք, որից օգտագործվել է Ուսամա բեն Լադենի վնասազերծման օպերացիայի ժամանակ: Հյուրանոցում կա զենքերի հավաքածու: Հաճախորդները որպես թիրախ կարող են ընտրել որեւէ հայտնի ահաբեկչի նկար, նրան «սպանելու» համար: Լիկա ԳԼԱՄՈՒՌՅԱՆ
«Կարեւոր է իմանալ գրքերի խորհուրդը». Հայագետ Դորա Սաքայան
Այսօր կայացավ հայագետ Դորա Սաքայանի «Արեւմտահայերէնը անգլիախոս աշխարհի համար՝ զուգորդական մոտեցմամբ» գրքի շնորհանդեսը: Գիրքն ունի նույն հեղինակությամբ իր «զուգընկերը»՝ «Արեւելահայերենը անգլիախոս աշխարհի համար՝ զուգորդական մոտեցմամբ», որը լույս է տեսել 2007թ. ԵՊՀ հրատարակչության կողմից: ԵՊՀ հրատարակչության կողմից հրատարակված այս գիրքը երկրորդ՝ բարեփոխված եւ լրացված հրատարակությունն է նույնանուն մի դասագրքի, որը լույս էր տեսել 2000 թ. Մոնրեալ
AceShowbiz. «Քլոե Քարդաշյանը կվարի «X-Factor (ԱՄՆ)» ծրագիրը»
Ամերիկայի «X-Factor» ծրագրի հաղորդավարների հետ կապված ասեկոսեները ավարտված են: Այս երեքշաբթի` հոկտեմբերի 16-ին, «FOX» հեռուստաընկերությունը պաշտոնապես հայտարարեց, որ հաղորդումը վարելու են Քլոե Քարդաշյանն ու Մարիո Լոպեզը: Հաղորդում է «ԷյսՇոուբիզ» լրատվականը: Իր զգացումները կիսելով` Քլոեն ասել է. «Ես անչափ հուզված եմ, որ դառնում եմ «X-Factor» ընտանիքի մի մասը: Ես այս ներկայացման մեծ երկրպագուն եմ»: Այնուհետև ավելացրել
Ոչ աղքատ ապրելու համար, 4 հոգանոց ընտանիքին ամսական 600-700 հազար մաքուր եկամուտ է պետք
2013 թվականի բյուջեն, ցավոք սրտի սոցիալական ուղղվածություն ունի, բայց լավ կլիներ՝ այն լիներ ներդրողական, այլ ոչ թե սպառողական: Այսօր «Հայացք» ակումբում նման կարծիք հայտնեց Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը: Բացի այս, պարոն Սաֆարյանի դիտարկմամբ, պետք է մեր երկրում արդյունաբերությունը զարգացնել, ինչի համար ունենք բավարար հիմքեր. «Պետք է քայլեր ձեռնարկել սեւ եւ գունավոր մետալուրգիայի
Էլիտար սերմացուի «պտուղները» տեսնելու համար ֆերմերը ՀՀ նախագահին հրավիրել է հացահատիկի դաշտ
Փոքր Վեդի համայնքի ֆերմեր Մեսրոպ Հայրապետյանը ՀՀ կառավարության էլիտար տեսակի սերմացուն ցանել է ու ձմռան շեմին մնացել առանց հացի, դեռ մի բան էլ կառավարությանը պարտք է մնացել. «Գյուղատնտեսը վստահեցրեց, որ 1 հեկտարից 5-6 տոննա բերք կստանամ, բայց 1 հեկտարից 14 ցենտներ էլ դուրս չեկավ: Մեկ կիլոգրամի դիմաց գյուղացին իրենց պետք է 2-ը հետ տար, բայց
Պարույր Հայրիկյանը պատրաստվում է խորհրդարանի կազմը 131-ից իջեցնել 81-ի
«ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ազդարարեց, որ ինքն այն ժամանակ մեզ հաղթանակած ժողովուրդ կհամարի, երբ հարեւանների հետ ոչ թե զինադադարի, այլ խաղաղության պայմանագիր կնքենք: Բայց խաղաղություն դեռեւս չկա եւ չի էլ նշմարվում: Լարվածությունը պահպանվում է, խորանում: Իսկ իրավիճակը ձեռնտու է ադրբեջանական բռնապետական իշխանություններին, որոնք շահարկելով անվտանգության խնդիրները՝ զբաղված են նավթաոսկիներ կուտակելով: Բայց կան զուգահեռ շահեր: Ադրբեջանի
Վալերիա Չելեկյան. «Ես ցանկանում եմ մի փոքրիկ Հայաստան տանել Արգենտինա»
Հոկտեմբերի 12-ից մեկնարկել է «Իսպանական շաբաթ Հայաստանում» փառատոնը: Միջոցառման կազմակերպիչ Մերի Զոհրաբյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ փառատոնի շրջանակներում իրականացրել են տարբեր միջոցառումներ` տարբեր թիրախային խմբերի համար. «Ես մարտին Գերմանիայում մասնակցում էի մի ծրագրի, որտեղ պետք է ընտրվեր մի ոլորտ ու արվեր մշակութային փոքրիկ միջոցառում: Դա էլ եղավ հենց այս փառատոնը: Առաջին անգամ էր
The Times of India «Հայ գրոսմայստերները քնած են մնացել ու բաց թողել իրենց հանդիպումները»
Երկու հայ գրոսմայստերներ միջազգային մրցաշարում բաց են թողել երկրորդ փուլի իրենց հանդիպումները: Հայտնում է «Դը թայմս օֆ Ինդիա» թերթը: Միջոցառման կազմակերպիչները շախմատիստներին հայտնաբերել են հյուրանոցի իրենց համարներում քնած, որոնք տեղյակ չէին, որ 11-րդ տուրը երկրորդ փուլ ունի: Մեկ ժամ սպասելուց հետո գլխավոր մրցավարը հաղթանակը շնորհել է հայ շախմատիստների` Դավիթ Պետրոսյանի և Գևորգ Հարությունյանի հակառակորդներին: Գլխավոր


















































