Օրվա լրահոսը
Դավիթ Հակոբյան. «Մեզ համեմատել ուրիշ քաղաքական ուժերի հետ նույնն է, ինչ նետ ու աղեղը` ատոմային ռումբի հետ»
Հատվածներ Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանի հետ հարցազրույցից – Ձեր խոսքերից երևաց, որ մտադիր եք Ձեր թեկնածությունն առաջադրել նաև նախագահական ընտրություններում: – Երբ 1917-ին Կերենսկու վարչակարգի անդամ Միլյուկովին ասացին, թե Լենինը Գերմանիայից վերադարձել է և զրահամեքենայի վրա կանգնած թեզիսներ է արտասանում, հարկավոր է նրան ձերբակալել, Միլյուկովն ասաց. «Լենինը անգամ Դումայի անդամ չէ, ի՞նչ կարիք
Հայերը հարստացել են, բայց քիչ փող են ներդնում շինարարության մեջ
2011 թվականին ՀՀ բնակչության միջոցների հաշվին Հայաստանում իրականացվել Է 221.9 մլրդ դրամի շինարարություն։ Սա, ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության, ավելի քան 30 տոկոսով քիչ Է, քան 2010 թվականին։ Ինչով է հետաքրքիր այս ցուցանիշը։ Խնդիրն այն է, որ եթե հավատանք պաշտոնական ցուցանիշներին, 2010 թվականի համեմատ՝ 2011 թվականին Հայաստանի բնակչությունը հարստացել է. բարձրացել են աշխատավարձերը, աճել են
Բաժանմունքի վարիչը հիվանդից պահանջել և ստացել է կաշառք
Երեկ` փետրվարի 6–ին, քաղաքացուց գումար որպես կաշառք պահանջելու պահին ձերբակալվել է բաժնի վարիչ։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, երեկ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության /6–րդ/ աշխատակիցները իր աշխատավայրում քաղաքացուց 80.000 դրամ կաշառք պահանջելու և ստանալու պահին ձերբակալել են «Հոգեբուժական բժշկական կենտրոն» ՓԲԸ նարկոլոգիական կլինիկայի առաջին բաժանմունքի վարիչ, 1955-ին ծնված Մկրտիչ Խաչատրանին։ Գ. Շամշյանը
ԲՀԿ-ն ցույց տվեց, թե որքան բան է կախված իրենից իշխանության պահպանման տեսանկյունից
Երեկ առաջին անգամ ԲՀԿ-ՀՀԿ հակամարտությունը առարկայական դրսեւորում ստացավ. խորհրդարանում ԲՀԿ-ն տապալեց կառավարության ներկայացրած առանցքային օրինագծերից մեկի ընդունումը։ Սա ոչ միայն ինքնուրույնության պարզ հավաստում էր, այլ հստակ քաղաքական գնահատական կառավարության տնտեսական քաղաքականությանը։ Մի բան, որից ԲՀԿ-ն հրապարակային մակարդակում խուսափում էր՝ կատարելով կոալիցիոն պարտավորությունները, նաեւ տեղի տալով ճնշումներին։ Իհարկե, սա դեռ կոալիցիոն իշխանական երկու ուժերի վերջնական ապահարզան
Վարչապետ Սարգսյանը խորհրդարանական մեծամասնություն չունի
Ինչ ցույց տվեց այս քվեարկությունը։ Առաջին. Տիգրան Մարգսյանը եւ նրա կողմից իրականացվող քայլերը մերժվում են խորհրդարանի մեծամասնության կողմից։ Կոալիցիայի մի մասը կազմող ԲՀԿ-ն բացահայտ, իսկ ՀՀԿ-ական պատգամավորների մի մասը գաղտնի դեմ են կառավարության նախաձեռնություններին։ Այսինքն, Տիգրան Սարգսյանի դեկտեմբերի վերջին արած այն հայտարարությունը, թե իր կառավարությունն ունի խորհրդարանական մեծամասնություն, այլեւս չի համապատասխանում իրականությանը։ Ճիշտ է, 2007թ.
Ամեն մի չնչին հանցագործության համար մարդուն կալանավորում են
Հիմա, երբ Հայկ Գեւորգյանն ազա֊տության մեջ է, կարող ենք կատարվածից հետեւություններ անել եւ դասեր քաղել։ Անշուշտ, հասարակական աղմուկն իր դերը խաղաց, եւ սա այն քիչ դեպքերհց է, երբ, անկախ քաղաքական ու գաղափարական տարաձայնություններից, բոլորը միակարծիք էին, որ ոստիկանությունը, մեղմ ասած, սխալ է թույլ տվել եւ պետք է ժամ առաջ ուղղի այն։ Մեղադրանքն այնքան անհեթեթ էր,
Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը դժվարանցանելի է
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 7-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են, որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: Դժվարանցանելի է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը:
Թուրքիան բողոք է ներկայացրել Շվեյցարիայի դեսպանին
Թուրքիայի արտգործնախարարությունը երկուշաբթի օրը բողոք է ներկայացրել Շվեյցարիայի դեսպանին՝ Եվրամիության հետ կապերի հարցերով Թուրքիայի նախարար Էգեմեն Բաղըշի գործողությունների վերաբերյալ հետաքննություն սկսելու հանգամանքի կապակցությամբ: «Ռոյթերս» լրատվական գործակալության փոխանցմամբ, Թուրքիայի արտգործնախարարության պաշտոնատար անձանցից մեկն ասել է, թե նման գործողություններն անընդունելի են, և «դեսպանը հրավիրվել է Թուրքիայի արտգործնախարարություն՝ բացատրություն ներկայացնելու համար»: Հիշեցնենք, որ Ցյուրիխի դատախազությունը երկուշաբթի օրը Հայոց
«Վստրեչի Ապերը» ծեծել է «Jose»-ի մենեջերին
Երգչուհի Քրիստինե Պեպելյանն ամուսնու` Արամի եւ եւս մեկ զույգի հետ երեկ գնացել է «Jose» համալիր` լիցքաթափվելու: Քառյակը փորձել է աննկատ մնալ` նստելով մութ անկյունում: Նրանք սկսել են ինչ-որ բաներ պատվիրել, եւ երբ Քրիստինե Պեպելյանի մականունավոր ամուսնու «Վստրեչի Ապերի» պատվերը, իր կարծիքով, ուշացել է, նա հրահանգել է իր «տղերքին» մենեջեր Գեւորգ Ավետիսյանին ծեծել, ապա գցել են
«Թուրքիայում ընդդիմությունը լռեցվում է». Քիլիչդարօղլու
«Վաշինգտոնում շատերը քննարկում են, արդյոք Թուրքիայում իշխող «Արդարություն և ժողովրդավարություն» կուսակցությունը կարող է օրինակ ծառայել «Արաբական գարնան»՝ բռնապետական վարչակարգերից ազատվել և իրական ժողովրդավարություն հաստատել ցանկացող Մերձավոր Արևելքի մեր հարևանների համար: Թուրքիայում տիրող իրականությունից պարզ է դառնում, որ «Արդարություն և ժողովրդավարություն» կուսակցությունը չի կարող որպես օրինակ ծառայել»: Ըստ «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի՝ այս խոսքերով է սկսվում «Վաշինգտոն
Եվ ԲՀԿ-ականի են ազատել, եւ ՀՀԿ-ականի
Օրերս Aravot.am-ին էին դիմել Գյումրու «էնրիկո Մատտեի» անվան պոլիկլինիկայի մի շարք հեռացված աշխատակիցներ` դժգոհելով, որ նորանշանակ տնօրեն Գագիկ Ադամյանը 9 ամիս շարունակ զբաղված է մասսայական կրճատումներ կատարելով: Ըստ նրանց, տնօրենը բուժհիմնարկ ոտք դնելուն պես հայտարարել է, թե ինձ ուղարկել են այստեղ` ձեզ մաղելու: Ու այսպես նա ազատվել է մոտ 20 հոգուց` հաշվապահ Մելանյա Այվազյանից,
ԲՀԿ ներկայացուցիչ. «Հեռու մնացեք այնպիսի քայլերից, որոնք նոր պառակտումներ ու նոր բեւեռացումներ կարող են բերել»
ՀԱԿ անդամ, «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի հայտարարության վերաբերյալ, թե ԲՀԿ-ն Արթուր Բաղդասարյանի սինդրոմն է օգտագործում ու «ընդդիմության խաղեր է տալիս» այսօր Aravot.am-ը մեկնաբանություն ստացավ ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանից. «Չեմ մեկնաբանելու ՀԱԿ-ի դիտարկումները, մենք քաղաքական դաշտում մրցակիցներ ենք ու մեր մրցակցի դիտարկումները ոչ հաստատելու ոչ էլ հերքելու եմ: Մենք մեր մղումների մեջ անկեղծ ենք, մեր
Թուրքիայի ԱԳՆ-ը պարզաբանում է պահանջում
Անկարայում Շվեյցարիայի դեսպան Ռայմոնդ Կունցը հրավիրվել է Թուրքիայի ԱԳՆ այն բանից հետո, երբ շվեյցարացի դատախազ Քրիստին Բրաունշվայգը վարույթ է սկսել Թուրքիայի Եվրաինտեգրման հարցերով նախարար Էղեմեն Բաղըշի դեմ։ Վերջինս հունվարի 30-ին Ցյուրիխում հայտարարել էր «1915թ. դեպքերը ցեղասպանություն չեն։ Թող գան ու ձերբակալեն ինձ»։ Թուրքական Hurriyet Daily News-ի փոխանցմամբ, ԱԳՆ երկրորդ քարտուղար Ֆերիդուն Սիյնիրլիօղլուն դեսպան Կունցից բացատրություն
«Նորմալ գործարարները» քաղաքականությանը վնաս չեն
Վերջին շրջանում խոսվում է Սաշիկ Սարգսյանի` քաղաքական դաշտից դուրս գալու մասին: Այսօր Aravot.am-ը «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանից հետաքրքրվեց` Սաշիկ Սարգսյանը քաղաքական դաշտում անելիք ունի՞, թե՞ չէ. «Ես գտնում եմ, որ բիզնեսմենները պետք է զբաղվեն բիզնեսով եւ գտնում եմ, որ ցանկացած քաղաքական ուժ ինքն է որոշում, թե իր կողմից ով հանդես գա, ով` ոչ:
Նախկին քաղբանտարկյալի նկատմամբ նոր քրգործը
Փաստաբան Ստեփան Ոսկանյանը կարծում է, որ Ֆելիքս Գեւորգյանի նկատմամբ հարուցված գործը շինծու է եւ անմիջական կապ ունի նրա հոր՝ ՀԱԿ Աջափնյակի գրասենյակի ղեկավար Պետրոս Գեւորգյանի քաղաքական գործունեության հետ։ «Բոլոր այս հետապնդումները Ֆելիքս Գեւորգյանի նկատմամբ կատարվել են սեպտեմբերի 28-ին, այսինքն՝ ՀԱԿ-ի 8-օրյա հանրահավաքից երկու օր առաջ։ Բացի դրանից, Մաշտոցի ոստիկանության բաժնում նրան առաջարկվել է իր վրա
«Ուրարտու» ռեստորանային համալիրի տնօրենը տեղափոխվեց բանտ
Այսօր՝ փետրվարի 6-ին, Երևանի Կենտրոն, Նորք–Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դռնփակ դատական նիստ էր։ Ինչպես դատարանից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված դատարան էր բերվել Երևան քաղաքի Սայաթ Նովա 13 շենքում գրանցված, սակայն Ձորափի 19 հասցեում բնակվող 45-ամյա Աշոտ Երիցյանը։ Նրան ուղեկցում էին ոստիկանության Կենտրոնականի բաժնի աշխատակիցները։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ոստիկանության քննչական գլխավոր
Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանը շատ «ջերմ խոսակցություն» են ունեցել (Տեսանյութ)
Թե ինչ է իրականում տեղի ունեցել կոալիցիոն 3 ուժերի հանդիպմանը, ինչի մասին են խոսել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ու ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը` տարբեր կերպ է մեկնաբանվում տարբեր մարդկանց կողմից: Հաշվի առնելով, որ այդ հանդիպմանը ներկա է եղել ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, այսօր Aravot.am-ը նրանից խնդրեց, այսպես ասած, «առաջին ձեռքից» տեղեկատվություն տալ: Տիկին Բիշարյանը
Հայոց ցեղասպանության փաստը ժխտելու հայցով Շվեյցարիայի դատախազը գործ է հարուցվել Թուրքիայի նախարար Էգեմեն Բաղըշի դեմ
Ցյուրիխի դատախազությունը երկուշաբթի օրը Հայոց ցեղասպանության փաստը ժխտելու հայցով դատական գործ է հարուցվել Եվրամիության հետ կապերի հարցերով Թուրքիայի նախարար Էգեմեն Բաղըշի դեմ: «Թըդեյզ Զաման» թուրքական պարբերականը, վկայակոչելով շվեյցարական մամուլը, հայտնել է, թե Բաղըշի դեմ գործ հարուցելու համար հիմք է դարձել Շվեյցարիայի հայ համայնքի կողմից ներկայացված բողոքը: Ցյուրիխի դատախազ Քրիստին Բրաունշվայգն, ըստ «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի՝ այս
Գասպարիի նկատմամբ կողմնակալ վերաբերմունք է դրսեւորվում
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվում էր ՀԱԿ ակտիվիստ, «Բանակն իրականում» նախաձեռնության անդամ Վարդգես Գասպարիի գործը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին դեմ առ դեմ «Սարգսյան, խուլիգան» անվանելու համար: Նշել էինք նաեւ, որ մեղադրյալը հանդես էր եկել դատախազին բացարկ հայտնելու միջնորդությամբ, սակայն հայցվոր կողմի ներկայացուցիչ, դատախազ Արմեն
Քոքոբելյան. Հայկ Գեւորգյանի դեպքն ավելի շատ բեմականացվեց, քան դրա անհրաժեշտությունը կար
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանն այսօր Aravot.am-ի հետ զրույցում շնորհավորելով «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Հայկ Գեւորգյանին` ազատ արձակվելու կապակցությամբ, ասաց, որ ի պաշտպանություն նրա` իրենց կուսակցությունը հայտարարությամբ է հանդես եկել. «Ես Հայկ Գեւորգյանին ճանաչում եմ, չեմ ուզում ուրիշ բան ասել, բայց նա այն մարդը չէր, որը ազատության մեջ լինելով` կխոչընդոտեր քննության գործընթացին»: Մենք հետաքրքրվեցինք,
Ինչո՞ւ է Արթուր Բաղդասարյանը վայելում նախագահի վստահությունը (Տեսանյութ)
Այն, որ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը շատ մտերիմ է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, հաստատել է նաեւ ինքը` պարոն Բաղդասարյանը: Այսօր Aravot.am-ը ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանից հետաքրքրվեց, թե ո՞ր արժանիքի համար է Արթուր Բաղդասարյանը վայելում նախագահի վստահությունը: Տիկին Բիշարյանի խոսքերով`«Կոռեկտ չի, որ ես մեկնաբանեմ, թե ինչի համար են իրենց հարաբերությունները լավ: Եվ ընդհանրապես, ի՞նչ
Մանկապարտեզը քանդել, էլիտար են կառուցում
Նալբանդյանի փողոցում, ոստիկանության աշխատակիցների երեխաների համար դեռեւս ԽՍՀՄ տարիներին կառուցված մանկապարտեզի շենքից խոր փոս է մնացել: Կառավարության որոշմամբ այստեղ էլ պիտի վեր խոյանա հերթական էլիտարը: Մանրամասն՝ կարդացեք այստեղ
Սերժ Սարգսյանի «համագյուղացիները» կառավարությանը «2» են նշանակել
Տավուշի մարզի սահմանամերձ Կոթի համայնքի ինտերնետային պաշտոնական կայքում տեղադրված է հարցում` «ինչպե՞ս եք գնահատում կառավարության ջանքերը գյուղատնտեսության զարգացման ուղղությամբ»: Հոկտեմբերի 9-ից մինչեւ փետրվարի 5-ը քվեարկել է 67 հոգի: Հարցման մասնակիցների 52.2 տոկոսը պատասխանել է` « անբավարար», 16.4 տոկոսը` «գերազանց», 11.9 տոկոսը` «լավ», 7.5 տոկոսը `«բավարար», 4.5 տոկոսը` «անտարբեր եմ»: Նշենք, որ Կոթին Վանո Սիրադեղյանի
Երիտասարդները՝ մարդու իրավունքների պաշտպան
Մի հոգու համար նախատեսված աթոռին նստել են մայրը եւ երեխան: Պատկերը երթուղային տաքսիից է, սա նկատել է Ռուզաննա Նահապետյանի լուսանկարչական օբյեկտիվը: Այսօր էլ լուսանկարը ցուցադրված էր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում, ցուցահանդես էր, թեման էր՝ «Հայ երիտասարդները հանուն Մարդու իրավունքների»: Ռուզաննան այս ծրագրի ղեկավարն է, ասում է այսպես երիտասարդներն են դառնում մարդու իրավունքների պաշտպան: Իր նկարի մասին
ԿԸՀ-ն գումարել էր արտահերթ նիստ
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր գումարել է արտահերթ նիստ: Նիստում լրացումներ են կատարվել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողավի 2011թ. օգոստոսի 11-ի թիվ 57-Ն որոշման մեջ, սահմանվել են կուսակցությունների կողմից ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով ֆինանսական հաշվետվություններ ներկայացնելու կարգը, հաշվետվության ձևը և այն լրացնելու կարգը: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Սևակ Հովհաննիսյանը մասնավորապես նշել է,
Ադրբեջանցի հաքերները կոտրել են sambo.am կայքը
Հայաստանի սամբոյի ֆեդերացիան տեղեկացնում է, որ արդեն մեկ շաբաթից ավել է, որ չի գործում ֆեդերացիայի պաշտոնական sambօ.am կայքը, ինչն ըստ կայքը պատրաստող և շահագործող «Ալտեզա» ընկերության մասնագետների` ադրբեջանցիների հաքերների, ձեռքի գործն է, քանի որ կայքի գլխավոր էջում զետեղված ՀՀ և ԼՂՀ միացյալ քարտեզների փոխարեն բացվում էր այդ պետության դրոշը: Ի դեպ, սա համանման երրոդ դեպքն
ՍԴՀԿ-ն պաշտպանում է Պուտինին
Մարտի 4 – ին Ռուսաստանի Դաշնությունում կայանալու են նախագահական ընտրություններ: Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցությունը ՌԴ-ում բնակվող մեր հայրենակիցներին կոչ է անում, որպեսզի այդ ընտրություններում ձայն տան «միակ արժանի թեկնածուին` Վլադիմիր Պուտինին»: Aravot.am-ին ՍԴՀԿ-ի տրամադրած հայտարարության մեջ ասված է. «Դուք` տեղաբնակներդ, հիշում եք, թե ինչ էր կատարվում Ռուսաստանում` ԽՍՀՄ փլուզումից հետո վիթխարի երկիրը հայտնվել էր կործանման
Ուշադրություն. նոր ցիկլոն` տեղումներ և ջերմաստիճանի բարձրացում
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է՝ փետրվարի 7-ին օրվա երկրորդ կեսից մինչև փետրվարի 11-ը հանրապետության տարածքը կգտնվի Միջերկրածովյան ցիկլոնի և դրանով պայմանավորված հարավ-արևմտյան համեմատաբար տաք օդային հոսանքների ազդեցության գոտում: Փետվարի 8-ի գիշերը օդի ջերմաստիճանը կբարձրանա 10-13 աստիճանով և կտատանվի հովտային շրջաններում -3…-6, նախալեռնային շրջաններում -4…-8, լեռնային շրջաններում -9…-13 աստիճանի սահմաններում, ցերեկային ջերմաստիճանը էապես չի փոխվի: Նման
Դատում են Վարդգես Գասպարիին
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվում է 2011 թվականի հոկտեմբերի 20-ին ՀՀ Կառավարության դիմաց տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին դեմ առ դեմ «Սարգսյան, խուլիգան» անվանած ՀԱԿ ակտիվիստ, «Բանակն իրականում» նախաձեռնության անդամ Վարդգես Գասպարիի գործը: Դատավոր Մխիթար Պապոյանը նախ ծանոթացավ Գասպարիի անձնական տվյալներին, որից հետո պատասխանող կողմը հանդես եկավ միջնորդությամբ` բացարկ
ՀԱԿ-ը պահանջում է անմիջապես պատժել լրագրողի դեմ գործված սադրանքի հեղինակներին
Այսօր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել լրագրող Հայկ Գևորգյանը: Իշխանության կողմից ձեռնարկված սադրանքը մամուլի ազատության դեմ ձախողվեց: Վարչախումբը չէր հաշվարկել, որ այս չորս տարիների ընթացքում Հայաստանում կայացել է քաղաքացիական հասարակություն, ում համար ժողովրդավարությունը և մամուլի ազատությունը դավանանք են: Շնորհիվ հասարակության, լրատվական հանրության աննախադեպ համախմբման և ընդվզման հնարավոր դարձավ պարտադրել այս իշխանություններին` փոփոխել Հայ Գևորգյանի