Օրվա լրահոսը
Հայկ Բաբուխանյանը` ԼՂՀ հարցի առաջընթացի մասին
Այսօր «Տեսակետ» ակումբում ՀՀԿ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը տարին ամփոփելիս հարցին, թե Ղարաբաղյան հարցի հետ կապված այս տարի ի՞նչ առաջընթաց գրանցվեց` պատասխանեց. «Մենք կարողացանք պահպանել նախ խաղաղությունը մեր սահմաններում, ԼՂՀ անվտանգությունը, ինչը որ շատ կարեւոր է, կարողացանք ներկայացնել աշխարհին մեր իրավունքները: Բելառուսի նախագահի` Լուկաշենկոյի հետ վերջին հանդիպումը երբ տեղի ունեցավ, երբ իրեն հարց տրվեց, թե ինքն
Աշխարհի վերջից հնարավոր է խուսափել
Աշխարհի վերջի հետ կապված լուրերը, որոշ երկրներ մեկնելու առումով, ավիատոմսերի պահանջարկ է աrաջացրել: Skyscanner ավիատոմսերի օնլայն վաճառքով զբաղվող ընկերությունը տեղեկատվություն է տարածել համացանցում այն մասին, որ օրինակ դեպի Ֆրանսիայի հարավ տոմսերի պահանջարկը աճել է 41%-ով, իսկ Թուրքիա՝ 30%-ով: Այս երկրներ մեկնել ցանկացողների ընտրությունը պայմանավորված է նրանով, որ գուշակների խորհրդով համաշխարհային ջրհեղեղից փրկվելու համար, հարկավոր է ապաստան գտնել Ֆրանսիայի հարավում
«Միսս տիեզերք 2012»-ը՝ ամերիկուհի է
«Միսս տիեզերք 2012»-ին մասնակցում էին շուրջ 89 երկրների ներկայացուցիչներ, տիտղոսը շնորհվել է ամերիկուհի Օլիվիա Կալպոյին, որն այս տիտղոսին արժանանալու համար պայքարում էր դեռեւս 1997թվականից: 20-ամյա «Միսս տիեզերքին» շնորհվել է երկու թագ՝ ադամանդե եւ մարգարտե՝ որոնց արժեքը կազմում է 270 հազար ԱՄՆ դոլար. Օլիվիա Կալպոյին հաղթանակի կապակցությամբ տրվել է նաեւ 45 հազար ԱՄՆ դոլարի դրամաշնորհ՝ Նյու
ՀՀԿ պատգամավորը՝ Մհեր Սեդրակյանի միջադեպի մասին. «Չեղած տեղից՝ մի փուչիկ եք սարքում»
Այսօր «Տեսակետ» ակումբում հրավիրած ասուլիսում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը Մհեր Սեդրակյանի եւ լրագրող Մհեր Արշակյանի միջադեպի հետ կապված ցնցող մեկնաբանություն տվեց՝ ասելով, որ մենք մի փոքր բանից մեծ աղմուկ ենք բարձրացնում. «Ինչքան ես գիտեմ, դա անձնական հարաբերությունների հետեւանք էր, բայց բոլոր դեպքերում՝ խմբակցության ղեկավարությունը, ինչպես գիտեք, ներողություն խնդրեց եւ ափսոսանք հայտնեց՝ այդ դեպքի հետ
Չեն հավատում Սերժ Սարգսյանի ելույթին
Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչներին այսօր կառավարության շենքի մոտ էր բերել ՀՀԿ համագումարի ընթացքում Սերժ Սարգսյանի ելույթը: «Ես կներեք չեմ հավատում նրա խոստումներին, եթե նա այս ընթացքում նախկին իշխանությունից տուժածներից գոնե մեկի հարցը լուծած լիներ, կհավատայի , բայց իրենք ոչ մի բան չեն անում»,- ասաց ցույցի մասնակից Վաչագան Հակոբյանը: Մանրամասն՝ կարդացեք այստեղ
Նոր սերնդի ընտրակեղծիքներ, կամ ավելի քաղաքակիրթ ձևերով են կեղծում
ԱՄՆ-ում գործող Policy Forum Armenia (PFA) միջազգային հետազոտական կազմակերպությունը ներկայացրել է հատուկ զեկույց «Հայաստանի 2012 թվականի խորհրդարանական ընտրությունները» խորագրով: Զեկույցում նշված է. «Իրական ընտրական բարեփոխումները Հայաստանում կրկին խափանվեցին, պարզապես այս անգամ զոհ դառնալով ավելի հնարամիտ և լավ թաքցված կեղծարարության միջոցների»: Զեկույցում խոսվում է նաև այն մասին, որ «ՀՀ իշխանությունները ընտրակեղծիքներին նոր տեսք են հաղորդել: Հմտորեն
Նիկոլայ Բաղդասարյան. «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի փոփոխությունները սխալ են մեկնաբանվում»
«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի վերջին փոփոխություններն ունեն սխալ մեկնաբանության խնդիր: «Հենարան» ակումբում այսօրվա ասուլիսում հայտարարեց ՀՀ Փաստաբանների պալատի Խորհրդի անդամ, Փաստաբանական դպրոցի տնօրեն Նիկոլայ Բաղդասարյանը: Ըստ նրա, օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված արգելքն առ այն, որ դատական ներկայացուցչությունը՝ որոշ բացառություններով, կարող է իրականացնել միայն փաստաբանը, ըստ էության նորություն չէ, մինչ փոփոխություններն էլ օրենքն ամրագրում
«Դա մի երևույթ է, որի առկայությունն աննկատ է, իսկ բացակայությունը խիստ նկատելի». Համերաշխության միջազգային օրն է
Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, նշվում է Մարդու համերաշխության միջազգային օրը: Այս օրը հռչակվել է 2005թ.-ին՝ ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի ժամանակ: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Համերաշխության միջազգային օրը սահմանել է աղքատության վերացման դեմ պայքարին նվիրված բանաձևում: Այս հռչակագիրը հիմնվում է Հազարամյակի դեկլարացիայի վրա, որում ասվում է, որ 21-րդ դարում համերաշխությունը մարդկության հիմնարար արժեքներից մեկն է: Իսկ թե ի՞նչ է
Երկրաշարժից հետո այլ տառապանք
Երեք հաշմանդամ մեկ ընտանիքում: 1988 թվականի երկրաշարժի ժամանակ ողնաշարի լուրջ վնասվածքներ ստացած Սեյրան Գրիգորյանի համար կյանքը դարձել է փորձությունների շղթա: Նա իր առողջական խնդիրների մասին մոռացել է ի ծնե հաշմանդամություն ունեցող որդու հիվանդության մասին իմանալուց հետո: Տարիների ընթացքում մի շարք հիվանդություններ է ձեռք բերել նաև նրա կինը: 5 տարի առաջ այս ընտանիքը Վանաձորից տեղափոխվել է
Լեւոն Արոնյանը Պեկինում հանդիպել է Շարլ Ազնավուրի հետ
Արտասահմանյան լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Պեկինում ավարտված «Համաշխարհային մտավոր խաղերի» կույր շախմատում հաղթելուց հետո գրոսմայստեր Լեւոն Արոնյանը Facebook-ի իր էջում գրել է, թե հանդիպել է Շարլ Ազնավուրի հետ: Այդ անակնկալը նրան մատուցել է Չինաստանում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանը, որը զանգահարելով շախմատիստին` հրավիրել է դեսպանատուն, որտեղ էլ Լեւոնը հանդիպել է Ազնավուրին: «Յուրաքանչյուր հայի համար Ազնավուրը սրբի
Գրիգոր Սաղյան. Հայաստանի դիրքորոշումը համապատասխանում է այսօրվա պահանջներին
Այսօր «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնում «Ինտերնետ հանրություն» ՀԿ փոխնախագահ Գրիգորի Սաղյանը խոսեց դեկտեմբերի 3-14-ը Դուբայում կայացած միջազգային հեռահաղորդակցությանը նվիրված կոնֆերանսի արդյունքների մասին: Սաղյանի փոխանցմամբ՝ 1988 թվականին պետությունները ստորագրել էին մի համաձայնագիր միջազգային էլեկտրակապի կարգավորման վերաբերյալ եւ քանի որ պայմանագիրը հին էր ու դրան ոչ մեկ էլ չէր հետեւում, չնայած ինտերնետի հետ կապված բոլոր հարցերը այսօր
«Հարսնաքարի» գործով» ինչո՞ւ արվեց «Հարսի քողը երկա՞ր է, թե՞ կարճ» ռեպլիկը
«Հարսնաքար» ռեստորանային համալիրում այս տարվա հունիսի 17-ին տեղի ունեցած բռնությունների եւ բռնությունների զոհ դարձած ռազմական բժիշկ Վահե Ավետյանի գործով երեկ Ավան եւ Նոր Նորք վաչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան էր ներկայացել «Դավիթ ԴՎՍ» ՍՊԸ տնօրեն («Հարսնաքարի» սեփականատերը) Հրաչյա Զոհրաբյանը: Նրա ցուցմունքին հետեւեց, մասնավորապես, տուժողի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանի հարցաքննությունը, որն արժանացավ կոշտ դիմադրության եւ «կանխարգելիչ» ռեպլիկների
Ի՞նչ էր խնդրել Վազգեն Սարգսյանը Գառնիկ Մարգարյանին
«Մեր նպատակն է հայտնաբերել, ձեւավորել, այսպես կոչված, «սեւ ցուցակ», այն ապօրինի գործողությունների, թալանի արդյունքում ստեղծված խոշորագույն հարստությունների՝ երկրի ներսում, թե դրսում, ցույց տալ հանրությանը, ցույց տալ, որ դա արդար աշխատանքով չէ ստեղծված, այլ արդյունք է օրենքների ոտնահարման»,- այսօր «Իրատես դե ֆակտո» մամուլի ակումբում «Հակակրիմինալ» նորաստեղծ հասարակական շարժման նպատակները ներկայացրեց շարժման հիմնադիր, «Հայրենիք ու պատիվ» կուսակցության
«Մեր մարսողական համակարգին սպասվում է շատ դժվարին երկու շաբաթ». դիետելոգ
Ամանորին հաշված օրեր են մնացել, եւ շատերի մոտ հարց է առաջանում` ի՞նչ պատրաստել ամանորյա սեղանի համար, ի՞նչ քանակով, ինչքա՞ն փողով: Կուրորտաբանության եւ ֆիզիկական բժշկության գիտահետազոտական կենտրոնի բժիշկ-դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանի կարծիքով` ամանօրյա ճոխ սեղանները դեռեւս անհասանելի են մեր ազգաբնակչության մի ստվար զանգվածի համար, իսկ նրանք, ովքեր, այնուամենայնիվ,կարող են իրենց այդ ամանօրյա ճոխությունը թույլ տալ, պետք է
Հովիկ Աբրահամյանը ափսոսանք է հայտնել
Այսօր Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ իր աշխատասենյակում հանդիպել է «Ա1+»-ի լրագրող Մհեր Արշակյանին։ Հովիկ Աբրահամյանը իր գործընկերոջ արարքի համար ցավ ու ափսոսանք է հայտնել ։ Մանրամասն՝ կարդացեք այստեղ
Հրանտ Բագրատյան. «Դա ոչ մի բանով էլ պայմանավորված չէ»
«Դա ոչ մի բանով էլ պայմանավորված չէ»,- Aravot.am-ի հարցին՝ Ձեր որոշումը պայմանավորված էր Լեւոն Զուրաբյանի եւ Վարդան Օսկանյանի խոսակցության ձայնագրության ի հայտ գալու հե՞տ, ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Քիչ առաջ նա «Ֆեյսբուք» սոցցանցի իր էջում գրել է, որ առաջիկա նախագահական ընտրություններում առաջադրելու է իր թեկնածությունը եւ դադարեցնում է իր հարաբերությունները ՀԱԿ քաղխորհրդի հետ:
«Ժիրոն իր այդ հայտարարություններով վիրավորում է մեր զոհված ընկերներին, ովքեր Մանվել Գրիգորյանի հրամանով մարտի են նետվել»
5-րդ բրիգադի Վեդիի գումարտակի բոլոր մարտիկների անունից մեր վրդովմունքն ենք հայտնում Ժիրոյին՝ իր վերջին հայտարարությունների համար։ Ժիրոն իբր Շուշիի գումարտակի հրամանատարն է եղել, բայց իրականում նա Շուշին տեսել է ազատագրվելուց հետո։ Եվ ինչպես Շուշին ազատագրող տղերքն էին ասում՝ «Ժիրոն ավելի շատ կռվող տղերքի մեջ հայտնի է որպես «Շուշվա առնետ»։ Անգամ Կոմոնդոսի կազմած Շուշին ազատագրած մարտիկների
Հրանտ Բագրատյան. «Միառժամանակ դադարեցնում եմ ակտիվ համագործակցությունս ՀԱԿ քաղաքական խորհրդի հետ»
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Այսօր դեկտեմբերի 20-ն է։ Բոլորը դիմում են «Ազատություն» կուսակցության գալիք համագումարի առնչությամբ։ Համագումարը տեղի կունենա դեկտեմբերի 24-ին ժամը 12։00 Եզնիկ Կողբացի 69 հասցեում գտնվող խուլ և համրերի պալատում։ Մեր դելեգատները հարցնում են օրակարգի մասով (ոմանք գալու են հեռավոր շրջանններից)։ Օրակարգում, այո, կա ինձ որպես ՀՀ
Գառնիկ Մարգարյան. «Սպասում եմ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանին դեմ առ դեմ ասեմ ասելիքս»
«ՀԱԿ-ը «դե ֆակտո» կա, «դե յուրե»՝ չկա: 2008-ի օգոստոսի 31-ին մենք ստորագրել ենք դեկլարացիա՝ ՀՀ-ում սահմանադրական կարգը վերականգնելու նպատակով գնալ արտահերթ նախագահական եւ պառլամենտական ընտրությունների: Եվ մեկը, եւ մյուսը սպառել են իրենց, դեկլարացիան չի գործում: Մեկ տարի է ես պահանջում եմ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որպես լիդեր, գա եւ ասի, թե ի՞նչ ենք անելու: Բայց նա
Արեգ Միքայելյան. Դեկտեմբերի 21-ին մոլորակների շքերթ եւ Երկրի առանցքների շրջադարձ չի գրանցվի
Այսօր «Տեսակետ» ակումբում Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ Արեգ Միքայելյանը խոսելով աշխարհի վերջի հետ կապված հնարավոր տիեզերական աղետներից` նշեց, որ բացի մայաների օրացույցի երեւակայական ավարտից, աշխարհի վերջը կապում են մի շարք աստղագիտական երեւույթների հետ, մասնավորապես` մոլորակների շքերթ, Արեգակի ակտիվություն, Երկրի առանցքների շրջադարձ: «Դրանց մեծ մասը հորինվածք է. մոլորակների շքերթ, ցավոք, չի սպասվում, դա շատ գեղեցիկ տեսարան
ՀՀԿ-ական նախարարները Մհեր Սեդրակյանի «Յալլա, ծնոտդ կկոտրեմ» արտահայտության մասին տեղյակ չե՞ն (Տեսանյութ)
Այսօր կառավարության նիստից հետո աշխատանքի եւ սոցիալական հարցերի, տրանսպորտի եւ կապի, արդարադատության ՀՀԿ-ական նախարարները պնդում էին, որ տեղյակ չեն իրենց կուսակցական ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի՝ լրագրողին ուղղված սպառնալիքներից. «Յալլա, յալլա, ծնոտդ կկոտրեմ»: «Տեղյակ չեմ, ճիշտն ասած, բայց, իհարկե, լավ երեւույթ չէ»,- ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Հրայր Թովմասյանն էլ ասաց, թե երեկ
Րաֆֆի Հովհաննիսյանի հետ թիմակիցները գրավո՞ր են շփվում՝ նամակո՞վ
Այսօր «Հայելի» ակումբում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը Aravot.am-ի դիտարկմանը, որ կարծիք կա, որ Րաֆֆի Հովհաննիսյանը գուցե բարի է, գուցե տարբերվում է քաղաքական դաշտում մյուսներից, բայց թույլ է եւ լիդեր չէ, այն ուժը չունի, որը պետք է երկրի նախագահի համար՝ պատասխանեց. «Ճաշակի հարց է, ասեմ ձեզ: Եթե մեզ մոտ ընդունված է ուժեղին դիտարկել այդ չափանիշներով,
Հնագույն բամբիռը՝ նոր ֆիլմում
Այսօր «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կկայանա Երեւանի քաղաքապետարանի «ՀայԱրտ» մշակութային կենտրոնի «Հնագույն նվագարաններ» նախագծի 5-րդ ֆիլմի՝ «Բամբիռի» շնորհանդեսը: Նախորդ ֆիլմերն են՝ «Ծիրանի փող», «Քամանչա», «Քանոն», «Պարկապզուկ»: Նախագծի հեղինակ եւ «ՀայԱրտի» տնօրեն Ռիտա Շառոյանը «Առավոտի» հետ զրույցում հայտնեց, որ 5 ֆիլմերի աշխատանքների ընթացքում ոչ միայն տվյալ, այլեւ մյուս ավանդական նվագարանների մասին տեղեկատվություն է հավաքվում: «Պարզվում է՝ մեր
Դուրյան ընտանիքը երգչուհուն հնաոճ զարդ նվիրեց
Ազգային օպերային թատրոնի մեներգչուհի, միջազգային մրցույթների դափնեկիր Մագդա Մկրտչյանը օրերս մեր իրականության համար անսովոր մի «պարգեւի» արժանացավ՝ Օհան Դուրյանի ընտանեկան «գանձարանից» նվեր ստանալով թանկարժեք զարդ: «Առավոտի» հետ զրույցում Մագդա Մկրտչյանը նշեց, որ Դուրյան ընտանիքի հետ իր մտերմությունը շուրջ 10 տարվա պատմություն ունի, հետո էլ ասաց. «2000թ. սկսնակ երգչուհիս մաեստրոյի կողմից ստացավ հրավեր՝ հանդես գալու Լեոնորայի
Կալանավայրում խաչքար տեղադրվեց Լենինի արձանի տեղում
Տեր Ռուբեն աբեղա Զարգարյանը Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի ՔԿՀ բաժնի հոգեւոր պատասխանատուն է, ի թիվս այլ հոգեւորականների՝ նա եւս այցելում է քրեակատարողական հիմնարկներ (ՔԿՀ): «Առավոտի» հետ զրույցում հայր Ռուբենն ասում է, որ դատապարտյալների հոգեւոր խնամքը Վեհափառի ուշադրության կենտրոնում է. «Ես երկու տարի առաջ էր, որ ծառայության կոչվեցի այդ ոլորտ: Սկզբում անսպասելի էր, բայց մտածեցի, որ
«Հակակրիմինալի» «սեւ ցուցակը» կգլխավորի Ռոբերտ Քոչարյանը
«Ես կարծում եմ, որ «սեւ ցուցակը» կգլխավորի նախկին նախագահներից մեկը՝ Ռոբերտ Քոչարյանը: Գնալու է եվրոպական կառույցներ եւ մեր կառույցը պահանջելու է եվրոպական եւ աշխարհի կառույցներից՝ կալանք դնել նրա դրսում ունեցածի, եվրոպական բանկերում կուտակված՝ հայ ժողովրդից թալանված գումարների, նրա սեփականության վրա եւ արգելք դրվի նրա ընտանիքի ու իր նկատմամբ ելք ու մուտքը եվրոպական երկրներ, նաեւ ՌԴ:
Երբ իմացել է, որ սեփական տունն օտարվել է
Այս տարվա նոյեմբերի 23-ին «Առավոտ» օրաթերթում տպագրվել էր «Բողոքարկվում է առաջին ատյանի գործը» հոդվածը, որտեղ հայտնվում էր, որ Գարեգին Շահվերդյանը բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան՝ նոր երեւան եկած հանգամանքներով՝ առաջին ատյանի Էջմիածնի ժողդատարանի 25.06.1997թ. վճռի դեմ՝ Գարեգին Շահվերդյանից բռնագանձել 16 500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ՝ հօգուտ Վաղարշակ Մանուկյանի, բռնագանձումը տարածել Գարեգին Շահվերդյանի՝ Մերձավան գյուղի Այգեգործների
Տնտեսության մենաշնորհներում ժողովուրդն էլ է մեղավոր
Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի կարծիքով՝ ժողովուրդը բավարար պահանջկոտ չէ, նաեւ նախագահը պիտի միջամտի, բայց ոչ «վիրահատական» մեթոդով: ՀՀ նախագահի՝ Հանրապետական կուսակցության համագումարում հնչած ելույթը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը բավականին գովերգեց՝ այն որակելով անկեղծ: Մասնավորապես, պարոն Մանասերյանին դուր է եկել ՀՀ նախագահի ելույթի այն հատվածը, որտեղ ասվում է՝ շարքային քաղաքացու հետ պետք է «դուքով» խոսել, բացի այս՝ տնտեսագետին
Անպտուղ զենք
«Ես, իհարկե, խորապես կասկածում էի քաղաքական մեծամասնության քաղաքական մեծահոգության վրա, բայց մյուս կողմից էլ՝ ի՞նչ օգուտ, եթե այդտեղ ընդդիմությունը գերակայություն ունենար: Նախ՝ ընդամենը բարոյական նշանակություն է, ապա՝ եթե Հայաստանում նույնիսկ օրենքները չեն աշխատում, ապա բարոյական զենքերն ինչպե՞ս են աշխատելու»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀՅԴ-ական նախկին պատգամավոր Լիլիթ Գալստյանը՝ անդրադառնալով ԱԺ էթիկայի հանձնաժողովի վերաձեւավորման շուրջ խորհրդարանում
Սերժ Սարգսյանի «ծանր բեռը»՝ ըստ Գարեգին Նուշիկյանի
Կամ՝ ո՞ւմ «բոստանն է քար նետում» ՀՀԿ-ական պատգամավորը – Սերժ Սարգսյանն իր նախընտրական ծրագրում ամրագրել է, որ ՀՀ քաղաքացին իրեն պետք է ապահով զգա փողոցում, աշխատավայրում, ոստիկանությունում: Նախագահն ասաց, որ ՀՀ քաղաքացու հետ պետք է «Դուք»-ով խոսել. նկատի ունենալով նախագահի նախորդ հինգ տարիների գործունեությունը՝ արժանահավատ թվո՞ւմ են այդ հավաստիացումները: Հիշեցնեմ, որ ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ կորցրեցին


















































