Օրվա լրահոսը

«Էս ի՞նչ պրովոկացիոն հարցեր եք տալիս»

Հարցազրույց Լեւոն Ազատի Սարգսյանի հետ – Պարոն Սարգսյան, Ձեր ընտանիքում ամենաընդունակ երեխան երեք եղբայրներից ո՞ր մեկդ է եղել։ – Ծնողներիցս հարցրեք, ինչո՞ւ եք ինձ հարցնում։ – Իսկ ո՞վ էր ձեզնից ավելի լավ հաշվում, այսօր արդեն տեսակետ կա, որ Սերժ Սարգսյանը, մինչև այս էնդշպիլը, բոլոր գործընթացները «նա բիս» հաշվեց։ – Բա, եթե ինքը գտնվում է քաղաքականության

ՆՈՐ ՏԱՐՎԱ ԳՆԵՐ

– Էլի նոր տարվա դեմ ամեն ինչի գները բարձրացան: – Բայց էս անգամ ամենից շատ Հենրիկ Մխիթարյանի գինը բարձրացավ:

Ում է ձեռնտու բոյկոտը եւ ում՝ ոչ

Երեկվա զարգացումներից հետո առաջիկա նախագահական ընտրությունները միասնաբար բոյկոտելու հնարավորությունն, ըստ էության, անհնար դարձավ։ Ինչպես տեղեկացրել էինք, քաղաքական որոշ ուժեր այս ընթացքում քննարկել են 2013-ի ընտրությունները բոյկոտելու հնարավորությունը, որոշները դա չեն բացառում։ Այս ընթացքում բոյկոտի մասին խոսել են, մասնավորապես, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, իսկ երեկ էլ կայքերից մեկը հրապարակեց, որ մի խումբ ուսանողներ շրջում են տարբեր կուսակցությունների

Աշխարհի վերջին պետք չէ պատրաստվել

«Ժողովուրդ»-ի հարցին, թե ինչ պետք է անենք մենք այսօր, երբ ողջ աշխարհը պատրաստվում է աշխարհի վերջին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար, ՕԵԿ փոխնախագահ Արմեն Երիցյանը պատասխանեց. «Նոր տարվան պատրաստվեք։ Ես առաջարկում եմ աշխարհի վերջին չպատրաստվել, եթե ինչ-որ մի ազգություն պետք է վերանա, ապա մենք նրանց թվին չենք դասվում, դա մեզ հետ ընդհանրապես կապ չունի»։ Նախարարը հավելեց

Известия. «Լուսինե Գևորգյան. եթե տղա լինեի հայերն իմ արվեստին կոպիտ չէին արձագանքի»

Ռուսաստանի լավագույն ռոք երգչուհիներից մեկը, հայտնի «Tracktor Bowling» և «Louna» խմբերի մեներգչուհի Լուսինե «Լու» Գևորգյանը ամանորյա նախատոնական համերգ կտա Մոսկվայում` իր համար անսովոր կամերային ակուստիկայի պայմաններում: Գրում է «Իզվեստիա» թերթը: Թերթի հետ զրույցում անդարադարձ է եղել Լուի հայկական արմատներին: Հարցին, թե իր հայրենիքում բոլոր հաջողակ երաժիշտներին առանձնահատուկ պատվի են արժանացնում, օրինակ` Ազնավուրին, Շերին կամ Ջիվան

Մշակույթի փոխնախարար. «Մատաղ սերնդի ազգային դաստիարակության առումով որոշակի բացեր են ի հայտ եկել»

Այսօր ՀՀ մշակույթի նախարարությունում փոխնախարար Արթուր Պողոսյանը լրագրողներին ներկայացրեց ՀՀ կառավարության 2012 թ. նոյեմբերի 15-ի նիստում հավանության արժանացած մանուկների և պատանիների գեղարվեստական կրթության և գեղագիտական դաստիարակության 2013-2015 թվականների ծրագիրը: Փոխնախարարի խոսքով. «Վերջին տարիներին մատաղ սերնդի ազգային, մշակութային դաստիարակության առումով որոշակի բացեր են ի հայտ եկել, որոնք մտահոգում են մշակույթի նախարարությանը եւ կառավարությանը, որը հանձնարարել էր

Բողոքի թուրքական նոտա այն երկրներին, որոնք ճանաչել եւ ցեղասպանության հուշարձան են կանգնեցրել

Որքան էլ Թուրքիան բախվի ներքին եւ արտաքին դժվարություններին, PKK-ի հետ կռիվները գրեթե ամեն օր նոր զոհեր պատճառեն եւ աննախադեպ սրվեն նրա հարաբերությունները անմիջական հարեւաններ Սիրիայի, Իրաքի ու Իրանի հետ, ավելին, տարածաշրջանում առանցքային դերակատարումը նա հեշտությամբ զիջի Եգիպտոսին, միեւնույն է, Մեծ եղեռնի 100-րդ տարելիցը որպես առանջնահերթ խնդիր շարունակում է զբաղեցնել Անկարայի օրակարգը: Պարզապես Հայոց ցեղասպանության միջազգային

Մանիֆեստ. հանուն ժողովրդի ինքնիշխանության

Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը` Առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված սկզբունքներով`հանուն մարդու առողջ եւ արժանապատիվ կյանքի, սերունդների ազատության, ընդհանուր բարեկեցության և երջանիկ կյանքի, Հավատարիմ մնալով Նախաձեռնության 22 փետրվարի 2012 թվականին ընդունված Կոչում տեղ գտած համամարդկային արժեքներին և սկզբունքներին, Հասկանալով մեր երկրում տիրող համակարգային կոռուպցիայի, տնտեսության մենաշնորհային կառուցակարգի, ընդերքի բնական պաշարների անվերահսկելի գերշահագործման և դրանցից ստացվող եկամուտների

Ուղիղ միացում. Արմեն Դուլյանը եւ Հովհաննես Գալաջյանը՝ «Դեմ առ դեմ»

«Դեմ առ դեմ» առցանց բանավեճի 67-րդ թողարկումը:  Այս անգամ հաղորդաշարի հյուրերն են լինելու  «Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանը եւ լրագրող Արմեն Դուլյանը: Քննարկման թեման` որքանով են Հայաստանում պաշտպանված լրագրողների մասնագիտական  իրավունքները: Watch live streaming video from aravot at livestream.com Նախագիծն իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ -Հայաստանի ֆինանսական օժանդակությամբ:  

Ավտոմեքենան ընկել է ջրանցքը

Դեկտեմբերի 21-ին, ժամը 08.13-ին ահազանգ է ստացվել, որ Նոր Խարբերդի ամառանոցներում` գերեզմանատանը հարակից ջրանցքում, ավտոմեքենա է ընկել: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, հատուկ փրկարար ջոկատը և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: *** Դեկտեմբերի 21-ին, ժամը 00.27-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրիի «Մայր Հայաստան» հուշարձանի մոտ ավտոմեքենան մերկասառույցի հետևանքով դուրս

Փրկարարներն օգնել են անօգնական վիճակում հայտնված քաղաքացիներին

Դեկտեմբերի 20-ին, ժամը 08.32-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Տավուշ գյուղում քաղաքացին սայթաքել է և սահել դեպի ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հրշեջ-փրկարարները ձորակից դուրս են բերել 1928 թ. ծնված Ռ. Թադևոսյանին և տեղափոխել  Բերդ քաղաքի բժշկական կենտրոն: Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը բավարար է: Դեկտեմբերի 20-ին, ժամը 11.26-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի

Մեկը երգ ու պարով, մյուսը` «նահանջ առանց երգի»

 Մեկնարկում է ընդդիմադիր ուժերի համագումարների շարքը: Նախագահական ընտրություններին մասնակցության ձեւաչափը հստակեցնելու եւ իրենց որոշումները հրապարակելու նպատակով կուսակցական հավաքներ են անցկացնելու «Հանրապետություն», «Ժառանգություն» կուսակցությունները եւ Հայ ազգային կոնգրեսը, ՀՅԴ-ն, «Ազատություն» կուսակցությունը: Նկատենք, որ ընդդիմադիր ուժերից «ամենահամարձակը» ՀԱԿ-ից դուրս եկած «Հանրապետություն» կուսակցությունն է, որն իր համագումարն անցկացնելու է այսօր՝ չերկնչելով «աշխարհի վերջի» մասին ազդարարվող բանդագուշանքներից: Ավելի վաղ

Քանի՞ ձայն է պարտավոր բերել Սերժ Սարգսյանին Գալուստ Սահակյանը

Նախագահական ընտրությունները մոտնում են, եւ Aravot.am-ը ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանից հետաքրքրվեց, թե արդեն գիտե՞ն, իրենց ասվե՞լ է, թե ՀՀԿ-ականներից ով քանի ձայն է բերելու եւ կոնկրետ ինքը քանի՞ ձայն է պարտավորվել բերել Սերժ Սարգսյանի համար: Նա պատասխանեց. «Դա շտաբի խնդիրն է լինում: Նրանք, ովքեր որ առավել ակտիվ են, բնականաբար, ընդգրկվում են ամբողջ քարոզչական աշխատանքներում:

Մինչեւ վազորդուհի դառնալը մարմնավաճառ է եղել

Ամերիկացի վազորդուհի, 1992,1996, 2000 թվականների օլիմպիական խաղերի մասնակից Սյուզի Հեմիլթոնը խոստովանել է, որ Լաս Վեգասում մարմնավաճառությամբ է զբաղվել: Նա պատմել է, որ ծառայություններ մատուցելու համար ժամում վերցնում էր $ 600: Սյուզին աշխատել է Քելլի մականունով: Նրա լուսանկարները եղել են այն կայքերից մեկում, որտեղ մարմնավաճառներն իրենց տվյալներն էին հրապարակում: Սակայն դրանք Սյուզիի պահանջով հանվել են: Հեմիլթոնը

Նախկին գյուղապետը բողոքում է, որ ոստիկանությունը չի բացահայտում իր 68 խոզերը եւ 2 խոշոր եղջերավոր անասունները թունավորողներին

2010թ. սեպտեմբերի լույս 4-ի գիշերը Իջեւան քաղաքի Մետաղագործների-58 հասցեում թունավորել են Գանձաքարի նախկին գյուղապետ Անաստաս Հակոբյանի 2 գլուխ խոշոր եղջերավոր անասունները եւ 68 խոզերը` պատճառելով 5, 5 միլիոն դրամի վնաս: Ա. Հակոբյանը Իջեւանի հակակոռուպցիոն կենտրոնին տեղեկացրել է,  որ դեպքի մասին ինքը նույն օրը հաղորդել է ոստիկանության Իջեւանի բաժին, սակայն այդ օրը նրա հաղորդագրությունը ոստիկանությունում չեն

Արթուր Գրիգորյանցը նշանակվել է ՌՖՄ կարգապահական կոմիտեի նախագահ

Ռուսաստանի ֆուտբոլային միության նախագահ Նիկոլայ Տոլստիխը կայացած գործկոմի նիստից հետո հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է, որ կարգապահական կոմիտեի նախագահ նշանակվել է Արթուր Գրիգորյանցը, որը Վլադիմիր Կատկովի հրաժարականից հետո ժամանակավորապես կատարում էր այդ պարտականությունները: Ն. Տոլստիխը տեղեկացրել է նաեւ, որ կոմիտեն համալրվելու է եւս մեկ անդամով եւ բոլոր մանրամասները հայտնի կդառնան մոտ ժամանակներս: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

ՀՀԿ պատգամավոր. «Ես Մհեր Սեդրակյանից էդպիսի բան չեմ սպասում»

Aravot.am-ը ՀՀԿ պատգամավոր, բնապահպանության նախկին նախարար Մուրադ Մուրադյանին խնդրեց մեկնաբանել Մհեր Սեդրակյանի եւ լրագրող Մհեր Արշակյանի միջադեպը: Պատգամավորի խոսքերով՝ «Ես այդ պահին այնտեղ չեմ եղել, իսկ Մհեր Սեդրակյանն իմ մտերիմ, ինձ հարազատ մարդ է, իմ ընկերն է, այդպիսի բաներ ես չեմ սպասում  իրենից»: Մենք ճշտեցինք, այսինքն, չե՞ք հավատում, որ նա կարող էր լրագրողին ասել «կտամ

Հայաստանը միացել է Ֆրանսիայում անցկացվող «Ամենակարճ օր» կարճամետրաժ ֆիլմերի փառատոնին

Հայաստանը 2012 թվականին միացել է Ֆրանսիական CNC-ի նախաձեռնությամբ   Ֆրանսիայում  2-րդ անգամ անցկացվող «Ամենակարճ օր»  կարճամետրաժ ֆիլմերի փառատոնին: Այդ օրվա ընտրությունը պատահական չէ : Դեկտեմբերի21-ը խորհրդանշական ամսաթիվ է` ձմեռվա գիշերահավասարի օրն է, տարվա ամենակարճ օրը, որն էլ  ընտրված է կարճամետրաժ կինոյի տոնը նշելու համար : Այդ ձևաչափը ներառում է 1-ից 59 րոպե տեւողությամբ  բոլոր ժանրերի ֆիլմեր: Այս փառատոնի շրջանակներում  Ֆրանսիայում հանրային վայրերում կցուցադրվեն 38 ծրագրում տեղ գտած 248 ֆիլմ, որոնք  պատվիրվում են «Կարճամետրաժ ֆիլմերի գործակալության»  ֆիլմադարանից : Ընդհանուր առմամբ «Ամենակարճ օրը» ծրագրին մասնակցության համար արդեն գրանցվել  է 1900 կազմակերպ ություն, իսկ մասնակից  երկրների թիվը արդեն հասել է  50-ի : Ավելացնենք, որ  բոլոր ցուցադրումներն անվճար են : Հայաստանի եւ Ֆրանսիայի ազգային կինոկենտրոնների միջեւ համագորկցության համաձայնագրի շրջանականերում իրականացվող այս յուրօրինակ կինոակցիան եւս մեկ հնարավորություն

Գարեգին Չուգասզյանի գլխավորած շարժումը կբոյկոտի նախագահական ընտրությունները

Հայաստանի ճանաչված ու անկաշառ մտավորականներից բաղկացած «Նախախորհրդարան» շարժման համակարգող  Գարեգին Չուգասզյանն օրերս  Գյումրի կատարած այցի ժամանակ, խոսելով  առաջիկա  նախագահական ընտրություններից, հայտարարեց, որ ինքն  անձամբ բոյկոտելու է: «Անձամբ ես բոյկոտելու եմ ընտրությունները, ես չեմ մասնակցելու  և  վստահ եմ, որ «Նախախորհրդարանի»  մեծ մասը այդպես է անելու , սակայն մենք հասկանում ենք, որ էստեղ ամենակարևոր  խնդիրը ընտրություններից հետո

«Դեմ առ դեմ». Արմեն Դուլյան եւ Հովհաննես Գալաջյան

Դեկտեմբերի 21-ին, ժամը 12.00-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակվելու է «Դեմ առ դեմ» առցանց բանավեճի 67-րդ թողարկումը:  Այս անգամ հաղորդաշարի հյուրերն են լինելու  «Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանը եւ լրագրող Արմեն Դուլյանը: Քննարկման թեման` որքանով են Հայաստանում պաշտպանված լրագրողների մասնագիտական  իրավունքները:  Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն: Նաեւ Skype-ով` aravot.online

«Ի՞նչ իշխանություն, իշխանություն կոչելը շատ մեծ պատիվ է , դա ընդամենը ադմինստրացիա է»

Օրերս Գյումրիում Հայաստանի իշխանությունների մասին խոսելիս, նման ձևակերպում տվեց Սարդարապատ շարժման  անդամ Գարեգին Չուքասզյանը: « Ի՞նչ իշխանություն, իշխանություն կոչելը շատ մեծ պատիվ է , դա ընդամենը  ադմինստրացիա  է,  երկրի ադմինիստրացիա, այդպես կարելի է կոչել և բնականաբար մենք` քաղաքացիներս,  ստիպված ենք այս կամ այն ձև  շփվել   ադմինստրացիայի հետ, բայց կոչել իշխանություն…..Իշխանությունը լինում է ժողովրդինը, բայց ժողովրդինը

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը միացրել է մայրաքաղաքի տոնական լույսերը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Հանրապետության Հրապարակում հանդիսավորությամբ միացրել է հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը, որով էլ տրվել է մայրաքաղաքում ամանորյա տոնական միջոցառումների մեկնարկը:  50 հազար լուսադիոդային սարքերով ու 4500 խաղալիքներով զարդարված մայր եղևնին այս տարի յուրովի շքեղությամբ է ներկայացել Հանրապետության հրապարակում հավաքված երևանցիներին ու քաղաքի հյուրերին: Հանդիսությունն ուղեկցվել է տոնական համերգով, որին մասնակցել են հեռուստատեսության և

The Guardian. «Հենրիխ Մխիթարյանը լավագույն 100 ֆուտբոլիստների շարքում »

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը ներառվել է «Գարդյան» թերթի վարկածով լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում: Թերթը Մխիթարյանին այսպես է ներկայացնում. «Անցած մրցաշրջանի «Շախտյորի» լավագույն խաղացողը: Այս անգամ նա ավելի է բարելավել իր խաղը: «Շախտյոր»-ը սովորություն ունի խաղարկողների դիրքերում բրազիլացի ֆուտբոլիստների կազմ հանել, իսկ արևելաեվրոպացիներին` պաշտպանության դիրքերում, սակայն Մխիթարյանը խախտել է այդ սովորությունը` խաղալով ենթահարձակվողի դիրքում

Росбалт. «Հայազգի տղամարդը մեղադրվում է 3 միլիոնի մորթյա վերարկուներ գողանալու մեջ»

Մոսկվայի ոստիկանությունը բացահայտել է 3 միլիոն ռուբլի արժողությամբ մորթյա վերարկուների (շուբա) գողությունը: «Ռոսբալտ» լրատվականին ՌԴ Մոսկվայի ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ օպերատիվ-հետախուզական գործողության արդյունքում բերման է ենթարկվել մորթյա իրերи գողության մեջ կասկածվողը: Նա 32-ամյա հայազգի տղամարդ է, որն ըստ գործի նյութերի և վկայությունների, կատարել է տվյալ հանցագործությունը: Նոյեմբերի 26-ին ոստիկանություն էր դիմել խանութի տնօրենը

Սուրեն Սուրենյանցն է՞լ կառաջադրվի

  Վերջին շրջանում տեղի են ունեցել ՀԱԿ-ը լքած լիբերալ ուժերի մի քանի հավաք: Դրանց ընթացքում քննարկվել են ներքաղաքական խնդիրներին եւ առաջիկա նախագահական ընտրություններին վերաբերող հարցեր: Aravot.am-ի տեղեկություններով, վերջին հավաքում քննարկվել է առաջիկա նախագահական ընտրություններում «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախկին անդամ, ներկայումս «Նոր աջեր» նախաձեռնող խմբի ղեկավար Սուրեն Սուրենյանցի թեկնածությունը: Aravot.am-ը փորձեց այս առիթով զրուցել Ս. Սուրենյանցի

Ծեծել են բժշկին: Կատարվում է հետաքննություն

Դեկտեմբերի 19-ին, ժամը 23.50-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում ահազանգ է ստացվել, որ «Սեբաստիա» ծննդատանը հիվանդներից մեկի հարազատները հարձակվել են բժիշկների վրա և ծեծի ենթարկել նրանց: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 1991 թ. ծնված Օվսաննա Մ.-ի ծննդաբերության ժամանակ մահացած պտղի պատճառով ծննդօգնության կենտրոնի գլխավոր բժշկի  աշխատասենյակում վիճաբանություն է ծագել, որի ժամանակ Օվսաննա Մ.-ի ամուսինը` 1986 թ.

Մեղրեցիներին որակյալ խմելու ջուր չի մատակարարվում

Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում  շատ թաղամասեր օրական ընդամենը 2-3 ժամ են ջուր ստանում, իսկ Մեղրիից հեռու գտնվող  Արաքսաշեն թաղամասի բնակիչները` հազիվ 1 ժամ:  Մեղրեցիները բազմիցս են դժգոհել, որ իրենց ոչ միայն շուրջօրյա ջուր չի մատակարարվում, այլ եղած ջուրն էլ անորակ է եւ նորմային չի համապատասխանում:  Նորընտիր քաղաքապետը համայնքի կարեւորագույն խնդիրներից է համարում քաղաքի ջրամատակարարման բարելավման 

New York Daily News. «Հայ նկարչի աշխատանքը` այլախոհ արվեստագետների ցուցահանդեսում»

Նյու Յորքի Բրոնքս քաղաքի Ջուդաիկա թանգարանում բացվել է 1950-ականների սովետական արվեստին նվիրված «Երկաթե վարագույրի տակ. Խորհրդային շրջանի ժամանակակից արվեստ» ցուցահանդես: Հայտնում է «Նյու Յորք դեյլի նյուզ» թերթը: Ցուցահանդեսին ներկայացված են 19 արվեստագետների գործեր, այդ թվում` հայ, ռուս, ուկրաինացի և չեխ: «1950-ականների կեսերին, Իոսիֆ Ստալինի մահից հետո, Նիկիտա Խրուշչովը երկարատև բռնի քաղաքականության ուղղությունը փոխում է: Դերֆներ

Telegraph. «Տիգրան Համասյան` 2012թ. բացահայտված տաղանդներից»

Ջազը նրանով է հրաշալի, որ երբ ժամանակները ծանր են, այն չի գիտակցում: Այն պարզապես շարունակում է մթնոլորտը լցնել անհոգ ուրախությամբ: Գրում է «Թելեգրաֆ» թերթը: Թերթն ամփոփելով 2012թ. ջազային տարին` հիշում է այս տարվա դեկտեմբերի 5-ին  մահացած ամենաակնառու ջազմեններից մեկին` Դեյվ Բրուբեքին (լուսանկարում): Տարին եզրափակելով թերթը գրում է, որ այս տարի բազմաթիվ նոր տաղանդներ բացահայտվեցին ու

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031