Օրվա լրահոսը

Ձոն ուլիկի քաջ մայրիկի եւ ոստիկանի

 Խնկո –Ապոր անվան ազգային մանկական գրադարանի փոխտնօրեն, բանաստեղծուհի Շուշանիկ Նալբանդյանը 2009թվականին լույս ընծայած «Ձոն ոստիկանին» մանկական գրքույկում բանաստեղծություններ է ձոնել ոստիկանին: Նա ձոն-գրքույկը նվիրել է այն ժամանակ ՀՀ ոստիկանապետ պաշտոնավարող Ալիկ Սարգսյանին: Բանաստեղծություններից մեկում այսպիսի տողեր կան. Երբ չար գայլը դուռը թակեց, Սեւուկ ուլի սիրտը ճաքեց: Հաջորդ անգամ, երբ գայլն եկավ, Սուր պոզերի առաջն ընկավ:

86-ամյա հարեւանը կրակել է Քուվեյթի հավաքականի գլխավոր մարզչի վրա

 Ֆուտբոլի Քուվեյթի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Գորան Տուֆեգջիչը հրազենից ստացած վերքով ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է հիվանդանոցում: ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ սերբ 41-ամյա մասնագետը, որ արձակուրդն անցկացնում էր հայրենիքում, վիճաբանել է հարեւանի հետ, ինչի պատճառով էլ վերջինս կրակել է նրա վրա: Բժիշկները մարզչին վիրահատել են, սակայն նրա վիճակը շարունակում է մնալ կրիտիկական: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Pussy Riot-ի՝ ոստիկանության կողմից հետախուզվող անդամները հեռացել են ՌԴ-ից

Pussy Riot-ի երկու անդամներ, որոնք առնչվում են Քրիստոս Ամենափրկիչ տաճարում փետրվարի 21-ին անցկացված փանք համերգ-միջոցառմանը՝ հեռացել են Ռուսաստանից: Այս մասին հայտնի է դարձել այս խմբի Twitter-ում միկրոբլոգից:  Հեռանալու պատճառը ոստիկանության կողմից հետապնդումներն են: Ըստ միկրոբլոգի՝ Ռուսաստանում են մնում խմբի 12 անդամներ: Երկու տարվա ազատազրկման դատապարտված Pussy Riot-ի երեք անդամները հրաժարվել են նշել իրենց գործընկերների անունները: Դատավարության ընթացքում

Հարյուրավոր զոհեր Սիրիայի տարբեր քաղաքներում

Սիրիայից ստացվող հաղորդագրությունների համաձայն, այստեղ շաբաթ օրը հարյուրավոր մարդիկ են սպանվել։ Մեծ Բրիտանիայից գործող Մարդու իրավունքների պաշտպանության Սիրիայի դիտակ կազմակերպությունը տեղեկացնում է, որ մեկ օրվա ընթացքում սպանվածների թիվը հասել է 37Օ-ի։ Մարդկային 2ՕՕ դիակ է հայտնաբերվել մայրաքաղաք Դամասկոսի մոտ գտնվող Դարայա քաղաքում։ Ստացվող տեղեկությունները չեն հաստատվել այլ աղբյուրների կողմից, սակայն հաստատված են այն տեղեկությունները, որոնց

Հաշմված 18-ամյա բեյսբոլիստը $ 14,5 միլիոն փոխհատուցում է ստացել

Նյու-Ջերսի քաղաքից 18-ամյա Սթիվեն Դոմալեւսկին 2006 թվականին խաղի ժամանակ ստացած վնասվածքի համար դատարանի վճռով բեյսբոլի կրտսեր լիգայից եւ մական արտադրող «Louisville Slugger» ֆիրմայից $14,5 միլիոն փոխհատուցում է ստացել: Այն ժամանակ բեյսբոլի գնդակը դիպել էր Սթիվենի կրծքավանդակին, ինչի հետեւանքով տղայի սիրտը 15-20 րոպե կանգ էր առել: Ճիշտ է, Սթիվենի կյանքը փրկել հաջողվել է, սակայն սրտի կանգնելն

Գագիկ Աթաջանյանը ընտրողներին կոչ է արել ձայն տալ նրան, ում հարմար են գտնում

Կապանի քաղաքապետի նախկին թեկնածու եւ նախկին քաղաքապետ Գագիկ Աթաջանյանը նույնիսկ օգոստոսի 24-ին ինքնաբացարկի դիմում ներկայացնելուց հետո, հեռուստատեսությամբ ելույթ ունենալիս, կապանցի ընտրողներին կոչ չի արել ու չի ուղորդել, թե քաղաքապետի 2 թեկնածուներից որ մեկին ձայն տալ: Նշենք, որ ներկայումս քաղաքապետի պաշտոնի համար պայքարում են ՀՅԴ անդամ, գործող քաղաքապետ Արտուր Աթայանը եւ ՀՀԿ անդամ Աշոտ Հայրապետյանը: Կապանում

Եվրոպայի մեկ չեմպիոն եւ երկու արծաթե մեդալակիր

Պրահայում ավարտվեց շախմատի Եվրոպայի 8-18 տարեկան պատանիների եւ աղջիկների առաջնությունը: Մինչեւ 12 տարեկան պատանիների պայքարում Հայկ Մարտիրոսյանը, ինը հնարավորից կորցնելով ընդամենը կես միավոր, գերազանց արդյունքով միանձնյա նվաճեց չեմպիոնի կոչումը: Հայաստանի 24 ներկայացուցիչներից Մանուել Պետրոսյանը (14 տարեկաններ) եւ միջազգային վարպետ Հովհաննես Գաբուզյանը (18 տարեկաններ) իրենց անվան դիմաց գրանցեցին 7,0-ական միավոր եւ իրենց տարիքային խմբերում ճանաչվեցին արծաթե

Հարցում. ինչպիսի՞ն է Գյումրիում ընթացող քարոզարշավը (Տեսանյութ)

Տեսանյութը՝ «Գալա» հեռուստաընկերության

Քարտով բացվող աղբարկղեր: Եվ ոչ միայն (ֆոտոշարք)

Ռուս բլոգեր zyalt-ը իրականացնում է «Եվրոպական քաղաքների հետազոտություն» ծրագիրը, այցելելով եվրոպական տարբեր բնակավայրեր ու լուսանկարելով պատահած հետաքրքրական ամեն ինչ: Նիդեռլանդների վերաբերյալ այս բլոգում հրապարակված տեսաշարերից ընտրել ենք մի քանի ուշագրավ լուսանկար: Զանգվածային միջոցառումների ժամանակ Էյնդհովենում ժամանակավոր զուգարաններ են տեղադրվում: Ուշադրություն դարձնեք փողոցային «պիսուարներին»: Ռոդերդամում երկաթե ավտոտնակներ կան հեծանիվների համար: Հատուկ հեծանվորդների համար նախատեսված աղբարկղեր: Իսկ սրանք

Քյոլնում վագրը հոշոտել է կենդանաբանական այգու հսկիչին (Տեսանյութ)

Քյոլնում վագրը սպանել է կենդանաբանական այգու հսկիչ կնոջը: Ըստ ոստիկանների՝ ողբերգության պատճառն անուշադրութունն էր. գիշատիչի վանդակն ուղղակի մոռացել էին կողպել: Վագրը հարձակվել է կնոջ վրա եւ հոշոտել, ինչի պատճառով ինքն էլ է զրկվել կյանքից: Նրա վրա կրակել է կենդանաբանական այգու տնօրենը, որը հասել է օգնության: https://ru.euronews.com/

Գագիկ Բեգլարյանը՝ Հովիկ Աբրահամյանի բարեգործության մասին. «Ես բարեգործություն անում եմ՝ չեմ բարձրաձայնում դրա մասին»

«Շնորհակալություն Հովիկ Աբրահամյանին»,- տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը Aravot.am-ի հետ զրույցում այսպես պատասխանեց, երբ նրան փոխանցեցինք, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը որոշել է բարեգործություն անել, օգնել ոսկրածուծի փոխպատվաստման կարիք ունեցող մի երեխայի: Հիշեցնենք, որ այս օրերին մամուլում ու սոցիալական ցանցերում թեժ քննարկվում է, թե ինչու է Հովիկ Աբրահամյանը, օգնելով  նեյրոլեյկոզ հիվանդությամբ տառապող 6-ամյա Նարեկ

Սյունիքի մարզպետն ահաբեկում է. «Կփակեմ ձեզ սնող երակները»

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը երեկ առավոտվանից սկսել է կապանցի գործարարների, հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարներին «մշակելու» գործընթացը: Նա մարզպետարան է կանչել նրանց, ովքեր աշխատում են Կապանի գործող քաղաքապետ, ՀՅԴ անդամ Արտուր Աթայանի համար: Ըստ մեր զրուցակիցների, մարզպետը նրանց զգուշացրել է, որ կոշտ քայլեր կձեռնարկի, եթե չսատարեն ՀՀԿ թեկնածու Աշոտ Հայրապետյանին: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին Կապանում կկայանան քաղաքապետի ընտրություններ

Արամ Գ. Սարգսյան. «Տիգրան Մանսուրյանն այն մարդը չէր, որ Վանո Սիրադեղյանից գումար վերցներ»

«Վանոն գրպանից հանում էր 10 հազար դոլարը, ասում էր առ գնա, Տիգրան Մանսուրյան, գնա էս քո հարցը լուծի»,- Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գ. Սարգսյանը մի քանի օր առաջ հրավիրած ասուլիսում խոսելով Վանո Սիրադեղյանի մասին ու ներկայացնելով, թե մութ ու ցուրտ տարիներին ինչ ճոխության մեջ է ապրել նա, այսպիսի արտահայտություն արեց, ինչը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք

«8 տարեկանը ի՞նչ գործ ունի սոցիալական ցանցում». մանկական պոռնոգրաֆիայի շուրջ ձերբակալությունը` մտահոգությունների տեղիք

Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ տեղեկատվության անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը նշում է, որ կյանքի փորձից ու անվտանգությունից ելնելով սոցիալական ցանցերում գոյություն ունեն որոշակի սահմանփակումներ, այնուամենայնիվ նա վերջին դեպքերին անդրադառնալով տարակուսանք է արտահայտում: «Օրինակ՝ Facebook սոցիալական ցանցում 13 տարեկանից ցածր անձը չի կարող գրանցվել: 8 տարեկանը ի՞նչ գործ ունի սոցիալական ցանցում: Նա դեռ չի կարող գնահատել ռեալ կյանքը,

Արթուր Աբրահամը նվաճեց չեմպիոնական գոտին (մենամարտի տեսագրությունը)

Արթուր Աբրահամը մենամարտելով գերմանացի Ռոբերտ Շտիգլիցի հետ՝ նվաճեց WBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Սա Արթուր Աբրահամի 35-րդ հաղթանակն էր:

Վախճանվել է լուսնի վրա ոտք դրած առաջին տիեզերագնացը

82 տարեկան հասակում վախճանվել է լուսնի վրա առաջինը ոտք դրած, ամերիկացի լուսնագնաց Նեյլ Արմստրոնգը։ Նա այս ամսվա սկզբին էր ենթարկվել սրտի փոքր վիրահատության, որից հետո սկսվել էին առողջական ավելի մեծ բարդություններ։ Նրա հրամանատարությամբ ՝՝Ապոլոն 11՛՛ տիեզերանավը լուսնի վրա վայրէջք էր կատարել 1969 թվականի հուլիսի 2Օ-ին։ Լուսնի վրա նրա արտասանած ՝՝մարդու կողմից մեկ քայլ, մարդկության կողմից

Սերժ Սարգսյանը Ծաղկաձորում հանդիպում է ունեցել ՀՀԿ կանանց ներկայացուցիչների հետ

Հայաստանի Հանրապետության նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ծաղկաձորում ՀՀԿ կանանց խորհրդի կազմակերպած սեմինարի շրջանակում հանդիպում է ունեցել ՀՀԿ կանանց ներկայացուցիչների հետ: Ավանդական դարձած այս սեմինարի ժամանակ կուսակցական կանայք ամփոփել են ընթացիկ տարվա առաջին կիսամյակում, այդ թվում՝ հետընտրական ժամանակահատվածում իրականացրած աշխատանքները, կուսակցության նախագահի հետ հանդիպման ժամանակ դրանց արդյունքների վերաբերյալ հաշվետվություն ներկայացրել, քննարկել

Թուրքիան չպետք է շարունակի սատարել Ադրբեջանի «ամեն ինչ կամ ոչինչ» դիրքորոշմանը

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանը Panorama.am գործակալության հարցին   Հարց. Պարոն Քոչարյան, Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան ցանկանում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունները անցկացվեն Ստամբուլում Հայաստանի և Ադրբեջանի միջև: Պատասխան. Եթե Թուրքիայի արտաքին գործերի նախարարը իրապես ցանկանում է նպաստել հակամարտության կարգավորմանը, ապա Թուրքիան չպետք է փորձի խեղաթյուրել

Աշտարակում առաջադրված է 5, Ապարանում` 2 թեկնածու

Օգոստոսի 24-ին ավարտվել է Արագածոտնի մարզում սեպտեմբերի 23-ին անցկացվելիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում թեկնածուների առաջադրման գործընթացը: Թեկնածուների գրանցումը կիրականացվի օգոստոսի 24-ից 29-ը: ՏԻՄ ընտրություններ են անցկացվելու Արագածոտնի մարզի 114 համայնքներից 99-ում: Այդ թվում երկու քաղաքային համայնքներում` Աշտարակում և Ապարանում, նախատեսված են քաղաքապետերի ընտրություններ: Ինչպես «Փաստինֆո»-ին հայտնեցին Կենտրոնական ընտրական հանձնաժողովից, Աշտարակում առաջադրված է քաղաքապետի 5 թեկնածու:

Ղազախական ֆիլմեր` Երեւանում

Հայաստանի և Ղազախստանի միջև 20-ամյա դիվանագիտական հարաբերությունների հաստատման   առթիվ Երեւանում  կայանալիք տոնակատարությունների  շրջանակներում օգոստոսի 27-31-ը  կանցկացվեն նաեւ Ղազախստանի կինոյի օրեր: ՀՀ-ում  Ղազախստանի  Հանրապետության դեսպանատան, “Ղազախֆիլմի” եւ  Հայաստանի ազգային կինոկենտրոնի  կողմից անցկացվող այս միջոցառնան ընթացքում հայ հանդիսատեսին կներկայացվեն  ղազախ ռեժիսորների հինգ լավագույն ֆիլմերը: Ղազախական կինոյի օրերը կմեկնարկեն օգոստոսի 27-ին. “Մոսկվա” կինոթատրոնում` “Քոչվորները”    («Кочевник») ֆիլմի ցուցադրմամաբ, որը 

Մահացած 40 կանանցից 5-ի հղիությունը հայտնաբերվել է դիահերձմամբ

Թեև ՀՀ Սահմանադրության 48-րդ հոդվածը սահմանում է, որ տնտեսական, սոցիալական և մշակութային ոլորտներում պետության հիմնական խնդիրները ընտանիքը, մայրությունը և մանկությունը պաշտպանելն ու հովանավորելն է, սակայն Հայաստանում այսօր ունենք մայրական մահացության հետևյալ պատկերը. 2008 թ. Հայաստանում գրանցվել է մայրական մահացության 15 դեպք, 2009-ին` 13, 2010-ին` 4, 2011-ին՝ 3, 2012-ի 7 ամիսներին՝ 4 դեպք: Այդ մասին «Փաստինֆո»

Պարույր Հայրիկյան. «Ցավոք սրտի, իշխանությունը միայն Սերժ Սարգսյանն է»

Պարույր Հայրիկյանին հարցրինք, թե այսօր Հայաստանի իշխանությունը պատկերացնո՞ւմ է  Հայաստանի իրական վիճակը, իշխանությանը մատուցվո՞ւմ է երկրի դրության վերաբերյալ ճշմարիտ  տեղեկատվություն: Նա ասաց. «Ցավոք սրտի, իշխանությունը միայն Սերժ Սարգսյանն  է: Ահավոր բան է  դա: Որոշում կայացնելու հարցում բոլորը, սկսած ինչ-որ կարիքավորի բնակարան հատկացնելուց վերջացրած շատ կարեւոր  ազգային խնդրով, ամեն ինչ կարող են մոռանալ եւ դառնալ-նայել, թե

Հանրապետության փոքր քաղաքներից մեկի հիվանդանոցը Երևանի հզոր առողջապահական կենտրոններից ավելի մեծ հարկային մուտքեր է ապահովել

Վարչապետը հանձնարարել է ՀՀ առողջապահության նախարարությանն իրականացնել ստվերի դեմ պայքարի հստակ միջոցառումներ   Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել առողջապահության բնագավառին առնչվող խնդիրների վերաբերյալ խորհրդակցություն: Վարչապետ Սարգսյանը նշել է. «Պետք է հասկանալ, թե այս բնագավառում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական աճի միտումներն ինչու են նվազել 4,4 տոկոսով՝ չնայած այն հանգամանքին, որ առողջապահության

Ստեփանավանում փեսան փորձել է սպանել աներոջն ու զոքանչին

Այսօր` օգոստոսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Գիշերը ժամը 01.50-ի սահմաններում ոստիկանության Ստեփանավանի բաժին ահազանգ են ստացել, որ Զորավար Անդրանիկ փողոցի թիվ 54 տան բակում կրակոցներ են հնչում: Ինչպես Ստեփանավանից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը` ոստիկանությունը տեղում պարզում է, որ ահազանգը ստանալուց 5 րոպե առաջ Ստեփանավանի բնակիչ 52-ամյա Սամվել Էլոյանը, իր մոտ

Դատարանը կքննի դատախազի, նրա որդու և լրագրողի գործը

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, օգոստոսի 27-ին կսկսվի լրագրող Ռուբեն Գրձելյանի դեմ գործի քննությունը: Ըստ մեղադրանքի, նա 2012թ. մայիսի 12-ին Երևանի Տ. Մեծի փողոց 36-րդ շենքի բակում վիճաբանել և դիտավորությամբ ձեռքով հարվածել է ՀՀ Կոտայքի մարզի դատախազության ավագ դատախազ Մեսրոպ Մանրիկյանի դեմքին, ինչի հետևանքով վերջինս ստացել է առողջությունը կարճատև

Անկախության հռչակագիրը պիտի անկախականները բարձրաձայնեին

1990թ.-ի օգոստոսի 23-ին ՀՀ Գերագույն խորհուրդը ընդունեց «Հռչակագիր անկախության գործընթաց սկսելու մասին»: ԳԽ-ում Անկախության հռչակագիրը հնչեց ՀՀՇ երիտասարդ պատգամավոր Արամ Մանուկյանի շուրթերից։ Թե ի՞նչ արժանիքներ ուներ հանրությանն անծանոթ այս անձը, որ նման աննախադեպ բարձր պատվին արժանացավ՝ տարօրինակ էր ու անարդար։ Ես շատ կուզենայի, որ Հայաստանն Անկախ պետություն հռչակվելու ավետիսը, հանուն՝ Անկախ Հայաստանի, շուրջ 20 տարի

Առողջապահության նախարարությունը ազատամարտիկին չի օգնել

Քանի դեռ մեր երկրում աղքատի, ազատամարտիկի հաշվին պետպատվերով վիրահատվում կամ բուժօգնություն է ստանում ԱԺ պատգամավորը, նախարարը կամ պետական որեւէ չինովնիկ, ՀՀ կառավարության՝ առողջապահական ոլորտին առնչվող ծրագրերն անիրատեսական են «Սրտի անհետաձգելի վիրահատությունը՝ ցանկացած քաղաքացու համար, երաշխավորելու է պետությունը»,- ՀՀ նոր կառավարությունն, ընդամենը մի քանի ամիս առաջ հրապարակած իր նոր ծրագրում այսպիսի խոստում էր տվել: Հուլիս ամսին

Սպիտակի քաղաքապետը չի կատարում դատարանի վճիռը

2010թ. դեկտեմբերի 30-ի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը՝ դատավորներ Ա. Խառատյանի, Կ. Չիլինգարյանի ու Ա. Պետրոսյանի նախագահությամբ, պարտավորեցրել է Սպիտակի քաղաքապետարանին կատարելու Արտակ Հակոբյանի հետ 26.11.2002թ. կնքված պայմանագրով ստանձնած պարտավորությունները: Մասնավորապես, դատարանի որոշմամբ, քաղաքապետարանը պարտավորեցվում է Սպիտակ քաղաքի Ալ. Մանուկյան 21 հասցեի իրացված բնակարանի դիմաց որպես փոխհատուցում հատկացնել երկսենյականոց բնակարան: Վերաքննիչ դատարանի որոշմամբ, մերժվել է

Ռուբեն Հակոբյան. «Ժառանգությունը» կփորձի նախագահական ընտրություններում հանդես գալ համախմբվողի եւ համախմբողի դիրքերից»

Ներկայումս ընդդիմադիր դաշտում քննարկվում է նախագահական ընտրություններին միասնական թեկնածուով հանդես գալու հարցը: Այդ առնչությամբ «Առավոտի» հետ զրույցում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը միասնական թեկնածու ունենալու հետ կապված ներկայացեց իր մոտեցումները. «Եթե ընդդիմությունը միասնական թեկնածուով հանդես գա, իհարկե, շատ ավելի շահեկան կլինի: Սա` որպես ընդհանուր մոտեցում: Բայց նաեւ, նկատի ունենալով, թե այսօր ինչ է կատարվում ընդդիմադիր

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031