Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփանավանում փեսան փորձել է սպանել աներոջն ու զոքանչին

Օգոստոս 25,2012 14:50

Այսօր` օգոստոսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Գիշերը ժամը 01.50-ի սահմաններում ոստիկանության Ստեփանավանի բաժին ահազանգ են ստացել, որ Զորավար Անդրանիկ փողոցի թիվ 54 տան բակում կրակոցներ են հնչում:
Ինչպես Ստեփանավանից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը` ոստիկանությունը տեղում պարզում է, որ ահազանգը ստանալուց 5 րոպե առաջ Ստեփանավանի բնակիչ 52-ամյա Սամվել Էլոյանը, իր մոտ եղած «Իժ» տեսակի 16 մմ տրամաչափի երկփողանի որսորդական հրացանով, կրակոցներ է արձակել նշված տան բնակիչ` 69-ամյա Վալիկո Մուրադյանի տան ուղղությամբ:
Առաջին կրակոցը արձակելուց հետո Ս. էլոյանը ցանկապատի վրայից թռնելով մտել է արդեն Վ. Մուրադյանի տուն և հրացանի փողը պահել Վ. Մուրադյանի և նրա կնոջ ուղղությամբ` սպառնալով, որ երկուսին էլ սպանելու է: Սակայն Վ. Մուրադյանը կարողացել է հրացանի փողի ուղղությունը քաշքշելու արդյունքում հեռացնել իրենցից, և հնչել է կրակոց:
Երկրորդ կրակոցից վնասվել է տան պատը: Հարևանները ֆոտոլրագրողին ասել են, որ եթե ոստիկանները ուշանային, ապա դեպքն ավելի ողբերգական ավարտ կունենար: Ս. էլոյանը Վ. Մուրադյանի փեսան է:
Ս. Էլոյանը ստորագրությամբ ազատ է արձակվել:

Ըստ Shamshyan.com-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031