Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը Ծաղկաձորում հանդիպում է ունեցել ՀՀԿ կանանց ներկայացուցիչների հետ

Օգոստոս 25,2012 20:58

Հայաստանի Հանրապետության նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ծաղկաձորում ՀՀԿ կանանց խորհրդի կազմակերպած սեմինարի շրջանակում հանդիպում է ունեցել ՀՀԿ կանանց ներկայացուցիչների հետ:

Ավանդական դարձած այս սեմինարի ժամանակ կուսակցական կանայք ամփոփել են ընթացիկ տարվա առաջին կիսամյակում, այդ թվում՝ հետընտրական ժամանակահատվածում իրականացրած աշխատանքները, կուսակցության նախագահի հետ հանդիպման ժամանակ դրանց արդյունքների վերաբերյալ հաշվետվություն ներկայացրել, քննարկել նաև առաջիկա ծրագրերը:

Հանրապետական կուսակցության անդամ կանայք խնդրել են նախագահին իրենց հետաքրքրող կարևոր և արդիական մի շարք հարցերի վերաբերյալ ներկայացնել իր տեսակետներն ու դիրքորոշումները: Հարցերը վերաբերել են ինչպես կուսակցական, կազմակերպական, այնպես էլ հանրապետության ներքին կյանքին՝ կրթական, սոցիալ-տնտեսական, ներքաղաքական թեմաներին և տարածաշրջանային մարտահրավերներին:

ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության եւ մամուլի հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031