Օրվա լրահոսը
Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչը` Եվրադատարանում Հայաստանի պարտության մասին. «Լավ չէ, երբ գործը վերջին ատյանին է հասնում»
Այսօր «Կոնգրես» հյուրանոցում տեղի ունեցավ Մարդու իրավունքների միջազգային օրվան նվիրված միջոցառում, որի ընթացքում ամփոփվեցին Մարդու իրավունքներին նվիրված միջազգային կարճամետրաժ ֆիլմերի մրցույթի արդյունքները: ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հանրային տեղեկատվության վարչության ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն հայտնեց, որ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներից բաղկացած ժյուրին առաջին մրցանակը շնորհել է «Հմուտ մարդը» , իսկ երկրորդ մրցանակը` «Իրական իրավունքներ վիրտուալ իրականությունում» ֆիլմի հեղինակներին: Դոցենկոն
Ռուստամյանը՝ 50-ամյա «ուսման ծարավ» պատգամավորների մասին. « Դաչա ունեն, ավտո ունեն, բա մի հատ դիպլոմ չունենա՞ն»
«Ժամանակին դիպլոմը մեծ նշանակություն ուներ, որովհետեւ բոլորը գիտեին՝ ինչպես են դրան հասնում: Մեծ նշանակություն ուներ գիտությունների թեկնածու կամ դոկտոր լինելու հանգամանքը, որովհետեւ բոլորը գիտեին, թե դա ինչ տքնաջան աշխատանք է: Բայց հիմա բոլորը գիտեն, թե ինչպես կարելի է դա շատ արագ ստանալ եւ ինչ ձեւերով ստանալ: Դրա համար այդ ամեն ինչը արժեզրկված է»,- ՀՅԴ խմբակցության
Դինո գոլդը 2013թ.-ին կունենա նորակառույց ստորգետնյա փրկարարական ապաստան
«2013թ.-ին Դինո գոլդը կդառնա Հայաստանի Հանրապետության առաջին եւ միակ ընկերությունը, որի հանքը կունենա միջազգային մակարդակով, նորակառույց ստորգետնյա փրկարարական ապաստան, ինչը կնպաստի ընկերության աշխատակիցների անվտանգ աշխատանքին», – «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲ ընկերության կողմից օրերս կազմակերպած միջոցառման ժամանակ հայտարարեց ընկերության վարչական գծով տնօրեն Հրաչ Ջաբրայանը: Վերջինս ամփոփ ներկայացրեց նաեւ այս տարվա ընթացքում ընկերության կատարած աշխատանքը եւ
Արմեն Ռուստամյան. «Մենք Ղարաբաղն էլ զիջենք Ադրբեջանին, բոլորը կծափահարեն»
«Իշխանությունն ընդունո՞ւմ է իր ձախողումը հայ-թուրքական հայտնի ֆուտբոլային դիվանագիտության ասպարեզում»,-2013-ի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այս հարց ուղղեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին: Նա, ի պատասխան սկսեց պատմել, թե ինքը դրանից հետո քանի հեռախոսազանգ է ստացել՝ միջազգային տարբեր մարմիններից, շնորհակալություններ. «Առաջին անգամ իր պատմության մեջ Հայաստանը խոսեց Թուրքիայի հետ՝ իբրեւ հավասարը հավասարի: Չկա երկիր,
Ավետիք Իշխանյան. «Հայաստանում քրեակատարողական հիմնարկներում պայմաններն անմարդկային են»
«Հայաստանում 2001 թվականին մեծ հույսեր առաջացան, որ քրեակատարողական համակարգում լուրջ բարեփոխումներ կլինեն, երբ այդ համակարգը փոխանցվեց արդարադատության նախարարության ենթակայությանը: Սկզբում մեծ էին հույսերը, քանի որ համակարգը բավականին թափանցիկ դարձավ: Բայց այս 10 տարվա ընթացքում պարզվեց, որ դա ավելի շատ ձեւական բնույթ կրեց, չնայած որոշ դրական բաներ էլ տեղի ունեցան, նոր քրեակատարողական հիմնարկների կառուցում՝ Վանաձորում եւ
Հոգեւորականի կարծիքով պետք է պայմաններ ստեղծենք, որպեսզի մարդը հասկանա իր սխալը
Այսօր Սիվիլիթաս հիմնադրամի գրասենյակում Մարդու իրավունքների միջազգային օրվան նվիրված միջոցառման ժամանակ ներկա էին փաստաբան Տիգրան Աթանեսյանը, Հայր Ռուբեն աբեղա Զարգարյանը, Հելսինկյան կոմիտեի իրավապաշտպան հկ-ի նախագահ Ավետիք Իշխանյանը, եւ այլք: Հայր Ռուբեն աբեղա Զարգարյանը, ողջունելով ներկաներին, անդրադարձավ կալանավայրերում գտնվողների իրավունքներին: Ըստ նրա՝ մինչեւ վերափոխման ծրագիր չընդունենք ու քանի դեռ հանցանքն ու հանցագործին շարունակում ենք նույնացնել ու
Աշխարհի ամենամեծ բուլկին և կարկանդակը պատրաստել են բրիտանացիները
Մեծ Բրիտանիայի Մանչեսթր քաղաքի հացթուխները պատրաստել են աշխարհի ամենամեծ բուլկին: 65կգ կշռող թխվածքի տրամագիծը 213սմ է: Մասնագետները նշել են, որ հսկա բուլկին 2300 սովորական բուլկու քաշ ունի: Ամենաերկար կարկանդակը գտնվում է իսպանական Ասպե քաղաքում: «Գնչուի ձեռքը» անվանումով շոկոլադե միջուկով կարկանդակն ունի 1174 մ երկարություն և արդեն գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես պատմությամ մեջ ամենամեծ
Բաքվում ոստիկանությունը ցրել է ընդդիմադիրների հանրահավաքը
Բաքվում ոստիկանությունը ուժ է կիրառել եւ ցրել ընդդիմադիր կուսակցությունների եւ ուժերի կողմից կազմակերպված չարտոնված հանրահավաքը։ Տասնյակ ընդդիմադիր ակտիվիստներ երկուշաբթի օրը փորձել են Բաքվի կենտրոնական Շատրվանների հրապարկում կազմակերպված հավաքով նշել Մարդու իրավունքների միջազգային օրը։ Հավաքը արտոնված չէր քաղաքային իշխանությունները կողմից եւ ոստիկանությունը ակտիվիստներին թույլ չի տվել հրապարակ մտնել։ «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը դեպքի վայրից հայտնում է, որ
«Կարծում եմ՝ մեր տղաներից շատերը չգիտեն». Այսօր ֆուտբոլի միջազգային օրն է
«Ֆուտբոլը դարձել է էությանս մի մասը,-ասում է 19-ամյա ֆուտբոլասեր Գայանե Աբասյանն ու հավելում,-2002 թվականի աշխարհի առաջնության Բրազիլիա-Թուրքիա խաղն էին ցուցադրում: Հայրս ֆուտբոլիստ է եղել ու բնականաբար ոչ մի խաղ բաց չէր թողնում: էտ մի անգամ ես էլ դիտեցի իր հետ, ինձ գրավեց այդ սպորտաձևը»,-պատմում է նա: Գայանեն այդ ժամանակ ընդամենը 9 տարեկան էր: Հետզհետե սկսում
ԵՄ ներկայացուցիչ. Հայաստանը եւ Ադրբեջանը շարունակում են տուժել հակամարտությունից
Մարդու իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ Մոսկվա կինոթատրոնում այսօր բացվեց «Տարբեր դեմքեր, ընդհանուր հույսեր. հակամարտության մարդկային կողմը» խորագրով ղարաբաղյան հակամարտությանը նվիրված ցուցահանդես, որում ներկայացված են միջազգային մրցանակների արժանացած լուսանկարիչ Ջոնաթան Բենքսի լուսանկարները: Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեանը նշեց, որ ցուցահանդեսի կազմակերպիչը` բրիտանական International Alert կազմակերպությունը` եվրոպական մի շարք քաղաքացիական հասարակական կառույցների հետ համատեղ, միավորել է
Խնդրում են այս շաբաթվա մեջ հայտարարել «Խոսրովի անտառ պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար նոր մրցույթ
Ինչպես հայտնի է «Խոսրովի անտառ պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը մնաց թափուր նոյեմբերի 23-ին անցկացված «մրցույթից» հետո: Այդ օրվանից անցել է շուրջ երկու շաբաթ, սակայն «Խոսրովի անտառ պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթի անցկացման նոր հայտարարություն չի արվել Բնապահպանության նախարարության կողմից: Մեր նախաձեռնությունները այսօր դիմում են հղել Բնապահպանության նախարարին, որում մասնավորապես նշված է.
Կ. Քոչարյան. «Դաշնակցության մոտ ներքևի պիկն է»
Շաբաթ օրը ՀՅԴ-ն իր յոթ կետանոց օրակարգը քննարկել էր ՀՀԿ եւ ՀՀ նախագահի հետ: Իսկ այսօր ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի՝ մի քանի լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ պարզ դարձավ, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դեմ է եղել խորհրդարանական կառավարմանն անցնելու ՀՅԴ առաջարկին: Հիշեցնենք, որ ՀՅԴ-ի առաջարկած որոշ սկզբունքների դեմ էր արտահայտվել նաև ՀԱԿ-ը: ՀՅԴ-ի շուրջ
Գագիկ Ջհանգիրյանի համոզմամբ, քաղբանտարկյալներ Հայաստանում կան այսօր եւ կլինեն վաղը (Տեսանյութ)
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի գնահատմամբ, 2008-ից հետո Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության առումով առաջընթաց չկա: Պարոն Ջհանգիրյանի խոսքերով, իշխանությունները չեն կարողանում երաշխավորել քաղաքացիների սահմանադրական իրավունքների պաշտպանությունը: Նա դժվարացավ ասել, թե իշխանություններին նախընտրական շրջանում արդյոք ձեռնտու է ՀԱԿ ակտիվիստներին արգելանքի տակ պահելը. «Կարծում եմ` մեկ երկուսն անպայման պետք է մնան անազատության մեջ, որովհետեւ Տիգրան Առաքելյանի
«Հսկայական կոռուպցիա կա». Արթուր Գրիգորյան
«Հասարակությունը օր օրի ակտիվանում է տարբեր բնապահպանական շարժումներով: Ունենք կառավարություն, որը մշակելով օրենքներ՝ չի կարողանում ապահովի, որպեսզի բոլոր դրույթները ճիշտ ներդրվեն»,-այսօր «Շրջակա միջավայրը եւ հասարակությունը» գրքի շնորհանդեսի ժամանակ նշեց գրքի համահեղինակ, տնտեսագիտական գիտությունների թեկնածու, Ստանդարտների ազգային ինստիտուտի ստանդարտացման գծով փոխտնօրեն Գեւորգ Նազարյանը: Նրա պնդմամբ՝ յուրաքանչյուր ոք իրավունք ունի ապրելու իր առողջությանը եւ բարեկեցությանը նպաստող շրջակա
ՀՀ սփյուռքի նախարարությունում քննարկվել են Քուվեյթի կողմից սիրիահայերին աջակցության ծրագրեր
Դեկտեմբերի 10-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայաստանում Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Բասսամ Մոհամմեդ ալ Քաբանդիին, Միջազգային իսլամական բարեգործական կազմակերպության ղեկավար Մոհամմեդ Ս. Մ. Աբուգեյթին, «Քուվեյթ Նյուզ» գործակալության գլխավոր խմբագիր Համեդ ալ-Ամիրիին: Սփյուռքի նախարարի հետ նոյեմբերի 29-ին կայացած հանդիպման ընթացքում դեսպան Բասսամ Մուհամմադ ալ Քաբանդին նախարարին տեղեկացրել էր, որ իր՝ Քուվեյթ կատարած
Turkish Weekly. Հուշարձանի բացում` համակենտրոնացման ճամբարում սպանված թրքահայի հիշատակին
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ սպանված Թուրքիայի քաղաքացիների հիշատակին, որոնցից մեկն ազգությամբ հայ էր, բրոնզաձույլ հուշարձան է կանգնեցվել Գերմանիայում: Գրում է «Թըրքիշ Ուիքլի» հանդեսը: Հանովեր քաղաքում կանգնեցված հուշարձանը նվիրված է Թուրքիայի ութ քաղաքացիներին, այդ թվում՝ 5 հրեա, երկու մուսուլման և մեկ հայ, որոնք 1944-1945թթ. սպանվել էին Բերգեն-Բելսեն համակենտրոնացման ճամբարում: Սպանված հայի անունը Կարապետ Թաշճյան է: Հուշարձանի
Վաժա Ազիարաշվիլի. «Այս պահին իմ կինն է մահանում, երդվում եմ որդուս գերեզմանով»
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր ավարտվեց անցյալ տարվա դեկտեմբերի 26-ին ՀՀ Ազգային եւ ԵՊՀ գրադարաններից 150 միավոր հնատիպ գրքերի գողության մեջ մեղադրվող Վաժա Արզիարաշվիլու, Երվանդ եւ Դավիթ Ղամբարյանների, Հասմիկ Դուրգարյանի, Կարեն Հովհաննիսյանի, Վարդան Եղիզարյանի եւ Աբգար Հովսեփյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Պաշտպանական ճառերով հանդես եկան փաստաբաններ Սեդա
«Ժառանգության» շնորհավորական ուղերձը Արցախի ժողովրդին
1991 թ. դեկտեմբերին, երբեմնի Խորհրդային Միության մայրամուտը ազդարարած Բելովեժյան համաձայնագրերի կնքումից երկու օր անց եւ ՌՍՖՍՀ Գերագույն խորհրդի կողմից 1922-ի «Խորհրդային Միության հիմնադրման պայմանագիրը» լուծարելուց երկու օր առաջ, ԽՍՀՄ մի ինքնավարությունում` Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում անցկացվեց անկախության հանրաքվե: Ավելի վաղ, քան խորհրդային լիիրավ հանրապետություններից շատերը «Ալմա-Աթայի արձանագրությամբ» (21.12.1991թ.) կհայտարարեին ԽՍՀՄ կազմից դուրս գալու մասին, Լեռնային
Պաուլո Կուելիո, Կարինե Խոդիկյան, Հովիկ Չարխչյան. Ո՞ր ժամանակակից հեղինակներին է ծանոթ հայ երիտասարդությունը
20-ամյա Մարիամը սիրում է բրազիլացի գրող եւ բանաստեղծ Պաուլո Կոելիոին: Ինչպես ինքն ասաց` նրա գրածները շատ հետաքրքիր են, իսկ գրքերը կարդացվում են մեկ շնչով. «Ես կարդացել եմ իր «11 րոպե» ստեղծագործությունը, որում ներկայացվում է մարմնավաճառի կյանքը, սակայն Կոելիոն չի անցնում սահմաններից եւ ներկայացնում է մարդու հոգեբանությունը»: Անին էլ կարծում է, որ բրազիլացու գրվածքները չափից դուրս
Կազբեկ լեռան մոտ 3 բեռնատար շուռ է եկել
Մոսկվայից դեկտեմբերի 7-ին միկրոավտոբուսով ճանապարհ ընկած եւ ամսի 9-ի գիշերը Հայաստան հասած ուղեւորներից մեկը Aravot.am-ի հետ զրույցում նկարագրեց այն իրավիճակը, որն այսօր տիրում է Վերին Լարսի ավտոճանապարհահատվածում: Տիկնոջ խոսքերով, ավտոմեքենաների շարասյունը շատ դանդաղ է առաջ շարժվում, որպեսզի խուսափեն հնարավոր վթարներից. «Կազբեկ լեռան մոտ մի քանի հսկայական ֆուռեր էին շուռ եկել եւ այդ պատճառով, մեծ մեքենաների
Շվեյցարիայում ՀՀ դեսպանի հանդիպումը ՍԵՄՐԱ հիմնադրամի ներկայացուցիչների հետ
Դեկտեմբերի 7-ին տեղի ունեցավ Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրի հանդիպումը ՍԵՄՐԱ (Fondation Suisse pour les enfants atteints de maladies rénales en Arménie) հիմնադրամի նախագահ եւ փոխնախագահ, Շվեյցարիայի պետական խորհրդի խորհրդական Կլոդ Հեշի եւ պրոֆեսոր Ժան Պիեռ Բեռնհարդի հետ, որի ընթացքում ամփոփ ներկայացվեցին տարվա ընթացքում հիմնադրամի կողմից կատարված աշխատանքի արդյունքները։ Հիմնադրամի նախագահը նշեց, որ հիմնադրամի ստեղծման
ՀԱԿ-ի երթի մասնակիցների հայտարարությունը
2008 թվականից սկսած ամեն տարի մարդու իրավունքների պաշտպանության օրը, դեկտեմբերի 10-ին, մենք անցկացնում ենք այս Իրավունքի Երթը: Ազատության եւ սահամանադրական իրավունքների վերականգնաման մեր Համաժողովրդական Շարժման համար այս երթերը դարձել են յուրահատուկ հաշվետվության ձեւ, ինչպես նաեւ պայքարը շարունակելու վճռականության արտահայտում: Այս օրը մենք մեր ժողովրդին եւ միջազգային հանրությանը հայտնում ենք ժողովրդավարական ու քաղաքացիական ազատությունների եւ մարդու
«Լեւոն նախագահ». ՀԱԿ հանրահավաքը ավարտվեց (Տեսանյութ եւ ֆոտոշարք)
«Ես համոզված եմ` մի քանի օր հետո բարի լուր կլսենք, եւ պայքարի մեր հետագա փուլը կսկսվի: Մոտենում ենք նախագահական ընտրություններին եւ իմ ցանկությունն է սեփական թեկնածուով պաշտպանել սեփական ժողովրդին»,- այսօր Ազատության հրապարակում մարդու իրավունքների պաշտպանության օրվա առիթով ՀԱԿ-ի կազմակերպած հանրահավաք-երթը այս խոսքերով ավարտեց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Նրա խոսքերով, թիմը կորուստներ է տալիս,
Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Թոմաս Մելիայի այցը Հայաստան՝ Մարդու իրավունքների միջազգային օրվա առիթով
Մարդու իրավունքների միջազգային օրվան նվիրված ԱՄՆ դեսպանատան նախաձեռնությունների շրջանակում ս.թ. դեկտեմբերի 13-15-ը Հայաստանում կլինի Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Թոմաս Մելիան, ով Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների, քաղաքական առաջնորդների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ քննության կառնի մարդու իրավունքների ու ժողովրդավարության հարցերը: Մարդու իրավունքների միջազգային օրը խորհրդանշում է, որ անկախ մարդկանց ռասայական, սեռական,ազգային, կրոնական
«Կոմիտասը նման ոգով չի գրել ու երգել». Սիրուշոյի «ՊռեԳոմեշ» երգի մասին
Մենք ձեզ տեղեկացրել էինք, որ Սիրուշոն մեծ ոգևորվածությամբ պատրաստվում է ներկայացնել իր նոր երգը: Օրեր առաջ էլ երգչուհին իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Իսկ հիմա ամենակարեւորը. այն ինչից սկսվեց ու ծավալվեց այս աշխատանքը, ներշնչանքիս աղբյուրը, որի մեջ մեկ ակնթարթում լսեցի եւ տեսա այն ամենը, ինչ ձեզ կներկայացնեմ մոտ օրերս: Այս ամենը մեկ անվան եւ
Էդմոն Մարուքյան. «Եթե ոստիկանությունը քննադատությանը զգայուն չլիներ, որեւէ կերպ արձագանք կարող էր չլինել»
Այսօր մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն է: Aravot.am-ը ԱԺ պատգամավոր, նախկին փաստաբան Էդմոն Մարուքյանից հետաքրքրվեց, թե ինչպես է գնահատում այսօր Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության վիճակը: Նա պատասխանեց. «Ինչ-որ գնահատական չկա, որ, ասենք, 4 դնես, 5 կամ 3: Կան խնդիրներ` մարդու իրավունքների հետ կապված եւ ամենակարեւորն այն է, որ մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետ մեխանիզմներ դեռ չեն
ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել:
Դեկտեմբերի 10-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել:
Hürriyet Daily News. «Թուրքական ֆիլմերը հարցնում են՝ որո՞նք են մարդու իրավունքները»
Այսօր ամբողջ աշխարհում նշում են մարդու իրավունքների պաշտպանության օրը, այն օրը, երբ մենք տոնում ենք մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի հայտարարումը և ընդունումը: Թուրքիայում շատերի համար այս օրերին տոնելու շատ բան չկա՝ հաշվի առնելով հացադուլները, լրագրողների ազատազրկումները, կալանավորների անհետ կորելը և օրենքի գերակայության բացակայության մասին աճող ընկալումը: Գրում է «Հյուրիեթ դեյլի նյուզ» թերթը: Թուրքիայում մարդու իրավունքների
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը դժվարացավ ասել՝ կարո՞ղ է Ծառուկյանը լինել միասնական թեկնածու, թե՞ ոչ
«Գագիկ Ծառուկյանը կարող է լինել թեկնածու, բայց ընդդիմության միասնական թեկնածո՞ւի՝ չգիտեմ»,- այսօր «Առավոտ», «Ազատություն» ռ/կ, yerkir.am լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը: Պարոն Մարգարյանն ասաց, թե հավանական է համարում, որ ուժի մեջ կմնա «կոնսենսուս-1» կարգախոսը: Aravot.am-ի հարցին՝ ինչո՞վ ՀՅԴ-ին հարազատ չէր Դավիթ Շահնազարյանի առաջարկած «կոնսենսուս-օլիգարխիա» կարգախոսը, պարոն Մարգարյանն պատասխանեց.
Տիգրան Սարգսյանը մոտեցել է Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության ամերիկաբնակ ակտիվիստներին
ԱՄՆ-ում աշխատանքային օրվա երկրորդ կեսին վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Հայ Առաքելական Եկեղեցու Արևմտյան Թեմի առաջնորդարան: Արևմտյան Թեմի առաջնորդ Արքեպիսկոպոս Հովնան Տերտերյանը ՀՀ կառավարության ղեկավարին ծանոթացրել է թեմի աշխատանքներին և ծրագրերին: Այնուհետև վարչապետը հանդիպել է Հարավային Կալիֆորնիայի հայ համայնքի ներկայացուցիչներին, պատասխանել նրանց հուզող հարցերին, որոնք վերաբերել են Հայաստանի արտաքին և ներքին խնդիրներին: Հանդիպումից հետո Տիգրան


















































