Օրվա լրահոսը

«Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնությունը ձեւավորեց Ընտրությունների վերահսկման համակարգող կենտրոն

«Քաղաքը մերն է» Գյումրու բարեփոխման քաղաքացիական նախաձեռնության 16-րդ ժողովում, ի թիվս այլ կազմակերպչական հարցերի, քննարկվեցին քարոզարշավի առաջին օրը` սեպտեմբերի 22-ին ժամը 16-ին Գյումրու Կինո «Հոկտեմբերի» սրահում նախաձեռնության թիմային թեկնածուների նախընտրական միացյալ ծրագրի շնորհանդեսի հարցերը: Որոշվեց այդ շնորհանդեսին հրավիրել հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչների` մտավորականների, Գյումրու քաղաքապետի եւ ավագանու անդամության բոլոր թեկնածուներին, լրագրողներին, նախաձեռնության անդամներին: Ժողովում հիմնվեց

«Քիչ քարկոծեք բանակը, փչացած հեռախոսի դեր մի տարեք». Գնդապետ Վարդանյան

Գնդապետ Արմենակ Վարդանյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց զինվորի մարտական պատրաստության, ֆիզիկական պատրաստվածության բարոյահոգեբանական վիճակի մասին: Ըստ Վարդանյանի՝ այսօր ՀՀ զինված ուժերի պատրաստության գլխավոր ջանքերը կենտրոնացված են անձնակազմի վարժվածության մակարդակի պահպանման եւ զարգացման զորքերի ու դրանց կառավարման մարմինների ներդաշնակման եւ իրանց առջեւ դրված խնդիրների երաշխավորված կատարման համար. «Զինված ուժերի պատրաստությունը բնութագրվում է իրականացված միջոցառումների

Ոստիկանները ստիպված են մտնել «մատի ու մատանու արանքը»

Ամառվա տապից փախել, պատսպարվել էի ծննդավայրումս՝ Տավուշի մարզի Չորաթան գյուղում: Մի սովորական շոգ օր մեկ էլ գյուղ ժամանեցին ՀՀ ոստիկանության Տավուշի ՄՎ ծառայության պետ, ոստիկանության փոխգնդապետ Ա. Փաշինյանը, պետի ծառայության գծով տեղակալներ ոստիկանության գնդապետ Գ. Մատինյանը, փոխգնդապետ Ա. Գալստյանը, պետի անձնակազմի գծով տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ, մեր համագյուղացի Ժաննա Ուդումյանը եւ ուրիշներ: Միանգամից այսքան բարձրաստիճան ոստիկաններ

«Դյուցազնագրքից»՝ «Գիննեսի համաշխարհային ռեկորդների գիրք»

Վերջին ժամանակներս Վանաձորում շատ է շոշափվում մի երիտասարդի՝ «Դյուցազն» մականունով կնքված Նարեկ Հակոբյանի անունը: Նրա մասին հաղորդումներ են եթեր սփռվել մարզային եւ հանրապետական հեռուստաալիքներով: 24-ամյա Նարեկով հետաքրքրվում են նաեւ Վրաստանում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Բելգիայում, Ռուսաստանում: Չնայած Նարեկի մանկությունը համընկավ մեր պետության կայացման ամենածանր տարիներին, սակայն քաղաքամերձ անտառափեշին կառուցված ժամանակավոր կացարանի ընդարձակ բակում պապի տեղադրած մարզական գործիքներն

«Ես ունեմ խղճուկ տուն, իսկ աղանդավորները` շքեղ տներ, բայց եկեղեցին հավատացյալի կողքին է»

Այսօր «Հայացք» ակումբում ՀՀ զինված ուժերի հոգևոր սպասավոր Տեր Կորյուն քահանա Կարապետյանը և Ագրեսիվ փոքրամասնությունների ոտնձգություններից պաշտպանության խորհրդի նախաձեռնող անդամ Զարուհի Դիլանյանը խոսեցին հոգևոր անվտանգության, «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի նոր նախագծի շուրջ: Զարուհի Դիլանյանը նշեց, որ օրենքով սահմանված չէ «հոգևոր անվտանգություն» հայեցակարգը, որը երբեմն ասոցացվում է ազգային  անվտանգության հետ, քանզի որոշ

Հայրենասիրության պարտադիր բաղադրիչը

Հայկական հայրենասիրությունն ունի մի քանի բաղադրիչ: Ամենաառաջնայինն, իհարկե, թուրքերին ատելն է: Մեկ-երկու բաժակ օղի ընդունելուց հետո «գեոպոլիտիկ» վերլուծություն անելը եւ թուրքերի դիմակը պատռելը հայ հայրենասերի առաջին գործն է: Բայց միայն թուրքերին դարավոր ոսոխ համարելը քիչ է: Պետք է սեփական  երկրում, սեփական ազգի մեջ հայտնաբերել եւ անարգանքի սյունին գամել թուրքամետներին, ազգի դավաճաններին, մի խոսքով` ներքին թուրքին:

Վարչապետն ընդունել է Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության ներկայացուցիչներին

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Կենտրոնական վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանին և դիվանի անդամ Վազգեն Կալթակճյանին (ԱՄՆ): ՍԴՀԿ ԿՎ ղեկավարության հետ զրույցում  Տիգրան Սարգսյանն անդրադարձել է Սիրիայում տիրող իրավիճակին և այնտեղի հայ համայնքի անվտանգության ապահովման հետ կապված կառավարության ձեռնարկած քայլերին: ՍԴՀԿ ԿՎ անդամներն իրենց գոհունակությունն են հայտնել սիրիահայ համայնքին ուղղված ՀՀ կառավարության

ՀՀ նախագահի մրցանակակիր բանաստեղծ Հասմիկ Սիմոնյան. «Երեւանի՝ գրքի մայրաքաղաք լինելը ստահոդ լուր է»

Վերջին շրջանում գրական աշխարհում հոլովվում է երիտասարդ բանաստեղծ Հասմիկ Սիմոնյանի անունը, թեեւ վերջինս ունի հրատարակած ընդամենը երկու գիրք՝ «Լուսնոտ բառեր», որն արժանացել է Սլավիկ Չիլոյանի ու ՀՀ նախագահի մրցանակներին եւ «Թափթփված սենյակները»: «Առավոտը» հանդիպեց բանաստեղծի հետ՝ լուր ստանալով, որ նա բացել է «Երկրորդ» գրական գործակալությունը եւ պատրաստվում է մասնակցել սեպտեմբերի 6-10-ը Մոսկվայում կայանալիք գրքի 25-րդ

ՋԻՎԱՆԻ ՊԼՅՈՒՍ

Մի քաղաք տեսա ընտրության սիրահար, Բնակիչները՝ հիմար ու ագահ. Յուրյանց ձայներն են ծախում դրամով, Բայց բղավում են՝ Լեւոն, նախագահ:

Ի՞նչ անել, որ գլենդելաբնակ գյումրեցիները գոնե հիշեն Գյումրին

Aravot.am –ը այս հարցը ուղղեց ԱՄՆ-ում քաղաքական ապաստան ստացած, Գյումրու քաղաքապետի գլենդելաբնակ թեկնածու Սպարտակ Պետրոսյանին, ինչին ի պատասխան Լենինականի Շիրակի շրջկոմի առաջին քարտուղարն ասաց. «Ես շատ-շատերի հետ եմ զրուցել այնտեղ , նրանց մեծ մասը ցանկություններ ունեն քաղաք վերադառնալ, մի մասը լավ է այնտեղ իրեն դրսևորել, ֆինանսապես իրենց լավ են զգում, առաջխաղացումներ ունեն և շատերի մոտ

Գյումրու քաղաքապետարանի պատասխանը «ամենաչհիշվող նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանին»

 Զարմանքով ծանոթացանք ԱԺ պատգամավոր, ՀՀ ամենաչհիշվող նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանի գնահատականներին, որոնք վերաբերում էին Վարդան Ղուկասյանի գործունեությանը: Հետաքրքիր է, թե տարիների լռությունից հետո, ինչու է նա հիմա սկսել իր դատողությունները ներկայացնել, իրապես անտեղյակ լինելով Գյումրու գործող քաղաքապետի գործունեությունից, Գյումրու վերածննդից: Հայտնի է, որ ՀՀԿ Շիրակի մարզային խորհրդի նախագահի պաշտոնում Վարդան Ղուկասյանի տարիների աշխատանքն ու ներդրումն

Փրկարարները նկատել են տուժածին

Օգոստոսի 17-ին, ժամը 03.07-ին, հերթական կանչից վերադառնալու ճանապարհին, հրշեջ-փրկարարները նկատել են 1950 թ. ծնված Կ. Հովհաննիս­յանին, որը միացնելով խանութի էլեկտրական հոսանքը, հոսանքահարվել է: Հրշեջ-փրկարարները տուժածին ցուցաբերել են առաջին բուժօգնություն և տեղափոխել Արմավիրի բժշկական կենտրոն: Բժիշկների գնահատմամբ` տուժածի առողջական վիճակը բավարար է: «Արտակարգ» ալիք» լրատվական կենտրոն

Շան դնչկալի թեման հասարակական կարգի կոպիտ խախտում չէ

Անդրադառնանք Տիգրան Առաքելյանի, ՀԱԿ-ի մյուս ակտիվիստների աղմկահարույց միջադեպերով պետական այրերի վերաբերմունքին: Երկու տարի առաջ Մեծ Բրիտանիայում ծագած զանգվածային անկարգությունների ժամանակ ուժայինների գործողություններից զոհվել էին մասնակիցներ: Երկրի վարչապետ Դեյվիդ Քամերոնը, հանդիմանելով ուժայինների գործողություններին, դիմել է ամերիկյան փորձին՝ հենվելով նյու Յորքի նախկին ոստիկանապետ Բիլլի Բրատտոնի վրա, որի 20 տարվա գործունեության ընթացքում զգալիորեն նվազել էին հանցագործությունները: Փորձառու Բրատտոնը

Լոս Անջելեսում հիմնվել է Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումները համակարգող հանձնախումբ

Օգոստոսի 9-ին Լոս Անջելեսում ստեղծվել է Հայոց Ցեղասպանության 100-ամյակի հանձնախումբ, որը  պետք է համակարգի և ղեկավարի ԱՄՆ արևմտյան ափում կազմակերպվելիք հիշատակի միջոցառումները` 2015թ. ապրիլի 24-ին ընդառաջ: Հանձնախմբի ստեղծմանը նախորդել էին համայնքային խորհրդակցություններ` ԱՄՆ արևմտյան ափի հայկական խոշորագույն կառույցների հետ: Հանձնախմբի ստեղծումը արտացոլում է այդ կառույցների որոշումը` Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների կազմակերպման ջանքերը կենտրոնացնել միասնական

Իրանի երկրաշարժերի հետցնցումնային ակտիվությունը

2012 թ. օգոստոսի 11-ին Իրանում` Թավրիզից շուրջ 60 կմ հեռավորության վրա տեղի ունեցած 6.4 մագնիտուդով երկրաշարժին հաջորդել է 212 հետցնցում, որից 42-ն ունեցել են 4.0 և ավելի մագնիտուդ: Իրանում տեղի ունեցած իրադարձությունները, բացի Թավրիզի և Արևելա-Ադրբեջանական անուններից, ստացել են նաև զույգ (twin) երկրաշարժեր անվանումը: Հետաքրքիր է նաև այն հանգամանքը, որ Իրանի Սեյսմոլոգիայի և երկրաշարժերի ինժեներիայի

Ուղիղ միացում. Ռուբեն Բաբայանը եւ Հրաչյա Հարությունյանը՝ «Դեմ առ դեմ».

Դիտեք «Դեմ առ դեմ» բանավեճի հերթական թողարկումը: Այս անգամ հաղորդաշարի հյուրերն են Երեւանի Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը եւ Երևանի Հ.Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Հրաչյա Հարությունյանը: Հաղորդման թեման՝ ի՞նչ պետք է անել, որ արվեստի հարցում փոխվեն առաջարկի եւ պահանջարկի տեղերը, առաջարկը լինի որոշիչ: Watch live streaming video

Ազգովի աղոթենք, որ Երեանում երկրաշարժ չլինի

ՀԱՐՑ. Մտավախություն չունե՞ք, քանի որ եթե երկրաշարժի ալիքը հասնի Երեւան, հետեւանքներն անկանխատեսելի կլինեն։ ՊԱՏԱՍԽԱՆ. Ո՞վ կարող է չմտահոգվել։ Այնպիսի շենքեր են կառուցել, այնքան անիմաստ, այնքան խիտ ու բարձրահարկ, որ սոսկալի բան կլինի, եթե Երեւանում երկրաշարժ գրանցվի։ Աստված մի արասցե, նման բան լինի, նման բաներից մի՛ խոսեք, եկեք ազգովի աղոթենք, որ նման բան չլինի։ Իսկ վերջին

ԱՄՆ-ի ոսկե մեդալը կհանձնվի ռուսների՞ն

Սանկտ-Պետերբուրգի թեթեւ աթլետիկայի ֆեդերացիայի փոխնախագահ Վլադիմիր Կուլիկովը հայտարարել է, թե Լոնդոնի օլիմպիական խաղերի 4×400 կանաց փոխանցավազքում չեմպիոնի կոչումը նվաճած ԱՄՆ-ի քառյակի անդամներից մեկի դոպինգ ստուգումը դրական արդյունք է տվել եւ ներկայումս ՄՕԿ-ում քննարկվում է օլիմպիական ոսկին նրանցից վերցնելու եւ Ռուսաստանին հանձնելու հարցը: Սակայն Թեթեւ աթլետիկայի համառուսաստանյան ֆեդերացիայի ղեկավար Վալենտին Բալախնիչեւը չի հաստատել այդ լուրի իսկությունը՝

Մանուել Գասպարյան. Մենք փորձում ենք ՀԱԿ-ի ներսում ուղղել թերությունները

Հատված Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, «Ժողովրդավարական ուղի» կուսակցության նախագահ Մանուել Գասպարյանի հարցազրույցից: – Պարոն Գասպարյան, ՀԱԿ–ից վերջերս մարդիկ դուրս եկան, ինչի պատճառով խոսակցություններ են սկսվել, որ իբր Կոնգրեսը թուլացել է, պակասել է ՀԱԿ–ի հետեւորդների բանակը։ Ի՞նչ եք կարծում, իսկապե՞ս ՀԱԿ–ը նման իրավիճակում է հայտնվել։   – Մենք չենք քննադատում, մենք փորձում ենք ներսում ուղղել թերությունները,

Օլիմպիական բրոնզե մեդալակիրը վաճառում է մեդալը

Լոնդոնի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, լեհ սերֆինգիստուհի Սոֆյա Նոսետի-Կլեպական մտադիր է փրկել իր 5-ամյա հարեւանուհու կյանքը՝ վաճառելով Խաղեր 2012-ում նվաճած իր բրոնզե մեդալը: Ժուժա անունով այդ աղջնակը տառապում է քրոնիկ մի հիվանդությամբ, որն ազդում է բոլոր ներքին օրգանների գործունեության վրա: «Ես Ժուժային ճանաչում եմ ծնված օրվանից: Նա արդեն հինգ անգամ վիրահատվել է եւ գիտեմ, թե

Սիրիահայերը սկսել են «ճաշակել» այն նույն խնդիրները, որոնք արդեն տասնյակ տարիներ հետապնդում են ՀՀ քաղաքացիներին

Գործազրկության խնդիրն առաջնային է ոչ միայն Հայաստան եկած սիրիահայերի, այլեւ հենց ՀՀ քաղաքացիների համար։ Ու հիմա սփյուռքի մեր հայրենակիցներն էլ, մի քանի օր ավել մնալով այստեղ, սկսել են «ճաշակել» այն նույն խնդիրները, որոնք արդեն տասնյակ տարիներ հետապնդում են ՀՀ քաղաքացիներին։ Ըստ պաշտոնական վիճակագրության՝ այսօր գործազուրկ է Հայաստանի բնակչության մոտ 7 տոկոսը կամ 65 հազար 100

Ոստիկանները կենթարկվեն քրեական պատասխանատվության, եթե հաստատվի ահազանգը

«1-02» հեռախոսահամարը ոստիկանության Երեւանի վարչության հերթապահ մասի հեռախոսահամարն է, այսինքն՝ անգործության մատնված ոստիկանները Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանի ենթակայության տակ գտնվող ծառայողներն էին։ Տեղի ունեցածի մասին երեկ մի քանի հարց ուղղեցինք Նազարյանին։ – Պարոն Նազարյան, «ՀԺ»-ում այսօր նյութ էինք հրապարակել այն մասին, որ ոստիկանները չեն արձագանքել քաղաքացիների ահազանգին, ինչի հետեւանքով տուժած կինը մահացել է: Ինչպե՞ս կմեկնաբանեք

Օլիմպիական չեմպիոնն իր հեծանիվն աճուրդի է հանում

Ղազախ հեծանվորդ Ալեքսանդր Վինոկուրովը որոշել է սեպտեմբերին աճուրդի հանել իր այն հեծանիվը, որով նվաճել է ամառային 30-րդ օլիմպիական խաղերի չեմպիոնի կոչումը: Նա մտադիր է ոսկեբեր հեծանիվը վաճառել առնվազն $ 50 հազարով եւ ստացված գումարը հատկացնել մանկատներին: «Կարծում եմ, որ հեծանիվն ավելի շատ էլ արժե եւ որքան շատ վճարեն, այնքան շատ գումար կփոխանցվի մանկատների երեխաներին», –

Ուր են կորել անվճար ավտոբուսները

Արդեն երկու շաբաթից ավեւի է՝ Երեւանի կենտրոնի փողոցներում այլեւս չեն երեւում «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի անվճար ավտոբուսները։ Խոսքը 259 համարի Աբովյան-Երեւան-Աբովյան երթուղին կրկնող անվճար ավտոբուսների մասին է, որոնց վրա գրված է. «Անվճար բարեգործական երթուղի»։ Այս երթուղով անվճար ավտոբուսների չգործելու իրողությունը մեզ հետ զրույցում հաստատեց նաեւ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի անվճար ուղեւորափոխադրումների դիսպետչեր Արեւշատ Եղիազարյանը։ Ըստ վերջինիս, իրենց

Հերթական հետցնցումը

Օգոստոսի 16-ին, տեղական ժամանակով 21.14-ին ՍՊԱԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 5 մագնիտուդով երկրաշարժ (ս. թ. օգոստոսի 11-ին ժամը 16.23-ին Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում տեղի ունեցած 6,6 մագնիտուդով երկրաշարժի հետցնցում), որի էպիկենտրոնը գտնվում է Իրանի տարածքում` Ահար քաղաքից 47 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են հյուսիսային լայնության 38.75օ և արևելյան երկայնության 46.66օ: Երկրաշարժի հիպոկենտրոնը

Նիկոլ Փաշինյան. «Իրավական համակարգը մանիպուլյացիաների լեզվով է շարունակվում»(տեսաշարք)

Այսօր Հայ Ազգային Կոնգրեսի անդամները կազմակերպել էին բողոքի ակցիա` ՀԱԿ երիտասարդ ակտիվիստների հանդեպ կայացրած  վճիռի դատապարտման և նրանց ազատ արձակման պահանջով:  Հիշեցնենք, որ  2012 թ. հուլիսի 20-ին, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Հայ Ազգային Կոնգրես ընդդիմադիր դաշինքի երիտասարդ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանին դատապարտեց 6, Արտակ Կարապետյանին` 3, Դավիթ Քիրամիջյանին և Սարգիս Գևորգյանին`

Ըստ բանդիտիզմի մեջ մեղադրվող Քյարամ Ամոյանի մոր` իրավապահները խոստովանել են, որ ոչ մի բանդա էլ չկա (տեսանյութ)

Քյարամ Ամոյանի մասին «Առավոտն» առիթ ունեցել է գրելու: Առողջական լուրջ պրոբլեմներ ունեցող երիտասարդ տղան մեղադրվում է հանցավոր բանդայի մաս կազմելու մեջ: Տղայի հարազատները ոչ միայն չեն ընդունում այդ մեղադրանքները, այլեւ պնդում են, որ այդ մեղադրանքների հիմքում նաեւ ազգային խտրականության տարր կա` Քյարամը եզդի է: Ըստ այսօր կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա անող Քյարամի հարազատների` իրենց

«Դեմ առ դեմ». Ռուբեն Բաբայան եւ Հրաչյա Հարությունյան

Վաղը ժամը 12-ին դիտեք «Դեմ առ դեմ» բանավեճի հերթական թողարկումը: Այս անգամ հաղորդաշարի հյուրերն են Երեւանի Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը եւ Երևանի Հ.Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Հրաչյա Հարությունյանը: Հաղորդման թեման՝ ի՞նչ պետք է անել, որ արվեստի հարցում փոխվեն առաջարկի եւ պահանջարկի տեղերը, առաջարկը լինի որոշիչ: Նրանց

Մեղադրվում է ՊԵԿ աշխատակցի անվան տակ խարդախությամբ խոշոր չափերի գումարներ հափշտակելու մեջ

ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում ավարտվել է քաղաքացի Ա. Վարդանյանի կողմից որպես ՊԵԿ աշխատակից ներկայանալու եւ այդկերպ խարդախությամբ խաշար գումարներ հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը: Նախաքննությամբ պարզվել է, որ քաղաքացի Ա. Վարդանյանը գումարներ հափշտակելու դիտավորությամբ, խաբեությամբ ներկայանալով որպես ՊԵԿ աշխատակից,  2012թ.

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031