Լրահոս
Օրվա լրահոսը

Մեղադրվում է ՊԵԿ աշխատակցի անվան տակ խարդախությամբ խոշոր չափերի գումարներ հափշտակելու մեջ

Օգոստոս 16,2012 21:25

ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում ավարտվել է քաղաքացի Ա. Վարդանյանի կողմից որպես ՊԵԿ աշխատակից ներկայանալու եւ այդկերպ խարդախությամբ խաշար գումարներ հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:

Նախաքննությամբ պարզվել է, որ քաղաքացի Ա. Վարդանյանը գումարներ հափշտակելու դիտավորությամբ, խաբեությամբ ներկայանալով որպես ՊԵԿ աշխատակից,  2012թ. հունվար ամսից մինչեւ հունիսի 29-ն ընկած ժամանակահատվածում 9 տարբեր անձանցից վերցրել է գումարներ` մեկ-երկու ժամից կամ մի քանի օրից վերադարձնելու պատրվակով, եւ խաբեությամբ վերցրած խոշոր չափերի գումարները հափշտակել:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա Ա. Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Քրեական գործն ուղարկվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

ՀՀ գլխավոր դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031