Օրվա լրահոսը

Ուղիղ միացում. Սամվել Մարտիրոսյանը եւ Ահարոն Ադիբեկյանը՝ «Դեմ առ դեմ»

Դիտեք «Դեմ առ դեմ» առցանց բանավեճի 63-րդ թողարկումը:  Այս անգամ հաղորդաշարի հյուրերն են մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը եւ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Քննարկման թեման` գալիք նախագահական ընտրությունների քարոզչական տեխնոլոգիաները: Watch live streaming video from aravot at livestream.com Նախագիծն իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ -Հայաստանի ֆինանսական օժանդակությամբ:  

Առաջարկ քաղաքապետին. Ողջամիտ ժամկետում վերանայել Երևանի փոքր կենտրոնում Երևանի գլխավոր հատակագիծը

Մենք ենք այս քաղաքի տերը. ՀՀ կառավարության Երևանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին հայեցակարգի նախագծի վերաբերյալ Ուսումնասիրելով «Երևանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին» ՀՀ օրենքի նախագծի հայեցակարգին հավանություն տալու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը, հայտարարում ենք հետևյալը.   1. Նախևառաջ, սույն օրենքի ընդունման մասին խոսվեց 2012թ. ձմռանը, երբ Երևանի քաղաքապետի ապօրինի որոշմամբ Երևանի Մաշտոցի պուրակում սկսվեց կառուցապատում,

Դասագիրքը Հայոց պատմության դասավանդման բուհական ծրագրից հիմնավորապես շեղված է

«Հայոց պատմության» բուհական դասագրքի շուրջ վերջերս բարձրացած աղմուկ-աղաղակը, բեկվելով երկրում ծավալվող ներքաղաքական գործընթացների ոսպնյակի մեջ, աստիճանաբար սկսել է շեղվել իր բուն նպատակից՝ հապշտապ դասագիրք դարձած հատորի մասնագիտական գնահատականից։ Մինչդեռ հայոց պատմության դասավանդման բուհական ծրագրից հիմնավորապես շեղվող նշված հատորը, որը 2012-ին հրատարակության է ներկայացրել Երեւանի պետական համալսարանի Հայոց պատմության ամբիոնը եւ կրթության ու գիտության նախարարի 2011թ.

Քարոզարշավի մեկնարկը տրված է

ՀՀԿ խոսնակ էդուարդ Շարմազանովը «ամոթալի» է գնահատել Գագիկ Ծառուկյանի՝ Բրյուսելում հնչեցրած այն կարծիքը, թե «Անհնար է երկրում պայքարել կոռուպցիայի դեմ, եթե հիմնական կոռումպացված անձինք են այդ պայքարը ղեկավարում»։ «ՉԻ» – Էդուարդ Շարմագանովն, իհարկե, կարող էր այդ հայտարարությունը գնահատել ոչ միայն որպես ամոթալի, այլեւ, օրինակ, անհարիր, վտիտ, տխրադալուկ, ամպագոռգոռ, լալահառաչ եւ այլն։ Խնդիրը, սակայն, դա չէ,

Ինքնաշեն ատրճանակ՝ ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով բերման ենթարկվածի գոտկատեղից

Դեկտեմբերի 6-ին, ժամը 17.30-ի սահմաններում, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները, ստացված օպերատիվ տեղեկությունները իրականացնելու արդյունքում, ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով, Նոր Նորքի 2-րդ զանգվածի Դավիթ Մալյան փողոցի թիվ 2 շենքի բակից  բերման են ենթարկել 1995 թ. ծնված Սուրեն Պողոսյանին: Անձնական խուզարկությամբ նրա գոտկատեղից հայտնաբերվել է ինքնաշեն ատրճանակի նմանվող սարք, որում տեղադրված

Սերոբ Բոզոյանը անվճարունակ է վիրահատվելու համար

Սպառողների կյանքի և առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող գազալցված փուչիկներ թողարկելու ու իրացնելու համար մեկ տարվա ազատազրկման դատապարտված, օնկոլոգիական հիվանդությամբ տառապող Սերոբ Բոզոյանի վիրահատության հարցը մնացել է առկախ: Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց Ս. Բոզոյանի պաշտպան Կարեն Մանուչարյանը, բժիշկները կրկնապատկել են վիրահատության գինը, և հիվանդը չգիտե որտեղից ճարել անհրաժեշտ գումարը: «Ստացվում է, որ հիվանդ մարդը մեկ ճանապարհ

Էպոսագետ. «Հասկանալով, որ մեր երկրում այլեւս ընդդիմություն չկա՝ որոշեցի այդ խնդիրը վերցնել ինձ վրա»

ՀԱՐՑ. Ինչո՞ւ եք որոշել առաջադրել Ձեր թեկնածությունը, եւ ո՞րը կլինի Ձեր առաջին քայլը նախագահ ընտրվելուց հետո։    ՊԱՏԱՍԽԱՆ. Իմ թեկնածությունը դնում եմ, քանի որ կարծում եմ՝ հատկապես Ազգային ժողովի ընտրություններից հետո Հայաստանում այլեւս չկա որեւէ քաղաքական ուժ, որը կվերահաստատի արդարությունը։ Ինչո՞ւ եմ ասում չկա այդպիսի ուժ, որովհետեւ ԱԺ-ում հայտնված ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչները հաշտվեցին իշխանությունների կողմից

Փոստանջյանը՝ Ծառուկյանին. «Բետոնաշաղախողի հոգեկերտվածքով օլիգարխները չեմ կարծում, որ կարող են հավաքական թեկնածու հանդես գալ»

Վերջերս ձեզ շատ են քննադատում, որ դուք Բաղրամյան 26-ի պատվերներն եք կատարում: Այսօր ԱԺ-ում քառօրյա նիստերն ամփոփելիս լրագրողների այս հարցին «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը պատասխանեց. «Բաղրամյան 26-ը ես դիտարկում եմ որպես ՀՀ քաղաքացիների թշնամի: Ես կցանկանայի, որ Բաղրամյան 26-ը, ինչպես նաեւ Նալլբանդյան փողոցում տեղակայված Ազգային անվտանգության մեկուսարանը դառնային թանգարան: Այդ նախագահական ինստիտուտը համեմատում եմ հրեշի

Մարգարիտ Եսայան. «Պետությունը երբևէ ղեկավարած բոլոր նախագահների գործոններն էլ մնում են չսպառված»

Հատված ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մարգարիտ Եսայանի հարցազրույցից:   – Հետընտրական ի՞նչ իրավիճակ եք կանխատեսում։ – Ես Վանգան չեմ, որ կանխատեսեմ, ես ընդամենը իմ ցանկությունը կարող եմ հայտնել՝ հանդարտ, նորմալ, առանց արյունահեղության, առանց բռնության, առանց առճակատման, առանց «իրար միս ուտելու»։ – Տրակտորախա՞ռը։ – Ենթադրում եմ, թե ինչ եք ակնարկում, բայց երեկ կարդացի, որ տվել են

Մայրաքաղաքային գնդում պայմանագրային զինծառայող է սպանվել

Այսօր Երևանի կենտրոնում գտնվող մայրաքաղաքային գնդում սպանություն է տեղի ունեցել, սպանվածը պայմանագրային զինծառայող է:  Փաստը հաստատեց ՀՀ ՊՆ քննչական ծառայության  ավագ սպա Մերի Սարգսյանը՝ նշելով, որ այս պահին քննիչները դեպքի վայրում են,  կատարվում են քննչական գործողություններ: Սպանվածի ինքնության և սպանության մանրամասների վերաբերյալ առայժմ տեղեկություններ չեն հրապարակվում: «Փաստինֆո»

VITAMIN Ա

– Մեր հարեւանն էնքան վատն ա, որ մեր շենքի բնակիչներից ոչ մեկն իրան չի բարեւում: – Մեր հարեւանն էնքան վատն ա, որ քաղաքի էս թազա նստարաններին իրա արձանը չեն դրել:

Ռ. Քոչարյանը ծեծել ու ծեծվել է

Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է դիտավորությամբ մեկ ուրիշին միջին ծանրության վնաս պատճառելու մեջ։ 2012թ. հունիսի 5-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, 26-ամյա Ռոբերտ Քոչարյանը Երեւանի Ն. Չարբախ թաղամասի 13/6 հասցեում գտնվող հողակտորի մոտ շինարարության հետ կապված հարցերի շուրջ վիճաբանել է Լեւոն Մուշեղյանի հետ, որի ընթացքում բռունցքով դիտավորությամբ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ դեմքի, կրծքավանդակի, մեջքի շրջաններում։

Բերման են ենթարկվել Հակահարված art խմբի տղաները

Րոպեներ առաջ Հակահարված art խմբի տղաներին հերթական ակցիան իրականացնելիս իրավապահներն ապօրինաբար բերման են ենթարկել ոստիկանություն: Այժմ նրանք գնտնվում են ոստիկանության Նորք-Մարաշի բաժանմունքում: «Հայաստանն առանց քաղբանտարկյալների» նախաձեռնություն

Վրեժ Մարկոսյան. Երանի պատգամավոր չդառնայի

 Հատված ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ, Ապարանի տարածաշրջանից մեծամասնական ընտրակարգով ընտրված Վրեժ Մարկոսյանի հետ հարցազրույցից:   – Պարոն Մարկոսյան, մինչեւ ընտրվելը մեզ հարցազրույց տվեցիք, վստահեցրիք, որ եթե պատգամավոր դառնաք, ժողովրդի խնդիրները կբարձրաձայնեք, հիմա կարծես շատ լուռ եք, ամեն ինչ այդքան նորմա՞լ է։ – Երանի չդառնայի (ծիծաղում է): – Ինչո՞ւ, փոշմանե՞լ եք։ – Չէ… չեմ փոշմանել։ – Ուրեմն

Րաֆֆի Հովհաննիսյան, «Զրոյի նկատմամբ գուցեև առկա է առաջխաղացում»

 Հատված «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հարցազրույցից – Վերջին շրջանում շատ է խոսվում Հայաստանում ընթացող իրադարձությունների վրա աշխարհաքաղաքական կենտրոնների ազդեցությունների մասին: Իրո՞ք, ըստ ձեզ, այդքան մեծ են այդ ազդեցությունները: – Հայաստանը գտնվում է միջազգայնորեն շատ դիպուկ ու շոշափելի միջավայրում: Իհարկե, պետք է նկատի առնել աշխարհի բոլոր ուժային կենտրոններին, գերտերություններին ու նրանց շահերը: Բայց ես հավատացած եմ,

ԱԺ նիստում երեկ արձանագրվեց շահերի բախման մի օրինակ

ԱԺ էթիկայի հանձնաժողովի նախագահ Նիկոլ Փաշինյանը երեկ խորհրդարանի լիագումար նիստի ընթացքում հանդես եկավ հայտարարությամբ, որը կապ չուներ քննարկվող օրենսդրական փաթեթների բովանդակության հետ: Փաշինյանը ԱԺ պատգամավորների ուշադրությունը հրավիրեց օրենսդրական մի նորամուծության վրա, որը ուժի մեջ է մտել ընթացիկ Ազգային ժողովի առաջին նիստի օրը։ Խոսքը շահերի բախման ինստիտուտի մասին է։ Բանն այն է, որ ԱԺ կանոնակարգի համաձայն՝

Իսրայելում այսօր մեդալ նվաճելու հույսեր կան

 Իսրայելի Էյլաթ քաղաքում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 20 եւ 23 տարեկանների առաջնությունում այսօր 23 տարեկանների մրցապայքարում մրցահարթակ մտնելու են երեք հայ ծանրորդներ, որոնցից մեկը հանդես է գալիս Նիդեռլանդների դրոշի ներքո: Աղջիկների գերծանր՝ +75 կգ, քաշային կարգում, որտեղ հայտավորված է չորս հոգի, մեր երկիրը ներկայացնելու է Նաիրա Հարությունյանը, որից մեդալ նվաճելու համար պահանջվում է գերազանցել ընդամենը

Մտավախություն են ունեցել, որ «մարտի 1»-ին իրենց զավակներին կորցրած մարդիկ հարձակվելու են պատմության մասնաշենքի վրա՞

Երեկ ԵՊՀ պատմության ֆակուլտետի մուտքի մոտ 2008թ.-ի մարտի 1-ի զոհերի ծնողներին դիմավորել են շարքով կանգնած ոստիկանները եւ մի կողմում խմբված կասկածելի արտաքինով ու կեցվածքով երիտասարդներ: Մարտի 1-ին սպանված Տիգրան Խաչատրյանի մայրը՝ Ալլա Հովհաննիսյանը, Գոռ Քլոյանի մայրը՝ Ազատուհի Քլոյանը, Արմեն Ֆարմանյանի հայրը՝ Վաչագան Ֆարմանյանը, Տիգրան Աբգարյանի մայրը՝ Ռոզա Աբգարյանը, գնացել էին ԵՊՀ պատմության ֆակուլտետի մասնաշենքի մոտ,

ՍԴՀԿ ներկայացուցիչները իրենց մտահոգութիւնը յայտնեցին Հայաստանի մէջ քաղաքական բարեփոխումներու դանդաղ ընթացքին եւ տնտեսական անարդարութեան կապակցութեամբ

ԿԼԷՆՏԷԼ.- Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան Կուսակցութիւնը ներկայացնող պատուիրակութիւն մը, գլխաւորութեամբ  Արեւմտեան Ամերիկայի Վարիչ Մարմինի ատենապետ Վազգէն Խոտանեանի եւ մասնակցութեամբ Կեդրոնական Վարչութեան անդամ Համբիկ Սարաֆեանի, Դեկտեմբեր 5-ին Կլէնտէլի մէջ հանդիպում մը ունեցաւ Հայաստանի մօտ Միացեալ Նահանգներու դեսպան Ճոն Հէֆֆըրնի հետ: Մէկ ժամ տեւող հանդիպումի ընթացքին քննարկուեցան հարցերու լայն շրջանակ, գլխաւորաբար կեդրոնանալով Հայաստանի մէջ տիրող ներկայ իրավիճակին վրայ: ՍԴՀԿ

Լռեք, որ մենք էլ լռենք

Կոալիցիոն նախկին գործընկերներ ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև նոր սկանդալ է հասունանում: Չորեքշաբթի ԲՀԿ-ն հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է «որ անհնար է երկրում պայքարել կոռուպցիայի դեմ, եթե հիմնական կոռումպացված անձինք ենք ղեկավարում այդ պայքարը»: Այսինքն՝ Ծառուկյանը անմիջականորեն մեղադրել է ՀՀ նախագահին և վարչապետին կոռումպացված լինելու և կոռուպցիոն երևույթները կոծկելու մեջ: Բնականաբար, իշխող

«Եվրոմոթորս» ՍՊԸ տնօրենի դեմ մեղադրանք կառաջադրվի՞

«Եվրոմոթորս» ՍՊԸ տնօրեն Արթուր Եգորյանի եւ նրա հարեւանի միջեւ տեղի ունեցած դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 120 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է՝ անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին Արթուր Եգորյանը ծեծի էր ենթարկել հարեւանին։ Մոր ծննդյան օրը, մինչեւ լուսաբաց քեֆ են արել բարձր երաժշտության ներքո՝ հարեւաններին պարտադրելով ողջ

Անհույս ու անլույս. կիսաքանդ ու գարշահոտ պատերի հետևում

Շողերն ու Քնարիկը կիսամութ սենյակի մի անկյունում, անկողնուն նստած, լուռ գիրք են կարդում: 19-20 տարեկան Պետրոսյան քույրեըի համար արդեն 9 տարի է` սովորական է դարձել կենցաղային ծայրաստիճան պայմաններում գոյատևելը` առանց գրասեղանի, անկողնում կքանստած գրելը, կարդալն ու քննություններին պատրաստվելն ու առհասարակ ապրելը: Աղջիկները սովորում են Եվրոպական ակադեմիայում. Շողերը պատրաստվում է դիվանագետ դառնալու, իսկ Քնարիկը` ծրագրավորող: Թբիլիսյան

«Հաճախակի կուռքեր փոխողին խորհուրդ կտամ կուռքերի պաշտամունքով չզբաղվել»

ՀՀԿ ԳՄ նիստից հետո՝ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե ինչպե՞ս եք վերաբերվում ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանի հայտարարությանը, որտեղ նա զգուշացնում էր Էդուարդ Շարմազանովին, թե իր յուրաքանչյուր հայտարարություն ուղղված է նաև միլիոնավոր մարդկանց, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց. «Նախ այն, որ նորաթուխ ԲՀԿ-ականը խոսում է միլիոնների և միլիոնավոր հայերի մասին՝ արդեն զվարճալի երևույթ է և ժպիտ

Եվրահանձնակատար Ֆյուլեն հանդիպել է ԲՀԿ պատվիրակության հետ

Եվրամիության ընդլայման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հինգշաբթի երեկոյան հանդիպել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) ներկայացուցիչների, ինչպես Եվրոպական հանձնաժողովի պաշտոնական հայտարարության մեջ է ասվում` Հայաստանի Ազգային ժողովի «ամենամեծ ընդդիմադիր կուսակցության հետ»:  Փաստորեն, Եվրոպական հանձնաժողովն արդեն ակնհահայտորեն ԲՀԿ-ին ընդդիմադիր է համարում, մինչդեռ ԲՀԿ-ն մինչ այսօր խուսափում է ընդդիմություն բառից` ինքն իրեն անվանելով «այլընտրանքային»

Աճանան գետը պարբերաբար աղտոտվում է Արծվանիկի պոչամբարի թափոնաջրերով

Կապանի Օրհուս կենտրոնի ներկայացուցիչն այսօր եղել է օրերս Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին պատկանող Արծվանիկի պոչամբարից Աճանան (Նորաշենիկ) գետ լցված  պոչամբարի արտահոսքի արձանագրած վայրում, որտեղով այսօր, հոսում էր համեմատաբար ավելի պարզ ջուր: Ըստ մեր աղբյուրների` ժամանակ առ ժամանակ պարզվածքների փոխարեն Աճանան գետ է լցվում պոչամբարի թափոնաջրերը, որի արձանագրած պատկերը պարզ երեւում էր օրերս արված եւ լրատվամիջոցներով տարածված

Արտգործնախարարները ԼՂ հակամարտության կողմերին կոչ են անում «քաղաքական կամք դրսեւորել»

ԵԱՀԿ-ի արտգործնախարարների խորհրդի Դուբլինում դեկտեմբերի 6-7-ը անցկացվող նիստի ընթացքում ԵԱՀԿ֊ի Մինսկի խմբում համանախագահող երկրների ներկայացուցիչները՝ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը եւ Ֆրանսիայի Եվրոպական հարցերի լիազոր նախարար Բեռնար Կազնովը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին կոչ անելով «խաղաղ կարգավորման հասնելու համար անհրաժեշտ քաղաքական կամք դրսեւորել»: «Ինչպես մեր

Hurriyet Daily New «ՆԱՏՕ-ի հրամանատարը գովաբանել է Թուրքիայի բանակը»

ՆԱՏՕ-ի բանակի հրամանատատ գեներալ լեյտենանտ Բեն Հոջսը գովասանքի խոսքեր է ասել Թուրքիայի բանակի հասցեին: Գրում է «Հյուրիեթ դեյլի նյուզ» թերթը՝ հղում անելով «Էն Տե Վե» հեռուստակայանին: «Թուրքիան կարևոր դեր է խաղացել Քաբուլում [որպես միջազգային անտվանգության աջակցության ուժեր (ISAF)]: Թուրքական բանակն անհավանական է: Բոլորը վստահում են նրանց: Միևնույն ժամանակ նրանք շատ կարգապահ են: ՆԱՏՕ-ի բոլոր առաքելությունների

Ինտիմ հարց՝ Գալուստ Սահակյանին, կամ ո՞վ է հրավիրված գեներալ Սեյրան Սարոյանի տուն

Ինչպես տեղեկացրել ենք, շուտով՝ դեկտեմբերի 12-ին, կայանալու է գեներալ, ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանի որդու՝ Աշոտի հարսանիքը «Օջախ» ռեստորանում: Այդ հարսանիքին, ըստ լուրերի, հրավիրված է ՀՀԿ ողջ վերնախավը, եւ պատգամավորներ՝ ոչ միայն ՀՀԿ-ից: Aravot.am-ն այսօր փորձեց պարզել, թե մասնավորապես ով է հրավիրված այդ հարսանիքին: Ինչպես հայտնի է, Սեյրան Սարոյանի ամենամտերիմ ու անբաժանելի ընկերն ԱԺ-ում գեներալ Մանվելն

Իջեւանի փողոցները կլվացվեն տաք եւ սառը ջրով, իսկ կովերին «կարգելափակեն»

Նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 5-ը Իջեւանի քաղաքապետարանի պատվիրակությունը գտնվում էր Իջեւանի քույր Վալանս քաղաքում: Քաղաքապետ Վարդան Ղալումյանի հետ Ֆրանսիա էին մեկնել քաղաքի ավագանու 4 անդամներ եւ Իջեւանի առողջության առաջնային պահպանման կենտրոնի տնօրենը:  Քաղաքապետը հայտնեց, որ քույր քաղաքը Իջեւանին է նվիրել փողոցների մաքրման 4 հատ մեքենա, որոնք 5-10 տարի առաջ են արտադրվել: Այդ մեքենաներից մեկը նախատեսված  է 

Հարցված խուլ եւ համր մարդկանց 70 տոկոսը առհասարակ չի հետեւում երկրի քաղաքական գործընթացին

«Լուսաստղ»  ՀԿ –ի` Լոռու մարզի Վանաձոր, Թումանյան, Ալավերդի, Տաշիր, Ստեփանավան եւ Սպիտակ համայնքներում 50  խուլ եւ համրերի շրջանում անցկացրած հարցումները ցույց են տվել, որ հարցվածների 70 տոկոսը առհասարակ չի հետեւում երկրի քաղաքական գործընթացին, քանի որ դրան նպաստավոր որեւէ դաշտ չկա: Այդ մասին այսօր  հաշմանդամություն ունեցող անձանց միամսյակի շրջանակներում «Օրրան» բարեգործական կազմակերպության Վանաձորի մասնաճյուղում տեղի ունեցած

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031