Օրվա լրահոսը
Հայաստանյան լրագրության տխուր դեմքը
Կամ մեզանից ոչինչ կախված չէ, կամ ամեն ինչ կախված է մեզանից «Գրողներն ավելի բախտավոր են, քան ժուռնալիստները, բայց ժուռնալիստներն էլ գլուխ կախելու հիմքեր չունեն: Հազարավոր, միլիոնավոր ընթերցողներ սիրով են ուզում հիշել նրանց ազգանունները: Եթե հիշում են-իր` ժուռնալիստի շնորհիվ:Եթե չեն հիշում- իր`ժուռնալիստի մեղքով»: Վարդգես Պետրոսյան Սկզբի փոխարեն Վարդգես Պետրոսյանի այս տողերը նրա «Ստորագրության պատիվը»
Դատապարտված երկխոսություն
Ուղիղ մեկ տարի առաջ ավարտվեց, իսկ ավելի ճիշտ` ընդհատվեց իշխանություն-ընդդիմություն երկխոսությունը: Երեույթն ինքնին նոր էր եւ չնայած ոչ մի արդյունքի չհանգեցրեց, որպես փորձ, վստահ եմ, իր դրական ազդեցությունը կունենա մեր քաղաքական մշակույթի հետագա զարգացման վրա: Ուսանելի կլինի, իհարկե, նաեւ հասկանալ, թե ինչու է այդ առաջին փորձն անհաջողության մատնվել: Երկխոսությունն ընդհատելու առիթը հայտնի է` ՀԱԿ ակտիվիստ
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ.«Այդ հայտարարության ետեւում կոնկրետ ականջներ եմ տեսնում»
«Համոզված եմ, որ այդ հայտարարության իրական հեղինակը Տիգրան Առաքելյանը չի: Եթե ուշադիր կարդաք՝ ինքներդ էլ կհասկանաք, թե ովքե՞ր են գրում, ովքե՞ր են քաղաքականացնում եւ շահարկում՝ օգտագործելով այդ ջահելներին, նրանց հաշվին փորձելով մնալ քաղաքական հարթակում: Ա՜յ, իրենց պետք է հարց տաք՝ ինչո՞ւ են քաղաքականացնում, ինչո՞ւ են աղավաղում այդ երիտասարդների ապագան»,-«Առավոտի» հետ զրույցում, անդրադառնալով ՀԱԿ ակտիվիստների գործին,
Խաշթառակցի կինը զինվորներին թմրանյութ է վաճառել
Մոտ մի շաբաթ առաջ իջեւանցի ոստիկանները բացահայտել են, որ Խաշթառակ գյուղի մի բնակչուհի սահմանապահ զինվորներին թմրանյութ է վաճառել: Մեր տվյալներով` կինը Լուսահովիտ գյուղի մոտ ծառայող զինվորներին լուցկու տուփով թմրանյութ է իրացրել, մեկ տուփի համար զինվորներից վերցնելով 5 հազար դրամ: Իրավապահ մեր աղբյուրները հայտնեցին, որ գործի կապակցությամբ նյութեր են նախապատաստվում, կինը ձերբակալված չէ: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Հանրային պաշտպանների հոսք չկա
Հանրային պաշտպանի գրասենյակի պատասխանատու Մասիս Ղազանչյանն Aravot.am-ի հարցին, թե հանրային պաշտպանների արտահոսք կա՞, կապված ցածր աշխատավարձերի հետ, պատասխանեց, որ վերջին 2 տարվա ընթացքում աշխատանքից իր դիմումի համաձայն ազատվել է մեկ հանրային պաշտպան (ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ամալյա Ավագյանը), իսկ մեկն էլ գտնվում է ֆիզիկական արձակուրդում: Նա ասաց, որ հանրային պաշտպանները օրենքով սահմանված կարգով ստանում են դատախազի
3000 դրամ տուգանք՝ ՀՀ-ից 6 ամսից ավել դուրս գտնվելու և այդ մասին չտեղեկացնելու համար
Հունիսի 1-ից ուժի մեջ մտած, ՀՀ վարչական իրավախախտումների մասին նոր օրենքով ՀՀ այն քաղաքացիները, ովքեր 6 ամսից ավել կբացակայեն Հայաստանի Հանրապետությունից և իրենց բացակայության մասին չեն տեղեկացնի իրենց բնակության վայրում գտնվող ՀՀ դեսպանատուն կամ հյուպատոսարան, կտուգանվեն 3000 դրամ: ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ այդ օրենքի մեջ տարօրինակ ոչինչ
Լիմպոպոյում բացվել է ապաստան որբ ռնգեղջյուրների համար (Տեսանյութ)
Հարավ Աֆրիկյան Հանրապետությունում առանց ծնողների մնացած ռնգեղջյուրի ձագերն այժմ վերապրելու հույս կունենան: Նրանց խնամակալության կվերցնեն ապաստանում, որը բացվել է Լիմպոպո տարածաշրջանում գտնվող Էնտաբենի արգելեցում: https://ntdtv.ru/
Վիճաբանություն Աբովյան փողոցում
Օգոստոսի 12-ին, ժամը 03.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները, ծառայություն կատարելիս, Աբովյան փողոցի ակումբներից մեկի հետնամասից ձայներ են լսել և մոտենալով` տեսել են վիճաբանող երիտասարդների, որոնցից մեկն իր ձեռքին եղած դանակը նետել է գետնին: Հիշյալ վայրից բերման են ենթարկվել 1981 թ. ծնված Էդգար Ս.-ն, 1982 թ. ծնված Ռոբերտ Ա.-ն և
«Չեմ կարծում, որ Վանո Սիրադեղյանը միայնակ է որոշում կայացրել եւ միայնակ է իրականացրել»
ՀԱՐՑ. Ի՞նչ եք կարծում, Վանո Սիրադեղյանի վերադարձի համար կա՞ն քաղաքական, բարոյական եւ իրավական նախադրյալներ։ ՊԱՏԱՍԽԱՆ. Ախր այնքան վերամբարձ հարց եք տալիս (ծիծաղում է-խմբ.), այսինքն ի՞նչ պետք է լինի, որ ասեմ՝ նախադրյալներ կան, թե ոչ։ Մարդը թող վերադառնա, ի՞նչ է եղել որ։ ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր ՊԱՏԱՍԽԱՆ. Եկե՛ք ինձ քաղաքական հարցերով մի՛ ծանրաբեռնեք։
Ուղիղ միացում. Ստեփան Դանիելյանը եւ Հակոբ Բադալյանը՝ «Դեմ առ դեմ»
Դիտեք «Դեմ առ դեմ» բանավեճի հերթական թողարկումը: Այս անգամ հաղորդաշարի հյուրերն են «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանը եւ քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը: Քննարկման թեման՝ առաջիկա քաղաքական զարգացումները: aravot on livestream.com. Broadcast Live Free
Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Նախագահի առաջին տեղակալին
Վարչապետ Տիգրան Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահի առաջին տեղակալ Մոհամմադռեզա Ռահիմիին՝ Իրանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Հարգելի պարոն Ռահիմի, Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Իրանի Իսլամական Հանրապետությունում տեղի ունեցած բնական աղետի պատճառով ավելի քան 300 մարդկանց մահվան կապակցությամբ: Խնդրում եմ Ձեզ
Պետրոս Մակեյան. Տեղին չէ պատճառաբանությունը, որով ՀԱԿ-ը չի մասնակցում ՏԻՄ ընտրություններին
Հատված «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ, ՀԱԿ ներկայացուցիչ Պետրոս Մակեյանի հետ հարցազրույցից: – Պարոն Մակեյան, Կոնգրեսը որոշել է ՏԻՄ ընտրություններին խոշոր համայնքներում քաղաքապետի թեկնածուներ չառաջադրել։ Ի՞նչն է այդ ամենի պատճառը, ինչո՞ւ եք պասիվ։ – Չգիտեմ՝ Կոնգրեսը կոնկրետ նման որոշում ընդունել է, թե ոչ, բայց փաստը մնում է փաստ, որ մեծ համայնքներում քաղաքապետի ընտրություններին չի մասնակցում։
«Սաակաշվիլին կառաջատրի Մերաբիշվիլուն». Վրաստանի փորձագետ
Վրաստանի փորձագետ Արմեն Ավետիսյանը կանխատեսում է, որ հաջորդ տարի Վրաստանում կայանալիք նախագահական ընտրություններում իշխող «Միասնական ազգային շարժում» կուսակցությունն առաջադրելու է ներկայիս վարչապետ Վանո Մերաբիշվիլիի թեկնածությունը: Փորձագետի խոսքերով՝ Մերաբիշվիլին այն միակ քաղաքական գործիչն է, որին նախագահ Սաակաշվիլին կարող են հակադրել միլիարդատեր, ընդիմադիր «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիին, որի վարկանիշը, վերջին շրջանում, գնալով աճում է:
«Մեր երկրի ղեկավարներն ընտրովի են պաշտպանում ՀՀ քաղաքացիների իրավունքները, ընտրովի են հոգատարություն ցուցաբերում»
Բոլորն են հիշում, թե ինչպես այս տարի՝ մայիսի 4-ին, Հանրապետության հրապարակում բռնկվեցին ՀՀԿ-ի տարբերանշանով փուչիկները, եւ երկնքից կրակ թափվեց հարյուրավոր երիտասարդների գլխին։ Հիշում են նաեւ, թե ինչպիսի օպերատիվությամբ մեր երկրի բարձրաստիճան պաշտոնյաներն արձագանքեցին երեւույթին՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մակարդակով այցելելով հիվանդանոցներ։ Ավելին, փուչիկների պայթյունից հետո՝ օրեր շարունակ, ՀՀԿ երիտասարդ պատգամավորները «պերեդաչիներով» գնում էին հիվանդանոցներ՝ հետաքրքրվելով
Կասկածելի հարցաքննություն «Հարսնաքարի» գործով
ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության քննիչները Ռուբեն Հայրապետյանին պատշաճ կերպով չեն հարցաքննել։ Սպանված ռազմաբժիշկ Վահե Ավետյանի իրավահաջորդի փաստաբաններից Տիգրան Եգորյանը երեկ մեր թղթակցին հայտնել է, որ քրեական գործի նյութերին ծանոթանալիս բազմաթիվ հանգամանքներ են ի հայտ եկել, որոնք խիստ կասկածի տակ են դնում ողջ նախաքննության ընթացքը։ Օրինակ՝ Ռուբեն Հայրապետյանի ցուցմունքում, որը նա տվել էր հուլիսի 6-ին
Հաշիշ վաճառողից մինչեւ օլիմպիական չեմպիոն
Պարզվում է, որ Լոնդոնում օլիմպիական ոսկե մեդալ նվաճած գերծանր քաշային բրիտանացի բռնցքամարտիկ Էնթոնի Ջոշուան մեկ տարի առաջ քրեական պատասխանատվության է ենթարկվել թմրամիջոցներ վաճառելու մեղադրանքով: Ոստիկանությունը նրան ձերբակալել է անցած տարվա մարտին՝ անօրինական հաշիշ պահելու եւ վաճառելու համար: Ջոշուային այն ժամանակ իրական ազատազրկում էր սպառնում, սակայն դատարանը որոշել է բավարարվել մեկ տարի պայմանական ազատազրկումով եւ 100
Արամ Սարգսյան. «Սմբատ Այվազյանը գերադասում է հասարակական գործունեությամբ զբաղվել, նրա որոշումն է»
Քաղաքական շրջանակներում խոսվում է նաեւ, որ նոր ուժ է պատրաստվում ձեւավորել վերջերս Հայ ազգային կոնգրեսը լքելու մասին պաշտոնապես հայտարարած Դավիթ Շահնազարյանը, որը, ըստ կայքերից մեկի տեղեկությունների, Խաչատուր Քոքոբելյանի եւ Կոնգրեսը լքած մեկ այլ գործչի՝ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի հետ գտնվում է ԱՄՆ-ում։ Երեկ, սակայն, մեզ հետ զրույցում Արամ Սարգսյանն ասաց, որ ինքը Հայաստանում է,
Սասուն Պասկեւիչյան. «Կուզեի, որ մշակույթի ասպարեզի ավելի շատ ներկայացուցիչներ ընդգրկված լինեին խորհրդարանում»
Հատված երգահան Սասուն Պասկեւիչյանի հետ հարցազրույցից – Կոմերցիոն նպատակով Ձեզ էրբեւէ երգ չե՞ն պատվիրել, լինի դա քաղաքական դաշտից կամ հենց շոու–բիզնեսից։ – Ես իմ սկզբունքներն ունեմ, ինչպես իրեն հարգող ցանկացած ստեղծագործող։ Երգահանի համար իր ստեղծած, հորինած երգը նման է իր երեխային։ Պատվերներ շատ են եղել, սակայն ես իմ սկզբունքներին հավատարիմ եմ մնում։ Մի անգամ մի
Ծանրամարտի չեմպիոնը վթարից մահացել է
Ծանրամարտի Ռուսաստանի երիտասարդների չեմպիոն, 24-ամյա Վյաչեսլավ Լաստուխինը, որ բնակվում է Չուվաշիայում, մոպեդով շրջադարձին մեծ արագությամբ բախվել է ճանապարհի հանդիպակաց կողմում գտնվող մետաղյա ցանկապատին: Հեռանկարային մարզիկը մահացել մինչեւ շտապ օգնության մեքենայի ժամանելը: Այս մասին տեղեկացնում է РИА «Новости» գործակալությունը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Մովսես Արիստակեսյան. «Բագրատյանը փորձել է յուրացնել տասնյակ հանձնաժողովականների կատարած աշխատանքը»
Հայ ազգային կոնգրես դաշինքում նոր խժդժություններ են ի հայտ եկել։ Այս անգամ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի շուրջ։ Ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ Հրանտ Բագրատյանը «Ֆեյսբուքի» իր էջում տեղադրել է 50 կետից բաղկացած օրենսդրական նախագիծ, որոնք պատրաստվում է ներկայացնել ԱԺ աշնանային նստաշրջանում՝ որպես օրենսդրական նախաձեռնություններ։ Բագրատյանի ներկայացրած նախագծում, օրինակ, կետ կա ՀՀ-ում
Գասպարին պատրաստվում է դիմել դատարան
Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ժ. 9.30-ին նշանակվել էր ՀԱԿ ակտիվիստ Վարդգես Գասպարիի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը: Դատական նիստը տեղի չունեցավ դատավոր Մխիթար Պապոյանի արձակուրդում գտնվելու պատճառով: Դատական նիստը նշանակվել է օգոստոսի 21-ին ժ.9. 30-ին: Հիշեցնենք, որ անցյալ տարվա հոկտեմբերին ՀՀ կառավարության շենքի դիմաց ոստիկանները բերման էին ենթարկել Վ.Գասպարիին,
Սամվել Տեր-Սահակյանը մտել է առաջատարների եռյակ
Աթենքում ընթացող շախմատի մինչեւ 20 տարեկանների աշխարհի առաջնության 11-րդ տուրում գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը պարտության մատնեց ամերիկացի Կոնրադ Հոլթին եւ 8,5 միավորով բարձրացավ մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնական: Սամվելն ընդամենը կես միավոր է ետ մնում երկու առաջատարներից՝ Թուրքիայի դրոշի ներքո հանդես եկող Ալեքսանդր Իպատովից եւ հունգարացի Ռիչարդ Ռապպորտից: Նախորդ տուրից հետո ութերորդ տեղում ընթացող Կարեն Հ. Գրիգորյանը
Սիրիահայ երեխաները հյուրընկալվեցին «Բազե» հավաքին
Օգոստոսի 13-ին Հանքավանի «Լուսաբաց» ճամբարում հանգստացող շուրջ 125 սիրիահայ երեխաներ այցելեցին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի՝ Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում անցկացվող «Բազե» համահայկական հավաք։ «Բազե» հավաքում Սիրիայից ժամանած երեխաները ծանոթացան հայաստանցի երիտասարդների հետ, մասնակցեցին «Բազե» հավաքի շրջանակներում անցկացվող մի շարք մրցույթների, անցկացրին մշակութային ծրագրով հագեցած երեկո։ Դամասկոսից ժամանած 17-ամյա Արա Նոյեմյանն առաջին անգամ է Հայաստանում։ Ասում է, որ
«Դեմ առ դեմ». Ստեփան Դանիելյան եւ Հակոբ Բադալյան
Ժամը 12-ին դիտեք «Դեմ առ դեմ» բանավեճի հերթական թողարկումը: Այս անգամ հաղորդաշարի հյուրերն են «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանը եւ քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը: Քննարկման թեման՝ առաջիկա քաղաքական զարգացումները: Նրանց հարցեր կարող եք ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն Նաեւ Skype-ով` aravot.online օգտատերին: Նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը՝ այստեղ https://www.livestream.com/aravot?fb_version=2.0 Նախագիծը իրականացվում է Բաց
«Պիտի աշխատես, որ այցելու ունենաս». Ստեփան Զորյանի տուն-թանգարանի տնօրեն (տեսաշարք)
Ամեն օր, ջրով լի ցնցուղը ձեռքին, թանգարանի տնօրենը մոտենում է այգում շարք առ շարք իրենց գլուխները երկնքին հառած կարմիր վարդերին, ջրում, ապա կամացուկ մոտենում նրանց կողքը արեւի տակ այս էլ քանի տարի իր արմատները հողի մեջ փորած խնձորենուն` թանգարանի այցելուներին հյուրասիրելու մեծանուն գրողի ձեռքով տնկված պտուղներից: Արդեն 6-րդ տարին է` բանաստեղծուհի Լենա Անթառանյանը հարազատ տան
Սերժ Սարգսյանը ցավակցել է Մահմուդ Ահմադինեջադին
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադին՝ Իրանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Ձերդ Գերազանցություն, խորը ցավով տեղեկացա Իրանի Արևելյան Ատրպատական նահանգում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի մասին, որը հարյուրավոր մարդկային զոհերի, բազմաթիվ վիրավորների և ահռելի ավերածությունների պատճառ հանդիսացավ: Անկեղծ վշտակցություն եմ հայտնում զոհվածների հարազատներին ու
Վարչապետը հանդիպել է Հանքավանի «Լուսաբաց» ճամբարում հանգստացող սիրիահայ երեխաներին
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Հանքավանի «Լուսաբաց» ճամբար` Սիրիայից ժամանած հայ երեխաների հետ հանդիպելու նպատակով: Նշենք, որ 2012 թ. օգոստոսի 9-ին Երևան է տեղափոխվել սիրիահայ երեխաների առաջին` 120 հոգանոց խումբը, որն ամառային հանգիստն անցկացնելու է Հայաստանում։ Դամասկոսի և Հալեպի հայ երեխաների Հայաստան տեղափոխման և հանգստի կազմակերպման ծախսերը հոգում է ՀՀ կառավարությունը` մասնավոր հատվածի աջակցությամբ:
Մահացել է Ալվարդ Պետրոսյանի որդին` նկարիչ Նարեկ Առուշանյանը
Այսօր, 39 տարեկան հասակում, երկարատև հիվանդությունից հետո մահացել է Թերլեմեզյանի անվան պետական գեղարվեստական քոլեջի տնօրեն Նարեկ Առուշանյանը: Նարեկ Առուշանյանը հայտնի դերասան Լորենց Առուշանյանի, և գրող Ալվարդ Պետրոսյանի միակ զավակն էր: Նարեկ Առուշանյանը ծնվել է 1973թ., Երևանում: 1992թ-ին ավարտել է Երեւանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական ուսումնարանը, 1998թ-ին` Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիան: 1999թ-ից` ՀՀ Նկարիչների միության
Հանրահայտ գինեկոլոգը եւս կպայքարի ավագանու անդամ դառնալու համար
Գյումրու 72 հոգուց բաղկացած ավագանու թեկնածուների խայտաբղետ ցանկում կա նաև Շիրակի մարզի գլխավոր մանկաբարձ- գինեկոլոգ, Գյումրու ծննդատան բուժական գործի պատասխանատու Ֆելիքս Գրիգորյանի անունը, ով պատրաստվում է մրցել մի խումբ գարեջրագործների, չճանաչված, գործազուրկ ու բանակում չծառայած երիտասարդների, մի շարք դպրոցների տնօրենների ու թաղային հեղինակությունների հետ: Մենք 47 տարվա փորձ ունեցող գինեկոլոգից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ է առաջադրել
Ծաղկաձորում մեկնարկեց «Բազե» համահայկական հավաքը
Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում այսօր մեկնարկեց «Բազե» համահայկական 10-րդ հավաքը, որին այս տարի մասնկացում են 294 երիտասարդներ Հայաստանից, Արցախից, Ջավախքից եւ Սփյուռքից: Բացման արարողությանը ներկա էին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ողջույնի խոսքում վարչապետն ասաց, որ «Բազե» հավաքը երիտասարդների մոտ միասնություն է սերմանում, իսկ հավաքի տնօրեն Հովհաննես Գաբրիելյանն էլ նշեց, որ















































