Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը ցավակցել է Մահմուդ Ահմադինեջադին

Օգոստոս 13,2012 19:19

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադին՝ Իրանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ:

Հեռագրում, մասնավորապես, ասված է.

«Ձերդ Գերազանցություն, խորը ցավով տեղեկացա Իրանի Արևելյան Ատրպատական նահանգում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի մասին, որը հարյուրավոր մարդկային զոհերի, բազմաթիվ վիրավորների և ահռելի ավերածությունների պատճառ հանդիսացավ:
Անկեղծ վշտակցություն եմ հայտնում զոհվածների հարազատներին ու մտերիմներին, ինչպես նաև ի դեմս Ձեզ` Իրանի Իսլամական Հանրապետության բարեկամ ողջ ժողովրդին:
Այս ծանր պահին մենք իրանցի ժողովրդի հետ ենք և պատրաստ ենք ցուցաբերել ցանկացած անհրաժեշտ օժանդակություն ողբերգության հետևանքների հաղթահարման համար»:

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031