Լրահոս
Օրվա լրահոսը

Ծաղկաձորում մեկնարկեց «Բազե» համահայկական հավաքը

Օգոստոս 13,2012 18:16

Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում այսօր մեկնարկեց «Բազե» համահայկական 10-րդ հավաքը, որին այս տարի մասնկացում են 294 երիտասարդներ Հայաստանից, Արցախից, Ջավախքից եւ Սփյուռքից:

Բացման արարողությանը ներկա էին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Ողջույնի խոսքում վարչապետն ասաց, որ «Բազե» հավաքը երիտասարդների մոտ միասնություն է սերմանում, իսկ հավաքի տնօրեն Հովհաննես Գաբրիելյանն էլ նշեց, որ այս տարի հոբելյանական տարի է «Բազե»-ի համար, քանի որ այն 10 տարեկան է դառնում: Գաբրիելյանը նաեւ տեղեկացրեց, որ 10-ը տարիների ընթացքում հավաքին մասնակցել են շուրջ 8000 հազար հայ երիտասարդներ աշխարհի տարբեր երկրներից:

Բազեականները Ծաղկաձորում իջեւանել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հանգստյան տանը: Նրանք այնտեղ կլինեն մինչեւ օգոստոսի 19-ը:

Թղթակցության հեղինակ` Անահիտ Կարապետյան`  (mynews.am)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031