Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը հանդիպել է Հանքավանի «Լուսաբաց» ճամբարում հանգստացող սիրիահայ երեխաներին

Օգոստոս 13,2012 18:56


 

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Հանքավանի «Լուսաբաց» ճամբար` Սիրիայից ժամանած հայ երեխաների հետ հանդիպելու նպատակով: Նշենք, որ 2012 թ. օգոստոսի  9-ին Երևան է տեղափոխվել սիրիահայ երեխաների առաջին` 120 հոգանոց խումբը, որն ամառային հանգիստն անցկացնելու է Հայաստանում։ Դամասկոսի և Հալեպի հայ երեխաների Հայաստան տեղափոխման և հանգստի կազմակերպման ծախսերը հոգում է ՀՀ կառավարությունը` մասնավոր հատվածի աջակցությամբ:

Ճամբարում հանգստացող սիրիահայ երեխաները Տիգրան Սարգսյանին դիմավորել են իրենց պատրաստած պարային երաժշտական ելույթներով:

Երեխաներին ուղղված ողջույնի խոսքում վարչապետ Սարգսյանը նշել է. «Սիրելի երեխաներ, առաջին հերթին ցանկանում եմ ողջունել ձեզ Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի անունից և նրա ջերմ ողջույնները հաղորդել ձեզ ու ձեր ընտանիքների բոլոր անդամներին, քանի որ այս խնդիրը գտնվում է առաջին հերթին Հանրապետության Նախագահի ուշադրության կենտրոնում և այն բոլոր միջոցառումները, որ իրագործում ենք սիրիահայ երեխաների համար, իրականացվում  են Հայաստանի Հանրապետության Նախագահի բարձր հովանու ներքո: Միևնույն ժամանակ ցանկանում եմ ասել, որ այս գեղեցիկ օրերը, որ մենք միասին անցկացնում ենք Հայաստանում, իրենց մեջ կարևոր ու մեծ խորհուրդ են պարունակում. հայ ժողովուրդը համախմբվել է սիրիահայության շուրջ, և բոլորը փորձում են իրենց աջակցությունը ցուցաբերել` սկսած մասնավոր հատվածից ավարտած Հայաստանի Հանրապետության սովորական քաղաքացիներով, ովքեր մտահոգ են բոլոր այն խնդիրներով, որոնք այսօր ծառացած են սիրիահայության առջև: Ցանկանում եմ ձեզ հավաստիացնել, որ կառավարությունն ամեն ինչ կանի, որպեսզի թեթևացնի ձեր հոգսը: Տեղյակ եք, որ մենք վաղն սպասում ենք Հալեպից նոր ջոկատի ժամանմանը: Համոզված եմ, որ ճամբարում տիրող մթնոլորտը հնարավորություն կտա բոլորիս ավելի հեշտությամբ հաղթահարել փորձությունները, որոնք այսօր կանգնած են հայ ժողովրդի փոքրիկ հատվածի առջև: Եվս մեկ անգամ ողջունում եմ ձեզ և ցանկանում բարի ժամանց Հայաստանում»:

Կառավարության ղեկավարը շրջել է ճամբարում երեխաների համար նախատեսված սենյակներով, ծանոթացել ապրելակերպի և հանգստի պայմաններին: Այնուհետև նա ճաշել և զրուցել է երեխաների հետ, հետաքրքրվել նրանց առօրյայով: Վարչապետին ուղեկցել են ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը,  ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը, Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգելդյանը:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031