Օրվա լրահոսը
412 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Հուլիսի 17-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 4,600,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 412 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմելէ 412 դրամ:
Պարգևատրվել են կիսամյակային լավագույն արդյունքներ ցուցաբերած վարչական շրջանները
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ ամփոփվել են մայրաքաղաքի վարչական շրջանների հունիս ամսվա, ինչպես նաև 2012թ. առաջին կիսամյակում կատարած աշխատանքների գնահատման և վերլուծության արդյունքները: Ըստ այդմ՝ համեմատաբար ցածր ցուցանիշեր են գրանցվել սեփական եկամուտների հավաքագրման մասով։ Գնահատման և վերլուծության արդյունքում հունիս ամսին այս ուղղությամբ համեմատաբար լավագույն արդյունքներ են գրանցել Դավթաշեն , Ավան և Նոր Նորք վարչական
Որտեղի՞ց ծնվեց «ֆուտբոլային դիվանագիտությունը» (Տեսանյութ)
Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի կազմակերպած «Հայ-թուրքական հարաբերությունների արդի վիճակը» թեմայով քննարկման ժամանակ ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը հիշեց, որ դեռ 2007 թվականին իրենք դիմել էին, այսպես կոչված, դոնոր կազմակերպություններին՝ հայ-թուրքական հարաբերությունները հասարակական մակարդակում զարգացնելու համար: Արձագանքել էր միայն ԱՄՆ դեսպանատունը: Մինչ Հայաստանի եւ Թուրքիայի հավաքականներին բախտ կվիճակվեր միմյանց դեմ պայքարելու, ինչի արդյունքում
Կարիճները հարձակվել են մաքսակետում
Իրան-Մեղրի սահամանակետում իրանահայ ուղևորները ստիպված են եղել քայլել շրջակա տափաստաններից սահմակետում հայտնված կարիճների, մորեխների ու այլ տեսակի միջատների վրայով։ Ուղևորների մեկնաբանմամբ՝ միջատները աննախադեպ շոգի պատճառով շտապել են ստվեր փնտրել կայանված ավտոմոեքենաների և ավտոբուսների տակ։ Ուղևորներից մեկը Շաքե Աբրահամյանը «Ա1 +»-ին հայտնել է, որ կարիճները, որոնցից որոշները սև գույնի են եղել առանց ուշադրություն դարձնելու մարդկանց կողմից
Երդվեցին անմնացորդ ծառայել
Շաբաթ օրը հանրապետության տարբեր քաղաքներից ու մարզերից հարյուրավոր ծնողներ էին եկել Վանաձորի Հայրենական մեծ պատերազմում նահատակված զինվորների հուշարձան կոթող, որտեղ առաջին անգամ հայրենիքին անմնացորդ ծառայելու երդում էին տալու զորամասերից մեկի նորակոչիկ իրենց զավակները: Գարնանային զորակոչի մեկ-մեկուկես ամիսն էլ բավական էր եղել, որպեսզի ծնողները «չճանաչեին» հասունացած, ամրապնդված ու լրջացած որդիներին: Նրանք հրամանատարների ու հարազատների առջեւ երդվեցին
Արմեն Մազմանյանը՝ «Հարսնաքարում» տեղի ունեցածի մասին. Հայրապետյանը մեզանից ահավոր վիճակում է
Այսօր «Սլաք» ակումբում, Պետրոս Ղազարյանին պատասխանելուց հետո, Արմեն Մազմանյանը կարծիք հայտնեց «Հարսնաքարում» պատահածի վերաբերյալ: Ռեկտորը նկատեց, որ այն չի տեղավորվում մարդկային ուղեղի եւ բարոյականության մեջ. «Սա ոչ կուսակցական խնդիր է, ոչ իշխանական, որովհետեւ նույն ընդդիմադիրներն էլ են քայլում՝ ետեւներից 5 հատ «Համեռ» եւ վեց հատ «բուլտերիեր» գցած: Այդ թատրոնի պատճառով թիկնապահների շրջանում աստիճանաբար կարծիք է
Բանդերասն ամուսնալուծվում է
Անտոնիո Բանդերասն ամուսնալուծվում է. այդ մասին գրում է արտասահմանյան մամուլը: Բանդերասն ու իր նախկին կինը՝ Մելանի Գրիֆիթն համատեղ ապրել են շուրջ 15 տարի եւ մեծացրել 2 երեխաների: Բանդերասը մի քանի ամիս է, ինչ պարբերաբար հայտնվում էր լրագրողների ուշադրության կենտրոնում՝ աղջիկներով շրջապատված, գիշերային ակումբներում զվարճանալիս: Պարզվում է ամուսնալուծության պատճառը՝ խանդն է: Մելանին շատ էր խանդում ամուսնուն,
Դավիթ Սանասարյան «Հեռու չէ այն օրը, երբ Միկա Դանիելյանը կափսոսա»
«Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցած միջադեպի բոլոր մեղավորներին» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը Aravot.am-ի հետ զրույցում անդրադարձավ Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Միքայել Դանիելյանի հասարակական շարժման մասին քննադատություններին: Նշենք, որ Epress.am-ին տված հարցազրույցում նա մասնավորապես ասել է.«Այսպես կոչված հասարակական շարժումների գործողություններն ինձ համար անհասկանալի են: Օրինակ, ինչպե՞ս է ի հայտ եկել Ռուբեն Հայրապետյանին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի
Ամերիկացի օրենսդիրները մեղադրում են HSBC-ին
Ամերիկացի օրենսդիրները HSBC բանկին մեղադրում են թմրադիլերներին եւ ահաբեկիչներին Միացյալ Նահանգների բանկեր միլիարդավոր դոլարներ փոխանցելու հնարավորություն տալու մեջ։ ԱՄՆ-ի Սենատի հետաքննական կոմիտեի հրապարակած նոր զեկույցում մատնանշված է HSBC-ում տիրող «համատարած» անփութությունը խարդախության եւ փողերի լվացման փաստերի կանխման հարցում։ Ըստ զեկույցի, մասնավորապես, բանկի Մեքսիկայի մասնաճյուղը միայն մեկ տարվա ընթացքում Միացյալ Նահանգներ է տեղափոխել 7 միլիարդ դոլար
Արմեն Մազմանյանը՝ Պետրոս Ղազարյանին. Այ գնդիկ-բոքոնիկ
«Լրագրողներից իմացել եմ, որ իրենց կոլեգա Պետրոսն ինձ էպիտետներով է դիմում, քանի որ ակտիվ չեմ եղել եւ կարծիք չեմ արտահայտել «Հարսնաքարում» տեղի ունեցածի վերաբերյալ: Նախ, չէի մտածում, որ այդքան պահանջված հասարակական-քաղաքացիական այր եմ, որ Հայաստանում որտեղ ով ընկնի-մեռնի կամ ինքնաթիռ պայթի՝ պարտավոր լինեմ կարծիքս ասել: Ի դեմս Պետրոսի՝ որոշ մարդկանց գործը պարզապես խոսելն է, բայց
Բուժաշխատողների նկատմամբ բռնության դեպքերի հաճախակիացող երևույթների կապակցությամբ բաց նամակ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ՝ ՊՆ. Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ IV-ՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐԻՑ Հերթական համագումարի պատվիրակները, ներկայացնելով ճյուղի ավելի քան քսան հազար աշխատողների շահերը, լուրջ մտահոգություն են հայտնում առողջապահության ոլորտում ստեղծված ներկայիս իրավիճակի կապակցությամբ: Վերջին տարիներին տագնապալի չափերի են հասնում բժիշկների նկատմամբ բռնության դեպքերը: Մասնագիտական պարտականությունները կատարելիս բուժաշխատողներն «արժանանում են»
Հանրահայտ մարդկանց նկարներ` մարդկանց ամբոխից (Ֆոտոշարք)
40-ամյա ամերիկացի նկարիչ Քրեյգ Ալանան հայտնի է արվեստի մեջ ունեցած իր առանձնահատուկ գործերով: Նա աշխատում է շատ ոճերով եւ ուղղություններով: Այնտեղ կարելի է գտնել աբստրակտ իմպրեսիոնիզմ եւ գրաֆիկական իրականություն: Սակայն ամենայուրահատուկը համարվում են հայտնի մարդկանց մասշտաբային նկարները, ստեղծված` հավաքված բազմությունից, բաց տարածքում: Մարդ պիկսելները. հենց այսպես են երեւում մարդիկ` բարձրությունից: Ալանայի նկարները բաղկացած են տասնյակ,
Հայ եւ թուրք քաղաքագետներ. «Հայ-թուրքական հարաբերություններում այլեւս շփոթվելու իրավունք չունենք»
Թեեւ շատերի համար անհավանական են թվում Թուրքիայում հնարավոր փոփոխությունները, սակայն Գերման Մարշալի հիմնադրամի Անկարայի գրասենյակի տնօրեն Օզգյուր Ունլուհիսարչիկին հավատացած է, որ 2014 թվականին Թուրքիայում կայանալիք ընտրություններից հետո էական փոփոխություններ կլինեն հենց Թուրքիայում, որոնք էական ազդեցություններ կթողնեն նաեւ երկրի արտաքին քաղաքական կուրսի վրա, այդ թվում նաեւ հայ-թուրքական հարաբերությունների մասով: Նա կարծում է, որ, ամենայն հավանականությամբ, կկիրառվի
Փախստականը կարգավիճակ է ուզում
ՀՀ վարչական դատարանում այսօր դատավոր Ա.Ծատուրյանի նախագահությամբ սկսվեց Արտակ Մարդյանի գործով նախնական դատական նիստը: Փախստական Ա.Մարդյանը վիճարկում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գ.Եգանյանի որոշումը՝ կապված փախստականի կարգավիճակը դադարեցնելու հետ: Դատարանը որոշեց, որ հաջորդ նոյեմբերի 6-ին կայանալիք նախնական նիստին, որպես պատասխանող դատարան գա միգրացիոն պետական ծառայության ներկայացուցիչը: Այսօր որպես պատասխանող դատարան էր
Աղբակույտ՝ եկեղեցու հարեւանությամբ
Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարեւանությամբ, Օղակաձեւ այգու կողմից եկեղեցի տանող ճանապարհին աղբակույտ կա: Կենցաղային աղբ կա նաեւ եկեղեցու հակառակ կողմում՝ ծառերի տակ: Սննդի մնացորդներն ու պոլիէթիլենային տոպրակներն արեւից տաքանալով՝ գարշահոտություն են տարածում: Աղբի հոտին միախառնվում է նաեւ այլ գարշահոտություն … ըստ ամենայնի հանրային զուգարանների բացակայության պայմաններում շատերը այս մասերում են հոգում իրենց բնական կարիքները: Հարեւանությամբ
Լարիսա Ալավերդյանի ակնկալիքները ԲՀԿ-ից ստորագրահավաքին իրականացել են
«Ես համոզված եմ եղել, որ պիտի ձախողվի: Դրանում համոզված էին նաեւ Վահե Ավետյան հասարակական շարժման նախաձեռնողները, որովհետեւ համոզմունք կար մեզանից շատերի մեջ, որ «Բարգավաճ Հայաստանը» չի միանա դրան: Եթե միանա, ապա մի քանի հոգի ու այդ պահանջվող թիվը չի հավաքվի: Սա իմ համոզմունքն է եղել: Այդպես էլ եղավ»,- Aravot.am-ի հետ զրույցում մեր հարցին, թե ինչո՞ւ
Հայ-թուրքական հարաբերությունների վերակենդանացումը՝ 2015-ից հետո (Տեսանյութ)
Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի կարծիքով՝ հայ-թուրքական հարաբերություններն ամենավատ վիճակում են ՀՀ անկախությունից ի վեր: «Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ պաշտոնական հարաբերությունները երեւի այդքան վատ վիճակում երբեք չեն եղել, ինչպես հիմա: Նույնիսկ այն ժամանակ, երբ չկային հստակ բանակցային՝ ֆուտբոլային օրակարգեր, կային բավականին բարձր մակարդակում եղող կոնֆեդենցիալ շփումներ»,-Aravot,an-ի հետ զրույցում ասաց Բորիս Նավասարդյանը: Իսկ թե հեռանկարում
«Deep Purple»-ը մեկով պակասեց (Տեսանյութ)
Հուլիսի 16-ին 71 տարեկանում մահացավ 1968 թվականին ստեղծված, աշխարհահռչակ «Deep Purple» խմբի հիմնադիր, կոմպոզիտոր Ջոն Լորդը: Ռոք աստղի մահվան պատճառը վերջին տարիներին նրա առողջությունը քայքայող քաղցկեղն էր: Հիշեցնենք, որ Լորդը նվագում էր ստեղնաշարային գործիքների վրա եւ համահեղինակ էր «Deep Purple»-ի գրեթե բոլոր երգերի: Ռոք լեգենդի ազդեցությունը մեծ էր երաժշտական ուղղության զարգացման վրա։ Լորդը հանդես էր
Տիգրան Ուրիխանյան. «Ով որ դա ասել է` հիմարություն է ասել»
«Պատգամավորներն իրավունք չունեն այսքան շուտ արձակուրդի գնալ: Պատգամավորների արձակուրդը սկսվում է հուլիսի 15-ից, ուստի հաշվի առնելով Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունը, որ իրենց պատգամավորներն արձակուրդների մեջ են ու դժվար թե կարողանան ստորագրել, փաստորեն, ԲՀԿ պատգամավորները օրենք են խախտել: Ոչ գործուղման են, ոչ էլ, ի՞նչ իրավունք ունեին արձակուրդի գնալ»,- ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրելու նախաձեռնության ստորագրահավաքի օրը ԱԺ-ի մոտ
Եթերում հաշմանդամին «կիսաֆաբրիկատ» են ասել, իսկ հաղորդավարը չի ուղղել
Հայաստանում շուրջ 6000 խուլ մարդ, կարելի է ասել, տեղեկատվությունից զրկված է, քանի որ հեռուստաընկերություններում սուրդոթարգմանություն գրեթե չկա: Այսօր Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ունիսոն» հասարակական կազմակերպության ղեկավար Արմեն Ալավերդյանը: Ըստ նրա, ընդամենը 1-2 հաղորդումներ կան, որ սուրդոթարգմանություն է ապահովում, իսկ հանրային հեռուստաընկերությունը, որն օրենքով պետք է լրատվական հաղորդումները վազող տողով ապահովի խուլ մարդկանց համար, սակայն վազող
«Նա խավարից գնաց դեպի լույսը». Մահացել է լեգենդար երաժիշտ, կոմպոզիտոր Ջոն Լորդը
Երեկ մահացել է «Deep Purple» ռոք խմբի հիմնադիր, կոմպոզիտոր Ջոն Լորդը: Լեգենդար երաժիշտը մահացել է լոնդոնյան հիվանդանոցներից մեկում: Վերջին մի քանի տարիներին նա տառապում էր ստամոքսագեղձի քաղցկեղով: Երաժշտի պաշտոնական կայքում այս ցավալի լուրը գրված էր այսպես. «Նա խավարից գնաց դեպի լույսը»: Ջոն Լորդը ծնվել է 1941-ի հունիսի 9-ին՝ Մեծ Բրիտանիայի Լեստեր կոմսությունում: 1968 թ. նա՝ կիթառահար
«Տեր- Պետրոսյանի խարիզման, էլեկտորատն ավելի բարձր է, քան Քոչարյանինը` այսօրվա դրությամբ»
Լեւոն Տեր-Պետրոսյան, Րաֆֆի Հովհաննիսյան, Վարդան Օսկանյան: Սրանք այն անուններն են, որոնք այսօր շրջանառվում են նախագահական ընտրություններում որպես գործող նախագահին այլընտրանք հանդիսացող հավանական թեկնածուներ: Այսօր Aravot.am-ը «Սոցիոմետր» կենտրոնի նախագահ Ահարոն Ադիբեկյանից հետաքրքրվեց, թե այդ 3 թեկնածուներից ո՞րն է, ըստ իրեն, հաղթող: Տեսականորեն բոլորն էլ հավանական են, բայց մենք պատրաստվում ենք հարցումների, կորոշենք, թե ընտրողները ինչ են
Կապանում կազմակերպվել էր ամառային վրանային ճամբար` հատուկ կարիքավոր անձանց համար
Հուլիսի 13-15-ը Բաբարդում կազմակերպվել էր ամառային վրանային ճամբար՝ սահմանափակ կարողություններ ունեցող անձանց համար: Հինգ տարի շարունակ Կապանում գործող Սյունիքի մարզի հաշմանդամների «Ողջի» հասարակական կազմակերպությունը հանդես է գալիս նման նախաձեռնությամբ, եւ այս տարի Կապանում կազմակերպված ճամբարին ընդգրկել էր 38 անձանց: Կազմակերպության նախագահ Կամո Դավթյանի խոսքով` մարզում գնալով ավելանում է հաշմանդամություն ունեցողների թիվը, եւ նրանց հանգիստը կազմակերպելու
Աբովյան փողոցում վերակառուցվում է ստորգետնյա հասարակական սանհանգույցը
Երևանի քաղաքապետ Տարոն Մագարյանն Աբովյան 19 հասցեում ստորգետնյա հասարակական սանհանգույցի վերակառուցման հետ կապված` հանձնարարել է աշխատանքների իրականացման վայրում փակցնել համապատասխան տեղեկատվական ցուցանակ և միջոցներ ձեռնարկել իրազեկելու հանրությանն ընթացող աշխատանքների մասին: «Աբովյան փողոցում մենք մեծ աշխատանքներ ենք տարել և որևէ կապիտալ շինարարություն այդտեղ չի ընթանում: Հաշվի առնելով Աբովյան փողոցում հետիոտների մեծ հոսքը` սեփականատիրոջ հետ համատեղ նախաձեռնվել
Դիմորդները մինի-ցույց են անում
Քիչ առաջ Aravot.am-ին զանգահարեցին դիմորդներ եւ ծնողներ, որոնք երկու օր է՝ անհամբեր սպասում են քննական ցուցակներին, որոնցով պարզ է լինելու, թե ում՝ ինչ թափուր տեղ է բաժին հասել: Նրանք նեղսրտել էին, որ դեռ երեկվանից ցուցակները պետք է կախված լինեին ԵՊՀ-ում, իսկ ԿԳ նախարարությունից անորոշ պատասխաններ են տալիս: Հավաքվածների մի մասը այս պահի դրությամբ շարժվում է
Զենքի հափշտակության գործը կքննվի դռնփակ
ՀՀ ոստիկանության զորքերի տեխնիկայի և սպառազինության գծով հրամանատարի տեղակալ Վանիկ Մանուկյանի դեմ հարուցված զենքի հափշտակության գործը կքննվի դռնփակ: Այդ մասին հուլիսի 17-ի դատական նիստում որոշում կայացրեց Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ: Դատարանն այսպիսով բավարարեց ամբաստանյալի պաշտպան Հասմիկ Պապյանի միջնորդությունը՝ հաշվի առնելով պետական ու ռազմական գաղտնիքի հետ առնչվող նյութերի առկայությունը՝
Հայաստանցիների ինտերնետային իրավունքները խախտվել են մեկ անգամ՝ պայմանավորված մարտի 1-ից հետո առաջացած արտակարգ դրությամբ
«Ինտերնետ հասկացությունը չի սահմանվում ու քանի դեռ սահմանում չկա, հնարավոր չէ այն կարգավորել»,- ասաց «Ինտերնետ հանրություն» հ/կ փոխնախագահ Գրիգոր Սաղյանը՝ խոսելով ինտերնետում բովանդակային վերահսկողություն իրականացնելու մասին: Ըստ Սաղյանի՝ ինտերնետում բոլորն ունեն լիակատար ազատություն, բայց այսօր շատ երկրներում՝ պետությունները ցանկանում են բովանդակությունը վերցնել իրենց կառավարման տակ կամ առնվազն վերահսկել այն. «Արեւելյան երկրներում՝ Չինաստանում, որն այդ ուղղության
«Տերմինաբանական»-ից մինչեւ հայերէնի բարձրագոյն խորհուրդ
Սկիզբը Մերօրեայ հայրենի իշխանութիւնների կողմից քարոզուող՝ հայրենիք-սփիւռք մերձեցումները եւ աշխարհասփիւռ հայութեան լեզուապահպանական խնդիրները պահանջում են ստեղծել Հայերէնի Համազգային լեզուական մի կառոյց՝ կազմուած ազգի երկու հատուածների մտաւորականութեան շահագրգիռ ներկայացուցիչներից՝ 50/50 յարաբերութեամբ: Նման կառոյց կարելի է ստեղծել համահայկական լեզուական համաժողովի կողմից, ինչը հրաւիրելուց այդքան խուսափում են հայրենի իշխանաւորները: Այդպիսի համազգային լեզուական կառոյցը կը քննարկի ոչ միայն հայրենիքում,
Հովհաննես Սոֆոյան. «Կարեւորը մասնակցելն է» օլիմպիական կարգախոսը չի անցնում»
Հայաստանի ազատ եւ հունահռոմեական ըմբիշներն ամառային 30-րդ օլիմպիական խաղերի ամենից շատ ուղեգրերն են բերել մեր երկրին, եւ այս ցուցանիշն այլեւս ոչ մի մարզաձեւ չի կարող գերազանցել: Լոնդոնի օլիմպիական մրցագորգում հանդես են գալու հայաստանցի յոթ ըմբիշներ. ազատ ոճայիններ Միհրան Ջաբուրյանը՝ 55 կգ քաշային կարգ, Դավիթ Սաֆարյանը՝ 66, Հաջիմուրադ Նուրմագոմեդովը՝ 84, հունահռոմեականներ Հովհաննես Վարդերեսյանը՝ 66 կգ, Արսեն
ԿԳՆ-ն ճկուն քաղաքականություն է վարում մեր հանդեպ
Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Շահեն Շահինյանը՝ բուհի այսօրվա մասին Արեւմտյան համալսարաններում ընդունված ավարտական արարողակարգը, երբ հանդիսավոր պայմաններում հանձնվում են որակավորման դիպլոմներ, հայաստանյան արվեստի բուհերից առաջինը Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան հիմք դրեց նման միջոցառման՝ օրերս 225 բակալավրի եւ 125 մագիստրոսի հանձնելով կրթության վկայականներ: «Առավոտի» հետ զրույցում կոնսերվատորիայի դասախոսները հավաստիացրին, որ նման հանդիսավորությունը կարեւորում


















































