Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Արմեն Մազմանյանը՝ Պետրոս Ղազարյանին. Այ գնդիկ-բոքոնիկ

Հուլիս 17,2012 15:59

«Լրագրողներից իմացել եմ, որ իրենց կոլեգա Պետրոսն ինձ էպիտետներով է դիմում, քանի որ ակտիվ չեմ եղել եւ կարծիք չեմ արտահայտել «Հարսնաքարում» տեղի ունեցածի վերաբերյալ: Նախ, չէի մտածում, որ այդքան պահանջված հասարակական-քաղաքացիական այր եմ, որ Հայաստանում որտեղ ով ընկնի-մեռնի կամ ինքնաթիռ պայթի՝ պարտավոր լինեմ կարծիքս ասել: Ի դեմս Պետրոսի՝ որոշ մարդկանց գործը պարզապես խոսելն է, բայց մարդիկ էլ կան, ովքեր աշխատում են, ինչպես ես»,-այսօր «Սլաք» ակումբում ասաց Երեւանի թատրոնի եվ կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանը:

Նա փաստեց, որ զբաղված է եղել քննություններով, բայց լրագրողների միջոցով պատասխան ուղղեց Պետրոս Ղազարյանին, ով, Մազմանյանի փոխանցմամբ, ասել էր՝ «Բա ու՞ր է պարոն Մազմանյանի հասարակական-քաղաքացիական ակտիվությունը: Այդպես է լինում, որ պարոն Մազմանյանը դառնում է «Մազ»:

«Ուզում եմ Պետրոսին զգուշացնել՝ ես «Մազ» եմ ընկերներիս եւ մանկությանս համար: Իսկ Պետրոսների համար ես պարոն Մազմանյան եմ կամ Արմեն Աղասիչ: Եթե Պետրոսը որոշել է իմ մասին էպիտետներով խոսել, ուրեմն նույն կերպ կպատասխանեմ՝ այ գնդիկ-բոքոնիկ Պետրոս՝ մեկ դեպի կենտրոնամետ ես գլորվում, մեկ՝ իշխանամետ: Բա ինչու՞ ակտիվ չէիր «Կենտրոնում», երբ քեզ իսկ կերակրող համակարգի թիկնապահները կրակեցին իրար վրա եւ մարդ ջարդեցին…որովհետեւ վախենում էիր այդ ախրաննիկների նկատմամբ հասարակական-քաղաքացիական կեցվածքդ ցուց տալ. Գիտեիր, որ հացդ չեն տա: Երբ դու ես քառադեմ, ի՞նչ բարոյական իրավունքով ես որեւէ մեկին էպիտետով դիմում»,-ասաց պարոն Մազմանյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031