Օրվա լրահոսը

Հավակնորդը դատի է տվել Փաստաբանների պալատին

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Ալեքսեյ Սուքոյանի նախագահությամբ, դեկտեմբերի 3-ին կհրապարակի իր վճիռ-որոշումը Աննա Խաչատրյանն ընդդեմ Փաստաբանների պալատի հայցադիմումի գործով: Հայցվորը պահանջում է վերացնել Փաստաբանների խորհրդի որոշումը և ճանաչել ուսումնական դասընթացներին մասնակցելու իրավունքը: «Փաստինֆո»

Տիգրան Զարգարյան. Գրադարանավարները խայտառակ աշխատավարձ են ստանում

«Հայաստանի ազգային գրադարանի համար տարին հագեցած էր: Դեկտեմբերի 14-ին Վենետիկում բացեցինք գրատպության 100-ամյակին նվիրված ցուցահանդես: Ընդհանուր առմամբ` ցուցադրություններ ունեցանք Եվրոպայի գրեթե բոլոր խոշոր քաղաքներում, այդ թվում` Սոֆիայում, Ամստերդամում: Ներկայումս  Մոսկվայի պետական գրադարանում տեղի է ունենում ցուցադրություն»,-այսօր «Երկու երես» մամուլի ակումբում ասաց Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը: Նա տեղեկացրեց, որ ընթացիկ տարում ՀՀ մշակույթի նախարարության

Տեղի է ունեցել հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի նիստը

Նոյեմբերի 26-ից 30-ը Երևանում անցկացվել է հայ-բելառուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստը: Նիստին մասնակցել են Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության գերատեսչությունների, ռազմարդյունաբերական ձեռնարկությունների, ինչպես նաև ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության դեսպանության ներկայացուցիչները: Նիստը վարել են Հանձնաժողովի հայկական մասի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Ա.Միրզաբեկյանը և բելառուսական մասի նախագահ, Բելառուսի Հանրապետության պետական ռազմարդյունաբերական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ

Արա Խզմալյան. Մարդիկ պետք է սովորեն մշակույթի համար սիմվոլիկ ներդրում կատարել

Այսօր «Երկու երես» մամուլի ակումբում Մատենադարանի արխիվային բաժնի վարիչ, միջազգային նախագծերի ղեկավար Արա Խզմալյանը, ամփոփելով Մատենադարանում այս տարի իրականացված կարեւոր միջոցառումները, նշեց, որ տարին հագեցած էր եւ արդյունավետ. «Կազմակերպեցինք «Հիշողության կերպարանքներ» միջազգային սեմինարը` աշխարհի 17 երկրի արխիվային, գրադարանային եւ թանգարանային հաստատությունների մասնագետների մասնակցությամբ: Արդյունքում հրատարակվեց գիտական հոդվածների եզակի ժողովածու` հարուստ իլյուստրացիոն նյութերով, որոնք արտահայտում են

Տիգրան Բադոյանը` Լոռու մարզպետի տեղակալ

Վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Տիգրան Բադոյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալ։   Տիգրան Սլավիկի Բադոյան ծնվել է 16.09.84թ. ք. Կիրովականում, մանկավարժի ընտանիքում: 2001թ. գերազանցությամբ ավարտել է Վանաձորի Ա. Պուշկինի անվան թիվ 4 միջնակարգ դպրոցը: 2001-2005թթ ընդունվել և գերազանցությամբ ավարտել է ք. Վանաձորի «Մխիթար Գոշ» համալսարանի կառավարման ֆակուլտետը` «Կառավարում» մասնագիտությամբ: 2002-2005թթ. եղել է «Մխիթար

«ՏաԹևեր»-ը կաշխատի ձմեռային ռեժիմով

«ՏաԹևեր» ճոպանուղու ղեկավարությունը հայտարարում է, որ 1-ը դեկտեմբերի, 2012 – 1-ը մարտի, 2013 ժամանակահատվածում ճոպանուղին կաշխատի ձմեռային ռեժիմով: «ՏաԹևերն» ուղևորներներին կընդունի շաբաթ և կիրակի օրերին, ճոպանուղու համար աշխատանքային կլինեն նաև տոն օրերը: «Ճոպանուղու բոլոր համակարգերը կարգաբերվել են, համապատասխանեցվել են ձմեռային պայմաններում աշխատանքի համար»,- ասել է «ՏաԹևեր» ճոպանուղու նորանշանակ տնօրեն Վահան Մելիքսեթյանը: RVVZ Foundation

«ԴԵՈՒ»-ն բախվել է արգելապատնեշին

Այսօր՝ ժամը 07.12-ինահազանգ է ստացվել այն մասին, որ Ազատության պողոտայի և Բաբայան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Դեռևս չպարզված հանգամանքներում «ԴԵՈՒ» մակնիշի 30 ԼԼ 560 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին և շրջվել: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝

ԱՆՑՅԱԼ ԺԱՄԱՆԱԿ

– Ես գեղեցիկ եմ. սա ո՞ր ժամանակն է,- հարցնում է ընկեր Մարգոն աշակերտներին: – Դա անցյալ ժամանակն է, ընկեր Մարգո,- պատասխանում է Վարդանիկը:

Նախատոնական գնումներին ընդառաջ գնաճն ակտիվանում է

 Նախատոնական գնումներին ընդառաջ Հայաստանում գնաճն ակտիվանում է։ Բայց դա գոնե առայժմ կապ չունի Ամանորյա գնումների հետ։ Գնաճային միտումները Հայաստանում ակտիվացան հատկապես հուլիսից հետո։ Ավելին՝ տարվա կեսերին երկրում գնաճը գրեթե զրոյական էր։ 12-ամսյա հատվածում, ասենք, հունիսին, գնաճը կազմեց ընդամենը 0,2 տոկոս։ Մի բան, պայմանավորված էր գերազանցապես ներքին գյուղատնտեսական արտադրության դրական ազդեցությամբ։ Դա զուգորդվեց նաեւ արտաքին հատվածից

Սպասվում է փոփոխական եղանակ

Հանրապետության տարածքում` Դեկտեմբերի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 4-ի օրվա երկրորդ կեսին արևմտյան շրջաններում, 5-ին  շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Քամին`հարավ-արևելյան 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 3-4-ի գիշերը կբարձրանա 3-4աստիճանով, ցերեկը նույնքան կնվազի: Երևանում`   Դեկտեմբերի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, դեկտեմբերի 4-ին երեկոյանժամերին, 5-ին  սպասվում է  անձրև: Երևանի դեկտեմբերի 1-ի բազմամյա կլիմայական տվյալներ.   Օդի առավելագույն ջերմաստիճան   15.80C (1983 թ.) Օդի նվազագույն ջերմաստիճան      -12.10C (1932 թ.) Օդի միջին օրական ջերմաստիճան   2.00C

Ո՞վ կշահի ԲՀԿ-ի սատարումից: Միայն ԲՀԿ-ն

 Այսօր ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ամենամեծաթիվ ընտրազանգված մեզանում ունեցող կուսակցությունները երկուսն են՝ ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն: Եվ որքան էլ կոնսոլիդացվի ընդդիմությունը, որ ուժը մյուսին միանա, ով ումից բաժանվի, էական չէ: Ընդդիմադիր մյուս կուսակցությունների ձայներն այնքան քիչ են, որ եթե բոլոր ուժերն էլ միանան ԲՀԿ-ին կամ ՀՀԿ-ին, ձայների թվի առումով առանձնապես բան չի փոխվելու: Պայքարը

Նիկոլ Արությունովը չորրորդ հաղթանակը բերեց Հայաստանին

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվեց ԱԻԲԱ բռնցքամարտի աշխարհի երիտասարդների առաջնության երկրորդ օրը: Հայաստանի հավաքականի՝ ռինգ մտած հինգ բռնցքամարտիկներից չորսը պայքարը շարունակելու իրավունք նվաճեցին: Օրվա վերջին հաղթանակը մեր թիմի հաշվարկին բերեց 81 կգ քաշային Նիկոլ Արությունովը, որն իր ընկերների նման մեկ գլխով բարձր գտնվեց մրցակցից՝ լատվիացի Նիկիտա Լիֆանովսից` վերջինի նկատմամբ առավելության հասնելով միավորների 22:4 հսկայական

Ժոզե Բարոզու. Հայաստանը, Վրաստանը եւ Մոլդովան լավագույն առաջընթացն են գրանցել

Երեւան/Մեդիամաքս/. Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն այսօր Երեւանում հայտարարել է, որ «Հայաստանը, Վրաստանը եւ Մոլդովան այն երկրներն են, որոնք լավագույն առաջընթացն են գրանցել Արեւելյան Գործընկերության շրջանակներում»: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Ժոզե Մանուել Բարոզուն այս  մասին ասել է այսօր՝ Երեւանում մեկնարկած Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) Արեւելյան Գործընկերության առաջնորդների երկրորդ գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: «Մենք

Կարինե Աճեմյան. «Դա Վոլսկիի տեսակետն է այս պահին, իսկ տեսակետները ժամանակի ընթացքում նաեւ փոխվում են»

«Վոլսկին ուշագրավ  հայտարարություներ շատ է արել: Դա իր տեսակետն է, եւ երեւի թե կան քաղաքական գործիչներ, նաեւ  քաղաքական ուժեր, որոնք դեռ պատրաստ չեն դրան»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում ՀՀԿ պատգամավոր Կարինե Աճեմյանն այսպես մեկնաբանեց ԵԺԿ փոխնախագահ, Եվրախորհրդարանի պատգամավոր, Եվրանեսթ ԽՎ-ի փոխնախագահ Յացեկ Սարիուս-Վոլսկիի հայտարարությունը՝ ԼՂՀ-ն Եվրանեսթում ընդգրկելու մասին: Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում կազմակերպված համաժողովին հարցին՝

Boston. «Ջեք Գևորգյանի ցեղասպանության մասին նկարը կցուցադրվի ապրիլին»

Ուոթըրթաունի (Բոսթոն) հայկական թանգարանում հաճախակի տրվող հարց է`ձեզ մոտ կա՞ Գևորգյանի նկարներից: Գրում է «Բոսթոն» պարբերականը: Ամերիկայի հայկական գրադարան և թանագարանում նախատեսվում է ինչ-որ ժամանակ ցուցադրել Ջեք Գևորգյանի նկարներից, բայց թե երբ դեռ կոնկրետ որոշված չէ: Առնվազն մեկը` «1915 Ցեղասպանություն 1945», կցուցադրվի ապրիլին, երբ թանգարանը նշի Հայոց ցեղասպանության հիշատակի օրը: Ասել է Հայկ Տեր-Մանվելյանը, թանգարանի

Ե՞րբ եւ որտե՞ղ է հանդիպում ՀՀԿ թեկնածուն

26 օր տեւած քարոզարշավի ընթացքում, թիվ 1 ընտրատարածքի ընտրողների խոսքերով, իրենք այդպես էլ չհանդիպեցին ՀՀԿ պատգամավորի թեկնածու, Երեւանի քաղաքապետի աներորդի Ռոբերտ Սարգսյանին: Մինչդեռ նրա նախընտրական շտաբի պատասխանատու Գագիկ Մելիքյանը վստահեցնում է. «Այս օրերին շուրջ 15000 բնակչության հետ մենք արդեն հանդիպում ունեցել ենք։ Մեր թեկնածուն հանդիպել է, հանդիպում է եւ հանդիպելու է» Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Ստյոպա Սաֆարյան. «… Չեմ ճանաչելու ընտրությունները եւ դրա համար մեղադրելու եմ ԿԸՀ-ին» (Տեսանյութ)

Դեկտեմբերի 2-ին ԱԺ լրացուցիչ ընտրություններում թիվ 1 ընտրատարածքի պատգամավորի թեկնածու Ստյոպա Սաֆարյանը համոզված է, որ իշխանությունները շահագրգռված են ընտրությունները ավելի մեծ աղմուկով ու խախտումներով անցկացնելու: «Պետական մարմինների կողմից, որոնք պատասխանատու են ընտրությունների կազմակերպման համար, տեսնում եմ այնպիսի քայլեր, որոնք ավելի են նվազեցնում հանրային վստահությունը ընտրական գործընթացի նկատմամբ»,- այսօր սովորական թանաքանյութ տրամադրելու եւ դրոշմակնիքի նոր ձեւ

ՀՀԿ նախագահ. «Մեզ չի կարող չանհանգստացնել այն փաստը, որ Եվրամիության անդամակցությանը ձգտող Թուրքիան շարունակում է արևելյան գործընկեր Հայաստանի ապօրինի շրջափակումը»

Երևանում այսօր տեղի ունեցած Եվրոպական ժողովրդական կուսակցության Արևելյան գործընկերության առաջնորդների գագաթնաժողովի ավարտին ՀՀԿ նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարտենսը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն, Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, Մոլդովայի վարչապետ Վլադ Ֆիլատը գագաթնաժողովի արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ: *** Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը Երևանում կայացած ԵԺԿ Արևելյան գործընկերության

Դատախազը կիսատ թողեց Մատաղիսի գործով ամբաստանվող երիտասարդներին ուղղված մեղադրական ճառը

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում վերջապես շարունակվեց Մատաղիսի գործով դատավարությունը: Հիշեցնենք, որ վերջին մեկ ամսվա ընթացքում նիստերը հետաձգվում էին մայրաքաղաքացի դատախազների հիվանդ կամ արձակուրդում գտնվելու պատճառաբանությամբ: Սակայն այսօր նրանք ներկայացել էին Ամբաստանյալների ու նրանց հարազատների համար լարված օր էր, քանի որ կողմերը հանդես էին գալու ճառերով ու ի վերջո հայտնի էր դառնալու, թե ինչ

Ստյոպա Սաֆարյանը ԿԸՀ նախագահին. Ւմ հայտարարություններին գնահատականներ չտաք» (Տեսանյութ)

Այսօր կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժեց դեկտեմբերի 2-ին ԱԺ լրացուցիչ ընտրությունների համար թիվ 1 ընտրատարածքի պատգամավորի թեկնածու «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանի՝ սովորական թանաքանյութ տրամադրելու եւ դրոշմակնիքի նոր ձեւ հաստատելու դիմումը: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը վստահեցրեց, որ այս տարի անցկացված խորհրդարանական եւ ՏԻՄ ընտրություններին կնիքի օքսիդացման հետ կապված առաջացած խնդրին ԿԸՀ-ն օպերատիվ լուծում է տվել: ԿԸՀ

Սերժ Սարգսյան. «Կարծում եմ՝ հասկանալի է, թե ինչու էր մեզ համար այսքան կարևոր հայտնվել Եվրոպական ժողովրդական կուսակցության մեծ ընտանիքում»

Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ, Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Հայաստանի հանրապետական և Եվրոպական ժողովրդական կուսակցությունների նախաձեռնությամբ Երևանում տեղի ունեցած ԵԺԿ Արևելյան գործընկերության առաջնորդների գագաթնաժողովին: Այն տեղի է ունեցել մայրաքաղաքի ժամանակակից արվեստի Գաֆեսճյան կենտրոնում: Գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարտենսը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն, Վրաստանի նախագահ Միխեիլ

ՀՀԿ պատգամավորը Մարտենսին ու Հովիկ Աբրահամյանին թողած՝ շախմատ էր խաղում (Տեսանյութ)

Այսօր ԱԺ-ում ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարտենսի այցելության ժամանակ, երբ պատգամավորները եւ երիտասարդ պառլամենտականները ուշիուշով լսում էին նրա եւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ելույթը, ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանին բոլորովին այլ բան էր հետաքրքրում: Նա, իհարկե շարիկ չէր գլորում եւ ոչ էլ բոդիբիլդինգի մրցաշար էր դիտում: Զբաղված էր ավելի ինտելեկտուալ ժամանցի տարբերակով: Պատգամավորը համակարգչով շախմատ էր խաղում:

Արտավազդ Հարոյանն էլ այսօր հաղթանակ տարավ

Այսօր աշխարհի երիտասարդական առաջնության երեկոյան մրցահերթում Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը ռինգ հրավիրվեց  75 կգ քաշային Արտավազդ Հարոյանը, որի միցակիցը՝ Եվգենի Մարտինենկոն, ներկայացնում էր Իսրայելը: Հայ բռնցքամարտիկը հենց սկզբից սկսեց միավորների բավականաչափ պաշար կուտակել: Ավելին, առաջին ռաունդի միջնամասում նրա դիպուկ եւ ուժեղ հարվածից հետո ռեֆերին նոկդաուն արձանագրեց: Հաջորդ երկու ռաունդները նույնպես անցան Արտավազդի առավելությամբ եւ նա նույնպես

Daily Mail. Հայաստանում ամենաերկարն են ապրում տարածաշրջանում

Գունազարդված քարտեզը ցույց է տալիս 222 երկներում մարդկանց կյանքի հավանական երկարությունը: Գրում է «Դեյլի մեյլ» թերթը` հիմնվելով Կենտրոնական հետախուզական գործակալության «Աշխարհի փաստագրքին»: Ըստ այս քարտեզի, մեր տարածաշրջանում ամենալավը հայերի վիճակն է: Հայաստանում ապրողների կյանքի տևողությունը գնահատված է 75 տարի: Թուրքիայի և Վրաստանի բնակիչների ցուցանիշը 70 տարի է, Իրանինը` 67,5, իսկ Ադրբեջանինը` 60: Ամենաերկարակյացները Մոնակոյում են`

Ինչ պատմեցին Youtube-ի top-երը

« Nonprofit & Activism բաժնում Youtube-ում սիրված վիդեոներից են My Sexy Countdown Blog-ը, Lesbian Love but Fag Fear?-ը: Տեսանյութերի շապիկների մասին չասեմ, չէ՞ » PSY-ի Gangnam Style-ի վիդեոն շարունակում է ռեկորդներ սահմանել: Youtube-ի բոլոր ժամանակներում դիտված տեսանյութերի շարքումPSY-ին շրջանցեց Justin Bieber-ի Baby ft. Ludacris-ին: Gangnam Style-ը դիտել են ավելի քան 852 միլիոն անգամ, իսկ Բիբերի տեսահոլովակի դիտումների թիվը գերազանցում է

Նիկոլայ Ռիժկովը Գյումրու նորընտիր քաղաքապետի հետ ոտքով շրջեց իր անունը կրող ճեմափողոցում

Այսօր ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի, Հանրապետական կուսակցության մի քանի պատգամավորների ու Ռուսաստանից ժամանած պատվիրակության ուղեկցությամբ Գյումրիում էր ռուս պետական ու կուսակցական գործիչ , ՀՀ ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովը: Նա եղավ Գյումրու քաղաքապետարանում, որտեղ դեռևս նախորդ քաղաքապետի հիմնած ավանդույթի համաձայն, աշխատակիցները ընդունեցին ու դիմավորեցին ծափահարություններով: Հետաքրքիրն այն է, որ հյուրը շենքից դեռ ներս չմտած ու աստիճաններով

Աշխարհի երիտասարդների առաջնությունում հայ բռնցքամարտիկը նոկաուտի ենթարկեց Չինաստանի ներկայացուցչին

 Այսօր՝ ԱԻԲԱ բռնցքամարտի աշխարհի երիտասարդների առաջնության երկրորդ օրը, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Հայաստանն ունի հինգ մասնակից, որոնցից երեքն արդեն ավարտել են պայքարը: Առավոտյան մրցահերթում գերազանց ելույթ է ունեցել +91 կգ քաշային Նարեկ Մելքոնյանը, որն արդեն երկրորդ ռաունդում նոկաուտի է ենթարկել Չինաստանի ներկայացուցիչ Ֆուդինգ Շուին: Սա երեւանյան առաջնությունում առաջին եւ առայժմ միակ բացահայտ առավելությամբ հաղթանակն

Աշխարհում ամենամեծ թենիսի ռակետը

ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում ներկայացվել է թենիսի աշխարհում ամենամեծ ռակետը, որը ստեղծվել է հանրահայտ ամերիկացի թենիսիստուհի Բիլի Ժան Քինգի պատվին: Հսկայական ռակետը ստեղծել է դիզայներ Աշրիտա Ֆուրմանը, ում աշխատանքներից 151-ը տեղ են գտել Գինեսի ռեկորդների գրքում: Ռակետը 22.2 անգամ ավելի է մեծ է սովորական տարբերակից: Դրա ստեղծմանը մասնակցել են աշխարհի տարբեր երկրներից` Նոր Զելանդիայից, Գերմանիայից,

Հայտնի են «ArmNet Awards 2012» մրցանակների հավակնորդները

Այսօր հայտնի դարձան մասնագիտական ժյուրիի կողմից ընտրված «ArmNet Awards 2012» մրցանակի հավակնորդները՝ ըստ յուրաքանչյուր անվանակարգի:   Մրցույթին ներկայացված  540 մասնակիցներից 8 անվանակարգերում լավագույնի տիտղոսի համար կպայքարեն հետևյալ մասնակիցները.   Դիզայն և հարմարավետություն https://www.britfilms.am/ https://www.bang2joom.com/ https://www.helloads.am/ https://www.art-armenia.am/   Նորարարություն https://civilnet.am/ https://www.citybugs.am/ https://www.datalex.am/ https://www.hinyerevan.com/   Տեխնիկական կատարում https://www.e-payments.am/hy/ https://4car.am/ https://www.360yerevan.am/ https://mynews.am/   Բովանդակություն https://www.accountant.am/ https://www.litopedia.org/ https://www.karabakhrecords.info/ https://www.surenmanvelyan.com

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031