Օրվա լրահոսը
Հեծանվորդը մահացել է
Նոյեմբերի 29-ին, ժամը 11.55-ի սահմաններում, «ԳԱԶ-31029» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արմավիր-Հայկավան ճանապարհի 7-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել հեծանվորդ, 1941 թ. ծնված Սվերդլով Սարգսյանին և իր ավտոմեքենայով նրան տեղափոխելով հիվանդանոց՝ ներկայացել բաժին: Նույն օրը, ժամը 19.00-ին, Ս. Սարգսյանը հիվանդանոցում գիտակցության չգալով՝ մահացել է: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
Համատարած ձախողումների ժամանակագրությունը
Հայաստանի քաղաքական դաշտի ծայրահեղ բեւեռացվածության պայմաններում ստացվել է այնպես, որ Սերժ Սարգսյանի նախագահության հինգ տարիներն այդպես էլ օբյեկտիվ գնահատման չեն արժանացել։ Գնահատականները ծայրահեղ են եղել՝ հանրապետականները նրան ներկայացրել են որպես ինչ-որ երկնային պարգեւ ու անսխալական առաջնորդ, առանց որի Հայաստանը կկործանվեր, ընդդիմությունն էլ նրան ներկայացրել է որպես հանցավոր ռեժիմի պարագլուխ, Սաշիկ Սարգպանի փոքր-ինչ քաղաքակրթված տեսակը, որի
ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը ելույթ է ունեցել միջազգային համաժողովում
Նոյեմբերի 29-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը ելույթ է ունեցել Երևանում անցկացված «Տարածաշրջանային անվտանգության դինամիկան Հարավային Կովկասում» խորագրով համաժողովում: Նշելով, որ ներկայիս տարածաշրջանային խնդիրների մարտահրավերների արմատները գտնվում են անցյալում` ԼՂՀ արտաքին գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ դրանց հաղթահարման համար անհրաժեշտ է տարածաշրջանում ստեղծել համապարփակ անվտանգության մթնոլորտ` հիմնված փոխգործակցության և հավասարության վրա: «Դրա
Ռուս մասնագետը՝ Օսկանյանի գործի մասին. «Դա հարված է՝ գոտկատեղից ներքեւ, հասկանո՞ւմ եք»
Այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում Մոսկվայի Պետական Իրավաբանական Ակադեմիայի պրոֆեսոր, ՌԴ արդարադատության նախարարության եւ ՌԴ Բարձրագույն դպրոցի պատվավոր աշխատակից, պրոֆեսոր Սամվել Կոչոյին ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանի դեմ հարուցված քրեական գործի վերաբերյալ իր մասնագիտական կարծիքը հայտնեց. «Փողերի հափշտակման հանցակազմի բացակայություն է»: Այդ կարծիքը հայտնելուց հետո մանագետը շեշտեց, որ ինքը անկուսակցական, անկախ մարդ է եւ որեւէ շահագրգռվածություն
Նախկին պատգամավորը՝ ՀՀ նախագահի թեկնածու՞
Aravot.am-ի տեղեկություններով` 2013թ. ՀՀ նախագահական ընտրություններին իր թեկնածությունն է մտադիր առաջադրելու ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, ՀՅԴ խմբակցության նախկին անդամ, նախկին դաշնակացական Հովիկ Աղազարյանը: Մեր հարցին, թե արդյոք ճի՞շտ է այդ լուրը, Հովիկ Աղազարյանը ոչ այն է հաստատեց, ոչ այն է ժխտեց: Մեր հաջորդ հարցին, թե ինչպե՞ս կարող է միայնակ թեկնածուն պայքարել ֆինանսական բարոնների հետ, Հովիկ
ՄՀՀ-ում հայաստանցի չորս բռնցքամարտիկներից երեքը մեկնարկեցին հաղթանակով
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում երեկ ավարտվեց ԱԻԲԱ բռնցքամարտի աշխարհի երիտասարդների առաջնության առաջին օրը: Ռինգ մտած Հայաստանի հավաքականի չորս ներկայացուցիչներից երեքն առավելության հասան մրցակիցների նկատմամբ եւ միայն մեկը պարտություն կրեց: Ադրբեջանցի Նասրադդին Մամմադովի նկատմամբ տարած վստահ հաղթանակից հետո մեր հավաքականի հաջողությունը զարգացրին 49 կգ քաշային Հայկ Նազարյանը (նկարում), որը 21:12 հաշվով պարտության մատնեց իտալացի Ջիանլուկա
Ուղիղ միացում. Եղյա Ներսեսյանը եւ Լեւոն Գալստյանը` «Դեմ առ դեմ»
«Դեմ առ դեմ» առցանց բանավեճի 61-րդ թողարկումը: Այս անգամ հաղորդաշարի հյուրերն են` «Խոսրովի արգելոց» քաղաքացիական նախաձեռնության անդամ Եղյա Ներսեսյանը եւ «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության անդամ Լեւոն Գալստյանը: Քննարկման թեման` բնապահպանական շարժումների եւ քաղաքացիական նախաձեռնությունների դերակատարությունը: Watch live streaming video from aravot at livestream.com Նախագիծն իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ -Հայաստանի ֆինանսական օժանդակությամբ:
Համատարած դժգոհություն եւ խուճապ
Իշխանական վերնախավում նախագահի, ընտոսթյունների նախապատրաստական մեկնարկն արդեն տրվել է, եւ ՀՀԿ-ականներն այդ ուղղությամբ արդեն իսկ սկսել են կազմակերպչական աշխատանքները։ Այս պահին հայտնի են նրանց ցուցադրական արված քայլերը՝ ՀՀԿ ԳՄ նիստ, այնտեղ դեկտեմբերի 15-ին կայանալիք համագումարի նախապատրաստական աշխատանքների, կազմակերպչական այլ խնդիրների քննարկումներ։ Այս ամենից բացի, ՀՀԿ ներսում ընթանում են նաեւ որոշակի գործընթացներ, որոնց մասին, սակայն,
«Շատերն ուզում են նկարվել ինձ հետ, շատերը` տեսնելիս ծիծաղում». ազգային կիլտով հպարտ զբոսնող շոտլանդացին` Երեւանի փողոցներում
Շոտլանդական ազգային տարազով, կանաչ, կապույտ, կարմիր և դեղին զոլավոր զանկապաններով, վանդակավոր կիլտով (տղամարդու փեշ) և սև ազգային գլխարկով 49-ամյա շոտլանդացի Ջոնաթան Ֆերաբին հպարտ զբոսնում է Երևանի փողոցներում: Նրա խրոխտ ու շոտլանդացի հին պատմական հերոսներին հիշեցնող կեցվածքը չի վրիպում ոչ մի անցորդի ուշադրությունից: Ոմանք զարմանքով են նայում նրան, ոմանք ծիծաղում են կողքով անցնելիս, ոմանք էլ ժպտում
Լեւոն Զուրաբյան. «Անտեղյակ մարդու գնահատականներ են»
«Նման գնահատականներ կարող է տալ միայն մարդն, ով չի կարդացել մեր ներկայացրած օրինագիծը, որովհետեւ այդ ժամանակավոր հանձնաժողովի առջեւ մենք չենք էլ դնում նման խնդիր` բացահայտել, թե ինչ է կատարվել մարտի 1-ին: Կամ` բացահայտել մարտի 1-ի իրադարձությունների պատճառները: Դա Նիկոյանի հանձնաժողովն էր իր առջեւ դրել եւ փառապանծ կերպով տապալել էր խնդիրը»,- Aravot.am-ի հետ զրույցում, անրադառնալով մարտի
ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակության այցը Աֆղանստան
2012թ. նոյեմբերի 25-ից 28-ը կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը Աֆղանստանի Իսլամական Հանրապետություն, որտեղ ընթացող խաղաղության աջակցության գործողություններին ներգրավված են հայ խաղաղապահները: Արաբական Միացյալ Էմիրություններով տարանցիկ Աֆղանստան մեկնելիս պատվիրակությունը, ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանի նախաձեռնությամբ նոյեմբերի 25-ին հայկական եկեղեցում հանդիպել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության
Պաշտպանության նախարարությունը խախտում է մարդու իրավունքը. սպան չի կարողանում օրենքով սահմանված կարգով դադարեցնել ծառայությունը
Տասը տարի ծառայելով ՀՀ զինված ուժերում՝ սպայի կոչում ստացած զինծառայողը ցանկություն էր հայտնել վաղաժամկետ լուծել պայմանագիրը և պահեստազոր արձակվելու մասին երեք զեկուցագիր էր ներկայացրել հրամանատարությանը` միաժամանակ հայտնելով, որ պատրաստ է փոխհատուցել ուսման ծախսերը: Սակայն արդեն յոթ ամիս է, ինչ Պաշտպանության նախարարությունից ոչ մի կերպ չեն արձագանքում սպայի պահանջին: Մինչդեռ Կառավարության կողմից հաստատված որոշմամբ կա հստակ պահանջ, համաձայն որի հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայությունից հրաժարվելու զեկուցագիր ստացած լիազոր մարմինը պարտավոր
Այսօր Երևանում մեծ ուսումնավարժություն է
Նոյեմբերի 30-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն ուժեղ երկրաշարժի թեմայով խոշոր հրամանատարաշտաբային ուսումնավարժություն է անցկացնում Երևանում։ Միջոցառմանը ներգրավված են ՀՀ պետական կառավարման մարմինների, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության բոլոր ստորաբաժանումների, Շիրակի մարզպետարանի, «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության աշխատակիցներ, Երևանի արտակարգ իրավիճակների մշտական գործող և տարհանման հանձնաժողովները, ինչպես նաև ՄԱԿ-ի աղետների կառավարման թիմը։ Ըստ կառավարման մակարդակի` ուսումնավարժությունը երկաստիճան
«Խուլիգանուհին» բացահայտել է իր հաղթանակների գաղտնիքը
Նախկինում ճանաչված ձյուդոիստ, բռնցքամարտիկ, իսկ այժմ խառը մենամարտերում հաջող հանդես եկող ամերիկուհի Ռոնդա Ռոուզին, որի մականունը «Խուլիգանուհի» է, բացահայտել է իր հաղթանակների գաղտնիքը: Նրա հաջողության գրավականը սեքսն է: «Դա բարձրացնում է աղջիկների տեստոստերոնը: Ես էլ աշխատում եմ մենամարտերին նախապատրաստվելու ընթացքում հնարավորին չափ հաճախ զբաղվել սեքսով: Ճիշտ է, ոչ ամեն պատահածի հետ: Ես ինտերնետում հայտարարություն չեմ
Սրբագրելով Լևոն Զուրաբյանի ծնողներին
Որոշ ԶԼՄ-ներ, այդ թվում՝ հեռուստալրատվամիջոցներ, Ազգային ժողովի պատգամավոր, ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանին ներկայացնում են որպես Լյովիկ Զուրաբյան։ «Առաջին լրատվականի» և «Ժամի» եթերում անձամբ եմ տեսել, «Արմնյուզի» «Լուրեր»-ով ընկերս է տեսել։ Լևոն Զուրաբյանն ինձ անձամբ է ասել, թե սա ինչ հաշիվ է. «Ես որ Սերժի փեսուն Միշիկ եմ ասում, ինքն էլ հրահանգել է հեռուստալրատվամիջոցներին ինձ Լյովիկ
Մեքենան բախվել է սյանը
Նոյեմբերի 29-ին, ժամը 17.15-ին տեղեկություն է ստացվել, որ Մալիշկա գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը: Դեռևս չբացահայտված հանգամանքներում «ԲՄՎ» մակնիշի 20 ՕՍ 784 պ/հ ավտոմեքենան (վարորդ` 1991 թ. ծնված Ռ. Մովսիսյան) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել գազատար խողովակի սյանը: Մինչ փրկարարների ժամանումը` Եղեգնաձորի
Հայաստան կժամանի Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն
Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով Հայաստան կժամանի Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն: Եվրոպական հանձնաժողովի նախագահը հանդիպումներ կունենա Հանրապետության բարձրագույն ղեկավարության՝ Նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: ՀՀ նախագահի հետ հանդիպմանն անդրադարձ կլինի երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակի, այդ թվում՝ Հայաստան-Եվրամիություն համագործակցության օրակարգին, տարածաշրջանային հիմնախնդիրներին: Նախագահ Սերժ Սարգսյանը և
Յուրա Մովսիսյանը Մոսկվայի «Սպարտակում» տարեկան կստանա $3,5 միլիոն
«Կրասնոդարի» եւ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը բուժզննում անցնելուց հետո հինգ տարի ժամկետով պայմանագիր է ստորագրել Մոսկվայի «Սպարտակի» հետ: «Sportbox»-ի փոխանցմամբ, Յուրան վերադարձել է Կրասնոդար՝ ճամպրուկները կապելու: Աղբյուրը տեղեկացնում է նաեւ, որ ակումբները մտադիր են տանսֆերային պայմանագրին օրինական տեսք տալ եկող շաբաթ: Նախնական տեղեկություններով Յուրայի աշխատավարձը նոր ակումբում կազմելու է տարեկան $
Արեւիկ Անափիոսյան. «Կրթությունը պետք է կարողանա վերափոխել եւ զարգացնել ուսանողի իմացական ընկալումը»
«Յուրաքանչյուր պետության համար կրթության բնագավառը հանդիսանում է պետության զարգացման գործում ռազմավարական նշանակություն եւ կարեւորություն ունեցող ոլորտ, ուստի հաճախ պետության զարգացման հեռանկարները հասկանալու համար ուսումնասիրվում է տվյալ երկրի կրթական համակարգի ռազմավարությունը»,-այսօր «Գիտելիքահեն տնտեսությունը եւ բարձրագույն կրթության բարեփոխումները» խորագրով քննարկման ժամանակ նշեց քաղաքագետ-փորձագետ Արեւիկ Անափիոսյանը: Նրա պնդմամբ բարձրագույն կրթությունը պետք է կարողանա վերափոխել եւ զարգացնել ուսանողի իմացական
Հանձնաժողովը հրաժարվեց դատարան դիմել ՀՀԿ թեկնածուին ընտրապայքարից դուրս թողնելու պահանջով
Երեւանի թիվ մեկ ընտրատարածքային հանձնաժողովն այսօր հրաժարվեց դիմել դատարան այս ընտրատարածքում կիրակի կայանալիք ընտրություններում իշխող Հանրապետականի թեկնածու Ռոբերտ Սարգսյանին մրցապայքարից դուրս մղելու միջնորդությամբ: Հանձնաժողովը մերժեց ընդդիմադիր թեկնածու Ստյոպա Սաֆարյանի դիմումը, որով նա պահանջել էր դատական կարգով չեղյալ ճանաչել իր հանրապետական մրցակցի գրանցումը: Որպես հիմք` ընդդիմադիր թեկնածուն մատնանշել էր Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդու` Ռոբերտ Սարգսյանի
Վահան Բաբայանը հարթում է Սամվել Ալեքսանյանի թեմայով ՀՀԿ-ի հետ վեճի սուր անկյունները
Երբ ԲՀԿ-ն իշխանական կոալիցիայի մեջ էր, ինչո՞ւ չէիք բարձրաձայնում, որ Սամվել Ալեքսանյանը, Ռուբեն Հայրապետյանը, Սուրեն Խաչատրյանը գաղափարախոսության մարդիկ չեն եւ նրանց շուրջ մարդիկ հավաքվում են բոլորովին էլ ոչ նրա համար, որ ՀՀԿ-ի գաղափարախոսության կրողն են: Aravot.am-ն այս հարցն ուղղեց ԲՀԿ պատգամավոր Վահան Բաբայանին: Հիշեցնենք, որ նա այսօր քաղաքական բանավեճի ժամանակ ՀՀԿ-ական պատգամավոր Արայիկ Հովհաննիսյանին հեգնել
«Դեմ առ դեմ». Եղյա Ներսեսյան եւ Լեւոն Գալստյան
Նոյեմբերի 30-ին, ժամը 12.00-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակվելու է «Դեմ առ դեմ» առցանց բանավեճի 61-րդ թողարկումը: Այս անգամ հաղորդաշարի հյուրերն են լինելու «Խոսրովի արգելոց» քաղաքացիական նախաձեռնության անդամ Եղյա Ներսեսյանը եւ «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության անդամ Լեւոն Գալստյանը: Քննարկման թեման` բնապահպանական շարժումների եւ քաղաքացիական նախաձեռնությունների դերակատարությունը: Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն:
Կորյուն Նահապետյան. «Տարեվերջին կհրապարակեմ այդ անձի անունը՝ որպես տարվա մարդ»
Գագիկ Ծառուկյանը Մոսկվայում կայացած միջազգային մրցանակաբաշխությանը, ինչպես հայտնի է, ստացավ «Տարվա մարդ 2012» տիտղոս: Aravot.am-ի հարցին՝ Ձեր համար, որպես ՀՀ քաղաքացի, ո՞վ է արժանի 2012-ի տարվա մարդ տիտղոսին, ՀՀԿ պատգամավոր Կորյուն Նահապետյանը պատասխանեց. «Դեռ 2012-ը չի ավարտվել: Երբ որ մոտենան տարեմուտի օրերը, ես այն ժամանակ կհրապարակեմ, թե ում եմ ես համարում տարվա մարդ»: Մեր հարցին՝
Ս. Մարկեդոնով. «ՌԴ քաղաքականությունը «Հայրենակիցներ» ծրագրի շրջանակներում այնքան էլ նշանակություն չունի»
«Առավոտ»-ի հետ զրույցում վաշինգտոնաբնակ ռուս քաղաքագետ, Վաշինգտոնի Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետ Սերգեյ Մարկեդոնովն անդրադարձել է օրերս «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի քննադատությանը՝ ուղղված ՌԴ միգրացիոն ծառայությունների կողմից իրականացվող «Հայրենակիցներ» ծրագրին, որի առիթով վարչապետը նշել էր՝ «մեր ռազմավարական դաշնակիցը չպետք է դիմի քայերի, որոնք կվնասեն մեր շահերին»: «Ես կարծում եմ, որ այդ
Պաշտոնական ընդունելություն` ի պատիվ Թուրքմենստանի նախագահի
Նախագահ Սերժ Սարգսյանի անունից՝ ի պատիվ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի, տրվել է պաշտոնական ընդունելություն: Սերժ Սարգսյանն իր բաժակաճառում խոսել է հայ-թուրքմենական պատմական արմատներ ունեցող հարաբերությունների մասին, նշել, որ դրանք հիմնված են հայ և թուրքմեն ժողովուրդների փոխադարձ հարգանքի և համակրանքի վրա: Նախագահի խոսքով, այսօր վստահորեն կարելի է ասել, որ երկու երկրների ժողովուրդների
Նարեկ Սարգսյանը պատրաստ է իր պատիվը զոհաբերել
«Երեւանում իրավիճակն ինձ չի ուրախացնում. հինը հետզհետե նվազում է, իսկ նորը նույնիսկ խորհրդային ժամանակների որակին չէ, այլ ավելի վատ՝ ինչպես ճարտարապետության, այնպես էլ դիզայնի տեսանկյունից: Նոր շինությունները մեծամասամբ աղավաղում են Երեւանը, դրանք անդեմ են, ստանդարտ եւ ամենեւին կապակցված չեն այն վայրին, որտեղ կառուցվում են»,-նոր Երեւանն այսպես էր բնութագրել ճարտարապետ, ուրբանիստ, Անդրեյ Իվանովը նոյեմբերի 19-ին «Մեդիամաքս»-ին
Նարեկ Սարգսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Նոյեմբերի 27-ի գիշերը, ժամը 23-ի սահմաններում, «Ռենջ Ռովեր» առանց պետհամարանիշի մեքենայով վթարի ենթարկված Նարեկ Սարգսյանը, ով Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանի տղան է, երեկ առավոտյան դուրս է գրվել «Նաիրի» բժշկական կենտրոնից: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Նաիրի» բժշկական կենտրոնի ընդունարանի բաժնի վարիչ Լուսինե Աղաբաբյանը: «Ձեռքի, ոտքի թեթևակի սալջարդեր են ունեցել երեք երիտասարդները, որևէ
ՀՀԿ պատգամավորը՝ Սաշիկ Սարգսյանի որդու «ռազբորկայի» մասին
Վերջին օրերին բուռն քննարկումների թեժ տասնյակում են ՀՀ նախագահի եղբայր, նախկին պատգամավոր Սաշիկ Սարգսյանի եւ նրա որդու՝ Նարեկի շուրջ տարաբնույթ լուրերը՝ սկսած նրա «ռազբորկայից»՝ «Բելաջիոյի» մոտ, մինչեւ ավտովթար ու հիվանդանոցներ: Այս առնչությամբ այսօր Aravot.am-ի հարցին՝ Դուք այդ շրջանառվող լուրերը ընտրությունների հետ կապո՞ւմ եք, ՀՀԿ պատգամավոր Արայիկ Հովհաննիսյանը պատասխանեց. «Կարծում եմ, անհասկանալի խոսակցություններ են, անհեթեթ խոսակցություններ
Փրկել Մովսեսը
Երեւանում բնակվող մովսեսցի մտավորականները պարբերաբար հանդիպումներ են ունենում, որտեղ քննարկում են գյուղի սոցիալ-տնտեսական եւ մշակութային զարգացման խնդիրները եւ դրանց լուծման ուղիները: Նման հանդիպումներից մեկին հրավիրվել է «Առավոտի» թղթակիցը: Այդ հավաքի ժամանակ արծարծվեցին գյուղի խմելու եւ ոռոգման ջրի խնդիրները, Մովսեսգեղի անվանակոչման եւ այլ հարցեր: Երեւանաբնակ մովսեսցիներին միավորում է կրթության նախկին փոխնախարար Ռոբերտ Փոլադյանը: Սեպտեմբերի 15-ին հանդիսավորությամբ


















































