Օրվա լրահոսը
Գագիկ Բեգլարյանը հանդիպել է Ահարոն Ադիբեկյանին, վերջինս արդարանում է՝ «Ագենտ չեմ»
Այսօր սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը «Արցախ» ակումբում ասուլիսին եկավ մոտ 20 րոպե ուշացած: Լրագրողներն ուզում էին բոյկոտել, բայց վերջին պահին պարոն Ադիբեկյանը հասավ՝ բացատրելով, որ հանդիպման էր: Aravot.am-ի հարցին՝ այդ ի՞նչ կարեւոր հանդիպման էիք, ի՞նչ կարեւոր դեմքի հետ էիք հանդիպել, որ այսքան ուշացաք ու չկարողացաք ասել, որ ասուլիս ունեք՝ նա պատասխանեց. «Տրանսպորտի նախարարի մոտ էի: Պարսկաստանից-Հայաստան
«Հեշտ է Հայաստանից հեռու մեծ-մեծ խոսել». PINK Armenia-ի նախագահը՝ Ծոմակի մասին
Ծոմակ Օգանեզովան օրերս գնաց Հայաստանից, վիրավորված ինքնասիրությամբ, ոտնահարված իրավունքների ու անհանդուրժողականության պատճառով. այս եզրակացությանը կարելի է գալ Facebook-ում նրա գրառումներից» ու բազմիցս հնչեցրած հայտարարություններից: Ծոմակն արտերկրում տեղավորվելուն պես՝ Facebook-ի իր «պատին» գրառել էր. «Աչքալուսանք. վերջապես այդ քաքոտ երկրից հեռացա: Ուռաաաաաաա: Ցանկանում եմ նույնը բոլոր խելացի, ոչ չափալաղ ուտողներին»: Որ երկրում ես տեղավորվել հարցին՝ Օգանեզովան պատասխանել
15 օրից կսկսվի Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի շինարարությունը
Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի շինարարությունը կիրականացնի «Կանակա» ընկերությունը: Ընկերության հետ համապատասխան պայմանագիր է կնքվել այսօր: Առաջիկա օրերին «Կանակա» ընկերությունը կսկսի շինարարական աշխատանքների նախապատրաստումը, իսկ բուն շինարարությունը կմեկնարկի օգոստոսի 15-ին: Նախատեսվում է, որ կառույցը պատրաստ կլինի 2013թ. հուլիսին: Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի վերակառուցման ծրագիրը իրականացվում է Մեդիամաքս–ի, Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) եւ ավստրալիական Do
Շահումյանի ոսկու բազմամետաղային հանքավայրի հետախուզական աշխատանքներն ընդլայնվել են
«Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ-ն այս տարվա մայիս ամսին պետք է արդեն հայտարարեր հետախուզական աշխատանքների արդյունքները, արդյոք կա՞ն անհրաժեշտ պաշարներ Շահումյանի ոսկու բազմամետաղային հանքավայրը բաց եղանակով շահագործելու համար, թե՞ ոչ: Բայց անցած տարվա վերջին հետախուզական աշխատանքների ընթացքում պարզվեց, որ հայտնաբերված երակները ավելի լայնատարած ձեւով են տարածվում եւ անհրաժեշտություն առաջացավ հետախուզական աշխատանքներն ընդլայնելու: «Բավականին հարուստ ստորգետնյա
Նախագահը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ՄԹ գրասենյակի կողմից կազմակերպված ընդունելությանը
Աշխատանքային այցով Լոնդոնում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 30-ի երեկոյան մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Միացյալ Թագավորության գրասենյակի կողմից կազմակերպված ընդունելությանը: Մեր հայրենակիցների հետ հանդիպմանը Նախագահը կարևորել է սփյուռքահայության ջանքերի համադրումը և ազգային համախմբվածությունը՝ ի շահ Հայաստանի Հանրապետության և հայության ապագայի: «Որքան ուժեղ, զարգացած, ժամանակակից լինի Հայաստանի Հանրապետությունը, այնքան յուրաքանչյուր սփյուռքահայ իրեն ավելի լավ և
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հանրապետության տարածքում` Հուլիսի 31-ին շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Օգոստոսի 1-4-ը սպասվում էառավելապես առանց տեղումներիեղանակ: Քամին հարավ-արևմտյան3-8 մ/վրկ, ամպրոպի ժամանակ`քամու ուժգնացում 18-23 մ/վրկ:Օդի ջերմաստիճանը օգոստոսի 1-2-ը կբարձրանա 2-3 աստիճանով: Երևանում` Հուլիսի 31-ին գիշերվա առաջին կեսին, երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օգոստոսի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևան քաղաքի հուլիսի 31-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Բախվել է գերեզմանաքարերին
Հուլիսի 30-ին, ժամը 02.45-ի սահմաններում, «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենան Գյումրի քաղաքի Ղարիբջանյան խճուղու գերեզմանատան մոտ բախվել է գերեզմանաքարերին, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
Հայաստանը պետք է ունենա միջազգային չափորոշիչներին համապատասխանող «Հրազդան» մարզադաշտ
Երբ ֆուտբոլի աշխարհի 2014 թվականի առաջնության խմբային մրցաշարի հանդիպումներին Հայաստանում կայանալիք խաղերին ավելի մեծ քանակությամբ ֆուտբոլասերների ներկայություն ընձեռելու նպատակով վերջապես որոշվեց հիմնանորոգել «Հրազդան» ստադիոնը, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ցանկություն ուներ աշխատանքներն ավարտել այնպես, որպեսզի հնարավոր լինի հանրապետության ամենամեծ ստադիոնում անցկացնել նաեւ օգոստոսի 15-ին նշանակված Հայաստան-Բելառուս ազգային հավաքականների ընկերական խաղը: Օրերս ՀՖՖ մամուլի քարտուղարությունը հայտարարել է սակայն,
Կաշառքից մինչեւ հայաստանյան «Տուրանդոտ»
Պատմում է Մոսկվայի Մեծ թատրոնի մեներգիչ Մաքսիմ Պաստերը «Առավոտը» հուլիսի 12-ի համարում անդրադարձել էր Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի նոր նախագծին՝ Պուչինիի «Տուրանդոտ» օպերայի համերգային կատարմանը, ներկայացնելով ճանաչված արվեստագետների կարծիքները, որոնք հայաստանյան այս պրեմիերան իրադարձություն էին որակում: Օրերս, «Արամ Խաչատրյան» լեփ-լեցուն դահլիճում, կրկին ներկայացվեց հիշյալ օպերան, որտեղ Պոնգի դերերգով առաջին անգամ հայ հանդիսատեսին ներկայացավ Մոսկվայի Մեծ
Մոտոցիկլետը բախվել է «Ժիգուլու»
Հուլիսի 30-ին, ժամը 19.30-ին, Երևանի Վ. Սարգսյան փողոցի թիվ 5 հասցեի մոտ մոտոցիկլետը բախվել է նույն վայրում կայանված «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով մոտոցիկլետի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
Չեն կարողանում ազատվել մահացած մարդու «հետքերից»
10 օրվա դին շենքում հակահիգիենիկ իրավիճակ է ստեղծել, իսկ համապատասխան մարմինները չեն արձագանքում Կողբացի փողոցի թիվ 2 շենքի նկուղում մահացած մարդու հոտն ու «հետքերը» քանի օր է՝ բնակիչներին հանգիստ չեն տալիս: Բանն այն է, որ այս շենքի նկուղում մարդ էր բնակվում, սակայն մինչ նրա դին հայտնաբերել են՝ ամբողջ շենքով մեկ հակահիգիենիկ իրավիճակ է սկսվել: «Առավոտի»
Կապանի խմելու ջուրը մնում է պղտոր
Ջրավազանի տարածքում ուսումնասիրություններ կատարող «ԲԱՄՕ Մետալ» ընկերությունը հերքում է, որ այդ ամենի հետ կապ ունի: Կապանի խմելու ջրի ջրահավաք ավազանի տարածքում «ԲԱՄՕ Մետալ» ՍՊԸ-ն աշխատանքներ է կատարում, ինչը, մասնագետների խոսքերով, խմելու ջրի համար վտանգ է ներկայացնում: Բարձրացված աղմուկից եւ տեղական կառույցների կողմից ձեռնարկված քայլերից հետո տեղանքում դադարեցվել էին բոլոր տեսակի աշխատանքները: Սակայն «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ հարավային
«Արդարադատության հերթական բռնաբարումը»
«Տիգրան Առաքելյանի եւ մյուս երիտասարդների դատավճիռը զուտ քաղաքական է, եւ, ըստ էության, իշխանությունների կողմից արդարադատության հերթական բռնաբարում է եւ բիրտ ուժի ցուցադրում»,- «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով օրերս ՀԱԿ-ի երիտասարդների նկատմամբ կայացված դատավճռին՝ ասաց 1991-95թթ, 1995-99թթ. ԱԺ պատգամավոր, 1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, 1994-95թթ. Հայաստանի ԱԱԾ ղեկավար, «Համաձայնություն» քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանը: Կարդացեք
«Կոնսենսուս՝ հանած օլիգարխիա»
Դավիթ Շահնազարյանը քաղաքական ուժերին առաջարկում է որդեգրել այս կարգախոսը եւ պնդում է, որ ՀԱԿ-ից հնչած գնահատականներից վիրավորված չէ: – Սեպտեմբերի 9-ին կայանալիք Գյումրիի քաղաքապետի ընտրություններում իշխող քաղաքական ուժը պատրաստվում է առաջադրել կամ սատարել իրեն այլընտրանք հռչակած «Բարգավաճ Հայաստանի» թեկնածուին. ըստ Ձեզ՝ ինչի՞ մասին է դա խոսում: – Շատ պարզ, նույնիսկ պարզունակ իրավիճակ է. ՀՀԿ-ն ու
Ընտրությունը Վանո Սիրադեղյանինն է
ՀՀառաջին ՄԻՊ, ԱԺ նախկին պատգամավոր Լարիսա Ալավերդյանի բնութագրմամբ՝ Վանո Սիրադեղյանի հետապնդման դեպքում առկա է քաղաքական բաղադրիչը, ինչը ավելին է, քան քաղաքական բանտարկյալը: Ներկայացնում ենք Վանո Սիրադեղյանի վերադարձի իրավական, քաղաքական եւ բարոյական հիմնավորումների շուրջ «Ելք» հասարակական նախաձեռնության հեղինակ, լրագրող Վարդուհի Սիմոնյանի եւ Լարիսա Ալավերդյանի «Դեմ առ դեմ» բանավեճը: «Առավոտ»– Վանո Սիրադեղյանն իր վերադարձը պայմանավորում էր իրադրության փոփոխությամբ:
«Լավ Ստալինի» առասպելը
Մոտ երկու ամիս առաջ պատիվ ունեցա ծանոթանալու ռուս նշանավոր գրող Վիկտոր Երոֆեեւի հետ: Խոսք էր գնում մշակութային փոխազդեցությունների մասին, եւ գրողն ասաց, թե հպարտ է, որ իր վեպը՝ «Լավ Ստալինը», թարգմանվել է հայերեն: Բնական է, որ այդ հաճելի փաստը դրդեց ինձ տվյալ գիրքը կարդալ: Համակարգչային մեկ էջի սահմաններում հնարավոր չէ վեպը վերաշարադրել՝ քաղաքականություն չէ, որտեղ
Զինվորականի տունը վաճառած ԲՀԿ-ական քաղաքապետը փախա՞ծ է
Բյուրեղավանի քաղաքապետ Հակոբ Բալասյանը, որը մեղադրվում է Լեռնային Ղարաբաղում պայմանագրային զինծառայողի բնակարանը վաճառելու համար, դրժեց խոստումը և, ինչպես խոստացել էր, արդեն քանի օր է` պարզաբանումներ չի ներկայացրել: Հիշեցնենք, որ Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի 1-ին հանրակացարանի բնակիչ Հերմինե Պետունցը, որը իր զինծառայող ամուսնու հետ այժմ ժամանակավոր բնակվում է Լեռնային Ղարաբաղում, «Առավոտ» թերթին տված հարցազրույցում հայտարարել էր,
ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտեն անհանգստացած է մարտի 1-ի, «դեդովշչինայի», բռնությունների առիթով
Հուլիսի 16-17-ը Ժնեւում ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտեն իր 105-րդ նստաշրջանի ընթացքում քննարկեց քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների մասին ՄԱԿ-ի միջազգային փաթեթի իրականացման վերաբերյալ Հայաստանի երկրորդ եւ երրորդ պարբերական զեկույցները: Կոմիտեի կողմից արված եզրակացություների եւ առաջարկների մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեցին «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» (PINK Armenia) հ/կ ծրագրի համակարգող Մարինե Մարգարյանը, «Կանանց ռեսուրսային
Սեւանա լիճ են թափվում հարակից գյուղերի կոյուղաջրերը.
Հուլիսի 5-8-ը Գերմանիայում կայացել է Natur Vision միջազգային բնապահպանական կինոփառատոնը: «Մանուկների կողմից ստեղծված ֆիլմ» անվանակարգում առաջին մրցանակը ստեցել է հայկական «SOS Սեւան» ֆիլմը: Այսօր «Պրես մաստեր» ակումբում հյուրընկալվել էին ֆիլմի ստեղծագործական անդամները: Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) ծրագրերի ղեկավար` Բարբարա Զիբերթը ասում է, որ գերմանական ֆիլմերի փառատոնը հիմնականում կենտրոնացած է բնապահպանական ֆիլմերի
Փեթակների գողը հայտնաբերվել է
Ապրիլի 28-ի գիշերը ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Արգավանդ գյուղի մի հողամասից 5 մեղվափեթակ են գողացել՝ պատճառելով 250.000 դրամի նյութական վնաս: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, հանցագործությունը կատարելու կասկածանքով, իր տնից բերման է ենթարկվել 1972 թ. ծնված Արմեն Վ.-ն, որը խոստովանել է, որ գողությունը կատարել է ինքը: Գողոնն առգրավված է: Արմեն Վ.-ն ձերբակալված է: ԱԻՆ
«Քաղաքը մերն է» շարժումը կառաջարկի բարոյական, մաքուր, կաշառք չուտող ավագանու թեկնածուների ցուցակ
Գյումրիում «Քաղաքը մերն է» շարժումը նախապատրաստվում է ՏԻՄ ընտրություններին ներկայացնել ավագանու թեկնածուների մի ցուցակ, որտեղ ընդգրկված մարդիկ առավել ընդունված կլինեն գյումրեցիների կողմից: Այդ մասին Aravot.am-ի հետ զրույցում շարժման նախաձեռնող անդամ Լեւոն Բարսեղյանը նշեց, որ այսօր 12-րդ ժողովն են անելու, որտեղ հաստատելու են իրենց թեկնածուի վարքականոնը, թե նա ինչ կարող է անել եւ ինչ իրավունք չունի
Խուզարկությամբ հայտնաբերվել է նաև թուր ու նետուաղեղ
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Մաշտոցի բաժնի ծառայողները խուզարկություն են կատարել Երևանի Մարգարյան փողոցի 20 շենքի թիվ 35 բնակարանում. տանտերը՝ 1973 թ. ծնված Արման Ու.-ն, ներկայացրել է «BLOW» գազային ատրճանակ` փամփշտակալով` լիցքավորված 6 փամփուշտով, «ՏՕԶ-78» որսորդական հրացան` 4 փամփշտակալով` լիցքավորված 30 փամփուշտով, «ՍԱՅԳԱ-ՄԿ» որսորդական հրացան` փամփշտակալով` լիցքավորված 20 փամփուշտով, աղեղ` 2 նետով, գազային ատրճանակի
Ինքնասպանության փորձը կանխվել է
ԱԻՆ տեղեկացմամբ՝ այսօր ժամը 11.13-ին Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 29 շենքի տանիքից անձը չպարզված քաղաքացին փորձել է ինքնասպան լինել: Դեպքի վայր են մեկնել փրկարարական ուժերի վարչության փրկարար ջոկատը, ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ոստիկանները անձը չպարզված քաղաքացուն հեռացրել են վտանգավոր գոտուց:
Սոնա Վանը՝ Վանո Սիրադեղյանի մասին. «Ես անձամբ հավատում եմ մարդու վերափոխման հնարավորությանը, նրա արժանապատիվ վերադարձին»
Հատված ամերիկաբնակ բանաստեղծ, բժիշկ, հոգեբան Սոնա Վանի հարցազրույցից: – Վերջին շրջանում Վանո Սիրաղեղյանին վերադարձնելու ուղղությամբ է քարոզարշավ տարվում։ Իրականությունը վերափոխելու հուսահատ փո՞րձ է սա, քաղաքական նոր շոո՞ւ, թե՞ լավ կշռադատված պահանջ։ – Բոլոր տարբերակներն էլ հնարավոր են։ Քաղաքական շախմատն իմ հեռավորությունից ու իմ չիմացությամբ (եւ ոչ միայն իմ) քննարկողի կարծիքն այս դեպքում շատ բան չի
Ինչպես են վճարել խոշոր հարկատուները
Հարկային պետական ծառայությունը հրապարակել է ընթացիկ տարվա առաջին կիսամյակի խոշոր հարկատուների ցանկը Այն շարունակում է գլխավորել «ՀայՌուսգազարդը», որը նախորդ տարվա համեմատ զգալիորեն ավելացրել է վճարները։ Չնայած նրան, որ երկրորդ եռամսյակում առաջինից կրկնակի պակաս հարկային պարտավորություն է կատարել։ Ընդհանուր առմամբ այս ընկերությունն առաջին կիսամյակում պետական բյուջե է փոխանցել 18,2 մլրդ դրամ, ինչը 5,5 միլիարդով ավել է
Փաստաբանները պահանջում են անհապաղ տրամադրել «Հարսնաքարի» գործով բոլոր փաստաթղթերն ու նյութերը
Հայտարարություն 27.07.2012թ. ոստիկանությունն իր պաշտոնական կայքում (www.police.am) տարածել էր հաղորդագրություն’ «Անհրաժեշտ պարզաբանում» վերտառությամբ: Ամենևին նպատակ չունենալով ներքաշվել որևէ վիճաբանության մեջ, սակայն, միաժամանակ, գիտակցելով իրավունքի’ քաղաքակիրթ ազգերի կողմից ճանաչված համընընդհանուր սկզբունքների կարևորությունը’ ամրագրված Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին հռչակագրով, Սահմանադրությամբ և քրեական դատավարության օրենսգրքով, ելնելով հանրային գերակա շահի հրամայականից, պարտադրված ենք բացահայտել վերջերս շրջանառվող
Կարեն Չիլինգարյան. «Նույնիսկ մեկ դեպքն արդեն իրավախախտում է»
«Տնտեսական ապրանքների կողքին սննդամթերք վաճառելը ընդհանրապես արգելվում է»,- «Փաստինֆո» լրատվական գործակալության թղթակցի հարցին ի պատասխան նշեց «Սպառողի իրավունքների պաշտպանություն» ՀԿ փոխնախագահ Կարեն Չիլինգարյանը: «Նախկինում հաճախ էին հանդիպում նման դեպքեր, երբ հացաբուլկեղենի կամ մեկ այլ սննդամթերքի կողքին վաճառում էին պլաստմասե տարաներ կամ քիմիական բաղադրություն ունեցող ապրանքներ ( լվացքի պարագաներ): Այսօր թեև նվազել են այդպիսի դեպքերը, բայց
Ուղիղ միացում. Տիգրան Քոչարյանը եւ Սուրեն Սուրենյանցը՝ «Դեմ առ դեմ»
Դիտեք «Դեմ առ դեմ» առցանց բանավեճի 26-րդ թողարկումը: Նախագիծն իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ -Հայաստանի ֆինանսական օժանդակությամբ: Այս անգամ հաղորդաշարի հյուրերն են տեղեկատվական անվտանգության մասնագետ Տիգրան Քոչարյանը եւ քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը: Քննարկման թեման` ՀԱԿ երիտասարդ ակտիվիստների դատավճիռը ներքաղաքական զարգացումների համատեքստում: Watch live streaming video from aravot at livestream.com
«Հայաստանում ով իշխանության մեջ է, փորձում են սրիկայի դիմակ հագցնել, իսկ հետո այդ նույն սրիկայի դիմակ ստեղծողները, երբ արդեն իշխանության մեջ չեն, հանդես են գալիս սրբերի տեսքով»
Հատվածներ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հարցազրույցից: – Նախագահական ընտրություններից հետո քաղաքական դաշտում ի՞նչ փոփոխություններ կլինեն։ – Նախագահական ընտրությունները քաղաքական դաշտի համար կուլմինացիոն պահ են։ Քաղաքական ուժերն իրենց գործունեության ձեւաչափերը փոխում են։ Այն թիմը, որը նախագահ կունենա, ամբողջ ծանրաբեռնվածությունը կստանձնի։ Ներքաղաքական դաշտն այսօր փոխադարձ հայհոյանքների մթնոլորտում է… – Ինչպես միշտ է եղել։ – Տարբերություն
Հալեպի հայերն ընկճված են
«Թե ինչպես կհանգուցալուծվեն Հալեպի իրադարձությունները, կկանխորոշի այս ճգնաժամը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց արաբագետ Սուրեն Մանուկյանը: Նա փաստեց, որ Հալեպի թաղամասերում տեղի են ունենում արյունալի և բավականին աղմկալի իրադարձություններ: Այնուհետև նկատեց, որ Սիրիայում մեկուկես տարի է ռազմական իրադարձություններ են տեղի ունենում, սակայն Հալեպը հասցրել էր ապահով և անվտանգ լինել: Բայց այժմ իրավիճակը փոխվել է,


















































